Դավ ջան, արի կարճ գրեմ, առանց խորքային մտքերիդ անդրադառնալու. ես ինքս դեմ եմ էդ մարդկանց ցանկացած ձևի պիտակելուն ու թեև երբեմն ակամա ստացվում է, բայց ձգտում եմ չանել: Իմ՝ քեզ ուղղված գրառման մեջ «ստրուկ» բնորոշումը ես տվել էի, որպես «քո պատկերացում», ինձ թվացել էր «Ապշած եմ ժողովրդի խեղճության վրա» ասելով դա նկատի ունես, որովհետև վերջին օրվա մեջ ամենուր դա եմ լսել, շատերի հետ էլ վիճել եմ:

Ինչևէ: Չնայած դրան, ես կարծում եմ, որ հիմնական թիրախը ՀԱԿ-ի ոչ այնքան իրանք, որքան պասիվ հատվածը պետք է լինի: Որովհետև նման մարդիկ այնքան էլ հուսալի չեն՝ իրենց հետ «Պատերազմ գնալու» համար: