einnA ջան, կարծում եմ, որ մենք բոլորս էլ գիտեինք, հասկանում էինք այս ելքը, անկախ նրանից, որ շատերը մի այլ կարգի նվիրումով պայքարել են էս օրերին, անկախ նրանից, որ շատերը հավատացել, հուսացել են, որ էս անգամ կկարողանանք կեղծիքների դեմն առնել: Կարծում եմ, որ հիմա կարևորը չհուսահատվելն է: Ու կարևորը հապշտապ եզրակացություններ չանելն է. էս պահին բոլորս տաք ենք: Իսկ սառելուց հետո շատ բաներ կտեսնենք, օրինակ կտեսնենք, որ մայրաքաղաքից դուրս էլ, օրինակ նույն Հրազդանում, կան պայքարելու պատրաստ մարդիկ: Ու եթե էսօր Սասունը գրեթե 50 տոկոս է հավաքել, այդ աստիճան խախտումներից հետո, ուրեմն կարող ենք տեսնել, որ ունենք ռեսուրս: Ռեսուրս, որը պետք է օր առաջ ճիշտ օգտագործել: Քայլ առ քայլ՝ հաղթելու՛ ենք:
Էջանիշներ