Հրազդանի 25/2 տեղամասում աշխատող արտահաստիքային լրագրող Կարեն Թովմասյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ հասցրել է իր տեսախցիկով արձանագրել ավելի քան 20 ընտրախախտում: Ընտրախախտումների տեսագրությունները կհրապարակվեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ Հրազդանում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ, որին առաջադրված է երկու թեկնածու՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանն ու Հանրապետական Արամ Դանիելյանը:
Լուրեր.com-ն արդեն ներկայացրել է ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումները: Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիտել կայքի լրահոսը:
Էջանիշներ