Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
կներեք բացել ա Մինագամից լրիվ ընտրական օրենսգիրքն էլ համարեք ուժը կորցրած պրծեք։

Հիմա ինչ, մինչև առավոտ վերաքննիչ բան չե՞ն կարող դիմել։
Դաժե դեբիլին ա պարզ, որ եզրափակիչ դրույթները ուժը կորցրած են ճանաչում կոնկրետ հոդվածի կոնկրետ մաս, ու եթե 4-րդ մասը ուժը կորցնելու լիներ, էտ էլ գրված կլիներ եզրափակիչ դրույթներում:

Հոդված 168. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի երկրորդ նախադասության, 38-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության, 38-րդ հոդվածի 6-րդ մասի, 66-րդ հոդվածի 5-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի և սույն օրենսգրքի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքին վերաբերող դրույթների:
Իսկ էտ մասը ուժի մեջ ա մտնում միայն առաջին համապետական ընտրությունների ժամանակ:

Հոդված 167. Անցումային դրույթներ

9. Սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 1-ին համապետական ընտրության քվեարկության օրվանից սկսած:
Երևի մտածել են, որ մինև էտ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ համապատասխան նյութ չէին ճարի, որը 12 ժամ հետո ջնջվում ա Երևի դեռ չեն որոշել էս նյութի ներմուծումն ում պիտի տան, Լֆիկին թե՞ Սաշիկին:

Հոդված 66. Քվեաթերթիկը լրացնելու կարգը և քվեարկության ծրարը կնքելը

5. Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում: