ՀԱԿ-ն այո, պաշտոնապես հայտարարել էի Սասունին աջակցելու մասին, ՀԱԿ-ը լայնորեն ներգրավված է եղել Սասունի քարոզարշավում, ՀԱԿ-ի ներկայացուցիչները Սասունի հետ միասին մասնակցել են հանդիպումներին, քարոզարշավին, ներկայացուցիչները լինելու են վաղը Հրազդանում, տեղամասերում և այլն:
Սակայն ՀԱԿ-ն այս անգամ հանդես չի եղել նախաձեռնողի դիրքից, ոչ թե որովհետև «թսսս» ու նման անիմաստ բառակապակցություններ, այլ էս դեպքում կար շանս, որ գոնե Հրազդանում մյուս քաղաքական ուժերը կգան սատարելու Սասունին, առավել լայն ճակատ կստեղծվի, իսկ եթե նախաձեռնողը լիներ ՀԱԿ-ը, նրանք կարող է չմիանային: Դրա համար ամեն ինչ կազմակերպվեց այնպես, որ Սասունն է ձևավորում իր շտաբը, իսկ ՀԱԿ-ն աջակցում է: Ցավոք մյուս ուժերը, այդ թվում Ժառանգություն, Ազատ Դեմոկրատներ, Սարդարապատ, բացի խիստ ընդհանրական հայտարարություններից որևէ կոնկրետ գործի չմասնակցեցին: Ամեն դեպքում ՀԱԿ-ն իր վրա պատասխանատվությունը վերցրել ու վերցնում է:
Էջանիշներ