User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ կընտրվի Հրազդանի քաղաքապետ

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Արամ Դանիելյան (ՀՀԿ)

    7 41.18%
  • Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)

    10 58.82%
Էջ 4 20-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 295 հատից

Թեմա: Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012

  1. #46
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե շատ կարճ, ապա դու կախվել ես Արամ Սարգսյանի բառերից՝ դրանք նենգափոխելով ու խեղաթյուրելով: Առավել ևս այդ նենգափոխածդ ինձ վերագրելը սիրուն չի:
    Իսկ ՀԱԿ-ում կա մեկը, որի բառերից էսքան ժամանակ կախվել հնարավոր չի եղել: Տենց լավ սահմանադրական կարգ հաստատողներ են, թող ախմախություններ դուրս չտան «ՀԱԿ-ի համար իրա հարազատներով 10 հազար ձայն ........... »

    Կարա՞ս ասե, իմ՝ քաղաքացուս համար, ինչ տարբերություն ՀԱԿ-ի Արամ Սարգսյանն ա իրա ախմախություններով սահմանադրական կարգը վերականգնելու, թե՞ ՀՀԿ-ի Աշոտյանը իրա ախմախություններով: Մեկա, ոնց որ քո ասածներից հասկացա երկուսն էլ դեպուտատ են դառնալու անարդար ընտրությունների արդյունքում, որի անունը «հանգրվան» ենք դնում:

  2. #47
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ինձ թեմայից մի շեղի ...

    Քաղաքական եւ մանկական խաղեր

    Հանրահավաքին եկել էին նաեւ երեխաներ, որոնք Միքայելյանի նկարներով պաստառները վեր պահած, երկու ժամից ավելի ձմռան ցրտին կանգնած` վանկարկում էին հաղթանակի կոչեր”, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը, պատմելով Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական արշավի մասին, որի այսօրվա ծրագրով Հրազդան են մեկնել Հայ ազգային կոնգրեսի մի շարք լիդերներ եւ աջակցել Սասուն Միքայելյանին:
    ............
    Ինչ կաներ ընդդիմությունը, եթե երեխաները նկատվեին իշխանության նախընտրական հավաքներին: Երեւի թե արդարացիորեն կքննադատեր, որ քաղաքական նպատակների համար շահագործում են երեխաներին:

  3. #48
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ՀԱԿ-ում կա մեկը, որի բառերից էսքան ժամանակ կախվել հնարավոր չի եղել: Տենց լավ սահմանադրական կարգ հաստատողներ են, թող ախմախություններ դուրս չտան «ՀԱԿ-ի համար իրա հարազատներով 10 հազար ձայն ........... »

    Կարա՞ս ասե, իմ՝ քաղաքացուս համար, ինչ տարբերություն ՀԱԿ-ի Արամ Սարգսյանն ա իրա ախմախություններով սահմանադրական կարգը վերականգնելու, թե՞ ՀՀԿ-ի Աշոտյանը իրա ախմախություններով: Մեկա, ոնց որ քո ասածներից հասկացա երկուսն էլ դեպուտատ են դառնալու անարդար ընտրությունների արդյունքում, որի անունը «հանգրվան» ենք դնում:
    Իսկ կա՞ աշխարհում որևէ մեկը, որի բառերից դու կամ ես չենք կարող կախվել ցանկության դեպքում: Հարցը հռետորական է, պատասխանը գիտես: Ես կարծում եմ, որ Արամի ասածն ախմախություն չէ: Քո գործն է այլ կերպ համարելն ու անգամ կախվելը:

    Իսկ քաղաքացուդ համար անշուշտ տարբերություն կա: Որովհետև մեկը սահմանադրական կարգը վերականգնելու պայքարի պրոցեսում է կանգնած, իսկ մյուսը ոտնահարելու պրոցեսում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #49
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ասած, ՀԱԿ-ը ու ժողովրդական պայքարը տարբեր հարթություններ են, ու ոչ մի ՀԱԿ-ի թեկնածուի հաղթանակ ոչ մի լավ բան չի նշանակում, այնքան որքան ոչ մի լավ բան չի նշանակում ծանկացած ՀՀԿ-ականի հաղթանակը:
    Տրիբուն ջան, ժողովրդական պայքարն էդ ո՞ր հարթության մեջ ա ու ո՞ր թեկնածուն եք ուզում ընտրվի որ մի բան նշանակի…

    ընդունում ենք որ ՀԱԿ-ը ուրիշ հարթություն ա

  5. #50
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կա՞ աշխարհում որևէ մեկը, որի բառերից դու կամ ես չենք կարող կախվել ցանկության դեպքում: Հարցը հռետորական է, պատասխանը գիտես: Ես կարծում եմ, որ Արամի ասածն ախմախություն չէ: Քո գործն է այլ կերպ համարելն ու անգամ կախվելը:
    Չկա: Բայց սահմանդարական կարգը վերակագնել ցանկացող քաղաքական ուժերի էլ ամեն քայլափոխի չես հանդիպում աշխարհում: Ու եթե հանդիպել ես, անկակալում ես, որ համամասնական ցուացկների մասի հարցազրույց տալուց չի ասի, որ իրանք ցուցակում ներառում են մարդկանց, որոնք կարան ազգական-ընգերականով իրանց համար 10.000 ձայն ապահովեն: Պատկերացնու՞մ ես էտ քաղաքական գործիչի պատկերացումները սահմանադրական կարգի վերաբերյալ:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քաղաքացուդ համար անշուշտ տարբերություն կա: Որովհետև մեկը սահմանադրական կարգը վերականգնելու պայքարի պրոցեսում է կանգնած, իսկ մյուսը ոտնահարելու պրոցեսում:
    Չէ հա: Ո՞նց ես պարզել էտ, որ էտ մեկը տենց անկեղծ կանգնած ա պրոցեսում: Սերժին հայհոյում ա հա՞ երևի: Մեկ էլ ինքը չի էն ընտանիքից, որը Հայաստանի կեսը թալնել դրել էլ տակը, ու էտ սահմանադրական կարգի վերականգնման ջատագովին եքյա ցեմենտի գործարան էր նվիրել: Ապեր, Սերժին Արթուր Բաղդասարյանն ու Արտաշես Գեղամյանն էլ են հայհոյել ժամանակին:

    Իսկ եթե որոշել ենք ոչ մեկի բառերից չկախվել, ապա սահմանադրական կարգի ու օրինականության վերաբերյալ նույնքան բան էլ ասում ա Աշոտյանը: Հիմա, ես հավատամ ներկա նախարար ՀՀԿ-ական Աշոտյանին, թե՞ նախկին գործարանատեր, օլիգարխիաց հայր ընտանիքի ներկայացուցիչ ՀԱԿ-ական Սարգսյանին:

    Չուկ, դու խելոք տղա ես, միտքս ճիշտ հասկացի - ես հիմարություն եմ համարում էս խոսակցությունն ու համեմատությունը: Ամբողջ խնդիրը նրանում ա, որ եթե սահմանադրական կարգը վերականգնել ցանկացող քաղաքական ուժը եկել հասել ա սահմանադրական հերթական ընտրություններին, որոնք անցակացվելու են սահմանադրական իրավունքի կոպիտ ոտնահարմամբ, ուրեմն պիտի ենթարկվի խաղի կանոններին: Այսինքն, կամ պիտի նմանվի ՀՀԿ-ին, կամ պիտի ընդհանրապես չմասնակցի ընտրություններին: Տվյալ պահին ՀԱԿ-ն ընտրել ա ՀՀԿ-ին նմանվելու ճանապարհը, ու պարզվում ա, որ այդ ճանապարհն ընտրել ա, քանի որ ՀԱԿ-ն իրա պոտենցիալով-անդամներով սրանից ավել բան չկարողացավ մոգոնել: Ու արդյունքում հանգում ես այն եզրակացության, որ Սարգսյանի ու Աշոտյանի մեջ սկզբունքային տարբերություններ չկան - երկուսն էլ ուզում են լինել ԱԺ-ում, ու բառացի, երկուսն էլ ուզում են այնտեղ լինել նույն ճանապարհով:

    էն որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի կողմը տենց ռեվերանսներ փորձեց անել, պատահական չէր: Եթե վաղը Երևանի բոլոր թաղային հեղինակությունները գնան ՀԱԿ ու ասեն, որ իրանք ՀԱԿ-ին են աջակցելու ընտրությունների ժամանակ, ՀԱԿ-ը չի հրաժարբվի դրանից ու անունը կդնի հանգրվան ու պայքար: Փաստացի համ ՀԱԿ-ը համ ՀՀԿ-ն փորձում էին ԲՀԿ-ին քաշել իրանց կողմը իրա ֆինանսական ու քուչի ռեսուրսներով: ՀԱԿ-ը դա անում էր թասիբի քցելով: ՀՀԿ-ն դա անում ա վախացնելով ու շանտաժով: Արդյունքը նույն խ.....ս ա:

    Ու ես ստեղ բառերից չեմ կախվում: Կարաս տասնյակ գրառումներ գտնես, որտեղ ես ասել եմ, որ ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի միջը սկզբունքային ոչ մի տարբերություն այլևս չեմ տեսնում: Ու փաստացի, պարզվեց, որ իրոնք անձերից շատ բան ա կախված - իրոք, կեղտոտվածները երբեք չեն մաքրվում ու երբեք իրենց սկզբունքները չեն փոխում: Հավատա, եթե վաղը Սերժը Ջհանգիրյանին կանչի ու նշանակի ՀՀ գլխավոր դատախազ, Ջհանգիրյանը տեղում կհամաձայնվի ու սաղի նանը կլալացնի Աղվան Հովսեփյանից բեթար:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.02.2012, 01:35:

  6. #51
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, ժողովրդական պայքարն էդ ո՞ր հարթության մեջ ա ու ո՞ր թեկնածուն եք ուզում ընտրվի որ մի բան նշանակի…

    ընդունում ենք որ ՀԱԿ-ը ուրիշ հարթություն ա
    Ընտրվի՞:

    Չէ հա ....

  7. #52
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, ընգեր, դու ի՞նչ ես ուզում ինձանից: Ուզում ես, որ առկա զիբիլի մեջից մի հատ յառլիկով զիբիլ գտնեմ ու ընտրեմ ու անունը դնեմ որ ընտրությու՞ն եմ կատարել: Դու ուզում ես տենց ընտրի: Կարա՞ս ինձ խորհուրդ չտաս:

  8. #53
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ էն դեպքում, երբ ըստ էության ընտրություն էլ տեղի չի ունենում: Այսինքն երկու զիբիլն էլ ուղղակի փաթաթում են վզիդ:

  9. #54
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ով ուզում ա կարա կիրակի օրը գնա Հրազդանում «ընտրությունների» մասնակցի: Ով ուզում ա, կարա մի քանի ամսից էլ էս բոսյակների ոհմակից սահմանդրական կարգ վերակագնող «ընտրի»: Ես բոյկոտում եմ ամեն տեսակի ընտրությունը Հայաստանում, ու տեղն էլ բան չեմ առաջարկում:

  10. #55
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրվի՞:

    Չէ հա ....
    բա ի՞նչ անի… սահմանադրական կարգը հո սահամանադրության խախտումով չեն հաստատում… պտի հակասահմանադրական ձևով գա իշխանության հետո ինքն իրան բռնի՞… պտի ստիպես որ սահամադրությունը չխախտվի, ընտրությունները չկեղծվեն… ստիպես… իսկ էսի քաղաքական ուժը չի կարա անի, բայց ժողովուրդը՝ ակտիվ իհարկե, կարա անի… պռի տոմ միակ ուժն ա որ կարա անի…

    սում ես ՀԱԿ-ը ՀՀԿ-ի մեթոդն ա կիրառում… ինչի լոմը ՀՀԿ-ի մեթոդը չի՞… ինչո՞վ ա լոմը ազգական-բարեկամից լավը…

  11. #56
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա: Բայց սահմանդարական կարգը վերակագնել ցանկացող քաղաքական ուժերի էլ ամեն քայլափոխի չես հանդիպում աշխարհում: Ու եթե հանդիպել ես, անկակալում ես, որ համամասնական ցուացկների մասի հարցազրույց տալուց չի ասի, որ իրանք ցուցակում ներառում են մարդկանց, որոնք կարան ազգական-ընգերականով իրանց համար 10.000 ձայն ապահովեն: Պատկերացնու՞մ ես էտ քաղաքական գործիչի պատկերացումները սահմանադրական կարգի վերաբերյալ:
    Տրիբուն ջան, որպեսզի ֆլեմյի չվերածվի, փորձեմ հակիրճ արձագանքել: Որովհետև հերթական անգամ եկել ենք հասել այն հանգրվանին, որ նույն բաները կրկնում ենք՝ նույն կարծիքին մնալով: Ժողովրդական պայքարը նաև գաղափարների տարածում ա նշանակում: Եթե ես ուզում եմ իմ գաղափարները տարածել, իմ համար ավելի հեշտ ա էդ գաղափարները տարածել իմ մերձավոր շրջապատում, մարդկանց մոտ, ովքեր ինձ վստահում են, ովքեր գիտեն ես ով եմ, հավատում են իմ ազնվությանը, իմ սկզբունքներին: Շատ ավելի դժվար է ինձ չճանաչողների մոտ տարածել, մանավանդ որ եթե ես հայտնի մարդ եմ, իմ մասին նաև վատ լուրերն են տարածում (իսկ յուրաքանչյուր մարդու կյանքում սև էջեր էլ կան) ու դժվար է լինում այդ գաղափարների տարածումը, համոզելը: Սա շատ պարզ բան է: Ու ոչ մի տարօրինակ բան չկա, որ այդ գործիչներից ամեն մեկը այդ իմաստով ռեսուրս է: Ուրիշ հարց, որ ես համարում եմ, որ այդ ռեսուրսը պետք է օգտագործեն անկախ նրանից, կլինեն թեկնածու, թե ոչ: Ու կարծում եմ, որ այդպես էլ կլինի, ի վերջո բոլորը չի, որ թեկնածու են լինելու: Իհարկե ոչ բոլորը դեպքում: Տրիբուն, դա բնական ու տրամաբանական է, որ եթե ես այսինչ քաղաքական հոսքի անդամ եմ, ես փորձում եմ իմ համոզմունքները տարածել իմ շրջապատում, ու եթե իմ շրջապատը մեծ է, ապա մեծ շրջապատում եմ փորձում տարածել:


    Չէ հա: Ո՞նց ես պարզել էտ, որ էտ մեկը տենց անկեղծ կանգնած ա պրոցեսում: Սերժին հայհոյում ա հա՞ երևի: Մեկ էլ ինքը չի էն ընտանիքից, որը Հայաստանի կեսը թալնել դրել էլ տակը, ու էտ սահմանադրական կարգի վերականգնման ջատագովին եքյա ցեմենտի գործարան էր նվիրել: Ապեր, Սերժին Արթուր Բաղդասարյանն ու Արտաշես Գեղամյանն էլ են հայհոյել ժամանակին:

    Իսկ եթե որոշել ենք ոչ մեկի բառերից չկախվել, ապա սահմանադրական կարգի ու օրինականության վերաբերյալ նույնքան բան էլ ասում ա Աշոտյանը: Հիմա, ես հավատամ ներկա նախարար ՀՀԿ-ական Աշոտյանին, թե՞ նախկին գործարանատեր, օլիգարխիաց հայր ընտանիքի ներկայացուցիչ ՀԱԿ-ական Սարգսյանին:
    Սերժին նաև Կարապետիչ Տիգրանն ա հայհոյում: Դու կարող ես նրան հավատալ կամ չհավատալ: Ճիշտ էնպես, ինչպես կարող ես հավատալ ՀԱԿ-ին կամ ոչ: Բայց փաստը իմ համար միակն ա. կա իշխանություն, որը ոտնահարում ա սահմանադրական կարգը, ու կա ընդդիմություն, ի դեպս ՀԱԿ-ի, որը հզոր ճակատ է ստեղծել ու պայքարում է դրա դեմ: Սա անկախ նրանից, թե ՀԱԿ-ում մտնող ինչ-որ անհատներ ինչ ներքին մտքեր կարող են ունենալ: Փաստը իմ համար կրկնում եմ, դա է, կա իշխանություն ու կա իշխանության դեմ պայքարող ուժը: Ու եթե էմոցիոնալ պահը մի կողմ թողնես, ես համոզված եմ, որ քո խելոք տղա լինելը քեզ կօգնի հասկանալ, որ անկախ նրանից, որ դու ՀԱԿ-ի մեթոդները չես ընդունոււմ, որ քո պատկերացումներում չի տեղավորվում սահմանադրական պայքարի գաղափարախոսությունը, իրենք, միևնույն է, պայքարում են: Արամ Սարգսյանը, ահա, այդ բարիկադի մյուս կողմում է կանգնած, պայքարողների կողմում: Արմեն Աշոտյանը սահմանադրական կարգը ոտնահարող իշխանության մասն է: Սա բավական է տեսնելու համար, թե սրանցից որին աջակցելն է ավելի արդյունավետ: Բայց ընտրությունն, ինչպես միշտ, քաղաքացունն է, այդ թվում քոնը:


    Չուկ, դու խելոք տղա ես, միտքս ճիշտ հասկացի - ես հիմարություն եմ համարում էս խոսակցությունն ու համեմատությունը: Ամբողջ խնդիրը նրանում ա, որ եթե սահմանադրական կարգը վերականգնել ցանկացող քաղաքական ուժը եկել հասել ա սահմանադրական հերթական ընտրություններին, որոնք անցակացվելու են սահմանադրական իրավունքի կոպիտ ոտնահարմամբ, ուրեմն պիտի ենթարկվի խաղի կանոններին: Այսինքն, կամ պիտի նմանվի ՀՀԿ-ին, կամ պիտի ընդհանրապես չմասնակցի ընտրություններին: Տվյալ պահին ՀԱԿ-ն ընտրել ա ՀՀԿ-ին նմանվելու ճանապարհը, ու պարզվում ա, որ այդ ճանապարհն ընտրել ա, քանի որ ՀԱԿ-ն իրա պոտենցիալով-անդամներով սրանից ավել բան չկարողացավ մոգոնել: Ու արդյունքում հանգում ես այն եզրակացության, որ Սարգսյանի ու Աշոտյանի մեջ սկզբունքային տարբերություններ չկան - երկուսն էլ ուզում են լինել ԱԺ-ում, ու բառացի, երկուսն էլ ուզում են այնտեղ լինել նույն ճանապարհով:
    Եթե քո համար սահմանադրական պայքարի ուղին խորթ ու անհասկանալի ա, դա դեռ չի նշանակում, որ այն սխալ ա ու նման բան չկա: Իջիր վերին բարձունքիցդ, Գնել, հասկացիր, որ կարող է բաներ լինեն, որոնք դու այլ կերպ ես ընկալում:

    էն որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի կողմը տենց ռեվերանսներ փորձեց անել, պատահական չէր: Եթե վաղը Երևանի բոլոր թաղային հեղինակությունները գնան ՀԱԿ ու ասեն, որ իրանք ՀԱԿ-ին են աջակցելու ընտրությունների ժամանակ, ՀԱԿ-ը չի հրաժարբվի դրանից ու անունը կդնի հանգրվան ու պայքար:
    Ժպտացի Անհնար է: Անցանք:

    Ու ես ստեղ բառերից չեմ կախվում: Կարաս տասնյակ գրառումներ գտնես, որտեղ ես ասել եմ, որ ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի միջը սկզբունքային ոչ մի տարբերություն այլևս չեմ տեսնում: Ու փաստացի, պարզվեց, որ իրոնք անձերից շատ բան ա կախված - իրոք, կեղտոտվածները երբեք չեն մաքրվում ու երբեք իրենց սկզբունքները չեն փոխում: Հավատա, եթե վաղը Սերժը Ջհանգիրյանին կանչի ու նշանակի ՀՀ գլխավոր դատախազ, Ջհանգիրյանը տեղում կհամաձայնվի ու սաղի նանը կլալացնի Աղվան Հովսեփյանին բեթար:
    Ջհանգիրյանի գծով էքսպերտ չեմ: Մնա կարծիքիդ, կարող է ճիշտ ես: Ավելի կարևոր է հասկանալ, որ այսօր Ջհանգիրյանը, այս հանգրվանում, որոշակի օգուտ է տալիս, տալիս է նաև որոշակի վնաս: Օգուտ է իր գործունությունը, վնաս է իր անվան համբավը:

    Իսկ այն, որ դու տարբերություն չես տեսնում, բոլորովին պարտադիր չի, որ նշանակի, որ դու ճիշտ ես: Օրինակ ես սարեր ու ձորերի տարբերություն եմ տեսնում: Ավելին, նմանության եզր չեմ տեսնում: Հիմա ե՞ս եմ ճիշտ, թե՞ դու: Ճիշտ կռահեցիր՝ ես Կարծում եմ հասկացար սարկազմս, նույն ձևի դու ես համարելու, մտածելու, որ դու ես ճիշտ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #57
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ընգեր, դու ի՞նչ ես ուզում ինձանից: Ուզում ես, որ առկա զիբիլի մեջից մի հատ յառլիկով զիբիլ գտնեմ ու ընտրեմ ու անունը դնեմ որ ընտրությու՞ն եմ կատարել: Դու ուզում ես տենց ընտրի: Կարա՞ս ինձ խորհուրդ չտաս:
    ապեր, մենք միշտ էլ զիբիլի միջից ենք ընտրելու… ընտրությունը լավի ու վատի միջև չի…

    կարամ չտամ… ավելի ճիշտ չեմ տալիս…

  13. #58
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով ուզում ա կարա կիրակի օրը գնա Հրազդանում «ընտրությունների» մասնակցի: Ով ուզում ա, կարա մի քանի ամսից էլ էս բոսյակների ոհմակից սահմանդրական կարգ վերակագնող «ընտրի»: Ես բոյկոտում եմ ամեն տեսակի ընտրությունը Հայաստանում, ու տեղն էլ բան չեմ առաջարկում:
    Ստեղ եքա հայրենասիրական գրառում էի արել, վերջում ջնջեցի, որորվհետև իմ ընկերներին հավեսին կպնում էի ու հասկացա, որ դեռ «պարտվողական» մենթալիտետը գերակշռում ա բոլորի մեջ:
    Նենց որ, կարճ ասած իսպաներեն մի լավ խոսք կա:

    ¡El pueblo unido, jamás será vencido!
    Միասնական ժողովուդը երբեք չի՛ պարտվի:

    Հ.Գ.
    Բոյկոտելը, տվյալ պարագայում, անաղմուկ հանձնվելու նշան ա: (Հայաստանը արևելք է եղել, կա ու դեռ կլինի)

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (11.02.2012)

  15. #59
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Միասնական ժողովուդը երբեք չի՛ պարտվի:
    Իսկ եթե էտ ժողովուրդը շուտով ընդհանրապես չլինի՞, որ միասնական կամ ոչ միասնական լինի:

    ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ,
    ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշների մասին


    ՀՀ 2011թ. մարդահամարի ժամանակ (հոկտեմբերի 12-ի 00 ժամի դրությամբ) հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը1 կազմել է 3, 285, 767 մարդ:

    ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքներով, հոկտեմբերի 10-ի00 ժամի դրությամբ այդ ցուցանիշը կազմել էր 3, 458, 303 մարդ:
    Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 2,871,509 մարդ:

    ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքներով, հոկտեմբերի 10-ի00 ժամի դրությամբ այդ ցուցանիշը կազմել էր 3, 002, 598 մարդ:
    Հեսա շուտով ընտրության գնացող փաստացի չի լինելու՝ անկախ բոյկոտելուց:

  16. #60
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ անհամեստ հարց էլի:

    ՀԱԿ-ը պաշտոնական կոչով հանդես եկե՞լ ա Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ձայնը տալ Սասուն Միքայելյանին:

    Թե էլի թսսսսսս դիրք են բռնել - կհաղթի, կասենք հաղթեցինք, չի հաղթի, կնվնվանք (իշպանությունները մեկ անգամ ևս ապացուցեին ....... ), բայց զատո ուղղակիորեն մեր վրա պարտության պատասխանատվություն չենք վերցնի:

Էջ 4 20-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012
    Հեղինակ՝ Արծիվ, բաժին` Կինո
    Գրառումներ: 103
    Վերջինը: 18.01.2012, 06:04
  2. Երևանի քաղաքապետի ընտրություններ
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1436
    Վերջինը: 01.11.2011, 09:56
  3. ընտրություն
    Հեղինակ՝ armena, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.06.2009, 01:24
  4. LCD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Killer, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.06.2007, 14:01
  5. Նոր օրհներգի ընտրություն
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 19.02.2007, 21:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •