Գնել ջան, մեկ անգամ ևս քեզ խնդրում եմ. քո պատկերացումները ինձ մի վերագրի:
Իմ համար հաղթանակը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն ա, երկրում օրենքի իշխանության հաստատումն ա: Էդ ճանապարհին ՀԱԿ-ը կգա իշխանության, թե չի գա, այնքան էական չի, ինչքան վերջնական արդյունքին հասնելը: Ու ես մի անգամ չի, որ քեզ ներկայացրել եմ իմ տեսակետը, որ ՀԱԿ-ի՝ ընտրություններում հաղթելը, որին բնականաբար ձգտում եմ, պայքարի ընդամենը մի հանգրվան կարող ա լինի, այլ ոչ թե հաղթանակ: Ավելին, ես քեզ բազմիցս ներկայացրել եմ իմ դիրքորոշումը, որ ՀԱԿ-ի իշխանության գալու դեպքում ես հաջորդ օրվանից լինելու եմ փողոցում, որ հենց իրանք օրենքին հակասող բան անեն, պայքարեմ իրանց դեմ:
Ես սա քեզ բազմիցս եմ ասել, ու հիմա ինձ վերագրել «քո համար հաղթանակ կոչվածը ընտրություններում ՀԱԿ-ի հաղթանակն ա» մտքեր, իմ կարծիքով քո կողմից ազնիվ չի, որովհետև էդ դու ես, որ հաղթանակ ասելով ընդամենը ինչ-որ իշխանափոխություն էիր պատկերացնում, ու որ դա չեղավ, որոշեցիր, որ ուրեմն կամ քեզ խաբել են, կամ եսիմ ուրիշ ինչեր: Մի վերագրի քո պատկերացումներն ուրիշներին:
Էջանիշներ