Chuk-ի խոսքերից
Չգիտեմ, թե ում ես ակնարկում, գուցե նաև ինձ, նորից սխալմամբ, բայց էդպիսի մարդիկ իրականում շատ քիչ են: Բայց եթե կան էլ, ապա այդպես մտածելն ինչ-որ տեղ ավելի լավ է, քան մտածելը «Ես Լևոնից զզվում եմ, ուրեմն իշխանությունները պուպուշ են, ուրեմն իշխանությունները ազնիվ են, ուրեմն իշխանությունները ընտրակեղծարար չեն»:
Որովհետև այս կամ այն քաղաքական գործչին, այս կամ այն քաղաքական ուժին, ցանկացած մոտիվացիայով, ընտրելը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան իրավունքն է, իսկ պետության մեջ կատարվող հանցագործությունները չհանդուրժելը ու դրանց դեմ ընդվզելը եթե անգամ ոչ սահմանադրական, ապա քաղաքացիական գիտակցության տեսակետից միակ տրամաբանական ու ճիշտ պարտականությունն է:
Էջանիշներ