User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ կընտրվի Հրազդանի քաղաքապետ

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Արամ Դանիելյան (ՀՀԿ)

    7 41.18%
  • Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)

    10 58.82%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 295 հատից

Թեմա: Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ ընդունում, երբ ասում են` ընտրում եմ Լևոնին, որտև Սերժից զզվում եմ: Դա պատասխան չի!!!
    Բարև Ձեզ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (14.02.2012)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ընդունում, երբ ասում են` ընտրում եմ Լևոնին, որտև Սերժից զզվում եմ: Դա պատասխան չի!!!
    Չգիտեմ, թե ում ես ակնարկում, գուցե նաև ինձ, նորից սխալմամբ, բայց էդպիսի մարդիկ իրականում շատ քիչ են: Բայց եթե կան էլ, ապա այդպես մտածելն ինչ-որ տեղ ավելի լավ է, քան մտածելը «Ես Լևոնից զզվում եմ, ուրեմն իշխանությունները պուպուշ են, ուրեմն իշխանությունները ազնիվ են, ուրեմն իշխանությունները ընտրակեղծարար չեն»:

    Որովհետև այս կամ այն քաղաքական գործչին, այս կամ այն քաղաքական ուժին, ցանկացած մոտիվացիայով, ընտրելը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան իրավունքն է, իսկ պետության մեջ կատարվող հանցագործությունները չհանդուրժելը ու դրանց դեմ ընդվզելը եթե անգամ ոչ սահմանադրական, ապա քաղաքացիական գիտակցության տեսակետից միակ տրամաբանական ու ճիշտ պարտականությունն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, թե ում ես ակնարկում, գուցե նաև ինձ, նորից սխալմամբ, բայց էդպիսի մարդիկ իրականում շատ քիչ են: Բայց եթե կան էլ, ապա այդպես մտածելն ինչ-որ տեղ ավելի լավ է, քան մտածելը «Ես Լևոնից զզվում եմ, ուրեմն իշխանությունները պուպուշ են, ուրեմն իշխանությունները ազնիվ են, ուրեմն իշխանությունները ընտրակեղծարար չեն»:
    Որովհետև այս կամ այն քաղաքական գործչին, այս կամ այն քաղաքական ուժին, ցանկացած մոտիվացիայով, ընտրելը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան իրավունքն է, իսկ պետության մեջ կատարվող հանցագործությունները չհանդուրժելը ու դրանց դեմ ընդվզելը եթե անգամ ոչ սահմանադրական, ապա քաղաքացիական գիտակցության տեսակետից միակ տրամաբանական ու ճիշտ պարտականությունն է:
    Ես երբեք չեմ ասել` իշխանությունները պուպուշ են, իշխանությունները ազնիվ են, իշխանությունները ընտրակեղծարար չեն:

    Որպեսզի շատ չշեղվենք, կարճ-կոնկրետ մի բան ավելացնեմ. նույնիսկ ԱՄՆ-ում, որը համարվում է, իբր-թե, աշխարհի ամենադեմոկրատական երկիրը, ընտրակեղծիքներ լինում են:

    Ըստ քո գրածի` դու օբյեկտիվորեն ես նայում քաղաքականությանը` ելնելով քաղ. գործիչների կատարած գործերից (Սերժը լավ բանա արել` հալալա իրան, վատնա արել` հալալ չի...): Դե էտ դեպքում դու ինչու ես սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին, որը "իր տակ" ունի կեղտոտ պատմություն, կեղտոտ կատարած գործեր (եթե կարիք կա սկսեմ խոսել` 1991-1996-1998), ու ինքը մեղմ ասաց, բարոյական մարդ չի:
    Բարև Ձեզ

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երբեք չեմ ասել` իշխանությունները պուպուշ են, իշխանությունները ազնիվ են, իշխանությունները ընտրակեղծարար չեն:

    Որպեսզի շատ չշեղվենք, կարճ-կոնկրետ մի բան ավելացնեմ. նույնիսկ ԱՄՆ-ում, որը համարվում է, իբր-թե, աշխարհի ամենադեմոկրատական երկիրը, ընտրակեղծիքներ լինում են:

    Ըստ քո գրածի` դու օբյեկտիվորեն ես նայում քաղաքականությանը` ելնելով քաղ. գործիչների կատարած գործերից (Սերժը լավ բանա արել` հալալա իրան, վատնա արել` հալալ չի...): Դե էտ դեպքում դու ինչու ես սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին, որը "իր տակ" ունի կեղտոտ պատմություն, կեղտոտ կատարած գործեր (եթե կարիք կա սկսեմ խոսել` 1991-1996-1998), ու ինքը մեղմ ասաց, բարոյական մարդ չի:
    Կարճ արձագանքեմ, որովհետև թեմայից շեղվում ենք:

    Առաջին, եթե նույնիսկ ամենադեմոկրատական երկրում ընտրակեղծիքներ լինում են, դա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք մեր մոտ եղածը: Եվ երկրորդ, այս օրինակը որպես կանոն բերում են ցույց տալու համար, որ դե ինչ ա եղել որ, ամեն տեղ էլ նույն զիբիլն ա: Սա իրականության խեղաթյուրում եմ ես որակում, որովհետև ամենավառ երևակայությունն անգամ չի կարող «ամենադեմոկրատական երկրում» եղած ընտրակեղծիքների ծավալը համեմատել այստեղ կատարված և կատարվող իրողությունների հետ: Որովհետև այդ ամենդեմոկրատական երկրներում, ամեն դեպքում, քչից շատից լավ ընտրություններ են տեղի ունենում, իսկ մեր մոտ միայն ընտրության իմիտացիա, ժողովրդի ձայնի բացարձակ անտեսում, լայնածավալ կեղծիքներ: Բերված զուգահեռը համարում եմ ոչ տեղին, թեմայից ու իրականությունից շեղող:


    Ինչ վերաբերվում ա Տեր-Պետրոսյանին, ապա նախ հասկանանք, որ որքան էլ մարդը օբյեկտիվ նայի կամ փորձի օբյեկտիվ նայել իրադարձություններին, միևնույն է, իր պատկերացրածը սուբյեկտիվ է ու դժվար է ասել, թե երկու ծայրահեղ հակառակ տեսակետ ունեցողներից ում պատկերացրածն է ավելի մոտ իրականությունը: Ես, բնականաբար, համարում եմ, որ իմը: Դու համարում ես, որ քոնը: Հիմա պատասխանեմ հարցիդ. այո՛, ես հնարավորինս օբյեկտիվորեն քննել եմ նաև Տեր-Պետրոսյանի անցած ուղին, նրա թե՛ կեղտոտ պատմությունները, բայց նաև մաքուր պատմությունները, քննել եմ նաև դրականը ու այդ ամենի համադրումը ինձ հարկադրում է այդ գործչի մասին մտածել առավելապես դրական, քան բացասական: Այն, որ դու կարող ես չկիսել իմ կարծիքը, սարսափելի չի. մենք ունենք մտքի ազատություն:

    Սակայն ես հստակ նախորդ գրառմանս մեջ գրել ու մեկնել էի, որ իմ ընտրությունը զուտ անձով չի պայմանավորված, ու որ եթե իմ համար ատելի մարդն էլ լավ պրոցես առաջնորդի, կհետևեմ: Ինչպե՞ս հասկանամ այս մտքիս շրջանցումն ու նորից Տեր-Պետրոսյանի մասին անձնավորված հարց հնչեցնելը: Ես սատարում եմ այն քաղաքական դրական պրոցեսները, որոնք այսօր ընթանում են մեր երկրում, այլ ոչ թե որևէ անձի: Բայց նաև ասեմ, որ իմ համար բարեբախտություն է, ինձ դուր է գալիս, ինձ հաճելի է, որ այդ պրոցեսները այսօր առաջնորդում է Տեր-Պետրոսյանը, ում ի հավելումն իմ սկզբունքների ու համոզմունքների ես համարում եմ լավ քաղաքական գործիչ, բարոյական քաղաքական այր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012
    Հեղինակ՝ Արծիվ, բաժին` Կինո
    Գրառումներ: 103
    Վերջինը: 18.01.2012, 06:04
  2. Երևանի քաղաքապետի ընտրություններ
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1436
    Վերջինը: 01.11.2011, 09:56
  3. ընտրություն
    Հեղինակ՝ armena, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.06.2009, 01:24
  4. LCD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Killer, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.06.2007, 14:01
  5. Նոր օրհներգի ընտրություն
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 19.02.2007, 21:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •