Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
2.1. անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ չքվեարկածների բավական մեծ հատված արտագնա աշխատանքի են
...
...Եթե այսօր 12000 հազար հոգի մեր կողմից են...
Չուկ ջան, երևի կարծում ես, որ արտագնա աշխատանքի գնացածներն էլ են ձեր կողմից? Բայց կասեմ հակառակը` իրենք արդեն ոչ մեկի կողմից են` մենակ իրենց կողմից են ու փաթթած ունեն բոլոր կողմերը, որովհետև ստիպված են հացի համար լքելու իերնց տունն ու հայրենիքը:
Միգուցե նրանք ժամանակին "ձեր կողմից էին", սակայն արդեն ուշացել եք: Սենց որ գնա, կամաց-կամաց "ձեր-կողմիցների" մի մասը կլքի հայրենիքը: տեղում կմնան նրանք, որքեր հաստատ ձեր կողմից չեն, փաթթած ունեն բոլոր կողմերի աջակցությունը և նրանք, ովքեր ձեր կողմից են, բայց փոքրամասնություն են (դե մնացածն արդեն գնացել են):

Քեզ հաստատ բան եմ ասում. ընդիմության ամեն մի ձախողումը ակնհայտորեն նպաստում է երկրի դատարկմանը: Ամեն մի ձախողումը թաքնված մեսիջ է, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց ապագա պլանները:
Շատ մարդիկ սպասում են "Հըլը էս ընտություններն էլ անցնեն, տենանք, թե կրեցին, հալբաթ մի բան կլավանա, ես էլ չեմ գնա": Բայց ձախողման մեսիջից հետո "Արա ինչքան սպասեմ? հո սենց սպասելով չեմ մեռնելու? բա տունս? տեղս? ընտանիքս? ..." Ու իրերն հավաքում ու ճամփա է ընկնում: Լավագույն դեպքում արտագնա աշխատանքի, իսկ վատագույն` ընտանիքով հանդերձ լքում է այս "խորտակվող" երկիրը:

Հ.Գ.
Էս ինչ գերլ եք գրում, ու դեռ մի հատ էլ ինձ են ասում "Կիլոմետրանոց գրառումներ ..."