Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չգիտեմ, թե ում ես ակնարկում, գուցե նաև ինձ, նորից սխալմամբ, բայց էդպիսի մարդիկ իրականում շատ քիչ են: Բայց եթե կան էլ, ապա այդպես մտածելն ինչ-որ տեղ ավելի լավ է, քան մտածելը «Ես Լևոնից զզվում եմ, ուրեմն իշխանությունները պուպուշ են, ուրեմն իշխանությունները ազնիվ են, ուրեմն իշխանությունները ընտրակեղծարար չեն»:
Որովհետև այս կամ այն քաղաքական գործչին, այս կամ այն քաղաքական ուժին, ցանկացած մոտիվացիայով, ընտրելը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան իրավունքն է, իսկ պետության մեջ կատարվող հանցագործությունները չհանդուրժելը ու դրանց դեմ ընդվզելը եթե անգամ ոչ սահմանադրական, ապա քաղաքացիական գիտակցության տեսակետից միակ տրամաբանական ու ճիշտ պարտականությունն է:
Ես երբեք չեմ ասել` իշխանությունները պուպուշ են, իշխանությունները ազնիվ են, իշխանությունները ընտրակեղծարար չեն:

Որպեսզի շատ չշեղվենք, կարճ-կոնկրետ մի բան ավելացնեմ. նույնիսկ ԱՄՆ-ում, որը համարվում է, իբր-թե, աշխարհի ամենադեմոկրատական երկիրը, ընտրակեղծիքներ լինում են:

Ըստ քո գրածի` դու օբյեկտիվորեն ես նայում քաղաքականությանը` ելնելով քաղ. գործիչների կատարած գործերից (Սերժը լավ բանա արել` հալալա իրան, վատնա արել` հալալ չի...): Դե էտ դեպքում դու ինչու ես սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին, որը "իր տակ" ունի կեղտոտ պատմություն, կեղտոտ կատարած գործեր (եթե կարիք կա սկսեմ խոսել` 1991-1996-1998), ու ինքը մեղմ ասաց, բարոյական մարդ չի: