Քյարփինջ երկրորդ
Քյարփինջահավաք Տունը ուսանողական ու ջահել տարիներին
Հետո քյարփինջներ սկսեցին տալ դասախոսները, ընկերները: Լավ հեղինակություն էինք հավաքել: Եթե մեկի մականունը Ճուտ էր, մյուսինը Մառոզ, մերը շատ երկար էր ու շատ յուրօրինակ՝ ով մեզ տեսնում էր, ասում էր՝ վա՜յ Քյարփինջահավաքը: Ոնց որ ասեին՝ Համազա՜սպ, մենք էլ հո~ քթներս չէինք ցցում, հո~ չէինք ցցում:
Մեկ էլ մի օր՝ հերթական քյարփինջը ստանալիս, տեսանք, որ քյարփինջին միանգամից 2 ձեռք մեկնվեց, ու ասեցինք, սպասի էս ի՞նչ է կատարվում. մենք գիտեինք թե մի հոգի ենք, պարզվեց մենք երկուսն ենք ու այստեղ մեր ուղեղների բոլոր քյարփինջները խառնվեցին իրար: Բայց, որ գլուխներս բարձրացրեցինք …Ա՜յ այդտեղ ամեն ինչ սկսվեց՝ գլխներից ոնց որ քյարփինջով տային, բայց հեչ չցավաց, միայն վայր ընկանք ու գլխներիս վերեւում սկսեցին քյարփինջաձեւ սրտիկներ թռչել: Ու միայն մի բան ենք հիշում, որ երկուսով հաշվում էինք՝ մեկ սրտի քյարփինջ, երկու սրտի քյարփինջ, երեք սրտի քյարփինջ…մինչեւ հասկացանք, որ մեր շուրջ բոլորը ծիծաղող քյարփինջաձեւ մարդիկ են կանգնած:
Քյարփինջ երրորդ
Քյարփինջահավաք Տան հիմքերը դրվեցին, կամ եկեք մի քիչ լրջանանք
Այդ օրվանից մենք միասին սկսեցինք քյարփինջ հավաքել: Մրցակցելը անիմաստ էր, երկուսս էլ չէինք զիջում իրար: Հետո ընկերացանք, ես իրան է կանչում մեր տուն քյարփինջներս տեսներ, հետո ինքն էր կանչում: Մի քանի ամիս հետո հասկացանք, որ մեր քյարփինջները բավականին նման են ու քանի որ երկուսս էլ շատ էինք ուզում Տուն կառուցել, որոշեցինք միավորել մեր քյարփինջները ու կատարել մեր կյաքնի երազանքը:
5 տարի տեւեց մեր շինարարությունը, քանի որ մենք ուղղակի տնակ չէինք ուզում մենք երեք հարկանի մեծ տուն էինք ուզում՝ շատ ամուր հիմքերով: Բայց դրա համար բացի քյարփինջներից մեզ անհրաժեշտ էր ձու: Սկզբում բոլոր ձվերը դասավորել էինք մեծ սառնարանում ու դրանք սառել էին: Մի քիչ երկարեց մեր գործը, որովհետեւ ձու ջարդելու փոխարեն հում ձու էինք կլպում, հետո հալեցնում ու շաղախի տեսքով ամրացնում էինք մեր շարած պատերը:
Տարիներ եղան, որ ստիպված էինք առանձին առանձին այդ գործերը անել, քանի որ մեզնից մեկը գնաց Բանակ: Դա հեռավոր երկիր է, որտեղ կարելի է լիքը քյարփինջ կուտակել, բայց դրա դիմաց 2 տարի պետք էր դիմանալ տարբեր կեղծ քյարփինջների գոյությանը:
Ստացվեց, վերադարձավ ու շարունակեցինք կառուցել տան երկրորդ հարկը ու հասան կտուրին: Բայց մինչ կտուրին հասնելը ասենք, թե ինչ կա այդ տան մեջ ու շրապատում:
Բակ
Մեր տան բակը շատ մեծ է, ու մեր բակում կան տարբեր մրգատու ծառեր, բանջարեղեններ: Ոնց որ ՖԲ-ի ֆերման լինի: Մենք ունենք նաեւ ընտանի կենդանիներ, հավատարիմ շներ, խաղողի մի մեծ թուփ, որի ներքո դրված է մեր ճոճանակը: Ու շատ ծաղիկներ՝ գունավոր, ցանցառ, սիրուն…Մեր բակը անընդհատ ընդարձակվում է, քանի որ մենք քյարփինջասերներով ապագայում դեռ շատ տներ ենք կառուցելու, քանի որ կա գերնպատակ՝ հիմնադրել քյարփինջահավաքների քաղաք:
Նկուղ
Մեր տան նկուղում կան շատ դարակներ, որտեղ դասավորում ենք մեկը մեկից համով մուրաբաներ, կոմպոտ ու պարտադիր սմբուկի խավիար: Այստեղ նաեւ միշտ կա տնական գինի ու տեկիլա՝ Առիվաաաաաաաաա:
Առաջին հարկ
Այս հարկի անունը Սմայլիկ ենք դրել, քանի որ պատերը դեղին են, այստեղ տրամադրությունը միշտ առավոտվա պես թարմ է: Անգամ եթե պատերին տեսնեք գրած «Զմունաթ» բառը, չեք տխրի, քանի որ…քանի որ ոչ մեկի դեղին պատին նման բառ գրած չէ, հետո դեղինն այնքան շատ է, որ հարեւանները խոսում են, որ այս տան տերերը «Լույս» անունով մրցույթի ժամանակ առաջին տեղն են գրավել՝ հաղթելով արեւին: Այս սենյակում կա մի մեծ ֆիլմադարան, մեկ էլ երգերի ձայնագրման ստուդիա: Շուրջ բոլորը թղթեր են թափված ու գրիչներ, այս սենյակը կերտողը սիրում է մտքեր ու գաղափարներ հավաքել իր նպատակների պահարանի թոթոլ դարակներից մեկի համար: Այս սենյակում է ապրում Մովսես Գորգիսյանը, այս սենյակում է ծածանվում հայոց եռագույնը:
Հ.Գ. Հա մեկ էլ այս սենյակի պատին թվեր են իրար գումարում, հանում, բաժանում, բազմապատկում:
Երկրորդ հարկ, կամ եկեք նորից ջրիկանանք
Աաաաաաա…այ սա մեր խուճուճ սենյակն է: Պատերը էլի դեղին են, բայց խուճուճ դեղին: Այս սենյակում կա լիքը խորհուրդ, համբերություն, սեր, հավատ, հույս: Այս սենյակում կան լիքը առեղծվածներ, ոնց որ գանձերի կղզին լինի: Այս սենյակի դեղին պատերին չես գտնի Զմունաթ, զի պատին գրված են լիքը հումորներ: Օրինակ՝
- Մեռան այ մարդ ստեղ՝ ԱՄՆ-ում իրար դատի տալով, դարձելա առօրյա գործերից մեկը: "Գնամ դատարան գամ հաց սարքեմ ..."

- -Հայաստանում ինչ տեսարժան վայրեր կան?
-Մատենադարան, Պատմության թանկարան, Գառնի, Տաթև, Նորավանք, Գանձասար ...
-Իսկ Նոյի տապանը?
DDDDDDDDDD հա, մեր բալկոնում դրածա, Նոյն էլ մեջը ....
))))))))))))))))
- -Բարև Ձեզ, ես ձեր էքսկուրսավարն եմ: Մենք մեր էքսկուրսիան կսկսենք 5 րոպեից հենց այստեղից: Ես Ձեզ կտամ կապույտ քարտ, դուք այն պիտի պահեք Ձեր մոտ և հիշեք նրա գույնը: Երբ ես կասեմ մոտենան կապույտ քարտով ուղեվորները Դուք կնայեք Ձեր քարտի գույնը և եթե այն կապույտ լինի` կմոտենաք ինձ: Եթե ոչ (նենց կարողա փոխվեր գունը էլի
` հավանաբար դուք ուրիշ խմբին եք պատկանում և կարիք չկա ինձ մոտենալու: Դուք կմոտենաք համապատասխան էքսկուրսավարին, բայց քանի որ ես Ձեզ հիմա տալիս եմ կապույտ գույնի քարտ, ուրեմն դուք կմոտենաք ինձ երբ ես կանչեմ ....
ԼՐԻՎ ԴԱՈՒՆԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ ... ընդամենը հարցրեցինք էքսկուրսիան այստեղից է սկսվում թե ոչ
- Այսօր ընդմիջման էի գնացել երեք չինացիների հետ:
Չինացի - Դուք հայերդ քրիստոնյա եք?
Ես - Այո:
Չինացի - Կաթոլիկ?
Ես - Ոչ, մենք որ քրիստոնեություն էինք ընդունում կաթոլիկ ու ուղղափառ չկար (կարճ մեջբերում մեր պատմությունից) 
Չինացի - Օօօօ այդքան շուուուտ եք դարձել քրիստոնյա? Քրիստոսից առաջ ? ... թե հետո?
Ես համարյա ընկնում եմ աթոռից, հենա-հենա կուլ եմ տալիս ձողիկը ...
Ես ձեր ամերիկյան կրթության ....
Հ.Գ. Հա մեկ էլ այս սենյակի պատին թվեր են իրար գումարում, հանում, բաժանում, բազմապատկում:
00 կամ մուսաների սենյակ
Սա այն զրոների համադրությունն է, որտեղ ծնվում են այս պատմվածքի նման քյարփինջներ: Հա, մեկ էլ օգտագործում են իսկական նպատակներով:
Լոգարան
Նկուղի գինին շատ խմելուց հետո հյուրերին ուղարկում ենք այստեղ, երբ արտասանում են «Մարոն», ասում են՝ երեխեք, ես չհասկացա, կամ երբ հյուրերը կռիվ են անում իրար հետ: Հա, մեկ էլ օգտագործում են իսկական նպատակներով:
Երրորդ հարկ
Այս հարկի մասին տեղեկությունները հույժ գաղտնիք են: Սա հարկ է, որտեղ կարող են մտնել միայն տան բնակիչները: Ցանկացած պապարացիություն ու նման անքյարփինջ բաներ կպատժվեն խստագույնս՝ կկտրվեն քյարփինջի թոշակից ու կուտեն միայն այգու խաղողը:
Հարգանքներով՝ Տուն
Ձեղնահարկ
Այստեղ մեծ աստղադիտարան է, լիքը գրքեր…այստեղ կատարվող երազանքներ են, այստեղ ՍԵՐ է…
Վերջաբան
Ձեղնահարկը կառուցվեց եւ տունը շահագործման հանձնվեց 2011թ.-ի սեպտեմբերի 3-ին: Երկնքից ընկավ երեք քյարփինջ, ի՞նչ տարբերություն, թե որը ում համար ընկավ, կարեւորը ոչ մեկի գլխին չընկավ:
Էջանիշներ