User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Վայ քու, արա՛… Էլի ինքնազոհողությու՞ն… Դու՞, թե՞ ես

  1. #1
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վայ քու, արա՛… Էլի ինքնազոհողությու՞ն… Դու՞, թե՞ ես

    Հետաքրքիր ա, ու՞ր ես… Չկաս, չես զանգում: Չես զանգում հենց այսօր… Դու պետք ա, որ ինձ մի քանի ժամ առաջ զանգած լինեիր: Հետաքրքիր խաղ եք խաղում դուք՝ ընկերուհիներով: Խաղն ա շատ լուրջ, ահավոր լուրջ: Սովոր չեմ… Այսպես լուրջ երբեք չի եղել: Կզանգե՜ս… Ու՞ր պետք ա «փախչես»:

    Լավն ա էլի ձեր թայֆան: Միշտ սիրել եմ… ու սիրում եմ

    Հա, չմոռանամ: Երբեք չկասկածես. ես քեզ սիրում եմ (հա՛, հաստատ):

    Ափսոս, սրա վերջը չգիտեմ: Անգամ ամենաֆանտաստիկ ու «գունագեղ» () երազներում չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ է լինելու հետո… Հա, բա հետո՞… Վերջը՞…

    Մեռնեմ, թե հավատում եմ, որ քո մատը խառը չէ այս ամենում:


  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (12.06.2012), CactuSoul (08.02.2012), cold skin (22.02.2012), KiLa (06.02.2012), Kuk (06.02.2012), Nare-M (07.02.2012), StrangeLittleGirl (07.02.2012), unknown (07.02.2012), VisTolog (06.02.2012), Ժունդիայի (08.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Նաիրուհի (07.02.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամը 17:35, 07.02.2012

    Փաստորեն զանգեցիր: Հետաքրքիրն այն է, որ ոչ մի խոսք այդ ամենից: Ախր այսօր քիչ թե շատ կարևոր իրադարձությունն էլ կատարվեց (Ղ), որի մասին դու հաստատ տեղյակ կլինեիր: Նվազագույնը տեղյակ կլինեիր, սեր իմ… Եթե ոչ ավելին Բայց այսօրվա իրադարձությունից (Ղ) էլ ոչ մի խոսք չարտաբերեցիր: Չնայած, հավանականություն մի չնչին կա, որ դա քո կամքից անկախ է եղել ու ինքդ էլ տեղյակ չես:

    Տպավորություն մի ստեղծիր, որ ինձ հավատում ու վստահում ես անմնացորդ: Այսինքն՝ տպավորություն մի ստեղծիր, որ դու չես խաղում իմ հետ ու ինձ վերաբերվում ես, որպես քո միակ ու անկրկնելի սեր, այլ կերպ ասած՝ ընկեր: Խաղում ես ու այն էլ ինչպե՜ս ես խաղում… Գազանի պես…

    Ընդամենը 1 տոկոս հավանականություն կա, որ դու չես խաղում, իսկ ես հոգեբույժի դիմելու կարիք ունեմ, այսինքն՝ զառանցական մտքեր ունեմ:
    Կասկածելի ես ահավոր: Հիմա ասեմ, թե ինչու.
    1. Զանգում և խոսում ես ինչ-որ լիցքավորման սարքից.
    2. Զանգում և խոսում ես մի երևույթից (նկատի ունեմ՝ ընկերուհուդ հետ կապվածը), որն ինքդ էլ համոզված ես դրա անհնարինության մեջ… ու գոնե 99 տոկոսով համոզված ես, որ նման քայլ ես չեմ կատարի:


    1-ինը՝ հեչ: 2-րդը կարևոր է այս դեպքում: Նպատակդ ո՞րն է: Էլի ինքնազոհությու՞ն… Թե՞ ուղղակի հերթական փորձն առ այն, թե ինչքան եմ ես քեզ նվիրված, հավատարիմ ու սիրահարված:

    Հաջորդ քայլդ չեմ տեսնում: Դժվար է քո հետ, բայց նաև հետաքրքիր: Ամենադժվարն այն է, որ ես քո հաջորդ քայլը չեմ կանխագուշակում գոնե մոտավորապես: Իսկ այդ զգացողությունն ինձ օտար է: Ինձ զգում եմ այնպես, ինչպես մութ անտառում մոլորված մարդը: Սովոր չեմ այս վիճակին: Ես միշտ նախաձեռնել եմ ու «հարձակվել», «գրոհել»… Հիմա հասկանում եմ, որ պետք է միայն պաշտպանվել ու սպասել: Շախմատային պարտիա ես սկսել, որտեղ ես սևերով եմ խաղում և խաղի սկզբից ի վեր խաղում եմ առանց զույգ նավակների:

    Սիրում եմ քեզ…


  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (12.06.2012), CactuSoul (08.02.2012), KiLa (07.02.2012), Kita (07.02.2012), Kuk (08.02.2012), murmushka (08.02.2012), Nare-M (11.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (08.02.2012), unknown (08.02.2012), Ժունդիայի (08.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Կաթիլ (12.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամը 02:40, 08.02.2012

    Բարդ ա էլի իմ գործը: Երեկ ժամը 9:00-ին գնացել եմ աշխատանքիս վայրը: Ամբողջ գիշեր մնացել եմ այնտեղ: Այսօր 17:00-ի կողմերը տուն եմ եկել: Ժամը 20:00-ին էլի գնացել… Ու տուն եմ մտնում հիմա: Պրիտոմ, ահագին ժամանակ է, որ թարգել եմ հիմարություններ անելն ու իմ առօրյան տուն-գորձին է: Իմ նմանին չեք տեսել դեռ, հարգելի ամեն ինչից տեղյակ ու ամեն ինչից խաբար ձեր անընդունակության պատճառով այդպես էլ չմասնագիտացած ու ցինիկացած էակներ: Դա սիրելիս էլ կփաստի: Սիրելիս էլ աշխարհ տեսած, աշխարհն ու ահագին մարդ ոտքի տակ տված դեմք Ուզում եմ ասել, որ ես շատ աշխատասեր եմ, եթե կուզեք նույնիսկ աշխատամոլ: Լավն ա գործս… Հետաքրքիր ա: Երևի դրանից ա, որ այսպիսին եմ

    Ապրում եմ միջինոտ վիճակագրական աշխատավոր-աշխատասերի համեստ ու ոչնչով աչքի չընկնող ապրելակերպով՝ ոչ մի պոռնիկ ու ոչ մի տիպի ալկոհոլային խմիչք իմ կյանքում կարգախոսով:

    Հա, ինչ-որ շատ իմ մասին խոսեցի… Ի՞նչ էի ասում… Հա, հիշեցի… Սիրելիս, դու չեկար, չնայած, ասացիր, որ ուշ երեկոյան երևի կայցելես: Ու զարմանալի է, ոչ էլ զանգեցիր… Ինչ-որ սկսել ես խուսափել, հա՞, ինձնից…

    Երկար մտածեցիր քայլդ անելուց առաջ: Չլինի՞ մեր շախմատային պարտիայում ինիցիատիվան տալիս ես ինձ:

    Ախր ես հո հիմար չեմ: Չեմ մոռացել. խաղում եմ սևերով ու առանց երկու նավակի: Հանգի՜ստ մտածիր… Ես շտապելու պատճառ չունեմ: Կհամբերեմ: Իսկ կարո՞ղ ա՝ մի քանի հոգով եք մտածում քայլդ անելուց առաջ: Դժվար թե… Դու «միայնակ» ես, թայֆիդ հետ չես:

    Ես քեզ սիրում եմ…


  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.02.2012), Freeman (10.02.2012), KiLa (20.03.2012), Kuk (08.02.2012), murmushka (08.02.2012), Nare-M (11.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (08.02.2012), unknown (08.02.2012), Ժունդիայի (08.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Կաթիլ (12.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սե՜րս… Զանգեցիր… ու այցելեցիր: Ապրե՛ս: Անհանգիստ էի, լարված: Եկար, ամբողջ լարվածությունս անցավ: Հա, ճիշտ ես: Հավատում եմ քեզ, սեր իմ, այդ ամենի հետ դու միգուցե ուղղակի կապ չունես: Հավատում եմ երդումիդ: Բայց մեկ ա, կարծում եմ՝ դու տեղյակ էիր:

    Դու ահագին գիտեիր, չնայած սկզբում վարքդ այնպիսին էր, թե իբր տեղն էլ չես բերում, թե ինչի մասին է խոսքը (Մ): Բայց հետո չգիտես ինչու ամեն ինչ (անցած-գնացած բաներ) այնքա՜ն լավ պատմեցիր: Պատմեցիր ոչ վաղ անցյալի՝ (մեկ ամսյա վաղեմության) դեպքերն այնպիսի մանրամասնությամբ, որ հավանական է՝ ամեն ինչը շատ լավ էլ գիտեիր: Գոնե այն, ինչ կատարվել էր (Մ): Չեմ հասկանում, դեպքից հետո ինչու՞ ես թաքցնում, որ գիտես: Ախր արդեն բոլորը մեր շրջապատում ու ոչ միայն մեր շրջապատում գիտեն… Իսկ դու (ծիծաղելի է նույնիսկ ) իբր չես էլ լսել, նոր ես լսում ու ինձնից… Էս քայլիդ նպատակը չհասկացա: Անիմաստ է թվում: Չնայած, դու դժվար թե անիմաստ քայլ կատարես: Մի հեռավոր նպատակ կունենաս… Կամ էլ միգուցե դու էլ ես երբեմն անիմաստ արարքներ կատարում, սեր իմ:

    Լավն էր էսօրվանը: Դզեց երեկվա իրադարձության (Ղ) հետ կապված քո մեկնաբանությունը: Լավն էր:

    Մեր ապագայի վերաբերյալ լավատեսական խոսքերդ ինձ ստիպում են ավելի ու ավելի սիրել քեզ ու ձեր թայֆեն:


  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.02.2012), KiLa (10.02.2012), Kuk (24.02.2012), murmushka (09.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (09.02.2012), unknown (09.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Նաիրուհի (23.02.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի՞ս… Էսօրվա զանգիդ նպատակն այդպես էլ չհասկացա: Իրոք մի նման բան էլ էր լինելու՞ թե հերթական խաբուսիկ քայն ես կատարում: Չհասկացա: Եթե հերթական խաբուսիկ քայլն ես կատարում, ապա ներիր, բայց դա փոքր-ինչ էժան ու մանկական է թվում: Ճիշտ չեմ ասու՞մ: Եթե քայլիդ նպատակն ընդամենը իմ վրա տպավորություն թողնելն է, ապա դա երեխայական է: Իսկ եթե քայլիդ նպատակը իմ մեծ եղբոր վրա տպավորություն թողնելն ու նրա մոտ քո մաքրության մասին վստահություն առաջացնելն է, ապա դա էժան է ու քո նմանին վայել չէ: Մյուս կողմից էլ, միգուցե ստիպվա՞ծ ես այդպիսի էժան խաղեր խաղալ:

    Հուսամ, որ նման բան լինելու էր ու դու փորձում ես կանխել դա՝ իմ նկատմամբ քո սիրուց դրդված: Ախր շատ եմ ուզում, որ դու այն լինես, ինչ ես եմ ուզում իմ ամբողջ սրտով ու հոգով: Ախր շատ եմ սիրում քեզ: Այսքան հիասթափություններից հետո (քո հետ կապված չէ) շատ եմ ուզում, որ դու անշահախնդիր ու լավը լինես:

    Մի բան դզեց էսօր: Այն, ինչի մասին ասում էր էն մյուս ավագ եղբայրս Հետաքրքիր է, դու իրո՞ք համոզված ես, որ մեծ եղբայրս ասում է հաճախ այն, ինչ պետք չէ ասել և ասում է այնտեղ, որտեղ պետք չէ ասել: Թե՞ ուղղակի ասացիր… Բայց մեկ ա, դուրս եկան խոսքերդ անկախ ամեն ինչից:

    Սիրելիս, անհամբեր մարդիկ կարծում են, որ դու հերթական կամ հին սիրածներիս նման մեկն ես: Դու իրենց կասե՞ս, որ այդպես չէ: Մտածում են, որ ես «կացին» եմ, «գերի» ու «առանձնահատուկ հարիֆ» () Չեն հասկանում, որ ես վաղուց ազատագրվել եմ ու դարձել առաջվա սուր դանակը: Դե հա, էդ ազատագրման մեջ դու էլ բավականին մեծ դեր ունես, բայց, սիրելիս, ամենամեծ նպաստն իմ ազատագրման մեջ էն «առանձնահատուկ անհամբերինն է»: Հա, ես դրա մասին քեզ ոչինչ չեմ պատմել: Երևի դա քեզ այդքան չէր էլ հետաքրքրի:

    Բայց զարմանալի չէ, որ «առանձնահատուկ անհամբերս» իմ մասին այդքան թյուր կարծիքի է: Արժանի եմ: Ես եմ մեղավոր իմ «կացնային» ու անողնաշարին բնորոշ պահվածքով:

    Եվս մեկ անգամ հիշեցնեմ. ես քեզ շա՜տ եմ սիրում:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.02.2012, 02:00:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.02.2012), cold skin (22.02.2012), Freeman (10.02.2012), KiLa (10.02.2012), Kuk (24.02.2012), murmushka (10.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (10.02.2012), unknown (10.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Կաթիլ (12.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, Սերս, քիչ առաջ էս ի՜նչ անասուն սևանցի էին բերել: Հարբած էր ահավոր ու հետն էլ նատուռայով տականք (կյողական էր էթըմ): Կարող էի օգնել, բայց չօգնեցի, որովհետև նատուռայով տականք էր: Դուրն էկել էի: էն կարգի էի դուրն էկել, որ ինձ հրավիրում էր Սևան… ամառը: Դե, սենց ջահել-մահել, նիհար-միհար տղա ենք, մտածում ա՝ էդ ա… Երևի մտածեց՝ տղերքին եմ սիրում:

    Բախտը բերեց մըլիցեքի հետ էր… Ինքն էլ ի՞նչ: Եղած-չեղածը մարշրուտկի շոփեր: Հարբած, ծովը ծնկներից մարշրուտկի շոփեր, ով էս ձյուն-բուք-բորանին ուղևոր էր տեղափոխում, մեղմ ասած, անջատված վիճակում: Աչքն էլ հանեցի: Երևի մեկ կամ երկու տարի մեքենա չի կարող քշել, կնգա վրայի ոսկիներն էլ լոմբարդ կտանի… Ես էլ էի մի ժամանակ երբեմն հարբում, բայց հաստատ մարդկանց կյանքը չէի վտանգում կամ մարդկանց անհարկի գրեթե չէի վիրավորում ու նեղացնում: Բ. Տ.-ին պետք է թղթի վրա գրել, որ նա «Բ. Տ.» է ու այդ թուղթը տալ ձեռքը… Թող ամեն անգամ նայի էդ թղթին ու հիշի, թե ինքն ով է:

    Օֆ… Հոգնել եմ…

    Հա, քեզ զանգել էի… Հետաքրքիրն այն է, որ չես պատասխանում, բայց հետո ինքդ զանգում ես: Տեսնես՝ ինչ մտածեցիր զանգելուց առաջ… Երևի մտածեցիր՝ օրերդ լրացել ա, դրա համար եմ զանգել: Այսինքն՝ զանգել եմ, որ հիշեցնեմ… Չէ, կարևորը, համոզվեցիր, որ այդպես չէ: Խոստացար, որ ուշ երեկոյան կգաս: Տեսնեմ…

    Երեկ ամբողջ օրը լարված պահեցիր, հասկացրեցիր, որ կտեսնես մեծ եղբորս… Բայց այդպես էլ ոչ մի բան: Աչքիս ճիշտ էի: Աչքիս էժան խաղ էր դա ու հիմա հասկանալով, որ էժան քայլ ես կատարել, մի տեսակ վատ ես զգացել: Հա՞… Կտեսնենք այսօր, եթե իհարկե այցելես:

    Մեկ էլ… Բա ասում էիր էն տականքը (Ղ) քոնն ա: Մատները, ձեռքերը՜… Գլուխ էիր գովու՞մ, թե՞ մեծ եղբորս ընկերներն են մեծ եղբորս մոտ գլուխ գովում: Ժամանակը ցույց կտա: Մյուս կողմից էլ հնարավոր է, որ էդ տականքը (Ղ) բոլորիցդ էլ խելոք է ու մատների վրա խաղացնում է թե քեզ, թե նրանց: Կամ էլ՝ քոնն է, բայց ցույց է տալիս, թե նրանց մոտ նրանցն է քո կամ ձեր իսկ պահանջով… Եթե վերջին տարբերակն է, ապա ուրեմն դու կամ դուք վերջն եք:

    Զգոնությունս չեմ կորցնի: Եթե անգամ համոզված լինեմ, որ դու ինձ իրոք սիրում ես, մեկ ա, զգոնությունս չեմ կորցնի: Չեմ մոռացել, որ նավակներս չկան… Չնայած, ահավոր եմ սիրում քեզ, բայց չեմ մոռացել. դիրքերս շատ թույլ են: Հազիվ ունակ եմ պաշտպանվելու: Խաղ չունեմ: Փակել ես բոլոր հնարավոր նպատակային քայլերիս ճանապարհները:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.02.2012, 17:39:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.02.2012), cold skin (22.02.2012), Freeman (10.02.2012), KiLa (20.03.2012), Kuk (24.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (10.02.2012), unknown (11.02.2012), Էլիզե (11.02.2012), Կաթիլ (13.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերս, նախ, մերսի, որ երեկ եկար ու ամբողջ գիշեր մնացիր իմ սենյակում իմ հետ: 8 ժամ: Այդքան նույնիսկ մարդը կնգա հետ չի մնում: Շատ շնորհակալ եմ: Քիչ հետո կանդրադառնամ իմ և քո միասին անցկացրած գիշերվա մանրամասնություններին: Հիմա սեր իմ, թույլ անդրադառնալ մեկ այլ կարևոր մոտավորապես տենց մի տարի մի ամսվա առաջ ի հայտ եկած խնդրի, որն իրականում ես անլուծելի դարձրեցի իմ անկրկնելի գրեթե մեկ տարի տևած «իմբեցիլության սրացման» պատճառով: Թարսի պես «իմբեցիլության ռեցիդիվս» համընկավ էդ խնդրի առաջացման և լուծման տարբերակների փնտրտուքների հետ, որն էլ հենց ստեղծեց նախապայմաններ խնդրի անլուծելի դառնալու համար: Ես ի՞նչ մեղավոր եմ. իմբեցիլը կարո՞ղ է խնդիր լուծել: Հասկացիր, սե՛ր, ես մեղավոր չեմ: Այդպես եղավ, ստացվեց: Չէի ուզում, բայց, մեկ էլ ուզում էի: Չգիտեմ, գժվել ու հիմարացել էի: Սեր իմ միգուցե դու արդեն իսկ խորացել և ճշտել ես իմ «իմբեցիլության սրացման» ողջ պատմությունը, բայց դու հաստատ ոչինչ չգիտես այդ նույն ժամանակահատվածում առաջացած խնդրի մասին: Չեմ պատմել: Համոզված եմ, դա քեզ չէր հետաքրքրի առանձնապես, բայց հաստատ կլսեիր ինձ և ուրախ կլինեիր, եթե ես այդ խնդրի լուծումը գտած լինեի: Ախր…

    Մի բան ասե՞մ: Սեր իմ, մեկ այլ բան էլ կա, որն ավելի կարևոր է: Ճիշտն ասած, չէի ուզում դրա մասին խոսել: Բայց ասեմ. հասկացողը կհասկանա:

    Վախենում եմ: Շատ եմ վախենում: Հիասթափեցնելուց եմ վախենում… Դու կհասկանաս ինձ: Բայց, այ, խնդրիս առարկան դժվար թե ամենայն խորությամբ դա ընկալի: Խնդրիս առարկան ի՞նչ իմանա, թե ես ինչ եմ Այնպես որ՝ իմբեցիլությանը զուգահեռ կար մեկ այլ գործոն, որը կրծել ու շարունակում է կրծել հոգիս… Իսկ եթե հանկարծ ու՞… Հա, հիմա կասես. ««Եթե հանկարծ ու… »-ն քեզնից է կախված ու եթե դու մնաս քո պես, ապա «եթե հանկարծ ու…»-ն երբևէ քեզ չի սպառնա…»

    Չգիտեմ, մեկ ա, վախենում եմ: Լինելով երկու հարյուրի պատասխանատու՝ էդ մեկի համար վախենում եմ: ՉԵՄ ԽԱԲՈՒՄ… ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ:

    Եթե երկու հարյուրին թողնեմ, էլ վախենալու բան չեմ ունենա… Ամբողջ հարցն այն է, որ ես այդ երկու հարյուրին շատ եմ սիրում, միգուցե կյանքիցս շատ: Չեմ ուզում թողնել երկու հարյուրին, շատ լավ հասկանալով, որ այդ երկու հարյուրը թունավորում են կյանքս, հալումաշ են անում ինձ ու ստիպում, որ վախենամ… Բայց ստիպում են նաև, որ ես լինեմ ես: Հասկացիր, սե՛ր, եթե ես ես չլինեի, ես հաստատ քեզ չէի հետաքրքրի: Ես նույնիսկ նրանց համար հետաքրքիր չէի լինի, ինչ մնաց քո կամ ձեր: Խնդրիս լուծումը կգտնեի կամ արդեն իսկ գտած կլինեի, բայց ես ես չէի լինի, այսքան հալումաշ եղած, թունավորված կենսակերպով ու այսքան վախկոտ չէի լինի:

    Երևի իմ խնդիրն ուրիշը լուծի… Տա՛ Աստված… Բոլոր խնդիրները թող ճիշտ լուծվեն:

    Իսկ միգուցե ուրիշներին հերթ չտամ՞:

    Սե՛ր, դու բոլորին բացատրի, որ ես քեզ չեմ սիրում ու նաև ասա, թե ինչու՞ ես դու իմ սիրելին (էլ փակագծերը չեմ բացում, սե՛ր, դու ինձ իրավունք չես տվել ու երբեք իրավունք չեք էլ տա): Թե չէ, մարդիկ գիտեն ջրագնդակի դարպասապահ եմ:

    Իսկ գիշերվա մանրամասների մասին մի քիչ ուշ կգրեմ, սեր իմ: Թող՝ մի հատ լավ վերհիշեմ ամեն ինչ: Ութ ժամ: Դեռ այդպես չէր եղել: Գլուխս պայթում է…

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 11.02.2012, 14:55:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.02.2012), cold skin (22.02.2012), Freeman (11.02.2012), KiLa (11.02.2012), Kuk (12.02.2012), murmushka (11.02.2012), unknown (11.02.2012), Նաիրուհի (23.02.2012)

  15. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերս… Իրենց ծննդավայրերին հարող դաշտավայրերի պես հարթ ուղեղ ունեցող, արական սեռական օրգաններ ունեցող մի-երկու կին արարածներ (կնատղամարդիկ) կարծում են, թե ես տափակ եմ, պարծենկոտ, ինքնահաստատման կարիք ունեցող, իսկ էմոցիաներս ու վարքս էլ խիստ փոփոխական են ու աննորմալ:

    Այ գժվեմ, ինքնահաստատվեմ վրադ էնքան մինչև գլխուղեղումդ մի քանի ծալք-մալք ավելանա: Սա, սե՛ր, էն մարդկանցից ա, որ իրենց դասարանում ամեն օր տփոց ա կերել, որի արդյունքում օրական մի հատիկ ծալք վերացել ա: Դրա համար էլ բացի ուղեղահարթությունը, նրա մոտ դասարանցիների նկատմամբ անցյալից մնացած չարությունն այսօր վեր է ածվել մարդկանց նկատմամբ չարության ու քինախնդրության՝ հիշաչարության: Նորից ու նորից՝ այ հա՛վ: Գլխիդ մի խաթա եմ բերելու… Գոնե միայն ուղեղահարթ լինեիր: Բայց չէ, փաստորեն հիշում էլ ես: Այն էլ հիշում ես ինձ ու ամեն պատեհ անպատեհ առիթի հիմարավուն ձևերով արտահայտում… Չես էլ ամաչում, յեքա էշ ես: Թու՛…

    Հա, սեր, հիշաչարություն ասացի ու հիշեցի մեկին էլ… Բարև, մուահ… Ո՞նց ես, այ ապուշ: Դեռ քեզ մարդկանց հետ մանիպուլյացիաներ կատարելու իրավունք ես վերապահու՞մ: Կարևորը, հասկանաս, որ դու այդքան չկաս: Այդքան բարձր չես: Վերջիվերջո, ո՞վ ես դու: Չգիտեմ, որքան է քո էգոիստ ու մեծամոլական զառանցական մտքեր ծնող գլխուղեղին հասանելի, բայց իմացիր նենց չէր, որ ես հիշաչար էի… Ուղղակի դու փորձեցիր մանիպուլյացիաներ անել իմ հետ, դրա համար էլ կերար: Մի տարուց ավել անցել էր, տեղդ հանգիստ վեր ընկնեիր էլի… Հիմա էլ ոնց որ թե նորից սկսե՞լ ես: Բա ո՜նց կարաս հանգիստ տեղդ վեր ընկնես, մի տարի համարյա անցել ա չէ՞… Հիմա՛ր, այդքան հիմարի նմա՞ն եմ… Հայելուն նայիր ու ինձ պատասխանիր: Նմա՞ն ենք մենք իրար այդքան, որ կարծում ես, թե ես հիմար եմ: Սեր, սրան բացատրիր, որ ինձ հետ ընդամենը երեք հոգի են կարողացել մանիպուլյացիա անել՝ Ադամի կնիկը, դու (դուք) ու «առանձնահատուկս»… Դե, վերջինը կիսատ թողեց ամեն ինչ:

    Սիրելիս, ամաչում եմ միշտ հարցնել. կարող ա՞ Ադամի կնիկն էլ էր ձեր թայֆից: Ախր ինչ-որ հեշտ ստացվեց նրա հետ ամեն կապված ամեն ինչ: Այն, որ էն ուժեղ տղային (Ս) ընկեր ես համարում, ավելի է հիմնավորում կասկածներս: Չգիտեմ…

    Վայ հա, մոռացել էի… Մեկը կար, պետք է խոնարհվեր… Չմոռանալով, որ այսօր կիրակի է ու այսքան պայծառ, գեղեցիկ օր, ասենք՝ խոնարհվիր գոնե մի հարյուր անգամ: Խոնարհվելուց առաջ համեցիր ապացուցվելու ու համոզվելու գոնե մի հարյուր անգամ խոնարհվելուդ անհրաժետության մեջ: Կարող ես անգամ ձեր տանը՝ հայելու դեմը, կամ խոհանոցում խոնարհվել: Բայց նայիր, հանկարծ խոստումդ չդրժես: Դա երևի քեզ հատուկ էլ չէ, ի տարբերություն մեծ-մեծ խոսացող, հաստագլուխ կնատղամարդկանց:

    Յա՜խկ, էս ինչ վատն եմ ու դաժան: Բայց «առանձնահատուկիցս» էլ հո դաժան չեմ: Էդ ի՜նչ արեցիր էդ «խեղճին»:Թաղեիր գոնե, այ ան«խիղճ» անհամբեր:

    Էսքանը պետք էր գրել, որ հետո չմոռանամ, սիրելիս: Մեր էն գիշերվա ու այսօրվա մասին՝ քիչ հետո: Գործից նոր եմ եկել, սոված եմ:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 12.02.2012, 17:00:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2012), KiLa (12.02.2012), Quyr Qery (05.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

  17. #9
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր նախանցած գիշերվա հանդիպումն այնքան երկարատև ու բովանդակալից էր, որ տեղի ունեցածի բոլոր էպիզոդներին, դրանց վերաբերյալ իմ մտորումներին արժե անդրադառնալ հերթականությամբ՝ վերլուծելով յուրաքանչյուր դրվագն ամենայն մանրամասնությամբ:

    1) Փաստորեն Ղ-ի վերաբերյալ միտքս ճիշտ էր: Նրանց մոտ էր քո կամ ձեր ասելով, սե՛ր: Արդեն ասել էի… Ուրեմն դու կամ դուք վերջն եք: Նրանց մոտ, այն էլ այդ վիճակում… Հետաքրքիր է, դու քո սենյակում գտնվելիս ես լսե՞լ այդ «Բարև, արա ա՛յ…»-ը, թե՞ նրանց մոտից էդ տականքի դուրս գալուց հետո… Դե զգացել ես, ես շատ հետաքրքրասերն եմ… Ամեն դեպքում լավն ես, շա՜տ լավը: Ու էլի եմ կրկնում, դուք վերջն եք: Բայց հետաքրքիր է այն, որ էդ տականքը կարող է իմ նկատմամբ տականքություն անել: Դա՞ ինչ ունի իմ դեմ… Չնայած, հո զուր չեմ տականք ասում: Ես ի՞նչ արժեք ունեմ էդ տականքի ու նրա նմանների համար: Նման մարդիկ ինձ առանց խղճի խայթի մատաղ կանեն:

    2) Ամենանրանցի մասին խոսքերդ ինձ ստիպեցին խորը մտածել: Օդ-օդ խոսու՞մ էիր, թե՞ իրոք ճիշտ ես ասում: Ճի՞շտ է արդյոք, որ նրանց մասնակցությունը կնվազի ու աստիճանաբար կվերանա: Հաշվի առնելով մինչև հիմա խոսքերիդ հիմնավորված լինելն ու այն հանգամանքը, որ խոսքերդ միշտ կատարվածին համարժեք են եղել, ես քեզ հավատում եմ ու վստահում: Իսկ մեր գիշերվա այս էպիզոդի հետ կապված՝ ժամանակը ցույց կտա, սիրելիս: Մեկ-մեկ կասկած է առաջանում ինձ մոտ: Միթե՞ դու ինձ (և ոչ միայն…) այդքան շատ ես սիրում, որ նման քայլերի ես պատրաստ: Դա էլ ժամանակը ցույց կտա: Այս էպիզոդի մեխը վերջին չորս ամիսների մասին քո հարցն էր, որի պատասխանը քեզ շա՜տ զարմացրեց: Փաստորեն, այո, այդպես է: Ամեն ինչ անհամեմատ լավ է թվում: Բայց թվում է: Չնայած, ստեղծված իրավիճակում դա էլ է մեծ առաջընթաց: Դե դու գիտես, արդեն ասել եմ ու ինքդ էլ, նախքան իմ ասելը, գիետեիր համարյա ամեն ինչ:

    3) Էն հին եղածի մասին ինչ-որ կցկտուր խոսքեր ասացիր ու շատ արագ անցար: Բա հատուկ դրա հետ կապված զանգել էիր: Նույնիսկ մեծ եղբորս էիր ուզում տեսնել: Այդպես էլ մնաց անհասկանալի: Դե ես էլ համեստ եմ, էլ չխորացա՝ հասկանալով, որ այդ երեկո դու ավելի շատ բան ինձ չես ասի: Հիշատակեցիր էն ինձ շատ սիրող մորաքրոջս: Ճի՞շտ էին խոսքերդ, թե՞ ոչ… Թե՞ ուղղակի փորձում էիր հասկանալ նրա մեղավորության չափը այն ամենում: Բայց դա քո ինչի՞ն է պետք…

    4) Հարազատներիցդ խոսեցիր: Հետաքրքիր էր: Նույնիսկ խոստացար, որ ինձ հետաքրքրող լավ իրեր կնվիրես: Դա մեզ ավելի է մտերմացնում ու հանգստացնում:

    5) Շեշտեցիր, որ դու կարող ես ինձ տանել անգամ աշխարհի մյուս ծայրը, եթե պետք լինի՝ նույնիսկ Ֆլորիդա կամ Կուբա… Օրինակում շեշտեցիր, ու ինձ թվաց, որ օրինակովդ ինձ, իմ տրամադրվածությունն ես փորձում քո նկատմամբ:

    6) Հա՜, ամենակարևորն ու լուրջն իմ համար այդ երեկո լավագույն ընկերներիցս մեկի «երկրպագուի» մասին քո տեղեկացվածությունն ու խոսքերն էին: Սա շա՜տ կարևոր է: Դե ես էլ քեզ ասացի, թե ինչու այդ մեկին չեմ սիրում: Զարմացա, որ դու ինձնից այլ պատասխան չէիր էլ ակնկալում և իմ պատասխանը քեզ անսպասելի չթվաց: Հա, ես այդ կարծիքին եմ: Ինձ թվաց, որ դու ինչ-որ բան գիտես, որն ինձ չասացիր՝ լավ իմանալով դրա իմ համար կարևոր լինելը: Իսկ միգուցե ինձ թվա՞ց… Եսի՞մ: Խոսքերդ, որոնք նախորդեցին ձեր տուն զանգելուդ: Խոսքերդ… Մինչև հիմա ականջներումս են: Չնայած, շատ պահաջկոտ չլինեմ, սիրելիս, ինձ քո ռեակցիան էլ էր հերիք մեծ առումով:

    Սկսում եմ հասկանալ, որ միգուցե դու ընդհանրապես ինձ հետ խաղալու նպատակ չես էլ ունեցել: Լուրջ խաղալու նպատակ: Ուղղակի երևի սիրում ես ինձ (ու ոչ միայն…) ու մեկ-մեկ երեխայական խաղեր ես խաղում մեր ժամանակն ավելի հետաքրքիր անց կացնելու և ինձ ավելի լավ ճանաչելու համար: Հա, հասկանում եմ, որ երբեմն քեզ շատ կասկածելի եմ թվում և անվստահություն առաջացնում քո մոտ: Բայց հասկացիր, ես ինքս ինձ ու բոլոր հարազատներիս խոստացել եմ լինել միշտ շատ զգույշ: Եվ մեր խոսակցությունների ընթացքում որոշակի հարցերից խուսափելը կամ դրանք շրջանցելը բխում է իմ զգուշավորությունից: Այնքան ժամանակ զգույշ կլինեմ, մինչև հազար տոկոսով համոզված կլինեմ քո մաքրության ու անկեղծության մեջ:

    Այսօր անտրամադիր էիր ու մտածկոտ: Հուսով եմ մտախոհ լինելուդ պատճառը ես չեմ կամ էլ մասնավորապես քո կողմից ընկերուհուդ օգնությանը հաջորդած վարքագիծս : Հնարավոր է, որ իրոք այդքան անտրամադիր լինելդ պայմանավորված էր դժվար աշխատանքով:

    Ի դեպ, այսօր դու ինձ երկրորդ անգամ ուղղակիորեն և երրորդ անգամ ընդհանրապես առաջարկեցիր այն, ինչ ես քեզնից սպասում էի, սիրելիս: Չգիտեմ… Դեռ մտածում եմ: Ախր մի ամբողջ կյանք է պետք ապրել: Մտածել է պետք: Դժվար է, որքան էլ սիրեմ: Դժվար ընտրություն է:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 12.02.2012, 21:33:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2012), cold skin (22.02.2012), erexa (13.02.2012), KiLa (20.03.2012), murmushka (13.02.2012), Quyr Qery (05.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

  19. #10
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելիս, սրանց երեսը պադոշից ա: Հնարավոր չի: Երբ ինքնաքննադատություն չունեցող «տուպոյները» և չկայացած, վախկոտ գյադա-գյուդեքը շատվոր են լինում, դժվար է շատ նրանց ապացուցելը, որ նրանք այն են, ինչ արդեն նշեցի: Իրենց պահում են բորենիների շայկայի նման (բորենին էլ էր, չէ՞ Աֆրիկայում ապրում ), գումարած մարդ էակին հատուկ բանականության որոշակի դրսևորումները, միմյանց քծնելն (իրար հասկացնելով-բան) ու մարդ էակին հատուկ անամոթությունը:
    Նման ձև իրենց պահում են մեր քուչի պիվի շշերը ձեռներին պըպըզած լակոտ-լուկուտը, ովքեր, տեսնելով իրենցից լավ առումով տարբերվող մեկ այլ ջահելի, նախանձից, չարությունից, չկայացածությունից դրդված և իրենց «գերազանցությունը» նրա նկատմամբ ցուցադրելու համար, վրա են տալիս մի քանի հոգով (բորենիներով) ու սկսում ծեծել:

    Սիրելիս, այ սրանց վարքագիծն այդպիսին է հիմա: Սրանք ունեն նույն այդ լակոտ-լուկուտի հոգեբանությունը, այն տարբերությամբ միայն, որ սրանք ավելի «բարեկիրթ» են, «խարամանկ» ու «կարդացած» (չակերտներ են սրանք): Դաժե էնքան «խելք» ունեն, որ իրար բան-ման են հասկացնում (յա՛խք, չկայացած աբիժնիկներ): Բայց մի հատ կարևոր բան կա: 18-19 տարեկան թուլեն, կյանքից ճիշտ դասեր քաղելով, տարիների ընթացքում կարող է նորմալ մարդ դառնալ, իսկ սրանք (40-ին մոտ յեքա էշերը) երբեք նորմալ մարդ չեն դառնա, որովհետև սպառել են իրենց նորմալ մարդ դառնալու ռեսուրսները…

    Չէ, սերս, սրանք իմ համար կարևոր չեն: Չնախատես, որ ես աշխատանքիս ժամին նստած ինչ-որ անէական բաներից եմ խոսում: Ուղղակի այս պահին շատ զբաղված չեմ: Համ էլ մի քիչ լիցքաթափվել էր պետք:

    Երեկոյան կարևոր բան պետք է ասեմ: Չմոռանամ հանկարծ:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 13.02.2012, 13:09:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (13.02.2012), murmushka (13.02.2012), Quyr Qery (05.03.2012)

  21. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկվա մեր խոսակցության մի շատ հետաքրքիր (բայց ոչ շատ կարևոր) դրվագի մասին մոռացել էի: Խոսակցությունը էն տղաների փոխհարաբերությունների «կեղծ» լինելու մասին էր: Մասնավորապես ես շեշտեցի, որ այդ տղաների փոխհարաբերություններում ազնվության կաթիլ չկա և նրանք շարժվում են այնպես, ինչպես իրենց պետք է: Դու քո առաջին օրինակում իմ ծանոթներից մեկի (Ե) անունը հիշատակեցիր և խիստ համոզված տոնով ասացիր. «… էդ տղաների տան դռները միշտ բաց են: Ու՞ր պետք է գնան: Չէ՞ որ այդտեղ տղերքը ամեն ամիս շահում են: Դու գիտես քո ծանոթի (Ե) հետ ինչու՞ են այդքան լավ վերաբերվում այդ տղաները: Որովհետև նա (իմ ծանոթը) այդ տղաներին պետք է: Թե չէ, նա ինքն իրենով ոչինչ է»:

    Հետո, չգիտես ինչու, հանկարծ երկրորդ օրինակը բերեցիր. «Էն մի հատ լուսնոտ կար, գիտես դա տղերքի ինչի՞ն էր պետք, որ շարունակում էին շփվել նրա հետ…»:

    Դրան ինչու՞ հիշատակեցիր: Այն, որ դու հաստատ լուսնոտին կճանաչես, փաստ է: Բայց ինչու՞ հիշեցիր և նրա անունը քո օրինակում տվեցիր: Իմ և քո ընդհանուր ծանոթերի մեջ այնքան մարդիկ կան, որ կարող էիր օրինակիդ մեջ հիշել: Եվ ի՞նչ գիտեիր, որ ես նրան ճանաչում եմ կամ գոնե նրա մասին տեղեկություններ ուենմ: Ինչու՞ հենց այդ մեկը.

    1) Իրականում, պատահական օրինակ էր, որը ես իմ բնավորության և կասկածամտության պատճառով չափից դուրս լուրջ ընդունեցի: Մի քիչ անհավատելի է քո կողմից, բայց քիչ հավանականություն կա, որ նպատակային չես հիշատակել:

    2) Օրինակդ պատահական չէր, սիրելիս և դու ինձ ապացուցեցիր, որ անգամ դրա մասին ես տեղյակ այդքան մանրամասնությամբ… Իսկ միգուցե այն աստիճան, որ նույնիսկ խոսել ես էն արնախում տականքի հե՞տ: Այս մեկը՝ դժվար թե: Երևի ուղղակի իմացել ես վերջինիս աշխատավայրը, հետո էլ մնացածը…

    Սրանք այդքան էլ կարևոր չեն, սեր իմ:

    Հա, մի բան էլ… Էն առանձնահատուկիս Պակիստանի () մասին մանկապարտեզային ու նաև նեղ մասնագիտական զրույցները դզեցին… Չգիտեի, փաստորեն, նա էլ է մեր քաղաքացիական հասարակության մի մասնիկ ու նույնիսկ կարծիք էլ է արտահայտում: Այս մեկն իրոք անակնկալ էր…

    Կզանգես վաղը, սիրելիս…

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 14.02.2012, 01:44:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (20.03.2012), Quyr Qery (05.03.2012)

  23. #12
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելիս, ապրես, որ զանգեցիր ու եկար: Ծանր աշխատանքային օրվանից հետո եկար ու նվերներն էլ բերեցիր: Շնորհակալ եմ քեզնից շատ: Զգացված եմ շատ և գրքերի, և ֆիլմի համար: Ֆիլմը կդիտեմ այսօր անպայման: Կդիտեմ ու կասեմ, թե հատկապես ինչու է այն քեզ դուր եկել: Այսինքն՝ քեզ դուր է եկել ֆիլմի հերոսը՞, թե՞ ֆիլմում աշխատանքիդ մասին պատմող դրվագները (), որոնք, ինչպես դու ես ասում, իրականին շատ մոտ են: Ամեն դեպքում, կդիտեմ և կարծիքս այստեղ կգրեմ: Գրքերի համար էլ եմ շատ շնորհակալ, որովհետև դա ինձ ապացուցում է, որ խաղալու «չունես» այլևս իմ հետ կամ խաղալու նպատակ ընդհանրապես չես էլ ունեցել:

    Աչքիս իրոք սիրում ես ինձ ու ոչ մի խաղ էլ չկար իրականում: Ես էլ ինձ ներշնեչել էի, որ խաղում ես…

    Սեր իմ, այնքան ենք մտերմացել, որ կարծում եմ ավելորդ զգուշավորությունը կարող է վնաս հասցնել մեր փոխհարաբերություններին:

    Վերջն ես: Ինչպես որ ասացիր Ա.-ին. «… դեռ էն Դավոյի՝ բոյովի հետ ա տալի-առնու՞մ…»: Սպանեց ինձ էս խոսքդ:

    Վերջը թող լավ լինի: Հա, վերջը թող լավ լինի երկուսիս համար էլ…

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 15.02.2012, 00:35:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.02.2012), KiLa (20.03.2012), murmushka (15.02.2012), Quyr Qery (05.03.2012), unknown (17.02.2012), Ժունդիայի (19.02.2012)

  25. #13
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելիս, այսօր ամենանրանցն էր եկել մեզ այցելության: Դե ինձ էլ տեսավ: Ամենավերջում հասցրեցի տեսնել նրան: Իսկը քո ասածն էր՝ թիթիզ-միթիզ: Մեծ եղբորս վարքից եմ անհանգստանում: Մի տեսակ «միշտ պատրաստակամ եմ» վիճակն էր նրա մոտ: Միգուցե իրավիճակն է այդպիսին, դրա համար է իրեն այդպես պահում: Չդատեմ նրա վարքը: Վերջիվերջո, մեծերին լսել է պետք:

    Բայց կամքից ուժեղն է երևում: Հետաքրքիր է, ինչու՞ էր եկել: Ի՞նչ ուներ գալու: Անհասկանալի է: Նրա առաջվանը չեկավ այդպես էլ, սա ինչու՞ էր եկել, այն էլ հիմա… Մի տեսակ մտահոգ թվաց ինձ, մի քիչ էլ «ստռախովկաներով» ու նաև ամաչկոտ: Հո բան չես (չեք) ասե՞լ…

    Ինչ-որ դեսից-դենից, «խաբարեմից» էր խոսել նախքան գնալս: Մերոնք էլ լուրջ էին ընդունել: Իսկ միգուցե ճիշտը լուրջ ընդունե՞լն է: Ինձ թվում է, եթե անգամ նրա նպատակը միայն «վախեցնելն» է և մեզ ցուցադրելը, որ մեր նկատմամբ անտարբեր չէ, մեկ է, նրա խոսքերը լուրջ ընդունելը ճիշտ է: Կանեմ անպայման:

    Այսօր այնպես արեցի, որ մեր սիրային փոխհարաբերություններին խանգարող վերջին խոչընդոտը վերանա: Եվ այդպես էլ եղավ. վերացավ:

    Լավ, քիչ մը պարապ եմ: Տեսնեմ սրանք ինչ են ասում, խախանդվե՞լ են, թե՞ դեռ իրար բան-ման են հասկըցնում…


  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.02.2012), KiLa (20.03.2012), murmushka (15.02.2012), Quyr Qery (05.03.2012), unknown (17.02.2012), Ժունդիայի (19.02.2012)

  27. #14
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամսի 16-ին կայացած հանդիպումն ու այդ հանդիպման ժամանակ քո էն 6 րոպեի մասին պատմությունդ շոկ առաջացրեց իմ մոտ: Ասում ես՝ բազմոցին, հա՞… Դա՜: Անսպասելի էր: Փաստորեն… Իսկ եթե դու իմանայիր նաև այն, թե ինչի համար էր փաստորեն նա եկել (Ց), կարող ա գիտակցության կորուստ լինի քո մոտ, սիրելիս: Սա՝ ըստ որոշ տվյալների:

    Չնայած, կարող է և դու գիտես, ուղղակի չբարձրաձայնեցիր: Այս կարծիքս ավելի է ամրապնդվում, քանի որ դու այդ մասին ինձ պատմեցիր հենց հատկապես այդ օրը: Թե ինչու էր հատկապես նա եկել, ես իմացել եմ հենց այդ օրը՝ մեր հանդիպումից մի քանի ժամ առաջ էն «չարից» (Ա): Լավն էր, չէ՞, անվանումը:

    Բա հարց է առաջանում. ինչու՞ ես դու մեծ առումով նրանով այդքան հիացած: Հա, հասկացանք, հզոր դեմք է: Բայց, փաստորեն, թերություններ էլ ունի ու, որքան հասկանում ենք ես ու դու, հատկապես այս պարագայում ու իր դեպքում շա՜տ լուրջ թերություններ: Ու դու (դուք) չես (չեք) խանգարի նրա ընթացքին: Միգուցե խանգարեք, եթե այս ամենն ինչի մասին խոսում եմ հաստատ ու հարյուր տոկոսանոց լինի: Մյուս կողմից էլ շատ հավանական է, որ ոչինչ էլ իրականում չկա և նա լրիվ անթերի է:

    Չարն էլ էլի չարություններ է անում: Երկու ժամ: Ընդամենը երկու ժամ էր չկայի և մայր ու որդին եկան-գնացին: Պատահականություն չի թվում, սեր: Ի՞նչ, զանգել ու կանչե՞լ էր: Գրեթե համոզված եմ, որ զանգել է այդ մամայի ընկերուհուն և նրա միջոցով հրավիրել՝ ցույց տալով, որ խիստ անհանգստացած է մոր և որդու մի քանի օր տևած բացակայությամբ: Քիչ հավանականություն կա, որ նախօրոք են պայմանավորվել, որ կզանգի այն դեպքում, երբ չարը լրիվ միայնակ կլինի: Ավելի քիչ հավանականություն կա, որ մոր և որդու գալը հենց այդ ժամանակահատվածում լրիվ պատահականություն էր: Տեսնենք, ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ է եղել: Հիշենք, դա ամսի 17-ին էր: Այդ օրը ես գնացել էի Մ-ի մոտ: Դու էլ եկար 17-ին: Նորմալ էր:

    Ամսի 16-ի նվերների համար շատ շնորհակալ եմ:

    Սիրելիս, ես այդքան միամիտ չեմ: Ինչու՞ ես գիշերվա կեսին հանկարծ զանգում ու հարցնում, թե ես որտեղից գիտեմ «մուտ..»-ին: Այն էլ այնքան ես զանգում, որ հետո ինձ ասում ես. «Կես ժամ էդ ու՞մ հետ էիր խոսում»: Այնինչ խոսացողն ընդամենը այդտեղի ոչնչություն բամբասկոտներից մեկն էր երևի: Ինչ-որ բան քեզ անհանգստացրե՞ց հենց նրա հետ կապված, թե՞ ուղղակի փորձում էիր համոզվել ես դեռ իմ տեղում եմ, թե ոչ… Մի անհանգստացիր, ես քեզ շա՜տ եմ սիրում:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 18.02.2012, 23:42:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2012), KiLa (19.02.2012), Quyr Qery (05.03.2012), unknown (20.02.2012), Ժունդիայի (19.02.2012)

  29. #15
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ, այսօր ինչու՞ եմ մի ուրիշ տիպի քնքույշ ու ինձ անհամապատասխան ռոմանտիկ… Չեմ հասկանում: Այն էլ՝ այս աստիճան:

    Սիրելիս, ի՞նչ կա… Ո՞նց ես: Այսօր ինձ քեզնից հանգիստ ես տվե՞լ: Մի քիչ տարօրինակ է: Բան-ման եղած չլինի հանկարծ: Ինձ կխփեմ: Հազիվ քեզ գտել, սիրահարվել եմ: Չնայած, այդ դու ես ինձ գտել…

    Չարի մասին եմ շատ մտածում: Ի՞նչ անեմ… Խաղա՞մ: Երևի էն մայր ու որդու խնդիրը մի քիչ բարդ բանաձևով լուծեմ: Բանաձևս ինձ ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ էր տեղի ունենալու: Հետաքրքիր կլինի հատկապես այդ մոր ընկերուհու ռեակցիան: Դե մի ոչինչ էլ դա է, բայց ձեռի հետ ոչինչներին էլ ցույց կտամ իրենց իրական տեղը և հասկանալի կդարձնեմ, որ այդ ճանապարհը սխալ էր ու ինձ համար մի քիչ վիրավորական: Թող՝ վազեն այնքան, որքան ես կուզեմ

    Այն վահանն ինձ պետք է, սեր… Մի մոռացիր վահանիս մասին:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 19.02.2012, 22:47:

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.02.2012), murmushka (20.02.2012), Smokie (20.02.2012), unknown (20.02.2012)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •