2042 թ. Բազմոցին նստած ես՝ ճերմակահերս, դիտում եմ Բարսելոնա-Ռեալ հանդիպումը: Կնիկս, ով ֆուտբոլասեր չի ու բնականաբար թքած ունի Բարսայի վրա էլ, Ռեալի վրա էլ, հետս կռիվ ա անում ու համոզում, որ իմ հագուստից եկող ծխահոտի պատճառն իմ ծխելն է, իսկ ես փորձում եմ բացատրել նրան, որ դրա պատճառը երեկ ընկերներիս հետ փակ վայրում երկար ժամանակ նստելն է: Տենց կռիվ արեց-կռիվ արեց ու հաց չտվեց՝ ուտեմ: Բայց կնիկս առաջվա նման լավն ա: Դե մինչև հիմա յոգա ա պարապում, ո՜նց լավը չլինի…
Ոչինչ աղջիկս հաց կտա: Փեսաս ստեղ չի: Գործուղման ա, կարծեմ… Աղջիկս էլ մեր տանն է:
Կողքս ֆռֆռում է կանաչաչյա դստրիկիս կանաչաչյա դուստրը: Կանաչաչյա դուստրս ինձ է քաշել, ֆուտբոլ սիրում է ու ինձ հետ խաղն է նայում՝ երբեմն իր կանաչաչյա դստրիկին խոսքով ցուցումներ տալով ու զգուշացնելով… Տղես էլ կանաչաչյա չի ու չի պսակվել դեռ: Բայց ուզում ա՝ պսակվի էս արդեն մի երկու տարի ա: Գիշերներն սկսել ա ուշ տուն գալ: Երևի սիրածներ ունի: Հենա, հիմա պատրաստվում ա, որ էլի տնից դուրս գա այս ուշ ժամին: Ո՜նց եմ հիմա հասկանում ծնողին: Այ, հիմա եմ հասկանում՝ ինչ է զգում ծնողը նման դեպքերում:
Էսօրվա երազս էր:
Հոգնեեեեեեեե՜լ եմ… Կանաչ աչքերով ճուտ եմ ուզում:)
Էջանիշներ