User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Վայ քու, արա՛… Էլի ինքնազոհողությու՞ն… Դու՞, թե՞ ես

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վայ քու, արա՛… Էլի ինքնազոհողությու՞ն… Դու՞, թե՞ ես

    Հետաքրքիր ա, ու՞ր ես… Չկաս, չես զանգում: Չես զանգում հենց այսօր… Դու պետք ա, որ ինձ մի քանի ժամ առաջ զանգած լինեիր: Հետաքրքիր խաղ եք խաղում դուք՝ ընկերուհիներով: Խաղն ա շատ լուրջ, ահավոր լուրջ: Սովոր չեմ… Այսպես լուրջ երբեք չի եղել: Կզանգե՜ս… Ու՞ր պետք ա «փախչես»:

    Լավն ա էլի ձեր թայֆան: Միշտ սիրել եմ… ու սիրում եմ

    Հա, չմոռանամ: Երբեք չկասկածես. ես քեզ սիրում եմ (հա՛, հաստատ):

    Ափսոս, սրա վերջը չգիտեմ: Անգամ ամենաֆանտաստիկ ու «գունագեղ» () երազներում չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ է լինելու հետո… Հա, բա հետո՞… Վերջը՞…

    Մեռնեմ, թե հավատում եմ, որ քո մատը խառը չէ այս ամենում:


  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (12.06.2012), CactuSoul (08.02.2012), cold skin (22.02.2012), KiLa (06.02.2012), Kuk (06.02.2012), Nare-M (07.02.2012), StrangeLittleGirl (07.02.2012), unknown (07.02.2012), VisTolog (06.02.2012), Ժունդիայի (08.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Նաիրուհի (07.02.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամը 17:35, 07.02.2012

    Փաստորեն զանգեցիր: Հետաքրքիրն այն է, որ ոչ մի խոսք այդ ամենից: Ախր այսօր քիչ թե շատ կարևոր իրադարձությունն էլ կատարվեց (Ղ), որի մասին դու հաստատ տեղյակ կլինեիր: Նվազագույնը տեղյակ կլինեիր, սեր իմ… Եթե ոչ ավելին Բայց այսօրվա իրադարձությունից (Ղ) էլ ոչ մի խոսք չարտաբերեցիր: Չնայած, հավանականություն մի չնչին կա, որ դա քո կամքից անկախ է եղել ու ինքդ էլ տեղյակ չես:

    Տպավորություն մի ստեղծիր, որ ինձ հավատում ու վստահում ես անմնացորդ: Այսինքն՝ տպավորություն մի ստեղծիր, որ դու չես խաղում իմ հետ ու ինձ վերաբերվում ես, որպես քո միակ ու անկրկնելի սեր, այլ կերպ ասած՝ ընկեր: Խաղում ես ու այն էլ ինչպե՜ս ես խաղում… Գազանի պես…

    Ընդամենը 1 տոկոս հավանականություն կա, որ դու չես խաղում, իսկ ես հոգեբույժի դիմելու կարիք ունեմ, այսինքն՝ զառանցական մտքեր ունեմ:
    Կասկածելի ես ահավոր: Հիմա ասեմ, թե ինչու.
    1. Զանգում և խոսում ես ինչ-որ լիցքավորման սարքից.
    2. Զանգում և խոսում ես մի երևույթից (նկատի ունեմ՝ ընկերուհուդ հետ կապվածը), որն ինքդ էլ համոզված ես դրա անհնարինության մեջ… ու գոնե 99 տոկոսով համոզված ես, որ նման քայլ ես չեմ կատարի:


    1-ինը՝ հեչ: 2-րդը կարևոր է այս դեպքում: Նպատակդ ո՞րն է: Էլի ինքնազոհությու՞ն… Թե՞ ուղղակի հերթական փորձն առ այն, թե ինչքան եմ ես քեզ նվիրված, հավատարիմ ու սիրահարված:

    Հաջորդ քայլդ չեմ տեսնում: Դժվար է քո հետ, բայց նաև հետաքրքիր: Ամենադժվարն այն է, որ ես քո հաջորդ քայլը չեմ կանխագուշակում գոնե մոտավորապես: Իսկ այդ զգացողությունն ինձ օտար է: Ինձ զգում եմ այնպես, ինչպես մութ անտառում մոլորված մարդը: Սովոր չեմ այս վիճակին: Ես միշտ նախաձեռնել եմ ու «հարձակվել», «գրոհել»… Հիմա հասկանում եմ, որ պետք է միայն պաշտպանվել ու սպասել: Շախմատային պարտիա ես սկսել, որտեղ ես սևերով եմ խաղում և խաղի սկզբից ի վեր խաղում եմ առանց զույգ նավակների:

    Սիրում եմ քեզ…


  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (12.06.2012), CactuSoul (08.02.2012), KiLa (07.02.2012), Kita (07.02.2012), Kuk (08.02.2012), murmushka (08.02.2012), Nare-M (11.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (08.02.2012), unknown (08.02.2012), Ժունդիայի (08.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Կաթիլ (12.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամը 02:40, 08.02.2012

    Բարդ ա էլի իմ գործը: Երեկ ժամը 9:00-ին գնացել եմ աշխատանքիս վայրը: Ամբողջ գիշեր մնացել եմ այնտեղ: Այսօր 17:00-ի կողմերը տուն եմ եկել: Ժամը 20:00-ին էլի գնացել… Ու տուն եմ մտնում հիմա: Պրիտոմ, ահագին ժամանակ է, որ թարգել եմ հիմարություններ անելն ու իմ առօրյան տուն-գորձին է: Իմ նմանին չեք տեսել դեռ, հարգելի ամեն ինչից տեղյակ ու ամեն ինչից խաբար ձեր անընդունակության պատճառով այդպես էլ չմասնագիտացած ու ցինիկացած էակներ: Դա սիրելիս էլ կփաստի: Սիրելիս էլ աշխարհ տեսած, աշխարհն ու ահագին մարդ ոտքի տակ տված դեմք Ուզում եմ ասել, որ ես շատ աշխատասեր եմ, եթե կուզեք նույնիսկ աշխատամոլ: Լավն ա գործս… Հետաքրքիր ա: Երևի դրանից ա, որ այսպիսին եմ

    Ապրում եմ միջինոտ վիճակագրական աշխատավոր-աշխատասերի համեստ ու ոչնչով աչքի չընկնող ապրելակերպով՝ ոչ մի պոռնիկ ու ոչ մի տիպի ալկոհոլային խմիչք իմ կյանքում կարգախոսով:

    Հա, ինչ-որ շատ իմ մասին խոսեցի… Ի՞նչ էի ասում… Հա, հիշեցի… Սիրելիս, դու չեկար, չնայած, ասացիր, որ ուշ երեկոյան երևի կայցելես: Ու զարմանալի է, ոչ էլ զանգեցիր… Ինչ-որ սկսել ես խուսափել, հա՞, ինձնից…

    Երկար մտածեցիր քայլդ անելուց առաջ: Չլինի՞ մեր շախմատային պարտիայում ինիցիատիվան տալիս ես ինձ:

    Ախր ես հո հիմար չեմ: Չեմ մոռացել. խաղում եմ սևերով ու առանց երկու նավակի: Հանգի՜ստ մտածիր… Ես շտապելու պատճառ չունեմ: Կհամբերեմ: Իսկ կարո՞ղ ա՝ մի քանի հոգով եք մտածում քայլդ անելուց առաջ: Դժվար թե… Դու «միայնակ» ես, թայֆիդ հետ չես:

    Ես քեզ սիրում եմ…


  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.02.2012), Freeman (10.02.2012), KiLa (20.03.2012), Kuk (08.02.2012), murmushka (08.02.2012), Nare-M (11.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (08.02.2012), unknown (08.02.2012), Ժունդիայի (08.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Կաթիլ (12.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սե՜րս… Զանգեցիր… ու այցելեցիր: Ապրե՛ս: Անհանգիստ էի, լարված: Եկար, ամբողջ լարվածությունս անցավ: Հա, ճիշտ ես: Հավատում եմ քեզ, սեր իմ, այդ ամենի հետ դու միգուցե ուղղակի կապ չունես: Հավատում եմ երդումիդ: Բայց մեկ ա, կարծում եմ՝ դու տեղյակ էիր:

    Դու ահագին գիտեիր, չնայած սկզբում վարքդ այնպիսին էր, թե իբր տեղն էլ չես բերում, թե ինչի մասին է խոսքը (Մ): Բայց հետո չգիտես ինչու ամեն ինչ (անցած-գնացած բաներ) այնքա՜ն լավ պատմեցիր: Պատմեցիր ոչ վաղ անցյալի՝ (մեկ ամսյա վաղեմության) դեպքերն այնպիսի մանրամասնությամբ, որ հավանական է՝ ամեն ինչը շատ լավ էլ գիտեիր: Գոնե այն, ինչ կատարվել էր (Մ): Չեմ հասկանում, դեպքից հետո ինչու՞ ես թաքցնում, որ գիտես: Ախր արդեն բոլորը մեր շրջապատում ու ոչ միայն մեր շրջապատում գիտեն… Իսկ դու (ծիծաղելի է նույնիսկ ) իբր չես էլ լսել, նոր ես լսում ու ինձնից… Էս քայլիդ նպատակը չհասկացա: Անիմաստ է թվում: Չնայած, դու դժվար թե անիմաստ քայլ կատարես: Մի հեռավոր նպատակ կունենաս… Կամ էլ միգուցե դու էլ ես երբեմն անիմաստ արարքներ կատարում, սեր իմ:

    Լավն էր էսօրվանը: Դզեց երեկվա իրադարձության (Ղ) հետ կապված քո մեկնաբանությունը: Լավն էր:

    Մեր ապագայի վերաբերյալ լավատեսական խոսքերդ ինձ ստիպում են ավելի ու ավելի սիրել քեզ ու ձեր թայֆեն:


  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.02.2012), KiLa (10.02.2012), Kuk (24.02.2012), murmushka (09.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (09.02.2012), unknown (09.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Նաիրուհի (23.02.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի՞ս… Էսօրվա զանգիդ նպատակն այդպես էլ չհասկացա: Իրոք մի նման բան էլ էր լինելու՞ թե հերթական խաբուսիկ քայն ես կատարում: Չհասկացա: Եթե հերթական խաբուսիկ քայլն ես կատարում, ապա ներիր, բայց դա փոքր-ինչ էժան ու մանկական է թվում: Ճիշտ չեմ ասու՞մ: Եթե քայլիդ նպատակն ընդամենը իմ վրա տպավորություն թողնելն է, ապա դա երեխայական է: Իսկ եթե քայլիդ նպատակը իմ մեծ եղբոր վրա տպավորություն թողնելն ու նրա մոտ քո մաքրության մասին վստահություն առաջացնելն է, ապա դա էժան է ու քո նմանին վայել չէ: Մյուս կողմից էլ, միգուցե ստիպվա՞ծ ես այդպիսի էժան խաղեր խաղալ:

    Հուսամ, որ նման բան լինելու էր ու դու փորձում ես կանխել դա՝ իմ նկատմամբ քո սիրուց դրդված: Ախր շատ եմ ուզում, որ դու այն լինես, ինչ ես եմ ուզում իմ ամբողջ սրտով ու հոգով: Ախր շատ եմ սիրում քեզ: Այսքան հիասթափություններից հետո (քո հետ կապված չէ) շատ եմ ուզում, որ դու անշահախնդիր ու լավը լինես:

    Մի բան դզեց էսօր: Այն, ինչի մասին ասում էր էն մյուս ավագ եղբայրս Հետաքրքիր է, դու իրո՞ք համոզված ես, որ մեծ եղբայրս ասում է հաճախ այն, ինչ պետք չէ ասել և ասում է այնտեղ, որտեղ պետք չէ ասել: Թե՞ ուղղակի ասացիր… Բայց մեկ ա, դուրս եկան խոսքերդ անկախ ամեն ինչից:

    Սիրելիս, անհամբեր մարդիկ կարծում են, որ դու հերթական կամ հին սիրածներիս նման մեկն ես: Դու իրենց կասե՞ս, որ այդպես չէ: Մտածում են, որ ես «կացին» եմ, «գերի» ու «առանձնահատուկ հարիֆ» () Չեն հասկանում, որ ես վաղուց ազատագրվել եմ ու դարձել առաջվա սուր դանակը: Դե հա, էդ ազատագրման մեջ դու էլ բավականին մեծ դեր ունես, բայց, սիրելիս, ամենամեծ նպաստն իմ ազատագրման մեջ էն «առանձնահատուկ անհամբերինն է»: Հա, ես դրա մասին քեզ ոչինչ չեմ պատմել: Երևի դա քեզ այդքան չէր էլ հետաքրքրի:

    Բայց զարմանալի չէ, որ «առանձնահատուկ անհամբերս» իմ մասին այդքան թյուր կարծիքի է: Արժանի եմ: Ես եմ մեղավոր իմ «կացնային» ու անողնաշարին բնորոշ պահվածքով:

    Եվս մեկ անգամ հիշեցնեմ. ես քեզ շա՜տ եմ սիրում:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.02.2012, 02:00:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.02.2012), cold skin (22.02.2012), Freeman (10.02.2012), KiLa (10.02.2012), Kuk (24.02.2012), murmushka (10.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (10.02.2012), unknown (10.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Կաթիլ (12.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, Սերս, քիչ առաջ էս ի՜նչ անասուն սևանցի էին բերել: Հարբած էր ահավոր ու հետն էլ նատուռայով տականք (կյողական էր էթըմ): Կարող էի օգնել, բայց չօգնեցի, որովհետև նատուռայով տականք էր: Դուրն էկել էի: էն կարգի էի դուրն էկել, որ ինձ հրավիրում էր Սևան… ամառը: Դե, սենց ջահել-մահել, նիհար-միհար տղա ենք, մտածում ա՝ էդ ա… Երևի մտածեց՝ տղերքին եմ սիրում:

    Բախտը բերեց մըլիցեքի հետ էր… Ինքն էլ ի՞նչ: Եղած-չեղածը մարշրուտկի շոփեր: Հարբած, ծովը ծնկներից մարշրուտկի շոփեր, ով էս ձյուն-բուք-բորանին ուղևոր էր տեղափոխում, մեղմ ասած, անջատված վիճակում: Աչքն էլ հանեցի: Երևի մեկ կամ երկու տարի մեքենա չի կարող քշել, կնգա վրայի ոսկիներն էլ լոմբարդ կտանի… Ես էլ էի մի ժամանակ երբեմն հարբում, բայց հաստատ մարդկանց կյանքը չէի վտանգում կամ մարդկանց անհարկի գրեթե չէի վիրավորում ու նեղացնում: Բ. Տ.-ին պետք է թղթի վրա գրել, որ նա «Բ. Տ.» է ու այդ թուղթը տալ ձեռքը… Թող ամեն անգամ նայի էդ թղթին ու հիշի, թե ինքն ով է:

    Օֆ… Հոգնել եմ…

    Հա, քեզ զանգել էի… Հետաքրքիրն այն է, որ չես պատասխանում, բայց հետո ինքդ զանգում ես: Տեսնես՝ ինչ մտածեցիր զանգելուց առաջ… Երևի մտածեցիր՝ օրերդ լրացել ա, դրա համար եմ զանգել: Այսինքն՝ զանգել եմ, որ հիշեցնեմ… Չէ, կարևորը, համոզվեցիր, որ այդպես չէ: Խոստացար, որ ուշ երեկոյան կգաս: Տեսնեմ…

    Երեկ ամբողջ օրը լարված պահեցիր, հասկացրեցիր, որ կտեսնես մեծ եղբորս… Բայց այդպես էլ ոչ մի բան: Աչքիս ճիշտ էի: Աչքիս էժան խաղ էր դա ու հիմա հասկանալով, որ էժան քայլ ես կատարել, մի տեսակ վատ ես զգացել: Հա՞… Կտեսնենք այսօր, եթե իհարկե այցելես:

    Մեկ էլ… Բա ասում էիր էն տականքը (Ղ) քոնն ա: Մատները, ձեռքերը՜… Գլուխ էիր գովու՞մ, թե՞ մեծ եղբորս ընկերներն են մեծ եղբորս մոտ գլուխ գովում: Ժամանակը ցույց կտա: Մյուս կողմից էլ հնարավոր է, որ էդ տականքը (Ղ) բոլորիցդ էլ խելոք է ու մատների վրա խաղացնում է թե քեզ, թե նրանց: Կամ էլ՝ քոնն է, բայց ցույց է տալիս, թե նրանց մոտ նրանցն է քո կամ ձեր իսկ պահանջով… Եթե վերջին տարբերակն է, ապա ուրեմն դու կամ դուք վերջն եք:

    Զգոնությունս չեմ կորցնի: Եթե անգամ համոզված լինեմ, որ դու ինձ իրոք սիրում ես, մեկ ա, զգոնությունս չեմ կորցնի: Չեմ մոռացել, որ նավակներս չկան… Չնայած, ահավոր եմ սիրում քեզ, բայց չեմ մոռացել. դիրքերս շատ թույլ են: Հազիվ ունակ եմ պաշտպանվելու: Խաղ չունեմ: Փակել ես բոլոր հնարավոր նպատակային քայլերիս ճանապարհները:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.02.2012, 17:39:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.02.2012), cold skin (22.02.2012), Freeman (10.02.2012), KiLa (20.03.2012), Kuk (24.02.2012), Quyr Qery (05.03.2012), Smokie (10.02.2012), unknown (11.02.2012), Էլիզե (11.02.2012), Կաթիլ (13.03.2012), Նաիրուհի (23.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •