User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 57 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Վայ քու, արա՛… Էլի ինքնազոհողությու՞ն… Դու՞, թե՞ ես

  1. #46
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Ի՜նչ սիրուն ծաղիկ ես դու, կակաչ: Դու կակաչ ես չէ՞,-ասաց երիտասարդը՝ հմայված նայելով ծաղկին…
    -Հեռու մնա ինձնից: Ես սիրուն եմ, բայց աղաչում եմ քեզ՝ գործ մի ունեցիր ինձ հետ:
    Երիտասարդը մեկն էր այսօր քիչ հանդիպող այն տղաներից, ովքեր մի այլ կարգի ռոմանծիկ են սիրում են գիշերները էշ-էշ նայել աստղերին, կարդալ սիրավեպեր, քաղել դաշտային ծաղիկներ ու նվիրել աջիկներին:

    Տղան զարմացած ու վախեցած հետ քաշվեց ծաղկից: Այդ պահին հիշեց վերջերս լրիվ պատահաբար համացանցում կարդացած հոգեբուժության վերաբերյալ ռեֆերատի «Ընկալման խանգարումներ» պարագրաֆը: «Միթե՞ ինձ թվաց… Ես միայնակ եմ ախր». մտածեց երիտասարդը՝ նայելով շուրջը: Մոտակայքում շնչավոր էակ չկար… Այդ վայրը արագորեն լքելու, փախչելու անզուսպ ցանկություն առաջացավ: Մի վերջին անգամ նայեց ծաղկին և արագ քայլերով սկսեց հեռանալ, երբ լսեց նույն նուրբ ու քաղցր ձայնը.

    -Գնու՞մ ես…
    Լսելով ձայնը՝ երիտասարդը շրջվեց և նայեց ծաղկին…
    -Մի վախեցի՛ր: Մոտ արի: Թույլ տուր խոսել քո հետ: Դու այնպիսին չես, ինչպես բոլորը: Դու ոչ ստանդարտ ես:
    Հմայված և զարմանքից քար կտրած երիտասարդը դանդաղ վախեցած քայլերով մոտեցավ ծաղկին ու հազիվ լսելի ձայնով արտաբերեց.
    -Դու կակա՞չ ես: Դու խոսել գիտե՞ս:
    -Այո՛, ես կակաչ եմ: Ու խոսել գիտեմ բոլոր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, չինարեն… Ճիշտ է, տեղացի չենք: Ես Հայաստան եմ եկել Ոսկե կիսալուսնուց: Մեր ցեղը ոսկեկիսալուսնեցի է… Բայց բոլոր լեզուներով խոսում եմ ես էլ, մեր սաղ ցեղն էլ:
    Տղայի աչքերը փայլում էին:
    -Սիրուն աչքեր ունես դու, Պողոսիկ,-հեգնական հայացքով նայելով տղային՝ ասաց կակաչը:
    -Անունս էլ գիտե՞ս,-հարցրեց տղան:
    -Այո՛, Պողոսիկ… Ընդհանրապես, ես քո բոլոր մտքերը կարդում եմ: Կօգնե՞ս ինձ… Բայց դա ռիսկային է մի քիչ:
    -Ասա՛, սիրու՜ն, ինչո՞վ պետք է քեզ օգնեմ,-հարցրեց արդեն սիրահարվող Պողոսիկը:
    -Պոկիր ինձ: Հոգնել եմ ապրելուց: Պոկիր ինձ, չորացրու, ապա մի քանի օր անց իմ չորացած մասնիկներից թուրմ պատրաստիր ու յուրաքանչյուր օր այդ թուրմից խմիր: Այդպես և ինձ կօգնես, և դու քեզ առույգ ու լավ կզգաս: Բայց հիշիր՝ երբ իմ բոլոր չորացած մասնիկները կպրծնեն, այլևս ինձ չհիշես, կմոռանաս: Հոգնել եմ ապրելուց: Օգնի՛ր ինձ, Պողոսիկ: Արմատներս էլ կհանես: Դրանք էլ կչորացնես:
    -Ախր ինչու՞…
    -Պողոսիկ, հավեսդ չունեմ: Կամ արա այն, ինչ խնդրում եմ, կամ էլ ռադդ քաշիր ու գնա:
    Պողոսիկը հմայված էր, հիպնոզված, հիմարացած, երջանկացած: Ինքնաքննդատությունը զրոյի էր ձգտում:
    Ձեռքը մոտեցրեց ծաղկի ցողունին, որ իրականություն դարձնի նրա թախանձագին խնդրանքը, երբ կակաչն արդեն հաբռգած հեգնական տոնով ասաց.
    -Հա, ի դեպ, Պողոս (Պողոս ասենք, յեքա մարդ ես), հիշիր սա՝ կմոռանաս ինձ: Հիշի՛ր… Դե հիմա պոկի՛ր… Սպանիր ինձ, սպանիր, սիրելիս:

    1 տարի անց

    -Մեռնում եմ… Փրկե՛ք… Ոսկորներս ջարդվում են, մկաններս ոլորվում են, աղիներս քիչ է մնում դուրս գան… Մարմինս սառը քրտինքի մեջ կորած է: Ի՞նչ անեմ… Փրկե՜ք… Չեմ դիմանում այս ցավերին…
    -Քեզ միայն սա կօգնի,-ասաց սպիտակխալաթավորը՝ սեղանին դնելով ինչ-որ սրվակ, որի վրա գրված էր «Omnopon», քիչ ներքևում՝ Պակիստան:
    -Սա ի՞նչ է,-ուժգին ցավ արտահայտող ձայնով հարցրեց հիվանդը:
    -Քեզ չասացի՞՝ արմատներս հանիր: Քեզ չասացի՞՝ կմոռանա՛ս ինձ անպայման… Չնայած, այդ ո՞վ է կարողացել ինձ մոռանալ, որ դու մոռանայիր-սպիտակխալաթավորի փոխարեն պատասխանեց սրվակը,-թույլ եք դուք, մարդիկ: Շատ թույլ եք:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (18.04.2013), Ruby Rue (18.04.2013), ԱնԱիդա (18.04.2013)

  3. #47
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՕՐԱԳԻՐՍ… Թե ասա՝ ես ո՞ր օրվա օրագիր գրողն էի կամ ես ո՞ր օրվա սեր-սերիկ խաղացողն էի:

    Ուրեմն՝ պաշտոնապես հայտարարում եմ օրագիր բացելու պատճառների մասին: Շուրջ մեկ տարի առաջ ինձ հետ միջադեպ եղավ: Այդ միջադեպն ինձ համար շոկային էր ու անչափ լուրջ: Ձեր կյանքում հաստատ այդպիսի բան եղած չի լինի, չեմ էլ ուզի…

    Այդ դեպքից հետո կյանքս փոխվեց, իսկ այդ դեպքից հետո տեղի ունեցող դեպքերի շարանը անմիջականորեն կապ ունեին միմյանց հետ: Ինձ անհրաժեշտ էր լինել չափազանց սառնարյուն, չափազանց հաշվենկատ ու զգույշ: Կյանքի, մահվան հարց էր: Ազնիվ խոսք: Որոշեցի ինձ հետ կատարվող դեպքերը գրել: Նախնական շրջանում որոշեցի գրել տետրում կամ բլոկնոտում: Բայց հետո, չգիտես ինչու, որոշեցի գրառումներս կատարել ակումբում: Օրագրային գրառումների նպատակն այն էր, որ իմ առօրյայից ոչ մի դրվագ իմ կողմից մոռացության չմատնվեր: Պետք էր ամբողջը հիշել, համադրել, համեմատել, հասկանալ և վերլուծել: Այդպես բացեցի այս օրագիրը:

    Այստեղ գրված բոլոր գրառումները (բացի վերջին գրառումներից) ինձ հետ կատարված իմ կողմից նշված
    լուրջ դեպքերի նկարագրությունն են կոդերով: Ինչու՞՝ կոդերով: Որովհետև այն ինչ կատարվում էր ինձ հետ, որևիցե մեկին ուղղված չէր (չհաշված մի քանի դեպքեր) ու ակումբի հետ գրեթե կապ չուներ: Ինչևիցե, կոդերով գրառումներ կատարելու իմաստն այն էր, որ ես հիշեմ իմ գրածները ու հետագայում վերլուծեմ՝ օր առ օր, շաբաթ առ շաբաթ…

    Կոդերով էլի եմ գրել… Երբեմն կոդերով կամ ենթատեքստերով գրածներս ուղղված են եղել ակումբցիներին (այստեղ չկան այդպիսինները կամ համարյա չկան), բայց դրանք հասկանալի են եղել որոշ ակումբցիների՝ նրանց, ում ուղված են այդ գրառումները: Այսինքն՝ եղել են կոնկրետ մարդիկ, ովքեր այդ գրառումները 100 տոկոսով հասկացել են:

    Իմ օրագրում տեղ գտած անհասկանալի կոդավորումների մասին ասացի: Այն որևիցե կապ չի ունեցել ակումբի կամ ակումբցիների հետ (համարյա ): Ուղղակի դրա համար պատճառ չեմ ունեցել: Այսինքն՝ խոսել փակ ու չվերծանվող կոդերով ինչ-որ մարդկանց հետ, ինձ հարկավոր չի եղել: Այստեղի «սերը» կամ «Պրոն» լրիվ այլ մարդիկ են ու որևիցե կապ չունեն ակումբի հետ:

    Այս ամենը գրեցի, որովհետև երբեմն ես չեմ հասկանում, թե ինչն է պատճառը, որ մարդիկ այստեղ կոդերով են գրում: Եթե քեզ ոչ ոք չի ճանաչում այստեղ, եթե որևիցե մեկը չգիտի, որ դու այստեղ գրառում ես կատարում ու դու ոչ մեկին (մեր լեզվով ասած) այստեղ ասելու կամ հասկացնելու բան չունես, ինչու՞ ես կոդերով գրում: Իմը ասացի՝ կյանքի, մահվան հարց էր: Քոնն էլ՞… Ինչու՞ ես ինքդ քեզ ու քո ընթերցողին կանգնեցնում կոդեր վերծանելու դժվար ու բարդ խնդիրների առաջ: Հատկապես, եթե այստեղ ոչ մեկին բան չունես ասելու… Առավել ևս, որ քոնը հաստատ կյանքի և մահվան հարց չէ: ԻՄԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՐՑ ԷՐ: Այո, այդպես ծիծաղելով (ուրախ սմայլիկներով, խնդմնդալով) լուրջ, բարդագույն ու «պարտությունը մահ է» հնարավոր վերջաբանով խաղ էր: Քոնn ինչ է՞… Կամ ձերը ինչ է՞…

    Ես որ ասում էի՝ կյանքս կինո ա, չէիք հավատում: Կյանքս կինո ա (հիմա՝ այլևս ոչ. հոգնել ենք: ): Քո (ձեր) կյանքն էլ է կինո՞…

    Պարզ եղեք էլի… ՊԱՐԶ: Դժվա՞ր է: Կամ էլ հակառակ դեպքում կարելի է ՓԱՍՏԵԼ, որ դու (դուք) էլ ես (եք) խաղում ինչ-որ մեկի հետ, ինչ-որ մեկի համար, կամ էլ, քիչ հավանական է, քո (ձեր) մոտ էլ է կյանքի ու մահվան հարց: Կոդեր, կոդեր, կոդեր…

    Խնդիրն այստեղ այն չէ, թե դրանք ում են ուղղված: Դա կարևոր չէ: Խնդիրը նրանում է, որ վերջում չպարզվի հանկարծ, որ կոդերդ գրում ես (եք), հետո էլ դու (դուք) ինքդ (ինքներդ) վերծանում: Դա մի քիչ խելքին մոտ չէ: Եթե այստեղ գրում ես հանելուկներ, ուրեմն՝ գրում ես ինչ-որ մեկի համար:

    Ի դեպ, ռացիոնալ ու սառը դատողությամբ մարդիկ (ինչպիսին ակումբի հիմնական մասն են) սովորաբար նման կերպ իրենց չեն պահում ու ցանկացած հարց կամ գրառում ծանրութեթև արված է (իմ պես չեն): Ու երբ սառնարյուն մարդն է սկսում նման ոճով գրել, դու քիչ է մնում` խելագարվես, որովհետև հնարավոր չէ, որ այդ կոդերն անիմաստ լինեն կամ միայն իր համար գրված լինեն (ինչպես իմ դեպքում էր): Ես ինձ համար եմ գրել, որովհետև լուրջ էր (պատճառն ասացի) … Բայց դա անցավ, չմեռանք…

    Անհասկանալի է այդպես գրելու պատճառը: Մեկդ կբացատրե՞ք…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 22.04.2013, 23:40:

  4. #48
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքը շա՜տ հետաքրքիր բան ա: Երևի հետաքրքիր է, դրա համար էլ սիրում ենք: Հետաքրքիր չլիներ, էլ ինչու՞ էինք ձգտում ապրել անգամ ամենավատ տրամադրության պայմաններում ու ամենածանր վիճակում: Հետաքրքիր է ապրել՝ անկախ ամեն ինչից:

    Ես շատ եմ սիրում կյանքը, չնայած այս իմ ծանր վիճակին: © Ս. Ս.

    Դու շատ ուժեղ ես: Սա ասում էիր արցունքներից խոնավացած աչքերով: Կունենա՞մ ես այդքան ուժ: Երևի ուժ ունեմ, մնում է համբերություն էլ ունենալ: Իմ դեպքում ամենադժվարը համբերությունն է: Չգիտեմ:

    Շատ ուժեղ ես: Քո նմանը չկա:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.05.2013), Smokie (28.04.2013)

  6. #49
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խելագարացրիք…

    Գնամ՝ ընկերոջս դիմեմ, բուժման կուրս անցնեմ: Բախտս բերի՝ սուր ու անցողիկ վիճակ լինի, խրոնիկական դարձած չլինի հանկարծ, թե չէ իմ ողջ կյանքիս բուժման ու խնամքի ծախսերը դուք եք հոգալու, ձեզ կհոգացնեմ
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 02.05.2013, 01:45:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (13.05.2013)

  8. #50
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ ամեն տեղ ինձ ես փնտրու՞մ… Հետո՞… Գտա՞ր… ))))

    Քեզ ինչ կա՞: Դու կգտնես՝ ուր էլ լինեմ…



    Հա, քիչ մնաց՝ մոռանայի: Գիտե՜ս… *
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 08.05.2013, 02:04:

  9. #51
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    … ու ընդհանրապես պետք չէ երբեք ռիթմը խախտել: Նման հարցերում պետք է լինել խիստ պատասխանատու: Հարգի՛ր դիմացինիդ:

    Նույն բանն է, եթե ես նախկինում յուրաքանչյուր օր օրական բուժական դեղաչափը ստանալու նպատակով ինձ այցելող հիվանդի դեղամիջոցը հանկարծ մի օր չնշանակեի ու ասենք՝ նշանակեի նախորդ օրը: Բա հիվանդս իրեն ո՞նց կզգար: Դոզաներն ընդունելը պետք լինի խիստ կանոնավոր: Դոզաներ նշանակողն էլ պետք լինի պատասխանատու այսպիսի հարցերում:

    Դա ինչի՞ նման կլինի…

  10. #52
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ քեզ բա՜ն…

    Մարդ ենք, իրավունք չունե՞նք մեր ընկեր սպաների հետ Հաղթանակի օր նշելու: Էս ի՞նչ բանտ էր, տո՛:

    Այ քեզ բա՜ն… Էս ի՜նչ կռիվ-ղալմաղալ էր… ))))))))
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.05.2013, 03:40:

  11. #53
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ երգ ա… ))))))))))))

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Stranger_Friend (10.05.2013), Նիկեա (13.05.2013)

  13. #54
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2042 թ. Բազմոցին նստած ես՝ ճերմակահերս, դիտում եմ Բարսելոնա-Ռեալ հանդիպումը: Կնիկս, ով ֆուտբոլասեր չի ու բնականաբար թքած ունի Բարսայի վրա էլ, Ռեալի վրա էլ, հետս կռիվ ա անում ու համոզում, որ իմ հագուստից եկող ծխահոտի պատճառն իմ ծխելն է, իսկ ես փորձում եմ բացատրել նրան, որ դրա պատճառը երեկ ընկերներիս հետ փակ վայրում երկար ժամանակ նստելն է: Տենց կռիվ արեց-կռիվ արեց ու հաց չտվեց՝ ուտեմ: Բայց կնիկս առաջվա նման լավն ա: Դե մինչև հիմա յոգա ա պարապում, ո՜նց լավը չլինի…
    Ոչինչ աղջիկս հաց կտա: Փեսաս ստեղ չի: Գործուղման ա, կարծեմ… Աղջիկս էլ մեր տանն է:

    Կողքս ֆռֆռում է կանաչաչյա դստրիկիս կանաչաչյա դուստրը: Կանաչաչյա դուստրս ինձ է քաշել, ֆուտբոլ սիրում է ու ինձ հետ խաղն է նայում՝ երբեմն իր կանաչաչյա դստրիկին խոսքով ցուցումներ տալով ու զգուշացնելով… Տղես էլ կանաչաչյա չի ու չի պսակվել դեռ: Բայց ուզում ա՝ պսակվի էս արդեն մի երկու տարի ա: Գիշերներն սկսել ա ուշ տուն գալ: Երևի սիրածներ ունի: Հենա, հիմա պատրաստվում ա, որ էլի տնից դուրս գա այս ուշ ժամին: Ո՜նց եմ հիմա հասկանում ծնողին: Այ, հիմա եմ հասկանում՝ ինչ է զգում ծնողը նման դեպքերում:

    Էսօրվա երազս էր:

    Հոգնեեեեեեեե՜լ եմ… Կանաչ աչքերով ճուտ եմ ուզում: )

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.05.2013), Jarre (19.02.2014), My World My Space (11.05.2013), Smokie (13.05.2013), Անվերնագիր (13.05.2013), Հայկօ (11.05.2013), Մարկուս (11.05.2013)

  15. #55
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ եմ ես հիմա պատժվում: Ինչու՞… Ախր էն 10 պատվիրանն ազնվորեն պահպանել եմ: Ի՞նչ վատ բան եմ արել:

    Լավ, հասկանում եմ՝ ինչ եմ արել: Բայց պատժվել՝ պատժվել: Գոնե այսպես չպատժվեմ: Ախր մեղք եմ էլի: Մի պատժիր էլի, խնդրում եմ: Հերիք է: Հանձնվում եմ, ստրուկդ եմ, ծառադ եմ, ճորտդ եմ, վասալդ եմ… Էլ ի՞նչ ասեմ ու … անեմ: Կուզե՞ս դրեսերովկա արած շունիկ դառնամ, խոսքի՝ պիտբուլ, կամ շոտլանդական հովվաշուն, կամ էլ օրինակ՝ սուս-փուս ձուկ: Ընդ որում՝ էն ակվարիումի ամենաներքևում հանգիստ ու անշարժ լռվցնող ձկներից: Սանիտար կամ հավաքարար են ասում դրանց: Էն որ՝ յա եղած, յա չեղած… Հաց էլ չեն ուտում: Մենակ թե, այսպես մի պատժիր էլի… Եթե կուզես՝ կարող եմ նույնիսկ կապիկ աշխատել:

    Մնաց` վարդգեսգասպարիություն անեմ ու պըրծ: Հա, էդ ա մնացել: Գամ, սիրուն մի պլակատ դոշիս խփեմ ու պառկեմ գետնին կամ էլ անկապ գոռգոռամ: Բալքիմ խայտառակ լինելու վտանգից խուսափելու համար դադարես այսպես պատժել:



    Հ.Գ. Թվարկածս կենդանիների մեջ եղջերավորներ չփնտրել:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 13.05.2013, 01:45:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (13.05.2013), ԱնԱիդա (13.05.2013)

  17. #56
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շա՜տ վատ եմ եղել, որ այստեղ գրել եմ... Ահավոր վատ: Երկու տարբեր պատմություններ են՝ տարբեր ժամանակաշրջաններում (միմյանցից մոտ մեկ տարվա տարբերությամբ):

    Սա բառի բուն իմաստով օրագիր ա եղել: Ստեղ ես մտքեր էի գրում, որովհետև ալարում էի տետրի մեջ գրիչով գրել: )))) Էս օրագրի առաջին կեսի մասին ա խոսքս: Պետք էր այդ մտքերը գրել չմոռանալու, վերլուծելու և իրադարձությունները համեմատելու համար: Երկրորդ կեսը սեր ա: Խփնվել էի:)) Ու զարմանալի մի բան կա, շա՜տ զարմանալի: Հիմա ասեմ.

    Այս օրագրի առաջին կեսը համարյա կյանքի ու մահվան խնդիր է եղել: Ու դա ահավոր դժվար է, բարդ: Աննկարագրելի է՜: Դա անցել է անհետևանք, եթե հաշվի չառնեմ մի երկու տասնյակ սպիտակ մազը:

    Երկրորդի պահով՝ խփնված էի, սիրում էի... Չնայած, հիմա էլ եմ սիրում նույն մարդուն, բայց դա արդեն լրիվ այլ պատմություն է՝ նոր ու առանց ցավ: Այս պատմության արդյունքում սպիտակել է մոտ երեսուն մազ:)

    Հա, զարմանալիի մասին... Զարմանալին այն է, որ երբ համեմատում եմ այս օրագրի առաջին և երկրորդ կեսերն ու գնահատում յուրաքանչյուր ժամանակահատվածի իմ ապրումներն ու հոգեվիճակը և համեմատում դրանք, պարզվում է՝ ես առաջին շրջանում այնպիսի դաժան ապրումներ չեմ ունեցել (երբ կյանք ու մահ էր), այն աստիճան վատ չեմ եղել, ինչպիսին եղել են սիրո հետ կապված ապրումներս ու ցավերս: Բա՛... )))

    Հ.Գ. Ես ալեհեր չեմ դարձել իրականում, փոխաբերական իմաստով եմ ասում՝ սպիտակել է...

    Հ.Գ 2 Շուտ-շուտ օրագրերում գրառումներ գրեն, գնա ռադ լինի էս օրագիրս ակումբի արխիվների խորխորատներում: Չտենամ ես էլ սրան ))))))))))))
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 08.01.2014, 01:22:

  18. #57
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ մարդու հաստիք էլ ունե՞ք…

    Պրո ջա՞ն, լավ կլինի: Չմտածե՛ս:
    Աստված հոգիդ լուսավորի, ընկերս:

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •