User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Բաց նամակ իմ կողքին ապրող հային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական երազանք:
    Ո?րն է այն, ո?վ է սահմանել, ե?րբ, կամ սահմանվա?ծ է արդյոք այն մինչ օրս:
    Շատ կան սահմանումներ, բայց այսօր ես ուզում եմ հայկական երազանքի իմ տարբերակը ներկայացնել:
    Նախ սահմանել նպատակը, հետո միջոցները:

    Իմ համար հայկական երազանքի գերագույն նպատակը հայ տեսակի պահպանումն է և զարգացումը, որը հանդես կգա որպես օրինակ այլ տեսակների համար, որոնք դեռ որոնումների մեջ են: Այսինքն նախ և առաջ պիտի սահմանել, թե որն է հայ տեսակը: Նախ առաջին բնական միտքը որ գալիս է, դա այն է, որ հայ տեսակը պիտի լինի մարդկային արժեքների կրող, ինչպես ասում են՝ նախ մարդ: Շատերը կասեն, բա մարդու սահմանումը ո?րն է: Հարցրեք ինքներդ ձեզ, եթե չեք գտնի պատասխանը, հիշեք ձեզ երեխա ժամանակ ու հարցրեք ձեզ այդ ժամանակի մեջ, եթե էլի չեք գտնի, հարցրեք ցանկացած դեռ չկեղտոտված երեխայի:
    Այնուհետև իմ կարծիքով ազգային ոգին բնութագրվում է երեք հիմնասյուներով՝ լեզու, մշակույթ և հող: Հայ տեսակին պատկանող անհատը նախ և առաջ պիտի ձգտի հավաքագրվել այս երեք հիմնասյուների շուրջ: Խոսի հայերեն, լինի հայ մշակույթի կրող և ապրի իր հողում: Այսինքն այս ամենը նա պիտի ունենա, սիրի, լինի դրա կրողն ու պահպանողը:

    Հիմա միջոցների մասին:
    Այս ամենին հասնելու համար նախ պիտի լինել վերոնշյալ մարդ որակումին համապատասխան արժեհամակարգի կրող և ձևավորել այդ որակների գերագույն աստիճանին հասնող էլիտա: Կարող է լինել նաև հակառակը նախ ձևավորվի վերոնշյալ մարդ որակներով օժտված էլիտա, որի արժեհամակարգն էլ կպրոյեկտվի հասարակության վրա: Ու այս ամենը կհանգեցնի հզոր, ամուր, ապահով և բարեկեցիկ պետություն ունենալուն՝ Հայկական բարձրավանդակում: Այսինքն պետությունը ոչ թե նպատակ է այլ միջոց վերոնշյալ նպատակները իրականացնելու համար:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.06.2013), Smokie (30.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  2. Հնարավոր է, արդյոք, սիրելիին շանտաժի միջոցով կողքին պահել...
    Հեղինակ՝ Quyr Qery, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 20.04.2011, 00:22
  3. Գրառումներ: 80
    Վերջինը: 26.09.2009, 11:21
  4. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի
    Հեղինակ՝ Հայարիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 14.09.2009, 23:15
  5. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.12.2007, 17:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •