User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Բաց նամակ իմ կողքին ապրող հային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ օլիգարխը չունի ինքնապաշտպանվելու բնազդ

    Այո, այո, վերնագիրը շատ ճիշտ եք կարդացել: Ասեմ ավելին, դա պապական եկած սովորություն է: Պատմականորեն հայ մեծահարուստները այդպես էլ չկարողացան հասկանալ, որ իրենց հարստությունը պաշտպանության կարիք ունի: Մեր այսօրվա օլիգարխներն էլ նրանց հավատարիմ հետնորդներն են: Ժամանակին հայ մեծահարուստները ազգային բանակ ունենալու համար ներդրումներ անելու փոխարեն ֆինասավորում էին երիտթուրքերի հեղափոխությունը: Երկու կոպեկ ֆիդայիններին էին տալիս, կամ էդ էլ չէին տալիս, իսկ երիտթուրքերին հարյուր հազարներով ֆինասական աջակցություն էին ցուցաբերում: Այսօր էլ հայ օլիգարխները հայկանան բանակին գլխի վրա պեհելու փոխարեն մի բան էլ բանակի հաշվին կեղտոտ փողեր են աշխատում: Չի կարողանում հայ մեծահարուստը իր ուղեղում տեղավորել մի հասարակ միտք, որ իր և իր հարստության պաշտպանվածության համար պետք է ունենալ հզոր պետություն, իսկ հզոր պետության առաջին գրավականը հզոր բանակն է: Եվ հետո նրա հարստությունը գոյանում է իր իսկ ժողովրդից, այսինքն եթե իր ժողովուրդը չկա, ապա չի էլի լինի նաև իր հարստությունը ու այդ հարստությունը պաշտպանող բանակը: Այսինքն նա նպաստելով իր պաշտպանությանը ինքնաբերաբար կնպաստի հայրենիքի պաշտպանությանը: Իսկ հայ մեծահարուստին թվում է, թե դրանով իր հաշվին ձրիակերներ է պահելու... Հայ օլիգարխները այնպես պիտի պահեն մեր բանակը, որ ոչ մի զինվորական խնդիր չունենա, առավելապես սպաները: Իսկ մեր սպաները այսօր ապրում են չքավորի կարգավիճակում, չհաշված հատուկենտ բարձրաստիճաններին իհարկե: Հասարակ նորաթուխ սպան պիտի սոցիալական խնդիր չունենա, որ հայրենիքի պաշտպանելուց բացի այլ բաների մասին չմտածի:
    Բերեմ Իսրաելի օրինակը: Ինչպե՞ս և ինչի՞ հաշվին նա դարձավ պետություն: Ողջ աշխարհի հրեաները, թե մարդկային, թե ֆինանսական ռեսուրսները միավորեցին ստեղծեցին հզոր բանակ, որի շնորհհիվ էլ կայացավ պետությունը: Իսկ մերոնք...
    Վերջին խմբագրող՝ Tig: 20.05.2013, 15:42:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (21.05.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անարժանապատիվ պատվախնդրություն

    Մի՞թե հայոց լեզվում արժանապատվություն բառի իմաստը փոխվել է: Մի՞թե այն չի նշանակում արժանի լինել պատվի, ընդ որում արժանի լինել դրական իմաստով, ազնիվ ու արդար գործերի համար, ընդ որում արժանանալ շարքային մարդու պատվին ու հարգանքին: Բայց այսօր ոնցոր թե այդ հասկացությունը խեղվել է: Շատերի կողմից արժանապատիվ են համարվում նրանք, ովքեր փող ու իշխանություն ունեն, ընդ որում հատկապես նրանք՝ ովքեր այդ փողն ու իշխանությունը ձեռք են բերել անազնիվ ու անարդար կյանքով: Մի՞թե պատվախնդրությունը ձեզ չի խեղդում: Թե՞ այդ եզրույթն էլ է փոխել իր իմաստը ու հավասարվել վախին: Այո ՎԱԽԻՆ: Վախացրու, որ քեզ հարգեն, որ պատվիդ հարցում խնդիր չունենաս: Մի՞թե դա է ձեր անարժանապատիվ պատվախնդրությունը: Հիմա կեղծ կծիծաղեք ու կասեք՝ ի՜նչ միամիտն ես, աշխարը կեղտոտվել է, պատվազրկվել, ինչպե՞ս կարելի է մաքրության մասին խոսել, առավել ևս ապրել այդպես: Կարելի է պարոնայք, ու շատերը հենց այդպես էլ ապրում են: Աշխարհը նոր չի կեղտոտվել, կամ նոր չի մաքրվելու: Աշխարհը միշտ է այսպիսին եղել՝ կեղտն ու մաքրությունը կողք-կողքի: Ու մարդը միշտ է այդ ընտրության առաջ կանգնած: Ու մարդը ամեն օր հնարավորություն ունի փոխելու իր ընտրությունը, ընդամենը ցանկություն է պետք: Իսկ դուք ունե՞ք ցանկություն արժանապատիվ ապրելու, թե՞ ձեր բոլոր ցանկությունները կուլ են գնացել նյութապաշտական իդեալներին: Ու ի՞նչ է դա ձեզ տվել...

    Հը՞, պարոնայք իշխանավորներ, մնացե՞լ է արդյոք ձեր մեջ մի քանի կաթիլ անկեղծություն, որ գոնե ինքներդ ձեզ կարողանաք խոստովանել՝ արժանի՞ եք արդյոք դուք իրական պատվին ու հարգանքին, թե՞ դատապարտված եք ընդմիշտ վայելել քծնողների ու հետույքալեզների <<պատիվն ու հարգանքը>>:
    Վերջին խմբագրող՝ Tig: 20.05.2013, 15:48:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (21.05.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պայքարելու համար նախ պիտի ունենալ արժեհամակարգային, գաղափակարան ու նպատակային հենքեր: Ու ոչ միայն ունենալ այլ լինել դրանց կրողը, կիրառողը ու դրանցով ապրողը: Այ երբ մեր հասարակությանը կմատուցվի մեր ազգին համապատասխան արժեհամակարգ և գաղափարախոսություն, կմատնանշվի այն նպատակը, որի համար պայքարելու ենք ու հասարակությունը կդառնա այդ ամենի կրողն ու պահպանողը, այդ ժամանակ կարծում եմ պայքարի կարիք էլ չի լինի: Ինքստինքյան ամեն ինչ կփոխվի: Իսկ քանի դեռ շարքային քաղաքացին առաջնորդվում է այսօրվա իշխանավորի արժեհամակարգով, այսինքն, եթե ինքն էլ լիներ իշխանավոր՝ կվարվեր նույն կերպ, ապա ոչ մի պայքար արդյունք չի տալու: Մնում է ձևավորվի այն խավը, որը կարող է վերոնշյալը ձևակերպել հասարակության համար ընկալելի կերպով ու տալ հասարակությանը, հասարակության կողմից էլ դա ընկալվի և ընդունվի: Մնացածը հալած յուղի պես կգնա:

    Մյուս կողմից մենք ճիշտ ենք ասում, որ ամեն ինչում մեղավոր են իշխանությունները, բայց այ պատճառը, թե ինչո?ւ են մեղավոր ճիշտ չենք ձևակերպում: Իշխանությունները մեղավոր են ոչ թե նրա համար, որ չեն կարողանում կարգուկանոն հաստատել ու ճիշտ տնտեսություն վարել, այլ նախ և առաջ մեղավոր են իրենց արժեհամակարքի դեգրադացվածության համար: Ընդ որում այդ արժեհամակարգը՝ որպես սոցիալական կանոն, պրոյեկտվում է հասարակության վրա: Այսինքն հասարակությունն էլ է դառնում այդ դեգրադացված արժեհամակարգի կրողը: Ու երբ իշխանությունները կբուժեն իրենց արժեհամակարգը, այդ ժամանակ էլ ինքստինքյան ամեն ինչ իրա տեղը կընկնի: Այսինքն շեշտադրումների խնդիր ունենք:

    Առաջին հայացքից իրարամերժ մտքեր են: Բայց պետք է գտնենք այս մոտեցումների համադրման մեխանիզմները...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (21.05.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական երազանք:
    Ո?րն է այն, ո?վ է սահմանել, ե?րբ, կամ սահմանվա?ծ է արդյոք այն մինչ օրս:
    Շատ կան սահմանումներ, բայց այսօր ես ուզում եմ հայկական երազանքի իմ տարբերակը ներկայացնել:
    Նախ սահմանել նպատակը, հետո միջոցները:

    Իմ համար հայկական երազանքի գերագույն նպատակը հայ տեսակի պահպանումն է և զարգացումը, որը հանդես կգա որպես օրինակ այլ տեսակների համար, որոնք դեռ որոնումների մեջ են: Այսինքն նախ և առաջ պիտի սահմանել, թե որն է հայ տեսակը: Նախ առաջին բնական միտքը որ գալիս է, դա այն է, որ հայ տեսակը պիտի լինի մարդկային արժեքների կրող, ինչպես ասում են՝ նախ մարդ: Շատերը կասեն, բա մարդու սահմանումը ո?րն է: Հարցրեք ինքներդ ձեզ, եթե չեք գտնի պատասխանը, հիշեք ձեզ երեխա ժամանակ ու հարցրեք ձեզ այդ ժամանակի մեջ, եթե էլի չեք գտնի, հարցրեք ցանկացած դեռ չկեղտոտված երեխայի:
    Այնուհետև իմ կարծիքով ազգային ոգին բնութագրվում է երեք հիմնասյուներով՝ լեզու, մշակույթ և հող: Հայ տեսակին պատկանող անհատը նախ և առաջ պիտի ձգտի հավաքագրվել այս երեք հիմնասյուների շուրջ: Խոսի հայերեն, լինի հայ մշակույթի կրող և ապրի իր հողում: Այսինքն այս ամենը նա պիտի ունենա, սիրի, լինի դրա կրողն ու պահպանողը:

    Հիմա միջոցների մասին:
    Այս ամենին հասնելու համար նախ պիտի լինել վերոնշյալ մարդ որակումին համապատասխան արժեհամակարգի կրող և ձևավորել այդ որակների գերագույն աստիճանին հասնող էլիտա: Կարող է լինել նաև հակառակը նախ ձևավորվի վերոնշյալ մարդ որակներով օժտված էլիտա, որի արժեհամակարգն էլ կպրոյեկտվի հասարակության վրա: Ու այս ամենը կհանգեցնի հզոր, ամուր, ապահով և բարեկեցիկ պետություն ունենալուն՝ Հայկական բարձրավանդակում: Այսինքն պետությունը ոչ թե նպատակ է այլ միջոց վերոնշյալ նպատակները իրականացնելու համար:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.06.2013), Smokie (30.05.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ Վստահությունը կդառնա որոշիչ գործոն:

    հ.գ. Արժեհամակարգային հեղափոխություն շարքից
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (24.06.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ Ազնվությունը սովորական մարդկային որակ կլինի:

    հ.գ. Արժեհամակարգային հեղափոխություն շարքից
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.06.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ Ազատությունը անպատասխանատվությունից կփոխակերպվի պատասխանատվության:
    Երբ փողը կդասվի մեռած աստվածների շարքին:
    Երբ բարեգործությունը ողորմություն տալուց կփոխակերպվի ոտքի կանգնեցնելու գործընթացի:
    Երբ թալանն ու գողությունը լավտղություն համարելու փոխարեն կպախարակվի հասարակության կողմից:
    Երբ բանավոր խոսքը կվերականգնի իր ծանրակշռությունը:
    Երբ սպառողականությունը կփոխարինվի արարման նպատակով և գործելակերպով:
    Երբ պաշտոնյան իր պարտականությունները կատարելու համար կբավարարվի շնորհակալությամբ: Շնորհակալություն ասողը նույնպես
    Երբ ինքնագնահատականը չի հատի մեծամտության սահմանը:
    Երբ ինքնաքննադատությունը չի հատի թերաժեքության սահմանը:
    Երբ սերը հիմնված կլինի ճանաչողության վրա:
    Երբ հարգանքը վախի վրա հենվելու փոխարեն կհենվի արժանիքների վրա:
    Երբ ճիշտ ապրելը կգերադասվի լավ ապրելուց:
    Երբ կրոնը կփոխարինվի բանական արժեհամակարգով:
    Երբ կրկին քաջություն կհամարվի հայրենիքի պաշտպան և նվիրյալ լինելը, ոչ թե իրենից թույլին հալածելն ու թալանելը:
    Երբ շահ կհամարվեն ոչ միայն նյութական, այլև ոչ նյութական ձեռքբերումները:
    Երբ պատիվը կրկին կչափվի ոչ թե գրպանի պարունակությամբ, այլ ազնվությամբ, քաջությամբ, սկզբունքայնությամբ, առաքինությամբ, գործերով, ...
    Երբ նսեմացնելը կրկին կհամարվի նսեմացնողի ցածրացում:
    Երբ իմաստ փնտրելու փոխարեն սկսենք այն արարել:
    Երբ տեր լինելը կրկին կհասկացվի որպես տիրություն անել, ոչ թե տիրել:

    հ.գ. Արժեհամակարգային հեղափոխություն շարքից
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.07.2013), keyboard (19.07.2013), Ruby Rue (20.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (19.07.2013), Աթեիստ (19.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  2. Հնարավոր է, արդյոք, սիրելիին շանտաժի միջոցով կողքին պահել...
    Հեղինակ՝ Quyr Qery, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 20.04.2011, 00:22
  3. Գրառումներ: 80
    Վերջինը: 26.09.2009, 11:21
  4. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի
    Հեղինակ՝ Հայարիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 14.09.2009, 23:15
  5. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.12.2007, 17:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •