Ընդհանրապես վիրտուալ օրագիր ունենալու ցանկություն երբեք չեմ ունեցել: Սա էլ իր ձևաչափով օրագիր չի լինելու: Վերնագից արդեն ամեն ինչ պարզ է:
Ընդհանրապես վիրտուալ օրագիր ունենալու ցանկություն երբեք չեմ ունեցել: Սա էլ իր ձևաչափով օրագիր չի լինելու: Վերնագից արդեն ամեն ինչ պարզ է:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Բարև իմ սիրելի հայ: Ուզում եմ մի քիչ զրուցենք: Ճիշտ է զրույցը միակողմանի կստացվի, բայց դրանից մենակ ես կտուժեմ, քո մտքերը չեմ լսի: Ուզում եմ կիսվել քեզ հետ իմ մտահոգություններով: Ո՞վ ենք մենք՝ հայերս, և ինչո՞ւ ենք այսօր այսքան անմխիթար վիճակում: Հասկանանք դրանց պատճառներն ու վերացնենք դրանք: Եթե իհարկե ուզում ենք, որ հայը լինի այս աշխարհում: Հիմա կասես՝ ես ի՞նչ կարող եմ անել, ես հազիվ իմ գլուխն եմ պահում: Բայց չէ: Շատ, շատ բան մեր մտածողությունից է կախված: Եթե փոխփոխություն ենք ուզում, այդ փոփոխությունը նախ և առաջ մեր մեջ պիտի լինի: Մեր մտքի մեջ: Նախ և առաջ պիտի հասկանանք, որ մեր երկիրը ուրիշը չի, որ պիտի լավը դարձնի: Պիտի հասկանանք, որ մեր երկիր լավը, դա մեր լավն է, որ երբ մեր երկրում ամեն ինչ կարգին լինի, ինքնաբերաբար մեր կյանքնում էլ ամեն ինչ կարգին կլինի և ապրել ու գործել այս մտքով: Կասես, բա պաշտոնյանե՞րը: Այո պաշտոնյաների մտքի փոփոխություն նույնպես պետք է լինի: Ու երբ ամեն մեկս նպաստենք մեր կողքինի մեջ մտքի փոփոխությանը, այդ շղթայական ռեակցիան կհասնի նաև նրանց: Պաշտոնյան օդից չի ընկնում: Նա էլ մեր՝ հասարակ ժողովրդի միջից է դուրս գալիս: Այ, եկեք մի պահ կանգ առնենք ու մտածենք, ինչո՞ւ են մեզնից շատերը անում այսպիսի արտահայտություն՝ “Երկիրը երկիր չի… Ազգ չենք…”: Է հե՞տո: Բա էդ ասողը ո՞ր ազգից է, կամ ո՞ր երկրից: Երկիրը մենակ էդ պաշտոնյան չի, որից դժգոհ ես: Երիրը նաև այն հերոսներն են, որ մեր այսօրվա համար արյուն են թափել, երկիրը նաև ես ու դու ենք, մեր մայրերն ու քույրերը, մեր հարազատները: Նման բան ասելուց առաջ գիտակցենք, որ մենք մեզ, մեր հարազատներին ու մեր սրբություններին նույնպես անպատվում ենք: Ինչո՞ւ է մեր ինքնագնահատակաը այսքան ցած իջել: Մենք կարող ենք ամեն ինչ: Մեզ ընդհամենը միմյանց նկատմամբ հարգանք է պետք, որ կարողանանք մեզ հուզող հարցերում օգտակար լինենք միմյանց և համագործակցենք: Մենք դադարել ենք վստահել միմյանց: Ինչո՞ւ: Որովհետև դադարել ենք ինքներս մեզ վստահելուց: Մենք վստահ չենք, որ պետք եկած պահին կկանգնենք մեր կողքինի թիկունքին, այդ իսկ պատճառով չենք վստահում մեր կողքինին, այն հարցում, որ նա էլ կկանգնի մեր թիկունքին: Եկեք նախ և առաջ ինքներս մեզ վստահենք, հավատանք, որ մենք ուժեղ ենք ու կարող ենք անել ամեն ինչ: Նոր դրանից հետո, մնացած հարցերում, վստահությունը ինքսինքյան իր հունը կգտնի: Նժդեհը սենց մի լավ արտահայտություն ունի՝ “Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժն օգտագործելու փոխերեն հովանավոր փնտրեցինք”: Ոչ ոք քեզ չի օգնի քեզնից բացի: Օգնողները հայտնվում են ինքնավստահների կողքին: Ոչ ոք չի հովանավորում ինքն իրեն օգնել չցանկացողին:
Իմ սիրելի հայ, եկ միասին վերականգնենք մեր մեջ մեր իսկ ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը:
Այսօր այսքանը: Մեր զրույցը դեռ նոր է սկսվում: Եվ դեռ երկար շարունակություն պիտի ունենա: Մինչև հասնենք մեր երկրի ու ազգի ծաղկմանը:
Հարգանքներով՝ քո սիրելի հայ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ambrosine (10.02.2012), CactuSoul (24.08.2013), Chilly (07.02.2012), E-la Via (06.02.2012), einnA (09.02.2012), enna (24.06.2013), Jarre (30.05.2013), keyboard (06.02.2012), Lílium (20.07.2013), Lion (06.02.2012), Lusinamara (06.02.2012), Mark Pauler (08.02.2012), Moonwalker (06.02.2012), My World My Space (07.02.2012), Nadine (06.02.2012), Sambitbaba (07.02.2012), Smokie (07.02.2012), StrangeLittleGirl (07.02.2012), unknown (06.02.2012), Արէա (06.02.2012), Գեա (06.02.2012), Դեկադա (06.02.2012), Մինա (06.02.2012), Ջուզեպե Բալզամո (06.02.2012)
Բարև իմ սիրելի հայ: Ինչպե՞ս ես: Ուզում եմ այսօր խոսենք լճացմամն մասին: Կարծում եմ կհամաձայնվես իմ այն մտքի հետ, որ մեր հասարակութայն մեծամասնությունը մտավոր լաճցման, մեջ է գտնվում: Ես նույնիսկ կասեի ճահճացման գործընթաց է սկսվել: Բայց այս գործընթացը արդեն իսկ հանդիպել է առճակատման: Ինչպես ասում է մեր այսօրվա ազգային մշակությանին գործիչներից Գագիկ Գինասյանը՝. “Այն լիճը, որում գետեր չեն լցվում և որից գետեր դուրս չեն գալիս, ենթակա է ճահճացման”: Ինչպիսի՞ մշակությանին գետեր են այսօր լցվում մեր իրականության մեջ: Դրսից հեղեղի նման մշակությանին աղբ է թափվում մեր գլխին: Իսկ ի՞նչ է դուրս գալիս այստեղից: Կրկին նույն աղբանման մի բան: Մենք փակել ենք մեր խորքից իսկ բխող զուլալ ակունքներն ու աղբյուրները, որոնք մեր մշակությանին լճի մաքրության առաջին գրավականն են: Որոնց պարզությանբ ու հզորությամբ էլ պիտի ներկայանանք աշխարհին: Փոխարենը փորձում ենք օտար մշակույթը դարձնել մերը: Դրա համար էլ ոչ մի առանձնահատուկ ու հետաքրքիր բան չի ստացվում: Ոչ մի ոգեշնչող ու ոգեկոչող երանգ չի ստեղծվում նրանում: Բայց ինչպես արդեն նշեցի մենք դեռ ունենք ազգային մշակությանին գործիչներ, որոնք դարերի փոշու տակից հանում են մերը և կրկին վեևադաևձնում մեզ: Հիմա կասես, բա ես ի՞նչ կապ ունեմ, ես ի՞նչ կարող եմ անել: Դու, այո հենց դու կարող ես անել ամենամեծ գործը: Դառնալ ու լինել մեր մշակույթի կրող: Դադարել տառապել օտարամոլությամբ ու իսկապես սիրել ու գնահատել մերը: Իսկ սիրելու համար նախ պիտի ճանաչել: Ճանաչելու համար պիտի առընչվել, շփվել, դառնալ այդ ամենի կրողը, այսինքն օգտագործողը, քո առօրեայում կիրառողը: Քո խնջույքներին ադբեջանական մուղամ երգելու փոխարեն մեր խրոխտ երգերը երգես, թրքաարաբական պարեր պարելու փոխարեն մեր, հզորությամբ սնուցող, պարերը պարես… Իսկ ո՞վ պետք է մեզ տա մեր իսկ մշակույթի հետ առընչվելու հնարավորություն: Այո, այո առաջին հերթին հետուստատեսությունը: Լինել պահանջատեր նրանից: Իրոք պահանջել, որ այդ ոլորտի մարդիկ չասեն, թե ցուցադրում ենք այն ինչի պահանջարկ կա: Մի՞թե դու պահանջում ես, որ ցուցադրեն կրիմինալ, բռնություն, լացուկոծ, տափակ հումորներ, միմյանց ձեռքառնոցի և այլ այլասերում տարածող ֆիլմեր ու հաղորդումներ: Մի՞թե դու պահանջում ես, որ միայն վատ լուրերը լուսաբանվեն: Մի մոռացի, որ այդ եթերը քո երեխաներն էլ են դիտում: Եթե քո վրա քիչ ազդեցություն է ունեում, ապա քո երեխաները դաստիարակվում են դրանով: Եվ հետո չզարմանաս, երբ քո երեխան ագրեսիվ ու անվայել վարք դրսևորի:
Մեծն Նժդեհն ասում էր. “Թերթեր ունենք, որոնք ավելի օգտակար պիտի լինեին հայ ժողովրդին համար, եթե բնավ լույս չտեսնեին”: Այս արտահայտությունը վերաբերվում է այսօր նաև մեր հեռուստաընկերություններին:
Իմ սիրելի հայ այս ամենի հետևությունները թողնում եմ քեզ: Թույլ մի տուր, որ քո փոխարեն ընտրություն կատարեն: Ընտրիր և պահանջիր այն մշակույթը, որը կտանի քեզ դեպի ինքնաճանաչում:
Հարգանքներով՝ քո սիրելի հայ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
CactuSoul (24.08.2013), E-la Via (07.02.2012), einnA (09.02.2012), erexa (07.02.2012), keyboard (07.02.2012), Lílium (20.07.2013), Lion (11.02.2012), Lusinamara (07.02.2012), Mark Pauler (08.02.2012), My World My Space (07.02.2012), Nadine (07.02.2012), Smokie (07.02.2012), unknown (07.02.2012), Մինա (07.02.2012)
Բարև իմ սիրելի հայ: Ինչքան շատ ձյուն եկավ չէ՞ այս քանի օրվա ընթացքում: Շատ գեղեցիկ է: Ինչքան էլ դժվարություններ է առաջացնում իր հետ, դժվար ենք քայլում, մեքենաները դժվարությամբ են առաջ գնում, ուշանում ենք աշխատանքից, դասից… Բայց միևնույն է այս ճերմակ գեղեցկությունը ծածկում է այդ բոլոր դժվարությունները ու ինչոր մի դրական, հուզական տրամադրություն ստեղծում: Այդպես է ցանկացած հարցում, երբ տեսնում ես գեղեցկությունը, ճանաչում ես, ճանաչելով հանդերձ շփվում ես այդ գեղեցկության հետ, սկսում ես սիրել: Մինչև չճանաչես՝ չես սիրի: Այ, ասում են՝ սեր առաջին հայացքից: Առաջին հայացքից լինում է ոչ թե սեր, այլ սիրահարվածություն: Իսկ այ սերը աճում և ամրանում է ժամանակի ընթացքում, ճանաչողության և միասին ապրելու շնորհիվ: Ապրելու, ոչ թե բնակվելու: Այսինքն միասին վայելելու հաջողությունների բերկրանքն ու դիմակայելու դժվարություններին: Այդպես էլ հայրենիքն է: Երբ սկսում ես բնակվելու փոխարեն ապրել նրանում, շփվել նրա հետ, ճանաչել ամեն մի քարն ու թուփը, ամեն մի տաղն ու երգը, ամեն մի նրանում ապրողին, ոչ թե բնակվողին, կամաց կամաց սիրահարվածությունդ վերաճում է սիրո: Եվ սկսում ես այն իրոք քոնը համարել: Ամբողջովին քոնը, ոչ թե մինչև քո բնակարանի մուտքի դուռն ընկած տարածությունը: Դա մի ուրիշ զգացողություն է, երբ ինչոր մի բան միաժամանակ և քոնն է, և բոլորինը: Հենց այս պահից էլ սկսում ես զգալ ու գիտակցել, որ դու մի ինչոր մեծ ամբողջության մասնիկ ես, որ դու որքան էլ միայնակ ես ինքդ քո մեջ, այնքան էլ լրացնում ես այդ բացը ամբողջի մաս կազմելով: Այդ մենքի մաս լինելու զգացողությունը ավելի ինքնավստահ է դարձնում քեզ: Հիմա կասես, բա էդ պաշտոնյաները մենքի մաս չե՞ն կազմում, չե՞ն զգում իրենց մենքի լավ ու վատի համար պատասխանատվության բաժինը: Իհարկե մենքի մաս են կազմում, բայց դեռ չեն զգում, այ հենց այդ զգացողությունը նրանց մեջ արթնացնելու համար նախ դու պիտի զգաս դա, հետո դրանով վարակես քո կողքիններին ու ինչպես արդեն մեկ անգամ ասել եմ, այդ զգացողությունը շղթայական ռեակցիայի օրենքներին ենթարկվելով կհասնի նաև քո ասած պաշտոնյանին: Հայրենասիրությունը պիտի դարձնենք մեր անբաժանելի մասը և միասին հոգ տանենք մեր երկրի ու մարդկանց մասին:
Նժդեհն ասում էր. “Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասի պատճառով”:
Իմ սիրելի հայ, արի միասին փոքրացնենք մեր հայրենիքի ընկնելու հավանականությունը և սիրելով մեծացնենք ապրելու և հարատևելու հավանականությունը:
Հարգանքներով՝ քո սիրելի հայ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
CactuSoul (24.08.2013), E-la Via (11.02.2012), einnA (10.02.2012), Lion (11.02.2012), Lusinamara (10.02.2012), Nadine (10.02.2012), Smokie (10.02.2012), Ջուզեպե Բալզամո (10.02.2012)
Բաց նամակ իմ կողքի ապրող հային /նամակ թիվ 4/
Բարև իմ սիրելի հայ: Այսօր ուզում եմ խոսենք մեր հեռուստաեթերի վիճակի մասին: Այսօրվա խոսքս մի քիչ կտրուկ է լինելու, քանի որ մի կարծիքով սա մեր հանրության ամենամեծ խնդիրն է: Խոսքս ուղղում եմ բացառապես բոլորին, հանրապետության նախագահին, բոլոր պաշտոնյաներին, գործարարներին, մավորականներին, բժիշկներին, մանկավարժներին, իրավապահներին, հասարակ քաղաքացիներին: Խնդրում եմ այս ամենին առանձնակի ուշադրություն դարձնեն հեռուստաաշխատողները և հատկապես նրանց ղեկավարները:
Ձեզ դո՞ւր է գալիս մեր հեռուստաեթերը, ի՞նչ է այն ձեզ տալիս, բացի ագրեսիայից, անճաշակությունից և արժեհամակարգի անկումից: Եթե դուր չի գալիս, ապա ինչո՞ւ եք դիտում: Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ հեռուստաեթերից մատուցված աղբը որակվի որպես պահանջարկ: Մի՞թե դա է ձեր պահանջածը: Սկսած դեգրադացնող սերիալներից, շարունակած անմակարդակ հումորային հաղորդումներով և վերջացրած Հ1-ի Հայլուրով գովազդվող մերկապարուհուց: Այո, այո, այն Հ1-ը, որը կոչվում է ԱԶԳԱՅԻՆ: Հարգարժան Հ1-ի տնօրինություն, կամ անվանումը փոխեք, կամ աշխատեք այնպես, որ համապատասխանեք այդ անվանմանը: Հ1-ը պարտավոր է, կրկնում եմ ՊԱՐՏԱՎՈՐ Է, հանդես գալ ազգայինի տեսանկյունից: Հանրությունը իրավասու է պահանջելու դա, քանի որ Հ1-ը հենց հանրության փողերով է ֆինանսավորվում: Հարգելի պետական այրեր, սահմանեք այնպիսի օրենքներ, որոնք թույլ չեն տա Հ1-ին վերածվել ապազգային “դուքյանի”: Եվ հետևեք որպիսի այդ օրենքները կիրառվեն, ոչ թե մնան թղթի վրա: Հարգելի կուսակցություններ և քաղաքական գործիչներ, ձեր նախընտրական ծրագրերում ներառեք հանրության համար այս ամենակարևոր խնդրի լուծման մեխանիզմներ: Հարգելի մտավորականներ, հոգևորականներ և մշակությաին գործիչներ, անտարբեր մի եղեք ինքներդ ձեր և ձեր հանրության նկատմամբ: Թույլ մի տվեք որպիսի փչացնեն հանրության արժեհամակարգը: Ամեն մի դեպքի համար արտահայտեք ձեր կարծիքը, հրավիրեք մամուլի ասուլիսներ, մի լռեք: Իսկ եթե լռում եք, այդ դեպքում մի մեղադրեք, թե դուք պահանջված չեք: Դու եք ձեր նկատմամբ պահանջարկի ստեղծողն ու պատասխանատուն: Հարգելի մակավարժներ, բարձրաձայնեք այս խնդրի մասին ամեն մի անկյունում: Դա ձեր պարտքն է՝ մտահոգ լինել սերունդների դաստիարակման խնդրով: Իսկ եթե դուք էլ եք լռում, ապա մի բողոքեք, թե մեր սերունդը լավը չի: Հարգելի հանրություն, վերջապես հասկացիր, որ քո թեկուզ և դժգոհելով դիտելը կոչվում է պահանջարկ և բոյկոտի ենթարկիր ապազգային, անմակարդակ և անմարդկային ցանկացնած տեսանյութ: Թե չէ ռեյտինգ-ռեյտինգ գոռալով հեռուստաալիքների մեծ մասը շարունակում են քեզ ոտնահարել:
Իմ սիրելի հայ, անտարբեր մի եղիր, քո վաղվա օրվա, քո վաղվա սերնդի, քո վաղվա հայրենիքի նկատմամբ: Իսկ այդ ամենի նկատմամբ սերն ու հարգանքը, որը կոչվում է արժեհամակարգ, այսօր ապականվում է հեռուստաալիքների մեծամասնության կողմից: Տեր կանգնիր քո սերնդին, քո հողին, քո արժեհամակարգին:
Հարգանքներով՝ քո սիրելի հայ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Բաց նամակ իմ կողքի ապրող հային /նամակ թիվ x/
Բարև իմ սիրելի հայ: Ինչպե՞ս ես: Արի այսօր խոսենք հասարակական տրանսպորիտից: Բայց չէ, չէ, այսօր չենք բողոքելու: Հակառակը: Նենց եմ սիրում մեր հասարակական տրանսպորտը: Մանավանդ երթուղայինները:Էդ երթուղայիններում ամենակրիտիկական վիճակներն են լինում: Ու ինչքան էլ մեկ մեկ բորբոքվենք, միևնույն է մեծամասամբ միմյանց նկատմամբ շատ ուշադիր ու հոգատար ենք լինում: Միմյանց տեղ ենք տալիս, կողք կողքի այնքան ենք սեղմվում, որ հայտնվում ենք իրար վրա, իրար տակ, նույնիսկ իրար մեջ:
Ու դա ամենամեծ հարազատության զգացումն է առաջացնում միմյանց նկատմամբ: Մենք՝ բոլորովին իրար չճանաչող մարդիկ, այդ պահին գերագույն հարազատության վիճակում ենք հայտնվում: Այդ վիճակին նպաստում են նաև օծանելիքաքրտինքախառը բույրերը: Դա մենքի բույրն է
Մենքի, միասնության, հարազատության գերագույն պահ:
Իսկ հիմա մի փոքր փչացնեմ տպավորությունը՝ միանգամից անցնելով քաղաքականության:Քանի որ հիմա ԱԺ ընտրաշրջան է, ապա ես հայտարարում եմ, որ կընտրեմ այն կուսակցությանը, ով կխոստանա, որ իշխանավորները երթևեկելու են հասարակական տրանսպորտով: Քանիզի դա միակ ճանապարհն է, որպեսզի իշխանավորները հարազատանան հասարակության հետ և կազմեն ՄԵՆՔԻ մաս:
Բարի երթևեկություն բոլորիս:
Հարգանքներով՝ քո սիրելի հայ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lusinamara (03.05.2012), Ripsim (03.05.2012), Smokie (03.05.2012), Արէա (03.05.2012), Ֆոտոն (07.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ