User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 59 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Գանդիի հակաբռնության մեթոդը՝ Սատյագրահա

  1. #46
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե դրան գումարած մի ոմն Գանդի կանգներ ու մի քիչ այլ տեսանկյունից մեկնաբաներ Հիսուսի խոսքերը: Ասեր ոչ ագրեսիվությանդ հետ մեկտեղ նաև կամք ցուցաբերի: Չես անցնում դիմացինիդ վրայուվ՝ մի թող, որ մյուսներն էլ անցնեն քո վրայով: Արժանապատվությունդ, հավաատդ պահիր: Ջան ասելու հետ մեկտեղ՝ զգոն եղիր:
    Կարծում եմ, լրիվ այլ պատկեր կունենայինք:
    Այդ ո՞ր օրվանից Գանդին ավելի իմաստուն եղավ Հիսուսից, Հիսուսն ամեն բան ասել է, ուղղակի ասողին լսող է պետք, և հետո ո՞ւր է Գանդիի արդյունքը:
    Բայց հիմա Հայաստանը հո՞ թուրքիայի տիրապետության տակ չի:
    Ճիշտ ես , ավելի մեծ գազանի է ծառայում, մամոնային:

    Եթե մոռացել եք հիշեցնեմ, 1988-ի Փետրվարից հայերը նման մի պայքար մղեցին, արդյունքը՛ ''անկախություն առանց բնակչության ''

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  2. #47
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ո՞ր օրվանից Գանդին ավելի իմաստուն եղավ Հիսուսից, Հիսուսն ամեն բան ասել է, ուղղակի ասողին լսող է պետք, և հետո ո՞ւր է Գանդիի արդյունքը:
    Ճիշտ ես , ավելի մեծ գազանի է ծառայում, մամոնային:

    Եթե մոռացել եք հիշեցնեմ, 1988-ի Փետրվարից հայերը նման մի պայքար մղեցին, արդյունքը՛ ''անկախություն առանց բնակչության ''
    Դու ստեղ որտե՞ղ տեսար գրված, թե Գանդին Հիսուսից իմաստուն էր:
    Դու ամեն ինչն ես մեկնաբանու՞մ էնպես ոնց ինքդ ես ուզում տեսնես, թե՞ ասվածի եզրերը սրելով ու բուն իմաստից շեղելով ավելի ես ուզում դիրքորոշումդ պինդ դարձնես:
    Իսկ իրականում Հիսուսի խոսքերը տարբեր կերպ են մեկնաբանվել միշտ և ամենուր:
    Նույնիսկ ես, որ չունեմ հոգևոր կրթություն, Հիսուսի խոսքերը յուրովի եմ հասկանում, Բնականաբար Գանդիի պես մարդն էլ իր մեկնումները կարող էր ունենալ ցանկացաց հոգևոր ու աշխարհիկ հարցերում:
    Արդյունքն էլ ինքդ կարող ես տեսնել, բայց եթե այդ ցանկությունը ունես:

    Իսկ թե ում է ծառայում հիմա Հայաստանը շատ անհասկանալի է: Գուցե մեկի տեղը տասը կան, որ ուզում են տեր հռչակեն իրանց, բայց էտ գանդիի գաղափարների հետ հեչ կապ չունի:
    Մի կարևոր բան էլ: Չգիտեմ, դու որտեղ ես ապրում, ինչ հավատի ես դավանում, ինչ սեռի ես, բայց հաստատ գիտեմ, որ ես Հայաստանում եմ ապրում ու եթե ես մենակով էլ մնամ ստեղ, ոչ ոք իրավունք չունի իմ հողը անմարդաբանակ հռչակի ու փառք Աստծոն, որ մենակ չեմ ու իմ պես միլիոնավորները իմ հետ են Հայաստանում, էնպես, որ մի շտապի Հայաստանը առանց բնակչության հռչակես:

    Մի խորհուրդ էլ ինձ կվերապահեմ քեզ տամ, եթե ուզում ես բանավեճի մեջ մտնես ու ասածդ ծանրակշիռ լինեն, մի փորձիր դա անել ծայրահեղական նկարագրությունների օգնությամբ այլ խոսիր փաստարկներով և շատ մի շեղվիր բուն թեմայից:

    Այս թեման նվիրված է Գանդիին և նրա հակաբռնության մեթոդին, եթե դեմ ես դրան խնդրում եմ փաստարկներդ բեր, եթե ունես պատմական դեպքերի մասին տեղեկություններ որոնք բացահայտում են դրա բացասական կողմերը, խնդրում եմ ասա մեզ դրանց մասին, իսկ եթե քեզ բեմ է պետք որ քննադատես ինչ -որ քաղաքական երևույթներ կարծում եմ սխալ թեմա ես ընտրել:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.02.2012), einnA (13.02.2012), Sambitbaba (13.02.2012), Tig (13.02.2012), Ֆոտոն (13.02.2012)

  4. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ստեղ որտե՞ղ տեսար գրված, թե Գանդին Հիսուսից իմաստուն էր:
    Դու ամեն ինչն ես մեկնաբանու՞մ էնպես ոնց ինքդ ես ուզում տեսնես, թե՞ ասվածի եզրերը սրելով ու բուն իմաստից շեղելով ավելի ես ուզում դիրքորոշումդ պինդ դարձնես:
    Իսկ իրականում Հիսուսի խոսքերը տարբեր կերպ են մեկնաբանվել միշտ և ամենուր:
    Իսկ դու ինչո՞ւ ես ոգևորվում, դա եմ տեսնում դա եմ գրում և դիրքորոշումս առանց դրա էլ պինդ է
    ոչ ոք իրավունք չունի իմ հողը անմարդաբանակ հռչակի ու փառք Աստծոն, որ մենակ չեմ ու իմ պես միլիոնավորները իմ հետ են Հայաստանում, էնպես, որ մի շտապի Հայաստանը առանց բնակչության հռչակես:
    Մոտ 4 միլիոնից դարձել է մոտ 2միլիոն ու դեռ դատակվում է:
    Այս թեման նվիրված է Գանդիին և նրա հակաբռնության մեթոդին
    Կարդա ուշադիր բոլոր գրառումները, ելնելով ձեր գրառումներից գրեցի իմ կարծիքը: Դրա իրավունքը ունեմ չէ՞
    Վերջին խմբագրող՝ հովարս: 13.02.2012, 01:09:

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  5. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե վիճակը գնալով ավելի վատանա դրանից հետո (ինչը շատ հավանական ա քո առաջարկածը կյանքի կոչելուց ), էն ժամանակ էլ կարո՞ղ ա առաջարկես ստրկավաճառությունը օրինականացնենք ու անցնենք ստրկատիրական կարգերի…
    այ սրա համար եմ ասում "գիտություն", որ չասենք սենց բաներ, քանի որ գիտական չէ ասել, որ ֆեոդալիզմիզ հետո կարղ է անցում լինել դեպի ետ - ստրկատիրություն; կյանքը/ժամանակը/ մենակ առաջ ա գնում; ու այնպիսի մեխանիզմ չկա տիեզերքում, որ կյանքը հետ տաս;

    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղս էլ տեսնում ենք ներկայի ֆեոդալիզմը, ոչ մեկն էլ չի հերքում, (բացի լրաբերի հաղորադավարից ) Անկեղծ եմ ասում չեմ հասկանում քեզ:

    Արի մի պահ ոչ մեկս էլ մեծամտություն չանենք ու փորձենք էղած-անցած, հաջող ու անհաջող պայքարները ուսունասիրենք: Way-ի ներկայացրած էս մի տարբերակը, հաստատ արդյունք տվել ա: Հասկանալի ա, Սատյագրահան տառացիորեն նույը անելը հիմարություն կլինի մի այլ իրավիճակում, բայց շատ հոգեբանական հարցերի արդեն պատասխանել ա Գանդին իրա փորձով: Դա էլ գիտականորեն մոտենալու ձևերից մեկն ա, իսկ իրավիճակը ուսումնասիրելը շատ մեծ ժամանակ չի պահանջում: Ամեն ինչ էնքան պարզ ու թափանցիկ ա, ինչպես որ մեր երկրի ընտրություններն են թափանցիկ: Թափանցիկ են բա ինչ են: Առանց թաքցնելու կեղծել են միշտ սկսած Լևոնից մինչև հիմա` բոլորը: Դա արել են բացահայտ:
    Հնդկաստանը իրա Սատյագրահայով թող հպարտանա, մենք էլ մեև թափանցիկ անարդար ընտրություններով:
    Թե դու սպասում ես, որ պաշտոնական լրատվամիջոցները հայտարարեն, որ ՀՀ նախկին և գործող կառավարությունները կեղծել են, կեղծում են ու պիտի կեղծեն ընտրությունները, թքած ունենք սաղի կարծիքի վրա և այսուհետ հայտարարում են ֆեոդալական հասարակարգ:
    Միամտություն ա կարծել թե քո երեսին դա ասող լինելու ա: Ոչ ոք քո հետ ազնիվ չի խաղալու: Խաղի կանոնները միշտ փոխելու են իրանց օգտին, որ դու չհասցնես ադապտացվես իրավիճակին ու լուծումներ գտնես: Քո կամ մի ուրիշի կողմից գնահատած իրավիճակը շատ արագ կարելի ա փոխել, որ հաջորդ պահին գիտական լուծումներդ անիմաստ դառնան: Էս կարգի հարցերին գիտական մոտեցումը քիչ ա, դրան հավատ ա պետք, համառություն, կամք, ինքնասիրություն....
    Միակ բանը, որ հնարավոր ա դառնա փոփոխությունների հիմք, կարող է լինել Համահայկական համընդհանուր գաղափարը: Մի բան, որը կլինի բոլորինը` թե բանվորինը, թե գործատուինը, թե հավաքարարինը, թե նախարարինը, թե ապարանցունը, թե ղարաբաղցունը: Ու դա պարտադիր չի որ առաջանա միայն պատերազմական իրավիճակում: Խաղաղ պայմաններում էլ կան բաներ որոնք համընդհանուր են: Ուղղակի հերիք ա որոշ ամբիցիոզ մարդկանց նեղ անձնական նպատակների հետևից գնանք:
    Հնդկաստանում` Աղ, Հայաստանում` ... :
    ես էլ քեզ անկողծ չեմ հասկանում; կարող ես? ասել, թե ինչ եք ուզում անել էտ կամ ուրիշ մեթոդով;
    մենակ ընդանուր բաներ չասեք- ասենք "կյանքը լավացնել";
    ինչ? կոնկրետ խնդիր եք ուզում լուծել;
    ասենք ամերիկյանի /կամ գերմանական... այլական.../ ընտրություններ կազմակերպել?
    իսկ մեկն ու մեկը կարա? ասի,թե դա մեր ինչին ա պետք; ինչ? ենք անելու, ընտրելու ենք ֆեոդալին?; ախր դա անբնական է, ավելին` հակաբնական; /եթե իհարկե մենք բոլորս համաձայն ենք, որ մեր մոտ ֆեադալիզմ է /
    կողքի թեմայում իրանց "գլքին մոխիր են լցնում" // թե էս ինչ ազգ ենք և այլն; իսկ բազում է ասված, որ "ժողովուրդը իմաստուն է";
    իրա համար ընդանրապես քիչ է տարբերությունը , թե իրա կաշին պլոկողի անունը "սասուն" ա թե "մուշ"; իսկ եթե մեկը եկել ասում ա, որ արի քեզ 5 հազար տամ, մենակ գնա էս ներկայացման մեջ իմ ուզածով մսանակցի, ապա լավ էլ անում ա, որ իրա տկլոր երեխու համար մի հատ ավել հացի աղբյուր ա հայթայթում; ու 100 տոկոսով եմ ասում, որ բացարձակ իրա կյանքը չի փոխվելու, ոչ էլ իրա երկիրն ա լավանալու, եթե Հայաստանում հիմա լինի պետական "արդար, ազատ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ"; ոնց որ ասենք մի հատ սարի գլխին կիսասոված ապրող հովվի կյանքը ոչ մի բանով չի փոխվի, եթե իր դռանը տանես լամբորջինի կանգանցնես; իրա կյանքը պետք ա քայլ առա քայլ լավանա, ...ճանապարհ ,,, շոր մոր... դպրոց... մարկապարտեզ... կարդալ, գրել...
    ու ճիշտ կլինի, որ բոլոր նորմալ մարդիկ էտ փողը վեկալեն, ու եթե իրանք էտ փողի կարիքը չունեն, տան ընչազուրկներին; այ դա է սազական ֆեոդալիզմի դարաշրջանի առաջավոր մարդուն, և ոչ թե քֆրտել մարդուն թե ինչի ա ինքը ճորտ; իսկ ինչ ա, եթե ամազոնի անտառներ ընկնեք պետք ա ընտեղ էլ քֆրտեք վայրենի ցեղերին թե ինչի գրել -կարդալ չգիտեն ու վայրի մարդ են? ; ամեն մի արհեստական առաջ բռթոցին ավելի մեծ չարիք է բերել քան բարիք, քանի որ արհեստականությունը բերել է զոհողությունների, ինչից այդքան խուսափում եք բոլորդ;
    ...
    նույնը էկալոգիան ու հանքերի հետ կապված պատմությունները; եթե գլոբալ պատկերին չենք տիրապետում /չկա ճիշտ փաստեր,սինթեզ ու անալիզ / ապա ինչ էլ անենք, հավանական ա որ սխալ անենք, որտեղ ինչ էլ անում ենք, յաբախտի ա ու ոչ մի հիմնավորում չունի, բացի պրիմիտիվ տրամաբանությունից ու բարոյականությունից; բարոյականությունը լավ բան ա, բայց դրանով ոչ մի երկիր դեռ չի կառավարվել, չհաշված հեքիաթներին...

    մինչև ընդանուր պատկերը չունենանք ու չհասկանանք թե իրականում մարդկային սանդղակի որ աստիճանում ենք ինչ էլ անենք ավելի ենք փչացնելու իրավիճակը, ու մնում ա հյուսը դնել մենակ մեր ֆեոդալների վրա
    Վերջին խմբագրող՝ dvgray: 13.02.2012, 06:12:

  6. #50
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան հասկանում եմ զուտ մեթոդի մասին քննարկումները վերացական են դառնում: Բոլորի ասածների մեջ էլ ճշմարտության մաս կա: Կարծում եմ կոնկրետ ինչոր մի խնդրի լուծման հարցում այս մեթոդի կիրառման արդյունավետ լինել-չլինելու քննարկումները ավելի կառուցողական կլինեն ու կոնկրետ գործողություններ մշակելուց հետո, նույնիսկ կարելի է իրականացնել...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.02.2012), einnA (14.02.2012), Mark Pauler (17.02.2012)

  8. #51
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարցն այն է, որ… փոխվեց Աստծո ծրագիրը:
    Ինչ անվստահ Աստված է, իր ծրագրերի մեջ անհաստատ: Սամվել ջան գուցե չփոխվեց, այլ շարունակվեց

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  9. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Գանդիի հակաբռնության մեթոդը՝ Սատյագրահա


    «Երբ մի այտիդ են հարվածում, մյուսն էլ դեմ տուր»:

    way ջան մի հարց էի ուզում պարզել, եթե ավետարանից մեջբերած այս համարը որպես կարգախոս ես ներկայացրել, ապա ի՞նչ նպատակ ունի ներկայացնել Գանդիին երբ կարելի է օգտվել այսպես ասած օրգինալից, իսկ եթե ներկայացրել ես որպես հեգնանք..., չէ որ Գանդին այդպես վարվեց, այսինքն՝ օգտագործեց Հիսուսի պատվիրանը: Մի՞թե այդքան օտարամոլ ենք:
    Հարցս սա էր
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ո՞ր օրվանից Գանդին ավելի իմաստուն եղավ Հիսուսից, Հիսուսն ամեն բան ասել է, ուղղակի ասողին լսող է պետք, և հետո ո՞ւր է Գանդիի արդյունքը:...
    Վերջին խմբագրող՝ հովարս: 13.02.2012, 16:21:

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  10. #53
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    way ջան մի հարց էի ուզում պարզել, եթե ավետարանից մեջբերած այս համարը որպես կարգախոս ես ներկայացրել, ապա ի՞նչ նպատակ ունի ներկայացնել Գանդիին երբ կարելի է օգտվել այսպես ասած օրգինալից, իսկ եթե ներկայացրել ես որպես հեգնանք..., չէ որ Գանդին այդպես վարվեց, այսինքն՝ օգտագործեց Հիսուսի պատվիրանը: Մի՞թե այդքան օտարամոլ ենք:
    Հարցս սա էր
    Օտարամոոոոո՞լլլլլ.................. մեռաաա
    Հովարս ջան ինչքան Գանդին ա մեզ օտար, այդքան էլ Հիսուսն էր օտար՝ ժամանակին...

    Ինչ վերաբերվում է օրիգինալից օգտվելու խորհրդին, /ճիշտ է հարցը ինձ չես տվել, բայց ես էլ եմ ցանկանում պատասխանել/ Հիսուսը ընդհանուր գաղափարներ է տվել, իսկ Գանդին կոնկրետ կիրառել է: Հիսուսը միայն ինքն է կիրառել իր անձի տեսանկյունից և օրինակ է: Գանիդի այս ամենը կիրառել է լայն մասսաների կողմից և հասել որոշակի սոցիալ-հոգեբանական հարցերի լուծման: Մեր իրավիճակի համար առավել օգտակար է ուսումնասիրել Գանիդիի փորձը, իհարկե չանտեսելով նաև Հիսուսի օրինակը
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.02.2012), Mark Pauler (17.02.2012)

  12. #54
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Օտարամոոոոո՞լլլլլ.................. մեռաաա
    Հովարս ջան ինչքան Գանդին ա մեզ օտար, այդքան էլ Հիսուսն էր օտար՝ ժամանակին...
    Դե կներես Տիգ ջան, բայց սխալ ես , Աստված տիեզերքինն է, նրա Որդին՝ նույնպես:
    Ինչ վերաբերվում է օրիգինալից օգտվելու խորհրդին, /ճիշտ է հարցը ինձ չես տվել, բայց ես էլ եմ ցանկանում պատասխանել/ Հիսուսը ընդհանուր գաղափարներ է տվել, իսկ Գանդին կոնկրետ կիրառել է: Հիսուսը միայն ինքն է կիրառել իր անձի տեսանկյունից և օրինակ է: Գանիդի այս ամենը կիրառել է լայն մասսաների կողմից և հասել որոշակի սոցիալ-հոգեբանական հարցերի լուծման: Մեր իրավիճակի համար առավել օգտակար է ուսումնասիրել Գանիդիի փորձը, իհարկե չանտեսելով նաև Հիսուսի օրինակը
    Այստեղ էլ ես սխալ , միայն Հիսուսը չի կիրառել և Գանդին էլ միակը չէր: Թեմայից չշեղվելու համար չմանրանամ

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  13. #55
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,264
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ անվստահ Աստված է, իր ծրագրերի մեջ անհաստատ: Սամվել ջան գուցե չփոխվեց, այլ շարունակվեց
    Այս բաժնում՝ այդ մասին չէ, որ խոսվում է, Հովարս ջան: Եթե ունես ցանկություն, հարցդ համապատասխան բաժնում տուր, և ես մեծ ուրախությամբ կպատասխանեմ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.02.2012), Mark Pauler (17.02.2012), Tig (13.02.2012)

  15. #56
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե կներես Տիգ ջան, բայց սխալ ես , Աստված տիեզերքինն է, նրա Որդին՝ նույնպես:
    Ցանկացած Էակ Է տիեզերական
    Եվ ցանկացած մարդ Արտծո որդի:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ էլ ես սխալ , միայն Հիսուսը չի կիրառել և Գանդին էլ միակը չէր: Թեմայից չշեղվելու համար չմանրանամ
    Եվ ի՞նչ: Ես քեզ բացատրեցի, թե ինչով եմ կարևորում Գանդիի կիրառածի ուսումնասիրությունը: Իսկ դու, եթե բան չունես ասելու, խնդրում եմ, հենց այնպես գրառում մի արա, ուղղակի զուտ ցույց տալու համար, թե պատասխանում ես: Կներես, բայց քո այս գրառումը իմ ասածի պատասխանը չի: Եթե ունես Գադնիի օրինակից ավելի լավ օրինակ դրա համար համապատասխան թեմա բացի սիրով կքննարկենք, եթե ոչ, մի շեղի թեման:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.02.2012), Mark Pauler (17.02.2012), Sambitbaba (13.02.2012)

  17. #57
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած Էակ Է տիեզերական
    Եվ ցանկացած մարդ Արտծո որդի:



    Եվ ի՞նչ: Ես քեզ բացատրեցի, թե ինչով եմ կարևորում Գանդիի կիրառածի ուսումնասիրությունը: Իսկ դու, եթե բան չունես ասելու, խնդրում եմ, հենց այնպես գրառում մի արա, ուղղակի զուտ ցույց տալու համար, թե պատասխանում ես: Կներես, բայց քո այս գրառումը իմ ասածի պատասխանը չի: Եթե ունես Գադնիի օրինակից ավելի լավ օրինակ դրա համար համապատասխան թեմա բացի սիրով կքննարկենք, եթե ոչ, մի շեղի թեման:
    Դուք ինքներդ եք շեղում , Գանդիով սկսում և հայոց պրոբլեմներով շարունակում եք , և կխնդրեի գրառումներիս գնահատական չտալ, ես շատ պարզ հարց եմ տվել , եթե հնարավոր է պատասխանեք, այլ ոչ թե օլօմբա արեք

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  18. #58
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    way ջան մի հարց էի ուզում պարզել, եթե ավետարանից մեջբերած այս համարը որպես կարգախոս ես ներկայացրել, ապա ի՞նչ նպատակ ունի ներկայացնել Գանդիին երբ կարելի է օգտվել այսպես ասած օրգինալից, իսկ եթե ներկայացրել ես որպես հեգնանք..., չէ որ Գանդին այդպես վարվեց, այսինքն՝ օգտագործեց Հիսուսի պատվիրանը: Մի՞թե այդքան օտարամոլ ենք:
    Հարցս սա էր

    Այդ ո՞ր օրվանից Գանդին ավելի իմաստուն եղավ Հիսուսից, Հիսուսն ամեն բան ասել է, ուղղակի ասողին լսող է պետք, և հետո ո՞ւր է Գանդիի արդյունքը:...
    Հովարս, ես երբեք Հիսուսի խոսքերը հենց այնպես մեջ չեմ բերում, հատկապես հեգնանքի տեսքով: Ավելին, նրա խոսքերին բազմիցս եմ անդրադառնում, շատ անգամներ դրանց իմ տված մեկնաբանությունները վերանայում, ամեն անգամ նորովի հասկանում, քաղում նրա տված իմաստությունից: Ինչի՞ եմ սա ասում: Որովհետև մինչ Գանդիի Սատյագրահային ծանոթանալը՝ շատ անգամներ եմ մտածել հենց այդ խոսքերի շուրջ: Սկզբում միանգամից մերժել եմ, այնուհետև բարկացել, ըմբստատցել եմ, որոշ ժամանակ անց, ընդունել, որ վատ միտք չի, միայն թե եզակիները կարող են շարժվել ըստ այդ պատվիրանի ու անցել, իսկ մի օր ինչ-որ խոսակցության ժամանակ արտաբերոցի հետևյալ նախադասությունը.
    "Եթե ես վստահ եմ, որ ճիշտ եմ, եթե պայքարս արդար է, եթե դրանով վնաս չեմ ուզում հասցնել ոչ ոքի, որքան էլ մեծ լինի դիմադրությունը, որքան էլ փորձեն ճնշել, ընկճել, որքան էլ նորանոր հարվածներ ստանամ, չեմ հանձնվի, իմ վճռականությունը, կամքի ուժը կստիպի դիմացինիս հանձնվել:"

    Ասացի, իսկ հաջորդ վայրկյանին մտածեցի. "Էս ի՞նչ եմ ասում… Ախր ինձ որտեղի՞ց էդքան ուժ, համբերություն, կամք, որ ապտակին ապտակով չպատասխանեմ, դեռ մի բան էլ մյուսն էլ դեմ տամ: Չէ, գեղցիկ է իրհակե ասածս, բայց դա ինձ համար չէ… Ես սուրբ չեմ": Բայց մեկ է այդ միտքն ինձ հանգիստ չէր տալիս, հատկապես որ ինքս այնպիսի մի իրավիճակում հայտնվեցի, որ պետք է որոշեի պահելաձևս: Հիշում էի Հիսուսի խոսքերը, զգում, որ դրանցում ինչ-որ շատ կարևոր բան է թաքնված, բայց չէի կարողանում ամբողջությամբ ըմբռնել , որովհետև նախորոք ինձ սահմանափակել էի այն մտքով, որ ասողը սովորական մեկը չէ, կատարելություն է ու կարող էր այդպես վարվել, բայց սովորական մա՞րդը... Այս կասկածների մեջ էի, երբ ծանոթացա Գանդիի հայեցակարգին: Ապշել էի... Ես կասկածում էի , որ մարդ կարող է այդպես վարվել, բայց արի ու տես, որ այն մասայականորեն է կիրառվել: Ոչ միայն կիրառվել է, այլ արդյունավետ է կիրառվել: Ու հենց Գանդիի ու նրա փորձի շնորհիվ Հիսուսի խոսքերի ուժը զգացի:

    Իրականում նշանակություն չունի, թե ով ինչ, երբ ու ինպես է ասում: Կարևորն այն է, որ ասվածը փորձով հաստատվի, գործով ցուցադրվի ու այդ դեպքում շատերը կհավատան: Հիսուսն ասել է, նրանից առաջ, եթե փնտրենք, հնարավոր է էլի ասողներ գտնենք, նրանից հետո էլ են ասել: Շատ անգամ կարող էր ասվել, բայց պարզ տեսնում ենք, որ "լսող" չի եղել, որ այն կիրառող չի եղել/կամ հազվագյուտներն են կիրառել/, իսկ ահա Գանդին ասեց ու գործեց համաձայն դրա:

    Արդյու՞նքը... Արդյունքը նա է, որ թե Հարավային Աֆրիկայում, թե Հնդկաստանում, թե մյուս երկներում, որտեղ այն կիրառվել է, Սատյագրահայի փոխարեն պայքարողները իրենց ձեռք զենք վերցնեին` անիմաստ թաված արյունը շատ ավելի կլիներ: Մինչ Գանդիի Հնդկաստանում հայտնվելը՝ որքան որ գիտեմ ընդդիմադիր ուժերը արդեն ժողովրդին զինելու նախապատրաստություններ էին տեսնում: Պատկերացնո՞ւմ ես, թե որքան արյուն կթափվեր, եթե անգլիացիներից մի քանի անգամ թույլ զինված հնդիկները սկսեին զենքով անկախություն պահանջել: Ագրեսիան ագրեսիա կծներ: Ու յուրաքանչուր ագրեսիայի նոր ալիք ավելի մեծ թափ կհավաքերը: Մի՞թե քիչ բան է շատ քիչ զոհերով մի ամբողջ Հնդկաստանի համար անկախություն ձեռք բերելը: Քիչ է Հարավային Աֆրիկայի "գունավորների" համար հավասար իրավունքների ձեռք բերում հնարավորինս խաղաղ միջոցով: Մյուսների մասին էլ չասեմ…

    Իհարկր, անկախությունից հետո Սատյագրահան կորցրեց իր ուժը,ինչը և պետք է լիներ, որովհետև մեծամասնությունը դեռ չէր հասունացել այդ կոնցեպցիայի համար: Բայց դա կոնկրետ ինձ համար մեծ դեր չունի: Եթե ինչ որ սխալներ ենք տեսնում, կարող ենք լավ հասկանալ, թե դա որտեղից եկավ ու հաջորդ անգամ չկիրառել:

    Գանդիի արածը, Սատյագրահան շատ մեծ ու դրական հետևանքներ է ունեցել ու համոզված եմ, որ դեռ կունենա թե անհատական , թե մասայական պայքարներում:
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 13.02.2012, 22:18:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (21.11.2021), Mark Pauler (17.02.2012), Sambitbaba (14.02.2012), Tig (13.02.2012), հովարս (13.02.2012)

  20. #59
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,076
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոխեք ինքներդ ձեզ: <<Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ>>:Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ` կառչելով հին մտածելակերպից:

    Վերահսկեք ինքներդ ձեզ: << Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել>>: Այն ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ, կամ բացասական վերաբերվել:

    Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: << Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչքը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ:>> Չի կարելի օգնել մեկին` պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:

    Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: << Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան>>

    Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է << Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին էլ սխալվել:>>

    Եղեք համառ: << Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես:>>Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

    Հիշե՛ք, հումորը օգնում է դարձնել կյանքը ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին:<< Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ:>>

    Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: << Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:>>

    Եղեք ներդաշնակ: << Երջանկությունը` այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:>>

    Շարունակեք աճել և զարգանալ: << Անընդհատ զարգանալը` դա կյանքի և մարդու օրենքն է:>>

    Մահաթմա Գանդի
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (23.11.2021)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Գանդիի հակաբռնության մեթոդը՝ Սատյագրահա
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.02.2012, 20:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •