հասցնել մասսաներին ընդանուր նպատակի և դրանցի հետո երկիր, պետություն ղեկավարելը... դրանք լրիվ տարբեր բաներ են; մեկը ենթադրում է լրիվ ֆոկուսացված գործունեություն, մյուսը ընթակառակը, հնարավորինս համապարփակ գործառույթներ;
ընդանուր առմամբ ոչ մի թարգետին հասցնող խոշոր անհատ էլ հետո պետության նորմալ ղեկավար չի էլ դառել; նայիր օրինակ հենց նույն Գանդիին կամ Լենինին; մեկը սպանվեց, մյուսը ծանր "հիվանդացավ"; ներքին համոզվածություն ունեմ, որ Գանդին շատ ուրախ էր, որ սպանվեց; որտև հասկացավ որ այդ ամենը մեծ ավանտյուրա էր... ու այդպես էլ եղավ- եթե նայենք Բանգլադեշի, Պակիստան, Հնդկաստանի ու նաև թարմ Շրի-Լանկայի պատմությունը; ծանրագույն բռնությունների դարաշրջան հաջորդեց այդ ամեն ինչին, ու նաև ծանրագույն աղքատության դարաշրջան, ու նաև երկրներ, որտեղ կոռուպցիայի ամենաբարձր մակարդակներից է... սոցալականով- Հնդկաստան, որտեղ միջին օրական աշխատավարձևը 25 ցենտ է... իսկ Բանգլադեշի ժողովուրդը երազում է անգամ այդ 25 ցենտի մասին;
կարծում եմ որպես մեծ մտածող, Գանդին ուրախ էր իր սպանության համար
հիմա անցնենք մեր "տաշտակին";
ինչքան էլ ծանր լինի այնպիսի առաջադեմ մարդկանց համար, ինչպիսիք հիմնականում հավաքվել են այս ֆորումում, սակայն փաստ այն է, որ Հայաստանի հասարակության խնդիրը ոչ թե այն է, թե ովքեր են կառավաում, այլ այն է, թե ինչպես է այդ կառավարումը "փաթեթավորվում"; այսինք հարցը ոչ թե բովանդակության մեջ է, այլ ձևի; Ժողովուրդը սկզբունքորեն դեմ չէ "թագավորին"; նա դեմ է "գողությանը"; Խոսքը գնում է ժողովրդի պարզ թվական մեծամասնության մասին; այ իսկական բռնությունը այն է, որ կտերի ձևով մեծամասնության ժամանակավորապես խաբում են, ու նրան ստիպիում իրան երևակայել 21 դարի եվրոպացի... որը մինչև 21 դար հասնելը մի 10 դար մինիմում էվալուցիացվում էր
էս վերջերս եկել եմ այն եզրակացության, որ Գյումրիի համար ոչ թե աննորմալություն է, որ Վարդանիկն է այնտեղի իշխանը, այլ այն,որ Վարդանիկը ակադեմիկոսի "սերտիֆիկան" ունի;
կարճ ասած, պետք է Հայաստանում ընդամենը փոխել օրենքների ձևական ձևակերպումները, և երկիրը կդառնա նորմալ, օրինական երկիր;
ասենք, ասել, որ ոչ թե եսիմ ինչ տոկոս հարկ է հավաքվում ձյուն մաքրելու համար, որը քյաշ է դարձվում ու մտնում իշխանի գրպանը, այլ ասել, որ ժողովուրդը պարտավոր է էսքան հարկ մուծել այդ իշխանին; ոնց որ եղել ա ժամանակին; իսկ էտ "ժամանակները" Հայաստանում իրականում դեռ չեն ավարտվել; ու նաև մյուս հարկային դաշտի հետ; ու սրանից հետո միանգամից Հայաստանից կվերանա պետական փողերի գողությունը; հոմ Վարդանիկը ինքը իրանից չի? գողանալու;
Ասածս ինչ ա, որ պետք ա ընդամենը վիրտուալ, թղթի վրայի "երկիրը" /օրենսդրական դաշտը/ համապատասխանացնել ռեալ իրավիճակին, այլ ոչ թե եղեի վրա նկարել ինչ որ վիրտուալ բաներ, որոնք կյանքի հետ ընդանրապես կապ չունեն, ու սենց աննորալ էլ ապրել;
այ դրանից հետո նոր կարոզ ենք մտածել քայլ առ քայլ կյանքի լավացման մասին, որովհետև թղթի վրա /պոեկտիվ/ կունենանք կյանքի իրական պատկերը, ու կիմանանք թե ինչ անենք, որ կետի լավացման համար ենք հասունացել ու նաև ունենք միջոցներ այդ անելու;
իսկ դնել "երաղանքային" խնդիրեն բոլորն էլ կարող են /ինչով զբաղված են աշխարհի բնակչության մեծամասնությունը/, սակայն անգամ այդ "կետային" խնդիների կատարունից հետո ինչ? է լինելու իրականում, դա քչերին է հետաքրքիր; ասում են` կհասնենք, հետո մի բան կերևա, մի բան կանենք; Ինչ? կանենք; ինչ? արեցինք, որ Ղարաբար կոմիտեին ամբողջ կազմով նստացրիք կենտկոմում; հետո?, բացի վատից /հասարակական կյանքի առումով/ ուրիշ մի լավ բան եղավ? դրանից;
այ սրա մասին է պետք մտածել, նախքան գործիքներ ընտրելը; լինի այդ գործիքը Լևոն Տեր-Պետրոսյան թե անգամ Գանդի;
Ժողովուրդ, էլի եմ ասում, որ այստեղ հավաքված է բավականին ինտելեկտոալ մասսա, ու մտածում եմ, որ մենք պետք է իրականում "ստիպենք", որ Հայաստանի ապրելու "ձևը" /օրենսդրություն/ համապատասխանի "բովանդակությանը" /ռեալ կյանքի/;
ձեզ եմ թողնում պատասխաը այն հարցի, թե ինչ? է ավելի ռեալ, հեշտ, խաղաղ, առանց զոհերի պահանջի փեխելը ` թղթի վրայի գրածը? , թե ռեալ կյանքը;
ժողովուրդը կարիք ունի ոչ թե եսիմ ինչ դեմոկրատական "բանի", այլ ընդամենը արդարության, արդար իշխանի, թագավորի; դա են նրանք ամեն քայլափոխին ուզում, լինի տաքսի թե բիսետկա; իսկ արդարությունը - ընդամենը հասարակական օրենքների ռեալականացումն է;
Էջանիշներ