Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Գանդիի հակաբռնության մեթոդը՝ Սատյագրահա

  1. #1
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գանդիի հակաբռնության մեթոդը՝ Սատյագրահա

    Գանդիի հակաբռնության մեթոդը՝ Սատյագրահա


    «Երբ մի այտիդ են հարվածում, մյուսն էլ դեմ տուր»:


    Յուրաքանչյուր ոք իր նպատակին հասնելու ճանապարհին բախվում է մյուսների շահերին ու հաճախ, հաշվի չնստելով դրանց հետ, բռնություն է կիրառում իր ճանապարհին հայտնվածի հանդեպ: Նման պահվածքը նմանատիպ պատասխանի է աժանանում ու առաջացնում վրեժի ցանկություն: Այդպես իրար հաջորդող ագրեսիվ գործողությունների շնորհիվ խորացող կոնֆլիկտը շարունակական բնույթ է սկսում կրել: Միակ ելքը այս փակ շրջանը կոտրելու մեջ է: Ինչ-որ մեկը պետք է կանգ առնի: Չարը չեն հաղթում չարով: Այս մասին խոսել են բոլոր մեծ ուսուցիչները, այդ թվում Հիսուսն ու Բուդդան: Մինչ այժմ համարվում էր, որ այդպես կարող են վարվել միայն շատ քչերը, որոնք իրենք իրենց դատապարտում են տառապանքի ու չհասկացվածության: Բայց Մոհանդաս Կարամչանդ Գանդին իր մշակած Սատյագրահայի մեթոդով ցույց տվեց, որ այս սկզբունքը կարելի է արդյունավետ կիրառել թե անհատական, թե մասսայական պայքարում: Իսկ դրա արդյունավետության մասին վկայում են 20-րդ դարում տեղի ունեցած մի շարք կարևոր պատմական դեպքեր:

    Այստեղ կներկայացնեմ Գանդիի հակաբռնության փիլիսոփայության ` Սատյագրահայի կոնցեպցիան` ոմանց ծանոթացնելով դրա հետ, ոմանց էլ հրավիրելով քննարկման: Վաղուց էի ուզում բացել այս թեման, բայց նախ ցանկանում էի ինքս քչից-շատից նյութի մասին տեղյակ լինել: Իսկ հետո էլ մտածում էի` ինչպես այն այստեղ ներկայացնել: Մի քանի տողով նյութի էությունը բացատրելով քննարկում առաջարկելը սխալ կլիներ: Սա այն թեման չէ, որ կարելի է միանգամից ըմբռնել ու եզրակացություններ անել, եթե իհարկե առաջ դրա շուրջ չես մտածել ու եզրահանգումների եկել: Դրա համար որոշեցի մի քիչ թարգմանություն անել ու այստեղ տեղադրել դա, նոր դրանից հետո քննարկում առաջարկել: Բայց թարգմանությունս ծավալուն ստացվեց: Իսկ ակումբցիները չեն սիրում ծավալուն նյութեր կարդալ: Այնուամենայնիվ այն այստեղ եմ տեղադրում ու առաջարկում բոլորին, այդ թվում նաև նրանց, ովքեր վերջերս բողոքում են ակումբում հետաքրքիր թեմաների , նոր ծավալվող քննարկումների բացակայությունից օրվա ընթացքում մի քիչ ժամանակ տրամադրել, ծանոթանալ թե տեղադրվող նյութին, թե վավերագրական ֆիլմին: Ի վերջո ակումբում հավաքված են բնույթով պայքարող մարդիկ: Իսկ ներքևում շարադրված թեման հենց պայքարի ուղիներից մեկի, իմ կարծիքով շատ կարևոր ուղղու մասին է, որ կարելի է կիրառել թե առօրյա կյանքում, թե մասսայական գործողություններում:

    Նրանց, ովքեր չեն ալարի ծանոթանալ թեմայի հետ, հետաքրքիր ժամանց եմ մաղթում: Ու խնդրում ներել ոչ հաջող թարգմանությունս:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (06.02.2012), Arpine (05.02.2012), dvgray (05.02.2012), einnA (09.02.2012), erexa (06.02.2012), Jarre (06.02.2012), KiLa (05.02.2012), Mark Pauler (05.02.2012), Sambitbaba (07.02.2012), Tig (07.02.2012), Արէա (06.02.2012), Գեա (05.02.2012), Դատարկություն (05.02.2012), Դեկադա (05.02.2012), Ժունդիայի (07.02.2012), Ձայնալար (05.02.2012), ՆանՍ (07.02.2012), Ուլուանա (11.02.2012), Ֆոտոն (07.02.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոհանդաս Կարամչանդ Գանդի/Mohandas Karamchand Gandhi


    Գանդին ծնվել է 1869թ հոկտեմբերի 2-ին Գուջարաթ մարզի Պորբանդար քաղաքում վայշայական կաստային պատկանող ընտանիքում: Ամուսնացել է 13 տարեկանում: Նրա ընտանիքը բավական ապահովված էր երեխաներին լավ կրթություն տալու համար: 19 տարեանում Մոհանդասը գնում է Անգլիա իրավաբանություն ուսումնասիրելու համար: Համալսարանն ավարտելով` 1893թ-ին նա պայմանագիր է կնքում Հարավային Աֆրիկայի մի առևտրային ընկերության հետ ու մեկնում աշխատանքի:

    Հարավային Աֆրիկայում հայտնվելու առաջին իսկ օրվանից նա տեղի իշխանությունների կողմից ճշումների է ենթարկվում: Երբ տեսնում է, որ նման վերաբերմունքի են արժանանում բոլոր հնդիկները, որոշում է պայքարել նրանց իրավունքների վերականգման համար: Քսանմեկ տարի տևող նրա պայքարը հաջողությամբ է պսակվում:

    Գանդին մշակել է գործողության մի մեթոդ` հիմնված է արիության, ճշմարտության և հակաբռնության սկզբունքների վրա: Այդ մեթոդը կոչվում է Սատյագրահա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցները շատ ավելի կարևոր են , քան նպատակները: Սատյագրահան քարոզում է ոչ բռնի ուժի կիրառումը/հակաբռնությունն ու քաղաքացիական անհնազանդությունը` որպես քաղաքացիական և հասարակական նպատակներին հասնելու առավել նախընտրելի ձև:

    1915թ-ին նա վերադառնում է Հնդկաստան և 15 տարվա ընթացքում դառնում հնդկական ազգայնական շարժման առաջնորդ: Օգտագործելով Սատյագրահայի սկզբունքները` Գանդին ղեկավարեց Հնդկաստանի Մեծ Բրիտանիայից անկախացման համար մղվող պայքարը: Բազմիցս բանտարկվել է ու ընդհանուր առմամբ բանտերում է անցկացրել յոթ տարի:

    1947թ-ին Հնդկաստանը անկախություն է ձեռք բերում ու բաժանվում երկու մասի` Հնդկաստանի և Պակիստանի: Սրան հաջորդում են հինդուների և մուսուլմանների միջև կոնֆլիկտները: Գանդին միացյալ Հնդկաստանի կողմնակից էր:

    1948թ-ի հունվաի 13-ին նա հացադուլ է հայտարարում` արյունահեղությունը դադարեցնելու նպատակով: Հինգ օր անց ընդդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել մղվող պայքարը, ու Գանդին դադարեցնում է հացադուլը: Քսան օր անց ֆանատիկ Նատխուրամ Գոդսը երեք անգամ կրակում է Գանդիի վրա ու սպանում նրան: Մահվանից առաջ նա ժեստերով ցույց է տալիս, որ ներում է հանցագործին ու հեռանում է կյանքից` “Ջեյ Ռամ, Ջեյ Ռամ”՝ Ռամայի անունը տալով:

    Սա Գանդիի կենսագրականից որոշ տվյալներ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (05.02.2012), einnA (09.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (05.02.2012), Sambitbaba (07.02.2012), Tig (07.02.2012), Դատարկություն (05.02.2012), Ձայնալար (05.02.2012), ՆանՍ (07.02.2012), Ֆոտոն (07.02.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Սատիագրահա»՝ հակաբռնության հայեցակարգ


    19-րդ դարի վերջում ՀԱՀ-ում բնակվող hնդիկ գաղթականների վիճակը ծանր էր: Այստեղ նրանք դատապարտված էին խղճուկ կյանքի, նվաստացման եւ ստրկական աշխատանքի: Անելանելիությունը ծնում էր հպատակության և անհուսալիության զգացողություն: Իսկ հայրենիք վերադառնալու մասին մտածելն իսկ անիմաստ էր, քանի որ այդ ժամանակաշրջանում Հնդկաստանում տարեկան միլիոնավոր հողազուրկ գյուղացիներ մահանում էին սովից:

    Հարավային Աֆրիկայում հայտնվելու առաջին իսկ օրվանից Գանդին հանդիպում է բացահայտ ռասիզմի . նրան ուժով դուրս են հանում առաջին կարգի վագոնից և թույլ չեն տալիս նստել «սպիտակամորթների» համար նախատեսված հանրակառք, ոստիկանները անգամ արգելում են նրան քայլել «սպիտակամորթերի» համար նախատեսված մայթերով: Հենց ադ ժամանակ Գանդին իմանում է, որ այդ երկրում նվաստացումների եւ ճնշումների են ենթարկվում բոլոր «գունավորները»` այդ թվում նաև հնդիկները` անկախ իրենց սոցիալական դիրքից եւ կարգավիճակից: Չնայած այս ամենին` Գանդին որոշում է մնալ Հարավային Աֆրիկայում:

    «Այն զրկանքները, որոնց ենթարկվում էի, վկայում էին լուրջ հիվանդության` ռասսայական խտրականության, մասին : Ես պետք է փորձեի որքան հնարավոր էր արմատախիլ անել այն, և հանուն այդ նպատակի կրել բոլոր զրկանքները»,- ասում է Գանդին:


    Գանդին սկսում է ռասիզմի հետ բախման դեպքում սեփական պահվածքի վերաբերյալ սկզբունքներ մշակելուց: Նա որոշում է ամեն անգամ կիրառվող կամայականություններին պատասխանել հարգալից, բայց անկոտրում դիմադրությամբ, ու երբեք հատուցում չպահանջել իրեն հասցրած վիրավորանքների դիմաց :

    Հայրենակիցների իրավունքների համար պայքարը եւ Աֆրիկայում հնդիկների վիճակի փոփոխության ձգտումը դառնում է Գանդիի կյանքի հիմնական նպատակը:

    1894թ-ի մայիսին Գանդին բոլոր հնդիկներին հրավիրում է ժողովի և հրապարակայնորեն ելույթ ունենալով` հանգամանլից նկարագրում է հայրենակիցների կարգավիճակը Տրանսվալեում: Ընդգծելով, որ անհրաժեշտ է մոռանալ բոլոր կաստային, ազգային և հավատալիքների տարբերությունները` նա առաջարկում է միավորվել մի ասոցացիայի մեջ, որի անունից հնարավոր կլինի դիմել իշխանություններին` կիրառվող ոտնձգությունների վերաբերյալ:

    «Ես պատրաստակամություն հայտնեցի այդ խնդրին տրամադրել այնքան ժամանակ եւ ջանք, որքան կկարողանայի: Քիչ ժամանակ անց Պրետորիայում չմնաց մի հնդիկ անգամ, որին ես չճանաչեի անձամբ և ծանոթ չլինեի նրա կենսապայմաններին»,- հիշում է Գանդին :
    Նրա կողմից ստեղծված Հնդկական Կոնգրեսը նպատակ էր հետապնդում օրենքի շրջանակներում գործելով` հասնել հնդիկների և եվրոպացիների իրավունքների հավասարության:

    Գանդին որոշում է դեռ երկար մնալ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանից իր մոտ է բերում կնոջն եւ երկու երեխաներին: Հնդկաստանում Գանդին հրատարակում է “Կանաչ գրքույկը”, որում պատմում է Հարավային Աֆրիկայում հնդիկների իրավիճակի մասին: Հրապարակված նյութերը մեծ արձագանք են գտնում Անգլիայում, Հնդկաստանում եւ Հարավային Աֆրիկայում:

    Երբ հնդիկ գաղթականների երկու նավերը հասնում են Դուրբան (Հարավային Աֆրիկա) նավահանգիստ ( որոնցից մեկում գտնվում էին Գանդին եւ նրա ընտանիքը), պարզ է դառնում, որ «սպիտակոմորթները» ցանկանում են «գունավորներին» նետել ծովը: Իշխանությունները առաջարկում են գաղթականներին ետ վերադառնալ: Բայց հնդիկները հավաքվում են Գանդիի շուրջ և 23 օր տևած դիմակայությունից հետո «սպիտակամորթները» զիջում են: Երբ բոլոր ուղևորները, այդ թվում և իր ընտանիքը ափ են հասնում, Գանդիին անմիջապես շրջապատվում են ու դաժան ծեծի ենթարկվում: Գանդին մահից փրկվում է միայն ոստիկանության միջամտության շնորհիվ: Այս միջադեպը լայն արձագանք է ստանում և Անգլիայի կառավարությունը պահանջում է պատժել մեղավորներին: Կառավարության անդամներից մեկը հրավիրում է Գանդին իր մոտ և ասում, որ պատրաստ է ձեռբակալել մեղավորներին, եթե Գանդին ճանաչի նրանց: Ի պատասխան ` Գանդին ասում է, որ ոչ թե անհրաժեշտ է պատժել իր վրա հարձակվողներին, այլ նրանց ղեկավարներին, այդ թվում նաև հենց այդ կառավարության ներկայացուցչին: Այս պատասխանը մեծ ազդեցություն է թողնում Դուրբանի բնակիչների վրա: Այդ պահից սկսած «սպիտակամորթների» մոտ Գանդին և հնդիկների շարժումը մեծ հարգանք են վայելում:

    Հաջորդ տարիները Գանդիի համար դառնում են խորը ինքնաճանաչման, կյանքի իմաստի որոնումների և սկզբունքների ձևավորման ժամանակաշրջան: «Ես իմ կրոնը ծառայության կրոնը դարձրեցի, քանի որ զգում էի, որ միայն այդպես է հնարավոր ճանաչել Աստծուն… Աստծուն փնտրելով` ես գտա ինձ: Եվ հենց այստեղ կրոնական ոգին դարձավ իմ կյանքի հենարանը»,- ասել է Գանդին:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (05.02.2012), einnA (09.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (05.02.2012), Sambitbaba (07.02.2012), Tig (07.02.2012), Դատարկություն (05.02.2012), Ձայնալար (05.02.2012), Ֆոտոն (07.02.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց այդ տարիներին Գանդին իր համար բացահայտում է Լև Տոլստոյին: Չարին բռնությամբ չպատասխանելու ուսմունքը, ճնշումներին չենթարկվելը և ճնշված վիճակից դուրս գալու որոնումները ցնցում են Գանդիին: «Ռուսաստանը` ի դեմս Տոլստոյի, ինձ ուսուցիչ տվեց, որը հանդիսացավ իմ բռնություն չկիրառելու տեսության հիմքը», - նշում է Գանդին:

    Տոլստոյի գաղափարները նա միավորում է հին հնդկական աշրամ-բնակավայրերի ավանդույթի հետ, որտեղ գաղափարակիցներն ապրում են որպես մի ընտանիք` միասին ապրելով և հոգեպես կատարելագործվելով:

    Հենց այդ ժամանակ էլ նա իր համար մշակում մի հիմնական սկզբունք, որին հետևում է իր ամբողջ կյանքում: Այն է. «Մարդուց երբեք մի պահանջիր այն, ինչ չես անում ինքդ»:

    1906թ-ի օգոստոսի 22-ին Տրանսվալեի կառավարությունը մի օրենք է հռչակում, համաձայն որի հնդիկ բորոր տղամարդիկ, կանայք եւ 8 տարեկանից մեծ բոլոր երեխաները պետք է գրանցում անցնեն ոստիկանությունում, թողնեն իրենց մատնահետքերը և ստանան հատուկ վկայականներ, հակառակ դեպքում նրանց կձերբակալեին և հետ կուղարկեին: Նման գրանցումը հնդիկներին հավասարեցնում էր հանցանքի մեջ կասկածյալներին: Միևնույն ժամանակ ոստիկանությունը իրավունք է ստանում գրանցումները ստուգելու նպատակով ներխուժել հնդիկների տները ,անգամ կանանց և երեխաների համար նախատեսված հատվածները, ինչը շատ նվաստացուցիչ էր հատկապես մուսուլման հնդիկների համար:

    Այդ օրենքը կարդալով` Գանդին ասում է.«Ավելի լավ է մեռնել, քան համաձայնել նման օրենքի հետ»: Շատ հնդիկներ հայտարարում են, որ պատրաստ են սպանել յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր մտնել իրենց տուն: Գանդին դիմադրության այլ ուղի է առաջարկում. «Մենք չենք դիմի համաշխարհային հանրության կարծիքին, քանի որ հնդիկները ունակ են իրենք իրենց պաշտպանել: Յուրաքանչյուր ոք, ով երդվում է չենթարկվել այդ խայտառակ օրենքին թող ինքն իր համար որոշի, արդյոք այդքան խիզախություն կունենա պահել իր երդումը` հաշվի չառնելով հալածանքները և անգամ մահը: Պայքարը հնարավոր է շարունակվի երկար ժամանակ,նույնիսկ տարիներ, բայց ես համարձակ եւ համոզված հայտարարում եմ , որ եթե նույնիսկ քչերը մնան հավատարիմ իրենց խոսքին, մեր պայքարը կավարտվի միայն ու միայն հաղթանակով»:

    Գանդին առաջին անգամ է առաջադրում կամայականությունների, անարդարության դեմ պայքարի իր զենքը` անվանելով այն «Սատիագրահա» , որը թարգմանվում է որպես հաստատակամություն կամ համառություն ճշմարտության մեջ: Հակաբռնության սկզբունքը, որը դրված է Սատիագրահայի հիմքում որպես քաղաքական պայքարի նոր մեթոդ, հնդկական հոգևոր ավանդույթներում իր խորը արմատներ ունի:


    «Սատիագրահա» բառը ճիշտ է բնութագում Դիմադրության հայեցակարգի էությունը: Սա ո՛չ ուժեղի առջև թույլի հարկադրված պասիվությունն է, ո՛չ էլ «ակն ընդ ական» սկզբունքը: Այստեղ բռնությանը հակադրվում է ոգու ուժը և սեփական ճշմարտության մեջ համոզվածությունը:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (05.02.2012), einnA (09.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (05.02.2012), Sambitbaba (07.02.2012), Tig (07.02.2012), Ձայնալար (05.02.2012), Ֆոտոն (07.02.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գանդին կառավարությանը զգուշացնում է, որ նման օրենք ընդունելու դեպքում , հնդիկները Սատիագրահա կհայտարարեն: Չնայած դրան` օրենքը ընդունվում է:

    Սատիագրահան սկսվում է 1908 թ-ի հունվարի 1-ի Յոհանեսբուրգի հանրահավաքներից, որի ընթացքում հնդիկները գիտակցաբար վառում են իրենց գրանցման ծանուցագրերը: Գանդին բանտարկվում է, սակայն շարժումն էլ ավելի է ակտիվանում, “գունավորները” անտեսում են օրենքը, բանտերը լցվում են բանտարկյալներով, բայց ճնշումները ոչնչի չեն հանգեցնում : Բանտից դուրս գալով` Գանդին ամբողջ Հարավային Աֆրիկայի մասշտաբով է սկսում Սատյագրահան կիրառել: 1913 թ– ին նրան հաջողվում է հանքագործներին գործադուլի դրդել, որն էլ արագ տարածվում է ամբողջ երկրով մեկ: Հանքագործների դեմ սկսում են զենք կիրառել, և անգամ մի քանի աշխատողներ աշխատելուց հրաժարվելու պատճառով սպանվում են: Բանտերում հայտնվում են հազարավոր մարդիկ, այդ թվում և’ կանայք, և՛ անչափահաս երեխաներ: Մարդաշատության և անհիգենիկ պայմանների պատճառով շատերը մահանում են: Գանդին նույնպես հայտնվելով բանտում` փորձում է մեղմացնել հիվանդ կալանավորների տառապանքը: Սակայն շարժումը ավելի է ակտիվանում և կառավարությունը ստիպված ազատ է արձակում Գանդիին:

    1913 թ-ի նոյեմբերի 6- ին, նա սկսել է իր հայտնի խաղաղ բողոքի երթը Նատալից դեպի Տրանսվաալ: Դա մի մարզից մյուս մարզ հնդիկներին անցնել արգելող օրենքի ցուցադրական խախտում էր: Այդ օրենքը խախտողներին ազատազրկում էր սպասվում: Գանդին գնում էր հազարավոր մարդկանցի բաղկացած երթի առջևից, որոնց թիվը օր օրի աճում էր: Կառավարության զորքերը չէին համարձակվում կրակել` փորձելով ձիերով ցրել ցուցարարներին, սակայն այդ ժամանակ շարժման մասնակիցները պառկնում էին գետնին, իսկ ձիերը չեն անցնում պառկած մարդկանց վրայով:

    Հարավային Աֆրիկայից եկող նորությունները ցնցում են Եվրոպայի եւ Ամերիկայի հասարակական կարծիքը: Ի աջակցություն հնդիկներին` ելույթ էին ունենում Ա. Էնշտեյնը, Բ. Շոուն, Բ. Ռասսելը, եւ շատ հայտնի քաղաքական գործիչների : Կառավարությունը ստիպված ետ է նահանջում: Մեկ ամիս տևող երկկողմանի լարված բանակցությունների արդյունքում 1914թ-ի հունիսի 30-ին ստորագրվում է համաձայնագիր, համաձայն որի հնդիկների համար բոլոր առավել վիրավորական օրենքները չեղյալ են համարվում:

    Գանդիի 20- ամյա պայքարը Հարավային Աֆրիկայում ավարտվում է հաղթանակով և նա վերադառնում է Հնդկաստան:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (05.02.2012), einnA (09.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (05.02.2012), Sambitbaba (07.02.2012), Tig (07.02.2012), Դատարկություն (06.02.2012), Ձայնալար (05.02.2012), Ֆոտոն (07.02.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ Հնդկաստանում հնդիկները շատ ավելի լավ կարգավիճակում չէին, քան Աֆրիկայում. գաղութատերերը թալանում էին երկիրը, մեծ չափերի հասնող հարկերը խոչընդոտում էին Հնդկաստանի զարգացմանը, գյուղացիները գտնվում էին սովամահության եզրին: Անկում էր ապրում կյանքի համար կարևոր մի համակարգ` հողերի ոռոգումը:

    Գանդին Հնդկաստանի ժողովրդին երկրի վերականգնման համար սկզբունքորեն նոր ուղի է առաջարկում: Դա ոչ զինված ապստամբությունն էր, և ոչ էլ գաղթատերերին հանրագիր ներկայացնելը : Նա առաջարկում է երրորդ` «Ահիմսայի»` հակաբռնության ուղին: Սատիագրահան ամենից շատ համընկնում է ահիմսայի սկզբունքի հետ: Այն է. չարիք չպատճառել այն ամենին, ինչ կենդանի: Այն ինչ-որ ընդհանուր բան ունի Եվրոպական պացիֆիզմի հետ, սակայն Ահիմսան շատ ավելի խորը հասկացություն է, որն ենթադրում է հատուկ վերաբերմունք աշխարհի , որպես մեկ ամբողջական կենդանի օրգանիզմի հանդեպ, որի ՙբջիջները փոխկապակցված են, այդ իսկ պատճառով մի հատվածի վնաս հասնցնելը ` բացասկան ազդեցույուն է ունենում նաև ամբողջի վրա, և առաջին հերթին այն մարդու վրա, որն հանդիսացել է բռնության աղբյուրը:

    Աշխարհում ընթանում է ոչ թե պայքար լավ ու վատ մարդկանց միջեւ, այլ ` Կյանքի ու Մահվան միջեւ, յուրաքանչյուր մարդու հոգում՝ Բարու ու Չարի միջև: Յուրաքանչյուրն ունակ է հրաժարվել Չարին աջակցել, իսկ Չարն անզոր է այդ որոշման դեմ: Միաժամանակ Չարի գործերին մասնակցելուց հրաժարվելը մարդուն մղում է մի նոր աշխարհի ` Բարու Աշխարհի կառուցման Ուղղուն:

    Գանդին հնդիկներին առաջարկեց մի ծրագիր, համաձայն որի նրանք չպետք է համագործակցեին գաղութատերերի հետ. սկսում են բոյկոտներ պետական կառավարման մարմինների դեմ, հրաժարվում են օտարերկրյա ապրանքների սպառումից, հարկեր վճարելուց, նվաստացնող օրենքներին ենթարկվելուց: Սա ոչ միայն քանդում էր անգլիական իշխանության հիմքը, այլ նաև հնդիկների մեջ արթնացրնում էր ազատության եւ համերաշխության ոգին: Պատմության մեջ առաջին անգամ նրան հաջողվում է ստեղծել ոչ բռնի զանգվածային շարժում: Սատիագրահան անցկացվում էր համաձայն հակաբռնության ոգու վրա հիմնված սկզբունքների, որոնք են հրապարակայնությունն ու թափանցիկությունը, բոլոր գործողությունների մասին հակառակորդին նախապես զգուշացնելը և միայն բոլոր հնարավոր թույլ միջոցների կիառումից հետո ուժեղ՝ կտրուկ քայլերի դիմելը: Սատիագրահան կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր մասնակից հստակ պատկերացնում է պայքարի իմաստն ու հետևանքները և վստահ է հակաբռնության ոգու ուժին : Շարժման մասնակիցները չպետք է վատը ցանկանային հակառակորդին` ձգտելով միայն հասնել իրենց առջև դրված նպատակին: Հենց այս սկզբունքներն էլ թույլ են տալիս պահել հակաբռնության ոգին նույնիսկ ամենազանգվածային գործողություններում:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (05.02.2012), einnA (09.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (05.02.2012), Sambitbaba (07.02.2012), Tig (07.02.2012), Ձայնալար (05.02.2012), Ֆոտոն (07.02.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սատիագրահան խաղաղ ապստամբության է, անզիջում պայքար առանց չարության ու կրակոցների, որտեղ մարդիկ իրենց կյանքից բացի մեկ այլ զենք չունեն եւ որին մարդիկ գնում են , քանի որ այլ կերպ չեն կարող վարվել:

    Գանդին միշտ շեշտում էր, որ հակաբռնությունը ոչ մի ընդհանուր բան չունի թուլության ու վախկոտություն հետ: « Նա, ով վտանգին հանդիպելով, իրեն պահում է մկան նման, արդարացիորեն կոչվում է վախկոտ: Նա, ով իր սրտում բռնություն եւ ատելություն է կուտակում, կսպանի իր թշնամուն, եթե դրանով իրեն իսկ չվնասի: Այսպիսի մարդը չի կարող կիրառել հակաբռնության կոնցեպցիան»: Գանդին հանդուրժողականությամբ է վերաբերվել մարդկային թուլություններին, բայց վախկոտությունը` իր մեջ քողարկված բռնությամբ զզվելի է նրա համար:

    Հակաբռնությունը ոչ միայն ուժեղների դիրքորոշումն է, այլ ինքնիրենով շատ ուժեղ դիրքորոշում է: Դեռ Հարավային Աֆրիկայում պաշտոնյաներից մեկը Գանդիին խոստովանել է. «Ես երբեմն ուզում եմ, որ դուք դիմեք բռնության: Այդ ժամանակ մենք կիմանանք, թե ինչպես վարվել ձեզ հետ»:

    Գանդիի համար հակաբռնության կիրառումը Մարդու համար տարվող պայքար է:

    Կարելի է շատ վիճել Սատիագրահայի արդյունավետության շուրջ: Սակայն Անգլիան ինքնակամ «դուրս եկավ» Հնդկաստանից` հրաժարվելով իր գաղութատիրական նկրտումներից:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (05.02.2012), einnA (09.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (05.02.2012), Sambitbaba (07.02.2012), Tig (07.02.2012), zanazan (09.02.2012), Դատարկություն (06.02.2012), Ձայնալար (05.02.2012), Ֆոտոն (07.02.2012)

  15. #8
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրանք, ովքեր չեն տեսել Գանդիի մասին այս պատմական ֆիլմը, կարող են նայել: Բավական հետաքրքիր է:


    Բայց հատկապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում «Ավելին, քան ուժը» վավերագրական այս ֆիլմի վրա, որն այն մասին է, թե ինչպես է Գանդիի մեթոդը կիրառվել տարբեր երկրներում ու ինչ արդյունքների է այն բերել:


    Ժող, մի ալարեք ու նայեք էլի, համոզված եմ, շատ հետաքրքիր ու օգտակար բաներ կգտնեք :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (05.02.2012), einnA (09.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (05.02.2012), Skeptic (09.02.2012), Tig (07.02.2012), Դատարկություն (06.02.2012), Եկվոր (06.02.2012), հովարս (13.02.2012), Ձայնալար (05.02.2012), Ֆոտոն (07.02.2012)

  17. #9
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ես հայտնաբերել եմ, որ ավերակների մեջ էլ կյանք կա, և, հետևաբար, պետք է ավելի բարձր օրենք գոյություն ունենա, քան ավերելու օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում հասարակությունը խելացի և ճիշտ կառուցված կլինի, և կյանքն արժանի կլինի նրան, որ ապրենք: Եվ եթե դա է կյանքի օրենքը, մենք պետք է դա կիրառենք ամենօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճն առաջանա, որտեղ էլ ընդդիմախոսը ձեզ դիմադրի, նրան սիրո՜վ նվաճեք: Իմ կյանքում տարերայնորեն սրան եմ հանգել: Սա չի նշանակում, որ իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց նկատել եմ, որ սիրո այս օրենքն այնպես է գործում, ինչպես ավերման օրենքը երբեք չի գործել: Այս օրենքի ամենալայնամասշտաբ գործունեության համոզիչ ցուցադրությունը Հնդկաստանում տեսանք: Դրանից ելնելով՝ չեմ պնդում, թե բոլոր երեք հարյուր միլիոն մարդն էլ անպայման համակված էր հակաբռնությամբ, բայց պնդում եմ, որ այն թափանցել էր ավելի խորը, քան ցանկացած այլ գաղափար, ընդ որում՝ անհավանական կարճ ժամանակամիջոցում: Մենք բոլորս հակաբռնության միատեսակ համախոհներ չէինք, և ճնշող մեծամասնության համար հակաբռնությունը քաղաքականության հարց էր։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ հասկանաք, որ երկիրը հակաբռնության գաղափարի օգնությամբ է հսկայական առաջընթաց քայլ արել:

    Բավականին լարված նախապատրաստություն է անհրաժեշտ, որպեսզի հակաբռնությունը դառնա մենթալիտետի բաղկացուցիչ: Ամենօրյա կյանքում դա պետք է կարգապահության ճանապարհը լինի (չնայած ոմանց սա կարող է և դուր չգալ), ինչպես, օրինակ, զինվորի կյանքն է: Բայց համաձայն եմ, որ քանի դեռ գիտակցության կողմից ուժգին անկեղծ աջակցություն չկա, կարգուկանոնի միայն արտաքին պահպանումն ընդամենը դիմակ կլինի՝ վնասակար ինչպես կրողի, այնպես էլ ուրիշների համար։ Վիճակի կատարելության կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ միտքը, մարմինն ու խոսքը համաձայնության մեջ են: Բայց դա լարված մտավոր մշտական աշխատանք է: Չի կարելի ասել, թե ես ընդունակ չեմ, օրինակ, ցասման, բայց համարյա բոլոր դեպքերում ինձ հաջողվում է ղեկավարել իմ զգացմունքները:

    Արդյունքն ինչ էլ լինի, իմ մեջ միշտ գիտակցական պայքար կա հակաբռնության օրենքին նպատակասլաց ու անընդհատ հետևելու համար: Այդպիսի պայքարը մարդուն ավելի ուժեղ է դարձնում հետագա պայքարի համար: Խաղաղությունն ուժեղների զենքն է: Թույլերի մոտ դա հեշտությամբ կարող է վերածվել երեսպաշտության: Վախը և սերը հակասական հասկացություններ են: Սերը խենթորեն տալիս է՝ չմտածելով, թե փոխարենն ինչ կստանա: Սերը պայքարում է ամբողջ աշխարհի դեմ, ինչպես և ինքն իր դեմ, և ի վերջո իշխում է մնացած բոլոր զգացմունքներին: Իմ (նաև ինձ հետ աշխատող մարդկանց) ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խնդիր լուծելի է, եթե վճռականորեն տրամադրված ենք ճշմարտության և հակաբռնության օրենքը կյանքի օրենք դարձնելու։ Ինձ համար ճշմարտությունը և հակաբռնությունը նույն մեդալի կողմերն են:

    Սիրո օրենքը միշտ գործում է, ինչպես ձգողականության օրենքը, անկախ նրանից՝ դա գիտակցում ենք, թե ոչ: Ինչպես գիտնականն է հրաշքներ է գործում՝ տարբեր ձևերով օգտագործելով բնության օրենքը, այդպես էլ սիրո օրենքը խնամքով կիրառող մարդը կարող է ավելի մեծ հրաշքներ գործել: Խաղաղության ուժը անսահման ավելի նուրբ և հրաշալի է, քան բնության նյութական ուժերը, ինչպես օրինակ՝ էլեկտրականը: Սիրո օրենքը բացահայտած մարդիկ ավելի մեծ գիտնականներ են եղել, քան ժամանակակից որևէ գիտնական: Ուղղակի առայժմ մեր հետազոտությունները բավարար չեն, այդ պատճառով էլ բոլորը չեն կարող տեսնել հաջողությունները: Համենայն դեպս այսպիսին է պատրանքը (եթե պատրանք է), որն ինձ օգնում է, որ աշխատեմ: Ինչքան շատ եմ դիտարկում այս օրենքը, այնքան ավելի շատ եմ զգում կյանքի ուրախությունը, մեր տիեզերքի կառուցվածքում առկա ուրախությունը: Դա ինձ հակաբռնություն է տալիս և բնության այն գաղտնիքների բացատրությունը, որոնք անկարող եմ նկարագրել»:


    Մահաթմա Գանդի

    Թարգմանություն՝ Հովիկ Չարխչյան

    Մի քանի օրից կարծում եմ կարեի է հարցադրումներ անել ու քննարկում սկսել: Իհարկե, եթե մինչ այդ լինեն, շատ ուրախ կլինեմ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (08.02.2012), einnA (09.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (08.02.2012), Sambitbaba (09.02.2012), Tig (07.02.2012), ՆանՍ (07.02.2012), Ֆոտոն (08.02.2012)

  19. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,733
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհհհ, այս ամենն իհարկե հիանալի է, բայց միայն մի դեպքում... եթե քեզ տիրող ետությունը Մեծ Բրիտանիայի տիպի, իր թերություններով հանդերձ այնուհադերձ քաղաքակիրթ պետություն է, այլ ոչ թե Թուրքիան: Պատկերացնում եմ, թե ինչ թիթեռի կյանք կունենար Գանդին, եթե այս կերպ գործեր Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (08.02.2012), Աշոտ Երկաթ (28.05.2012), հովարս (12.02.2012)

  21. #11
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհհհ, այս ամենն իհարկե հիանալի է, բայց միայն մի դեպքում... եթե քեզ տիրող ետությունը Մեծ Բրիտանիայի տիպի, իր թերություններով հանդերձ այնուհադերձ քաղաքակիրթ պետություն է, այլ ոչ թե Թուրքիան: Պատկերացնում եմ, թե ինչ թիթեռի կյանք կունենար Գանդին, եթե այս կերպ գործեր Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանում...
    Գիտես Lion, մի կողիմց համաձայն քեզ հետ, մյուս կողմից` ոչ:
    Եթե դու նայել ես "Ավելին, քան ուժը" վերևում տեղադրած ֆիլմը, ապա տեսած կլինես, որ Սատյագրահան տարբեր կերպ է կիրառվել տարբեր երկրներում: Այն չի դրվել ու մի սցենարով կրկնվել: Այսինքն պահպանելով հիմնական սկզբունքները` այն հաշվի է առել ժամանակի պահանջները, իրավիճակի բոլոր թույլ և ուժեղ կողմերը ու միայն այդ ժամանակ գործի դրվել:

    Ճիշտ ես, Գանդիի ու նրա հետևորդների հարցերը շատ հանգիստ թուրքերը կլուծեին, եթե Գանդին նույն սցենարով գործեր Թուրքիայում` հաշվի չառնելով թուրքերին հատուկ խառնվածքը, տեղի սովորությունները, նրանց ուժեղ ու թույլ կողմերը, մի խոսքով յուրաքանչյուր հանգամանք, ինչն արել է Անգլիայի դեպքում: Բայց համոզված եմ, նա Թուրքիայում էլ գործելու իր ճիշտ ձևը կգտներ:

    Հենց այս նույն ֆիլմում ցույց է տրվում, թե Հարավային Աֆրիկայում ժողովրդի գլխին տարիներ շարունակ իշխաությունները ինչ են բերել: Պակաս կոտորած էլ այնտեղ չի գնացել, բայց մի քանիսի անկոտրում, վարակիչ հավատի շնորհիվ պայքարը շարունակվել է ու հասել իր տրամաբանական ավարտին:

    Կամ ասենք Պոլշայում յոթանասունականներին, երբ տանկերով անգամ անցել են ժողովրդի վրայով:

    Ի դեպ, այդ նույն համեմատաբար քաղաքակիրթ Անգլիան Ամրիտցարում մի այնպիսի արյունահեղություն է կազմակերպել այդ թվերին, որ Գանդին մի շրջան հրաժարվել է իր հետագա պայքարից:

    Ասածս այն է, որ վայրագություններ իշխանությունների կողմից միշտ են գրանցվել ու կգրանցվեն, բայց այդ դեպքում շատ ավելի քիչ արյուն է թափվել, քան կլիներ զինված ապստամբության դեպքում:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (08.02.2012), einnA (09.02.2012), erexa (07.02.2012), KiLa (08.02.2012), Lion (07.02.2012), Mark Pauler (08.02.2012), Sambitbaba (09.02.2012), Tig (08.02.2012), Ֆոտոն (08.02.2012)

  23. #12
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես հարգելի ակումբակից ընկեր... Թեման շատ լավն է և ինձ թվում է ճիշտ ժամանակն է այս և նման թեմաներ քննարկելու...Այսօր մենք կանգնած ենք մի այնպիսի իրավիճակի առջև, որ վատ չէր լինի ուսումնասիրել ու ծանոթանալ պայքարի նմանատիպ եղանակներին, քանզի մեզ համար ամեն տված զոհը ծայր աստիճան անթույլատրելի է: Եվ ես չեմ ուզում միայն խոսել ու քննարկել, ես կուզեյի որ յուրաքանչյուրը մտածեր և առաջարկեր պայքարի իր մոդելը, իհարկե հաշվի առնելով մեր այսօրվա վիճակը, մեր երկրի ու ժողովրդի առանձին հատկանիշները... Բայց հիմնականում չշեղվեր հիմնական դրույթից, որն է ,,ոչ բռնություն՛՛...
    Սիրելի ընկեր, շնորհակալ եմ, որ նախ ինքդ ծանոթացել ու ապա մեզ ես տրամադրել նյութեր, որոնք քիչ թե շատ մեզ էլ իրազեկեցին ոչ բռնի պայքարի օրենքները: Իմ առանձին կարծիքը, պայքարի նման ձևի մասին դրական է: Այսինքն ես ավելին քան համոզված եմ, որ այն միշտ էլ եղել է արդյունավետ, և ճիշտ մոդելավորման դեպքում անկասկած կգործի նաև մեր երկրում:
    Ինչ խոսք հասկանում եմ նաև Լիոնի մտավախությունը, կապված մեր իշխանությունների հետ... Մարտի մեկյան դեպքերը դեռ չենք մոռացել, բայց... Հենց այս բայցի մասին է, որ ուզում եմ խոսել, և եթե թեմայից մի քիչ կշեղվեմ, ներող եղեք.
    Հնդկաստանի օրինակի հետ համեմատած, մենք ունենք առավելություն, ,քանի որ գործ ունենք ոչ թե օտարերկրյա զավթիչների հետ, այլ իշխանությունը զավթած՝ մեր իսկ հայրենակիցների: Նույնիսկ ռասիզմի օրինակներն էլ ավելի բարդ էին, քանի որ, եթե այնտեղ գործ ունեյինք ,,գույնային՛՛ կամ ազգային խտրականության հետ, ապա մեր երկրի դեպքում գործ ունենք միայն ,,ցեղային՛՛ խտրականության հետ:
    Ես նորից եմ կրկնում, որ չեմ կասկածում այս տեսակ պայքարի հաջողությանը, միայն թե ամեն պայքար կամ շարժում պետք է ունենա իր լիդերը, իր առաջնորդը, որին պետք է հավատա նրա հետևից գնացող ժողովուրդը կամ ժող-ի որոշ մասը: Հենց այստեղ է, որ հարցը լրջանում է:
    Ոմանք հիմա կմտածեն, որ մարտի մեկյան ցույցերն էլ խաղաղ բնույթի էին, բայց դա չխանգարեց կառավարությանը նրանց շանտաժի ենթարկել ու բռնություններ կիրառել: Ինչ է, որ, նրանք միշտ էլ կարող են այդ միջոցին դիմել, և ինքնստինքյան արդեն անիմաստ է դառնում պայքարի մեր այս տարբերակը: Ոչ սիրելիներս, համաձայն չեմ, որովհետև այն խաղաղ կոչվող ցույցերի առաջնորդը Լևոն-Տեր Պետրոսյանն էր: Մեկը հենց ,,իրենցից՛՛ ... Պետք չէ փողոց դուրս գալ հանուն ինչ որ մեկի, պետք է դուր գալ հանուն նպատակի: Հակառակ դեպքում դա դառնում է կոնկրետ այդ երկուսի կռիվը: Եվ քանի որ այդ երկուսն էլ արժեն իրար ու ունեն նույն արժեքային համակարգը, ապա և նաև վարվում են իրար հետ այդպես: Պարզ լինելու համար մի օրնակ բերեմ. Այսօր մեր կառավարությունը շատ ավելի հանգիստ ու առանց խուճապի կնայի Լևոնի բազմահազարանոց ցույցին, քան մի անծանոթի, որն իր շուրջն ՝է հավաքել ընդամենը մեկ հազար մարդ: Մեզ պետք է մաքուր ու անբասիր հոգով մեկը, որն կոնկրետ մշակված ծրագրով առաջ կտանի մեր ժողովրդին, առանց մտածելու պաշտոնի, փողի ու փառասիրության մասին: Եվ այդ ժամանակ վերը բերված պայքարի ձևը կբերի իր անխուսափելի հաղթանակը... Նորից ներող կլինեք մի քիչ շեղվելուս համար...
    Բայց կխնրեյի ակումբցիներից, լինել ավելի ակտիվ, և փորձել ինչ որ կերպ առաջադրել իրենց պատկերացրած մոդելը, որը կարող է գործել մեր հայրենիքում... Դե, ուշադիր հետևում ենք: Առայժմ...
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (08.02.2012), E-la Via (08.02.2012), einnA (09.02.2012), Mark Pauler (08.02.2012), Sambitbaba (09.02.2012), Tig (08.02.2012)

  25. #13
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան ջան նախ շնորհակալություն թեմայի համար: Ինձ համար շատ հետաքրքիր ու հոգեհարազատ թեմա է: Այս մտքին ինքնույույն էլ էի հանգել արդեն: Բայց պարզվեց մարդիկ արդեն մեծ մասշտաբներով կիրառել են ու հասել լուրջ արդյունքների: Առանց բռնության պայքարը համարում եմ լավագույն միջոց պետության ներքին խնդիրները կարգովորելու համար: Այս մոտելում 2 կարևորագույն սկզբունք կա որի շուրջ էլ պիտի կառուցվի բոլոր անելիքները: Առաջին սկզբունքը բնականաբար ոչ մի դեպքում բռնություն չկիրառելն է, երկրորդ սկզբունքը քաղաքացիական անհնազանդությունը: Անհնազանդություն կարելի է և պետք է դրսևորել առանց ագրեսիայի և բռնության հետ համակցելու: Այստեղ խնդիրը միայն մարդաշատ լինելու մեջ է: Մեկ, երկու հոգու ցուցաբերած անհնազանդությունը իշխանությունների կողմից կարող է դիտվել որպես օրենքի խախտում, իսկ հազարավորների դեպքում այդպես լինել չի կարող, հազարավորներին չեն կարող բանտ նստեցնել: Մնում է միայն, որ այդ հազարավորները մինչև վերջ գնան, ոչ թե հենց երկու հոգու ձեռփակալեն մնացածները պոչները քաշեն... Համոզված եմ, որ այս մեթոդով ցանկացած ներքին խնդիր կարելի է լուծել, բացի իշխանափախությունից: Եվ նախադեպերը կան: Իսկ ինչում եմ կարծում, որ այս մեթոդը մեր հասարակության մեջ կիրառելի չէ իշխանափոխության համար, քանի որ համոզված եմ ոչ քո մինչև մերջ չի գնա հանուն ինչոր մեկին աթոռ "պարգևելլու" համար, բալարն իրենք կուզեն հայտնվել աթոռին: Իսկ այ մնածաց թե սոցիալական, թե բնապահպանական, թե կրթական... մի խոսքով ցանկացած ոլորտի հարց, եթե հստակ ձևակերպվի պահանջները և հիմնավորումները, ոպո համապատասխան մարդկային ռեսուրս ունենալու դեպքում 100%-անոց արդյունք կլինի: Բայց այստեղ մի վտանգ կա ՀՀ-ում ագենտ ասված մարդիկ շատ կան: Ցանկացած խաղաղ միջոցառում կարող են ներդրված ագենտների սադրանքի միջոցով դարձնել ոչ խաղաղ... ու ամեն ինչ ջուրը կգնա... բարդ է
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.02.2012), einnA (09.02.2012), KiLa (08.02.2012), Mark Pauler (08.02.2012), Sambitbaba (09.02.2012)

  27. #14
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված եմ, որ այս մեթոդով ցանկացած ներքին խնդիր կարելի է լուծել, բացի իշխանափախությունից:

    Բայց այստեղ մի վտանգ կա ՀՀ-ում ագենտ ասված մարդիկ շատ կան: Ցանկացած խաղաղ միջոցառում կարող են ներդրված ագենտների սադրանքի միջոցով դարձնել ոչ խաղաղ... ու ամեն ինչ ջուրը կգնա... բարդ է
    Տիգ ջան, իշխանափոխություն պետք էլ չի... Ու՞մ ո՞ւմով փոխենք: Ախար այսօր համարյա բոլոր ուժերն էլ մեկը մյուսից ոչնչով ավել կամ պակաս չեն: Այնպես որ, թող լինի յուրաքանչյուրը: Եթե լավ ուզես տալու են...

    Իսկ ինչ վերաբերվում է մյուս նշածդ վտանգին, ինձ թվում է, որ ամեն առաջնորդի ու ամեն շարժման ,,գլխին չէ, որ կարող են սարգել՛՛:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.02.2012), Mark Pauler (08.02.2012), Tig (08.02.2012)

  29. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, իշխանափոխություն պետք էլ չի... Ու՞մ ո՞ւմով փոխենք: Ախար այսօր համարյա բոլոր ուժերն էլ մեկը մյուսից ոչնչով ավել կամ պակաս չեն: Այնպես որ, թող լինի յուրաքանչյուրը: Եթե լավ ուզես տալու են...
    Այս մասով, մեր այսօրվա իրավիճակում, համամիտ եմ:

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ վերաբերվում է մյուս նշածդ վտանգին, ինձ թվում է, որ ամեն առաջնորդի ու ամեն շարժման ,,գլխին չէ, որ կարող են սարգել՛՛:
    Իսկ այս մասով... Ժողովուրդը մինչև չաճի ու չհասնի այն մակարդակին, որ ունակ լինի ձևավորելու քո նշած առաջնորդին, այդ առաջնորդը օդից չի ընկնելու...

    Ու հետո մենք մի փաստ էլ ունենք, որի հետ չենք կարող հաշվի չնստել... Մենք քիչ ենք: Որքան էլ ասենք, որ որակն է կարևոր, բայց քանակը նման հարցերում մեծ նշանակություն ունի: Մեզնից յուրաքանչյուրը, որ լավ փորձի, բարեկամի, ծանոթի, մաքսիկում 5-րդ մադու միջոցով կհասնի մինչև պետության առաջին դեմքը... սա մեր ամենաթույլ տեղն է... Այսինքն, մենք մեր խնդիրնեը փորձում ենք լուծել այս ճանապարհով: Համընդհանուր լուծման ճանապարհը համարելով երկար ու անվստահելի: Այս հոգեբանությունը շատ խորն է նստած մեր մեջ: Սա կոտրելը... չգիտեմ, էդ ի՞նչ կարգի առաջնորդ պիտի լինի, որ այս հոգեբանությունը կարողանա ջնջի մեր հասարակոության գոնէ 30%-ի միջից... Մինչև այս մտածելակերպը չփոխվի հասարակության գոնե կեսի մոտ, ոչ մի մեթոդ էլ հնարավոր չի լինի կիրառել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.02.2012), einnA (09.02.2012), Mark Pauler (08.02.2012), Sambitbaba (09.02.2012)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Գանդիի հակաբռնության մեթոդը՝ Սատյագրահա
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.02.2012, 20:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •