Բարև ձեզ: Դիմակ Թաքնվածյանն եմ, ինչպես տեսնում եք ծնվել եմ ու ապրում եմ Հայաստանում, ինչի համար ուրախ և հպարտ եմ: Ունեմ մեկ քիթ, մեկ բերան, երկու աչք, երկու ականջ, ոտքեր և ձեռքեր, պատկերացնում եք չէ՞: Միայն այսքանը չունեմ, բայց սահամանափակվենք այսքանով :
Ասում են, որ փոքր տարիքում « խելքի կտոր» եմ եղել ու հիմա էլ նենց ոչինչ :Սիրում եմ մուլտֆիլմեր: Շատ եմ սիրում ոչ զզվելի կենդանիներին, հատկապես շներին: Ունեմ շատ երազանքներ, հուսով եմ ,որ կկատարվեն: Հավատում եմ Աստծուն: Աշխատում եմ դատել սառը, լինել հնարավորինս անկեղծ. ատում եմ սուտը: Խառնվածքով սանգվինիկ եմ, հիմնականում ուրախ եմ լինում, հավասարակշռված եմ բնույթով: Մարդկանց շուտ եմ վստահում, ինչն իմ վատ կողմերից է: Ասեմ, որ փորձում եմ ուղղվել և տեսնում եմ արդյունքը : Շուտ եմ հիասթափվում, բայց համառ եմ և ուշ եմ հանձնվում: Սիրում եմ ժպտալ: Մարդու մասին, առաջին հերթին,կարծիք կազմում եմ իր կոկիկությունից, մաքուր արտաքինից ելնելով: Բծախնդիր եմ ամեն հարցում: Ինձ ազատ կարող են վստահել գաղտնիքներ, ասում են, որ հիանալի հոգեբան կլինեմ:
Եվ վերջում. ուշ բացահայտեք ինձ, լա՞վ
Էջանիշներ