Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի մեկնարկը:
Նախաձեռնության նպատակն է բնակչությանն իրազեկել կառավարության կողմից 2007-2012 թթ. ընթացքում հանրային կառավարման ոլորտում իրականացված ավելի քան 25 բարեփոխման մասին:
Այդ բարեփոխումներից են իրավաբանական անձանց գրանցումը, վարորդական իրավունքի ստացման կարգի փոփոխությունը, հարկերի վճարումը և այլն:
Արշավն իրականացվում է «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ նախաձեռնության մեկնարկից հետո սկսվելու է գովադզային արշավ, և որպես հարթակ օգտագործելու են թե հեռուստաընկերությունները թե համացանցը:
Ըստ ծրագրի ղեկավարների` քաղաքացիները շատ հաճախ հանդիպում են խոչընդոտների, սակայն երբ նրանք տեղեկացված են լինում, ամեն ինչ այլ է դառնում:
Արշավը կտևի մեկ ամիս, այն կարժենա ընդհանուրև առմամբ 100 հազար դոլար:
Էջանիշներ