Չուկ ջան, վաղուց է արդեն, որ այս ու դրա նման ամեն ինչ օգտագործվում է ճիշտ որպես քաղաքական գովազդ: Մի՞ թե այս դեպքը միակն է:
Մի երկու օր առաջ, հեռոստատեսությամբ լսեցի, որ՝. ,,երկու օրից, սուրբ Սարգսի տոնին, տեղի կունենա եկեղեցական տոնախմբություն, որը կկատարվի Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՛՛... Փորձեցի բառացիորեն անել մեջբերումը, բայց կներեք եթե ինչ որ բան այնպես չստացվեց: Կարևորը իմաստը այս էր և դուք հասկացաք: Պատկերացնու՞մ եք: Նույնիսկ սրբությունները չեն հարգվում այսօրվա այս անամոթների կողմից... Մի հարցնող լինի. ինչու՞: Ո՞վ է Սերժ Սարգսյանը, ինչու՞ եկեղեցական տոնակատարությունը պետք է տեղի ունենա նրա հովանու ներքո: Երևի վաղն էլ արդեն պատարագ մատուցելը կկատարվի նրա բարձր հովանու ներքո: Չեմ զարմանա: Ես արդեն վաղուց չեմ զարմանում: Այ եթե լավ բան տեսնեմ նրանց կողմից, կզարմանամ... ու ինչպես կզարմանամ...
Էջանիշներ