Վիշապ-ի խոսքերից
Իմ նախկին (հուսով եմ) դեպրեսիայի փորձով մի փոքր կիսվեմ, մարդ ես, կարող է մեկին պետք գալ, բայց խնդրում եմ հաշվի առնել, ես բժիշկ չեմ ու չեմ էլ ուզում լինել, համ էլ կարող է մեկը լինի ինձ խորհուրդներ տա։
Ինձ թվում է երկար ժամանակ (մի 15 տարի ու մինչև վերջերս), ես դեպրեսիայի սինդրոմներ ունեի, դե ընկճվածության էնպիսի զգացում, կարծես սգի մեջ ես, մեկումեջ կոկորդս կծկվում էր առանց օբյեկտիվ պատճառների։ Նախնական շրջանում ինձ նույնիսկ թվում էր, թե կոկորդիս մեջ ինչ որ ուռուցքանման բան կա, դրա համար է կծկվում, կամ վահանաձև գեղձի պրոբլեմ ունեմ։ Գնացի բժշկի, էխո արեցին, շոշափեցին, չափեցին ձևեցին, ուղարկեցին նևրոպաթոլոգի մոտ։ Սա մի ջահել աղջիկ էր, զննեց, լսեց գանգատներս հարցրեց՝ դեղ խմելու հետ պրոբլեմ ունե՞ս, զարմացած ասի՝ չունեմ, սա բռնեց դեղատոմսով մի դեղ նշանակեց, գնացի առա, հետո ինտրուկցիան, որ կարդացի, նոր էդ ժամանակ բացահայտեցի որ անտիդեպրեսանտ է նշանակել։ Մտածեցի՝ տես, ինչ նրբանկատ աղջիկ ա եղել, չի ասել, որ ես դեպրեսիա ունեմ ։Ճ Մի քիչ շոկի մեջ էի, բայց դե սկսեցի խմել, մի տենց 15 օր խմեցի, զգացի, որ շշմում էշանում եմ ու սեռական ցանկություններս բթանում են, ներվայնացա, մտածեցի փոխանակ պատճառները վերացնեմ, դեղ եմ խմում անճարի պես։ Թարկեցի (դեղ) խմելը, ու էլ էդ բժշկի մոտ չգնացի (պիտի մի ամսից իբր գնայի, որ հետևեր, տեսներ օգուտ կա, չկա, բլա բլա բլա)․․․ Ինքս ինձ պարզեցի, որ շատ եմ աշխատում, շատ եմ ներվայնանում, որոշ հարցեր անիմաստ ծանր եմ տանում, մի քիչ աշխատեցի սիմպտոմներիս վրա, ու տենց ահագին երկար կարելի է ասել յոլա եմ գնացել, մեկումեջ ավելի լավ զգալով, մեկումեջ ավելի վատ, մինչև մի երկու տարի առաջ քնելու պրոբլեմներ սկսվեցին ու գիշեները սկսեցի շնչահեղձ լինել (էդ մասին մի ուրիշ բաժնում պատմել եմ)։ Ստեղի բժշկության պրոբլեմն էլ էն էր, որ ինձ միանգամից շնչառական ապարատ նշանակեցին, համարելով, որ դեղերը արդեն անիմաստ են, ես լրիվ շոկի մեջ էի, հեչ պատրաստ չէի հոգեբանորեն ինձ շնչառական ապարատով ծանր մեռնող հիվանդ զգալ, ուստի թռա բժիշկներից, ասելով որ՝ լավ եմ, մերսի, որ պետք լինի կզանգեմ։
Փորձելով պանիկան զսպել, լիքը տոննաներով ինտերնետում բզբզբալով, ու ինքս ինձ փորձեր անելով, վերջը մի կերպ խելքս ոնց որ թե գլուխս եմ հավաքել․
1. Ծխելը վերջնականապես թարկեցի։
2. Հիմա զարթնում ենք առավոտ 5-ի կողմերը, գործից գալիս ենք տուն ժամը 3-ի կողմերը, քնում ենք ամենաուշը 9-ին։
3. Սննդի մեջ հնարավորինս պակասեցրել եմ ածխաջրերը՝ այսինքն հացաբուլկեղեն, խմորեղեն, շաքար, հնարավորինս փորձում եմ ավելացնել սպիտակուցները՝ միս, ձուկ, ձու, կաթնաշոռ, կեֆիր, գումարած սպիտակուցային կոկտեյլներ, ինչպես նաև ճարպեր ընկուզեղենի տեսքով։
4. Շաբաթը երեք անգամ ուժային պարապմունք ծանրաձողով, մեկ-երկու օր թեթև վազք 5-6կմ, ու մի օր ըստ հավեսի հեծանիվ։
5. Լիտրանոց ջրի տարա եմ դրել գործիս տեղը սեղանին, ու աշխատում եմ գոնե մի լիտր մինչև կեսօր խմել, որ հետո մի լիտր տանը խմեմ, գումարած թեյ, պրոտեյին կոկտեյլ, ու մի երկու բաժակ էլ զարթնելիս։ Եթե հանկարծ գիշերը զարթնում եմ, ապա ջուր եմ խմում։
Ասեմ ձեզ, սկսել եմ քնել առանց շատ շուռումուռ գալու ու շատ խռացնելու, տրամադրությունս էլ վերջերս թու թու թու, ոնց որ էլ շատ չի ընկնում առաջվա պես։
Ինչ եմ ուզում ասել՝ ինձ թվում է, դեղ կարելի է շատ հանգիստ խմել, եթե համոզված ես, որ մնացած տարբերակները փորձել ես, ու չեն աշխատել։
Էջանիշներ