Թեման բացում եմ հոգեկան առողջությանը, հիվանդություններին վերաբերող հարցեր տալու/քննարկելու համար:
Թեման բացում եմ հոգեկան առողջությանը, հիվանդություններին վերաբերող հարցեր տալու/քննարկելու համար:
Ameli (02.02.2012), Apsara (20.04.2012), Arpine (02.02.2012), E-la Via (02.02.2012), Freeman (02.02.2012), Kanamar (02.02.2012), keyboard (02.02.2012), KiLa (03.02.2012), Magic-Mushroom (02.02.2012), murmushka (02.02.2012), Quyr Qery (03.02.2012), Ripsim (02.02.2012), Ամպ (23.02.2012), Գեա (02.02.2012), Դատարկություն (02.02.2012), Դեկադա (02.02.2012), Մանուլ (03.02.2012), Մինա (03.02.2012), Ֆոտոն (04.02.2012)
Լավ թեմա է :
Հարց ունեմ: գիտենք որ սոմատիկ ու ինֆեկցիոն շատ հիվանդություններից կարելի է խուսափել հիգիենիկ կանոնների պահպաննման դեպքում:Դրանք թվում են երբեմն էլեմենտար, երբեմն էլ դժվար իրագործելի , բայց կան ու պարտադիր խորհուրդների մեջ են մտնում , լողանալ , լվացվել , մաքուր պահել, առողջ սնունդ օգտագործել ... մի խոսքով շատ չծավալվեմ , կարծում եմ այս կցկտուր բառերից էլ ամեն ինչ պարզ է , իսկ ինչ է նշանակում հոգեկան առողջության հիգիենան ,և ինչ պետք է անի մարդ հոգեկան առողջությունը չխաթարելու համար...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Շատ լավ հարց է
Հոգեկան առողջության պահպանումը սկսվում է ներարգանդային կյանքից: Արդեն հաստատված է, որ որոշ հիվանդությունների սկիզբը դրվում է մինչև երեխայի ծնվելը, սակայն այդ հիվանդությունները կարող են ի հայտ գալ ավելի ուշ տարիքում:
Կարևոր է երեխայի բնականոն զարգացումը, ծնողների ուշադրությունը, հոգատարությունը, սակայն սահմանների մեջ:
Սնունդը, ապրելակերպը նույնպես նշանակություն ունեն: Սպորտը, նորմալ ռեժիմը, հանգիստը նպաստում են, որ ոչ միայն մարմինը, այլև հոգեկան ոլորտն առողջ լինի:
Այնուամենայնիվ, էսքանից հետո կա մի հատ մեծ բայց. բազմաթիվ հոգեկան հիվանդություններ, քանի որ ժառանգական նախատրամդրվածություն ունեն կամ ուղղակի անդարձելի փոփոխությունների հետևանք են, կանխարգելել հնարավոր չէ:
Ես բժիշկ չեմ, բայց միանշանակ գիտեմ, որ հոգին երբեմն հանգիստ է ուզում, առանձին մնալ է երազում, քանի որ շրջապատի հոգիները երբեմն կարող են մտնել մարմնիդ մեջ ու դու սկսես հերթով լուծել այլ հոգիների խնդիրները ու իրականացնել այլ հոգիների երազանքները... Քո հոգին էլ մի օր կացինով հարվածում է գլխիդ ենթագիտակցության անունից, եթե դա էլ չի ազդում, վազում է այլ հոգիների տեղը զբաղեցնելու...
Հոգին սիրում է սնուցվել ու զարգանալ, ընկերանալ այլ հոգիների հետ, բայց եթե դու իրան մոռանում ես, ինքը երեխայի նման շատ շուտ նեղանում է, երեխայի նման չի հասկանում քեզ ու երեխայի նման էլ արտասվում է...
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 02.02.2012, 14:15:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Apsara (20.04.2012)
Apsara (20.04.2012), E-la Via (03.02.2012), Freeman (03.02.2012), Magic-Mushroom (03.02.2012), Գեա (03.02.2012)
ի՞նչ է նշանակում հոգեկան առողջություն:
որտե՞ղ է սկսվում հոգեկան հիվանդության սահմանը, որ սահմաններն են,որից անցնելուց հետո մարևդը համարվում է հոգեկան հիվանդ:
ո՞վ է սահմանել այդ սահմանները:
Վան Գոգը հոգեկան հիվա՞նդ էր
Ժող ջան հասկանում եմ գուցե այս տերմինը ձեզ այդքան էլ հասկանալի չէ, բայց կփորձեմ սահմանել Հոգեկան առողջությունը ըստ ՀԱԿ-ի /Համաշխարհային Առողջապահության Կազմակերպություն/
Հոգեկան առողջությունը սահմանվում է որպես բարեկեցության վիճակ, որի ընթացքում մարդիկ կարող են իրագործել սեփական ներուժը, հաղթահարել սովորական կյանքի սթրեսային իրավիճակները, արդյունավետ աշխատել և ներդրում ունենալ հասարակության կյանքում:
Տարբեր ուղղություններ տարբեր մեկնաբանումներ են տալիս, բայց հիմքում սա է ընկած՝ընդհանուր ֆիզիկական, հոգեկան ու սոցիալական բարեկեցություն:
Նորմայի ու պաթոլոգիայի հարցը միշտ էլ քննարկվում ու ճշգրտվումա անընդհատ, որովհետև շատ նուրբա սահմանը…նենց չի որ ինչ-որ մեկը գյուտա արել ու սահմանել. շատ մարդիկ մտածել ու մտածում են այդ մասին:
Ամեն դեպքում, եթե «չոր» վերցնենք կան սահմանված չափորոշիչներ, որոնք ավելի տեսանելի են դարձնում դա:
Օրինակ.
- Ինքնաքննադատության կարողությունը
- Միջավայրում հոգեկան ռեակցիաների ադեկվատությունը
- Սեփական վարքի ինքնաղեկավարումը
- Կյանքի, գործունեության պլանավորման և իրագործման կարողությունը
-Տարբեր իրավիճակներում փոփոխություններին համարժեք վարք դրսևորելու կարողությունը և այլն…
Այս ամենը դիտարկելով փորձում են հասկանալ, թե տվյալ մարդը որ սահմանումա գտնվում:
Հ.Գ. եթե որևէ բան այն չեմ գրել, Բյուրը ինձ կուղղի
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Apsara (20.04.2012), CactuSoul (04.02.2012), dvgray (03.02.2012), E-la Via (03.02.2012), Magic-Mushroom (03.02.2012), StrangeLittleGirl (03.02.2012), Գեա (03.02.2012)
Հա, բայց չհարցնես` ինչ: Ես իրա ամբողջ կենսագրությունը փորել եմ ու տենց էլ չեմ հասկացել: Ավելի շուտ, ես ո՞վ եմ, ինձնից առաջ էլ լիքը մարդիկ փորձել են պարզել, բայց չեն հասկացել: Ամեն դեպքում, իմ համեստ կարծիքով էս մի քանիսից մեկն ա.
- անձի խանգարում
- շիզոֆրենիա (չնայած սա քիչ հավանական ա` հաշվի առնելով, թե ինչ տեմպով էր ինքն աշխատում)
- երկբևեռ խանգարում
- ատիպիկ էպիլեպսիա
Էկա ուղղելու Ընդհանուր առմամբ սաղ ճիշտ ես գրել, բացի առաջին կետից: Եթե տվյալ անձն ինքնաքննադատություն ունի, դա դեռ չի նշանակում, որ հոգեկան հիվանդություն չունի: Վերցնենք տագնապային խանգարումները: Դրանք էլ են դասվում հոգեկան հիվանդություններին (ոչ պսիխոտիկ խանգարումներ), բայց հիվանդը լավ էլ ունի քննադատություն, սովորաբար իր ոտքով էլ գնում է հոգեբույժի մոտ: Քննադատություն ունեցող շիզոֆրենիկներ էլ հանդիպում (հատկապես երբ բարձրագույն կրթություն են ունենում): Բայց մյուս կողմից էլ, քննադատության վերականգնումը ռեմիսիայի անցնելու առաջին նշաններից է:
Ընդհանրապես, ավելի կարճ կարելի է ասել, որ հոգեկան առողջությունը վերջանում է այնտեղ, որտեղ տվյալ անձի ախտանիշները խանգարում են իրեն կամ շրջապատին: Օրինակ բերեմ. գիպսոֆոբիան ախտաբանական վախ է բարձր տեղերից, բայց եթե գիպսոֆոբիա ունեցող մարդն ապրում է առաջին հարկում, աշխատում առաջին հարկում, ուրեմն առողջ է: Այ, եթե ապրում է տասներորդ հարկում ու ամեն անգամ տուն մտնելիս վատանում է, ուրեմն հիվանդ է:
CactuSoul (04.02.2012), dvgray (03.02.2012), Freeman (03.02.2012), Magic-Mushroom (03.02.2012), Մինա (04.02.2012)
իսկապես, եթե "չոր" վերցնենք, ապա մենք ճանաչո՞ւմ՞ եք ինչ որ մեկին, /իհարկե բացի սեփական անձից / որ այդ չափորոշիչներով հոգեկան "առողջ է":
օրինակ, լիքը իրավիճակներ են եղել, որ ես ինձ հաամապատասխան /ոնց որ կարծում են շրջապատում/ ինքնաքննադատորեն չեմ մոտեցել:
կամ հենց երեկ, չեմ կարողացել սեփական վարքս "ինքնակառավարեմ" ու իրավիճակին ոչ ադեկվատ եմ ինձ պահել...
իսկ փոփոխություններին համարժեք վարք դրսեվորել... դա սկի երևի կոսմոնավտներն էլ ամբողջովին չեն կարողանում
ասածս ինչ է, որ սենց սահմանումները ընդամենը փաստաբանական ու բժշկական տրյուկներ են, մարդկանց ու հասարակություններին մանիպուլացնելու համար:
հիմա միլիարդներ կծախսվեն տուֆտա հետազոտություններ գրելու համար հոգեկան ""առողջության" ու "հիվանդության" մասին, ու նաև դրանք հարմարացնելու որպես ռեպռեսիվ ապառատ: մի լավ ֆիլմ կար, անունը կարծեմ "նզովյալների կզղին" էր…
Վերջին խմբագրող՝ dvgray: 03.02.2012, 17:51:
Magic-Mushroom (03.02.2012)
հենց դա է խնդիրը, որ օրվա մեջ բոլոր մարդիկ անում են բաներ, որոնք կարելի է անում են ըստ սեփական համարել ախտանիշների /ժողովրդի մեջ ասում ենք բնավորության, խասիաթի/ որ խանգարում են շրջապատին... օրինակ, իմ "ֆազերը գցում են " եթե ինչ որ մեկը համարձակվի իմ սեղանիս մի ճռթ անգամ կպնել, անգամ եթե սեղանիս ասենք դրել եմ իմ ցեխոտ կոշիկը ու եթե Աստված չանի ինչ որ մեկը...
հիմա, հոգեկան հիվա՞նդ եմ ես ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության
հետո մոռացա ասեմ, որ ժողովրդի մեջ լիքը անգամներ իրար ասում ենք "արա, հո գիժ չե՞ս", ու ձեր ասած հոգեկանի մասով ոնց որ թե այդ ժամանակ այդ "գիժը" մտնում է գիտական որակավորման մեջ: հիմա ինչ, սաղ ազգով/աշխարհով հոգեկան հիվանդ ենք՞
Վերջին խմբագրող՝ dvgray: 03.02.2012, 18:00:
Magic-Mushroom (03.02.2012)
Բյուր շատ հետաքրքիր թեմա ես բացել, ապրես
Հարց1: Ինչքան ժամանակում է գլխուղեղում վերականգնվում նորմալ Դոֆամինի մակարդակը ստիմուլիատորներից հետո եւ արդյոք՞ վերականգնմանը կարող է նպաստել Լ-Տիրոզինը, վիտամին Բ6-ը ու Ֆոլաթթուն, չէ ուղղակի շատ հետաքրքիր է, սխալ բան չմտածեք, բժշկական հետաքրքրությունից ելնելով եմ հարցնում, նաեւ կանանց մոտ ծննդաբերելուց հետո դոֆամինի պակասից ուժեղ դեպրեսիա է առաջանում:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Պատահական չի, որ ես գիպսոֆոբիայի օրինակը բերեցի: Էդ տեսակ «մանր-մունր» խանգարումներ բոլորն էլ ունեն, բայց հարց է` տվյալ անձն ինչքանով է շրջապատում ադապտացված, էդ խանգարումն ինչքանով է իրեն ու շրջապատին խանգարում: Եթե դու ամեն ստից բանից ֆազերդ գցում ես, եթե անընդհատ կռիվ ես սարքում էն աստիճանի, որ մարդիկ էլ քեզ հետ չեն ուզում շփվել, ուրեմն հա, խանգարում ունես: Իսկ մանիպուլացնել-չմանիպուլացնելու հարց չկա: Արի հոգեբուժարաններ, տես շիզոֆրենիա ունեցողներն ովքեր են, հետո կասես` դա նորմալ ա, թե չէ:
Չգիտեմ
Ինչ վերաբերում ա հետծննդաբերական դեպրեսիային, ապա դա ոչ բոլոր կանանց մոտ ա առաջանում
Magic-Mushroom (03.02.2012)
dvgray ջան կարծում եմ ամեն կերպ փորձում ես ծայրահեղացնել ու ուզում ես հերքես, բայց ախր ամեն ինչ էդքան էլ հեշտ չի: Քո նշածները պետքա դիտարկել ժամանակի մեջ, ըստ հաճախականության, սրության ու տենց:
Համ էլ քո գրածի թեթև «ցինիկ» ենթատեքստը քեզ արդեն ազատումա հոգեկան հիվանդ կոչվելուց, դու դիմի հոգեբանի ուղղակի
Լավ իմ սիրելի խոսքերն էլ գրեմ. «Կյանքում գոնե մեկ անգամ մենք լինում ենք խելագար» ,
բայց դա ոչինչ չի նշանակում
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
dvgray (04.02.2012)
Բյուր, ես գիժ ե՞մ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ