Խմելը չի օգնում (վնասում ա), մարիխուանան չի օգնում (վնասում ա), վազելը կարող է օգնել, կարող է և վնասել (10 րոպեից երկար վազքի դեպքում կարևոր է, որ սրտի ռիթմերը 140-ը չանցնեն, թե չէ վնասում է, առանց բավարար սննդի՝ վնասում է), սեքսը շատ չի օգնում (բայց չի վնասում :Ճ), պարան թռնելը օգնում ա:
Ռեժիմով շտանգան (գանտելներ, ուրիշ ծանրության ձևեր), սպիտակուցներն ու օգտակար ճարպերը (ընկույզ, ավոկադո, պանիր, ձկան յուղ, ձկնեղեն, մուգ շոկոլադ...), ջուրը ու ռեժիմով քնելը բուժում է: Եթե հարցնեք՝ շտանգան աղջկա՞ն, ապա կասեմ՝ կապ չունի:
Ինտերնետում սաղ ինֆորմացիան թափված է, ինքներդ որոնեք: Օրինակ, կամ օրինակ:
Եվս երկու անհրաժեշտ պայման՝ գիտակցության առկայություն ու խնդրի ճիշտ դրվածք՝ անիմաստ ժամանակից շուտ չմեռնել, ու էս խնդիրը պատի վրա գրեք, որ ամեն օր կարդաք:
Վերջում կնայեք հայելուն ու ինքներդ ձեզ շնորհակալություն կասեք, ուրիշ պարգևատրումներ էլ են սպաում:
My two cents.
Si vis pacem, para bellum
boooooooom (16.03.2018), Արէա (15.03.2018), Նաիրուհի (15.03.2018), Տրիբուն (15.03.2018)
Կանաչը, տնական, հարևանիս բալկոնից ։Ճ
Մերսիներ ։Ճ
Խմում եմ միլիոնից մեկ՝ կես բաժակ գինի կամ վոդկա, ծխում եմ հազարից մեկ՝ մի մուխ (ինձ էդ դոզան լրիվ հերիք է ։Ճ), չեմ վազում ու չեմ էլ պատրաստվում, որովհետև վատանում եմ (մանկությունից եկող խնդիր), սեքսը․․․ ըմմմ․․․ , պարան չեմ թռնում (լավ չի ստացվում, էլի մանկուց)։
Լողի եմ գրանցվել, դա միակ սպորտն է, որ համ էլ հետաքրքրում է, ուտելիքից զզվում եմ հիմա, ջուր շատ եմ խմում, քնելու հարցը բարդ է (ինչպես արդեն նշել եմ՝ վախենում եմ մղձավանջներից ու էդ վախից ուշ եմ քնում)։
Դե մեռնելն էլ, ոնց ասեմ, թքած ունեմ՝ կմեռնեմ, թե չէ, այ հենց էդ խնդրի հախից եկա՝ երևի մնացածի հետ հաշիվները մաքրելն ավելի հեշտ կլինի ։Ճ
Հայելու միջից սպիտակ մազերս ու կնճիռներս բարևում են
Հետաքրքիրն էն է, որ արդեն երրորդ օրն է՝ դեղս խմում եմ, կողմնակի էֆեկտներից ոչ մեկը հլը որ չի զգացվում, ոչ սրտխառնոց, ոչ գլխացավ։ Հաճելի է, հաճելի է։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
StrangeLittleGirl (16.03.2018)
Ես մանկուց թուլակազմ, հիվանդոտ ու հոգնած եմ եղել, դա դզվող խնդիր է (ինչքան ջահել տարիքում, այդքան ավելի հեշտ):
Ամենադժվար խնդիրը քա նկատմամբ հավատի ձեռք բերումն է, որը եթե ժամանակի տվյալ պահին ավելի քիչ է, քան թե դեղերի նկատմամբ հավատը, ապա դա բուժման հավանականությունը նվազեցնում է:
Այսինքն սկզբի համար մի չըռթ դրական ինքնագնահատական կամ գոնե հումորի զգացում, կամ գոնե կոնստրուկտիվ ինքնաքննադատություն (ամենալավը՝ երեքը միասին) է պետք, մի չնչին մոտիվացիա արթնացնելու, որ օգտագործես էդ նույն մոտիվացիան շատացնելու համար:
Այսինքն փեդն ու բենզինը կան, բայց լուցկի ա պետք ու լուցկին վառելու համար հավատ ա պետք, որ ուժեղ կրակ կարող է լինել:
Si vis pacem, para bellum
boooooooom (16.03.2018), Բարեկամ (16.03.2018), Գաղթական (16.03.2018), Նաիրուհի (15.03.2018), Ուլուանա (17.03.2018)
Տրիբուն (16.03.2018)
Էդ խմբի դեղերը բավական քիչ կողմնակի էֆեկտներ ունեն։ Կարող ա վեց ամիս խմես, ոչ մի էֆեկտ չզգաս։ Ինչ֊որ տարածված ստերեոտիպ կա, որ հոգեմետ դեղերը եսիմ ինչ կողմնակի էֆեկտներ ունեն։ Կոնկրետ էդ դեղը համարյա չունի։ Եթե ինստրուկցիան կարդաս, իհարկե էնտեղ լիքը բան նշված կլինի, բայց դրանք պարտավոր են նշել, եթե անգամ միլիոնից մեկի մոտ նկատել են։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ