ինչովա տարբերվում դեպրեսիայով հիվանդը շիզոֆրենիաով հիվանդից?
ինչովա տարբերվում դեպրեսիան նեւրոզից?
կարող է մարդու մոտ սեքսուալ անբավարվածությունը առաջացնել դեպրեսիա ,նեւրոզ?
ինչովա տարբերվում դեպրեսիայով հիվանդը շիզոֆրենիաով հիվանդից?
ինչովա տարբերվում դեպրեսիան նեւրոզից?
կարող է մարդու մոտ սեքսուալ անբավարվածությունը առաջացնել դեպրեսիա ,նեւրոզ?
1. Դեպրեսիան ու շիզոֆրենիան արմատապես տարբեր հիվանդություններ են, չնայած որպես շիզոֆրենիայի սկզբնական դրսևորում կարող է դեպրեսիան հանդես գալ: Շիզոֆրենիան բնորոշվում է, այսպես կոչված, դրական-բացասական ախտանիշներով: Դրականն այն ախտանիշներն են, որոնք նախկինում չեն եղել, բայց ի հայտ են եկել հիվանդության արդյունքում (օրինակ` ցնորքներ, զառանցական մտքեր): Բացասականներն այն ախտանիշներն են, որոնք ի հայտ են եկել որևէ առողջ հատկանիշի կորստի արդյունքում (օրինակ` հույզերի աղքատացում, հետաքրքրությունների կորուստ): Դեպրեսիան առավելապես բնորոշվում է դասական եռյակով` տրամադրության անկում, հոգեշարժական արգելակում (այսինքն` հիվանդը բավականաչափ կամք չի ունենում, որպեսզի կատարի իր առոօրյա գործողությունները կամ կատարում է շատ դանդաղ ու ոչ լիարժեք), մտածողության դանդաղում (հիվանդը դանդաղ է խոսում, դանդաղ է մտածում):
Եթե այսքանը պարզ չէ, խնդրեմ, հարցեր տվեք, կփորձեմ պարզաբանել:
2. Դեպրեսիան ու նևրոզը տարբերելը մի քիչ բարդ հարց է, որովհետև իմ համեստ կարծիքով նևրոզն արհեստականորեն ներմուծված տերմին է և ընդգրկում է հիվանդությունների շատ լայն խումբ, որի մեջ կարող է նաև դեպրեսիան մտնել:
3. Այո, կարող է: Բայց կարող է նաև հակառակը լինել. դեպրեսիայի հետևանքով լիբիդոն իջնում է:
ivy (20.04.2012)
Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ կրոնական հիմքերի վրա առաջացած հոգեբանական խանգարումները բուժել հնարավոր չէ:
Կուզեմ իմանամ ճիշտ ա թե չէ, մեկ էլ շիզոֆրենյան բուժվում ա, թե դեղերով են ապրում
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Կրոնական հիմքերի վրա հոգեկան խանգարումների մասին որ խոսում են, էդ բոլորը սուտ ա, նման բան չի կարող լինել: Այլ մի ուրիշ բան ա տեղի ունենում. հոգեկան խանգարում ունեցողները հակված են զանազան կրոնական կազմակերպությունների անդամ դառնալ կամ նույնիսկ ստեղծել իրենց կրոնը: Պարզ ասած` ոչ թե կրոնն ա մարդուն հիվանդ դարձնում, այլ որոշ հիվանդներ հակված են կրոնն ընտրելու: Ընդ որում` դրանք կարող են լինել աշխարհի ամենատարբեր կրոնները: Օրինակ, հիվանդ ունեինք, որ մինչև ուղնուծուծը առաքելական էր ու պնդում էր, որ Գրիգոր Լուսավորիչն իրան հյուր ա գալիս, միասին սուրճ են խմում:
Ինչ վերաբերում ա շիզոֆրենիային, ապա այն բուժվում ա մնացած բոլոր խրոնիկական հիվանդությունների նման: Ինչպես շաքար ունեցողն ու հիպերտոնիկ հիվանդը պիտի մինչև կյանքի վերջ դեղ խմեն, որ սիմպտոմներն ի հայտ չգան, էնպես էլ շիզոֆրենիա ունեցողները:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Հա, էդ շատ բարդ բան ա: Նորմալ երկրներում շիզոֆրենիկների հետ նաև կոգնիտիվ-վարքային թերապիա են անցկացնում, ինչի ընթացքում սովորացնում են հիվանդության հետ ապրել:
Դեղ չխմելը տարբեր հիվանդների մոտ տարբեր հետևանքներ կարա ունենա: Մեկի մոտ ուղղակի սրացումները հաճախ կլինեն, մյուսի մոտ` սրացումը չի անցնի, երրորդի աշխատունակությունը շատ արագ կնվազի, չորրորդն էլ կարա Ջոն Նեշ լինի: Նենց որ բարդ հարց ա...
«Հոգեբուժությունը և կարծրատիպերը»
Մեր Բյուրն է խոսում
Agni (05.11.2013), Arpine (05.11.2013), Brian_Boru (07.11.2013), Chuk (05.11.2013), keyboard (05.11.2013), Lílium (20.05.2014), Moonwalker (05.11.2013), Sagittarius (05.11.2013), total_abandon (20.05.2014), Vardik! (20.05.2014), Աթեիստ (05.11.2013), Արամ (05.11.2013), Արէա (05.11.2013), Եկվոր (07.11.2013), Նաիրուհի (15.03.2018), Ներսես_AM (05.11.2013), Շինարար (05.11.2013), Ուլուանա (05.11.2013), Ռուֆուս (05.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ