ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ժողովուրդ, իսկ դուք գիտե՞ք anikoյի տարիքը, որ խորհուրդներ եք տալի՞ս: Կարող ա, anikoն, 16-17 տարեկան երիտասարդ աղջիկ է, սիրահարվել է, ինչը հաճախ պատահող երևույթ է, երիտասարդ աղջիկների մոտ: Ամեն դեպքում, ես կարևոր եմ համարում, որ խորհուրդ հարցնողները նշեն իրենց տարիքը:
Հարգելի aniko, ես մի քանի հարց ունեմ, բայց եթե չես ուզում այստեղ պատասխանել, կարող ես նաև քո մտքում պատասխանել, գուցե այդ պատասխանները քեզ կօգնեն ճիշտ կողմնորոշվելու: Դու համոզվա՞ծ ես, քո զգացմունքների մեջ, դու գիտե՞ս և արդյո՞ք համոզվա՞ծ ես, որ այդ տղամարդն իրոք սիրում է քեզ, դու նախքան սիրահարվելդ, ինչպ՞իսի հոգեվիճակում ես եղել:
Չգիտեմ, թե այդ տղամարդն, որ «տեսակի» տղամարդկանց դասին է պատկանում: Համարձակ տի՞պ է, թեթև սոլիկ տի՞պ է, (որը ժամանակավոր ուզում է քեզ իրենով անել): Մանյակ տղամարդկանցի՞ց է, (որն ամեն ինչ անում է, սեռական կապեր ունենալու, իր հաճույքները բավարարելու համար): Դու երբեվև մտածել ես, այս ամենի մասի՞ն:
Իմ կարծիքով, դու այս իրավիճակում, բավականին զգոն պետք է լինես, և ո՛չ միայն շարժվես սրտիտ թելադրանքով, այլ նաև ուղեղով, որ հետագայում չհայտնվես վատ հոգեվիճակում: Եթե այդ ամուսնացած տղամարդն, իրո՞ք սիրում է քեզ, համարձակ և կայացած տղամարդ է, ապա նա, ամեն ինչ կանի, (կբաժանվի էլ իր կնոջից, հաշվի էլ չի առնի հասարակության կարծիքը) որ հասնի քեզ: Իսկ եթե սիրելով հանդերձ, ո՛չ մի քայլի չդիմի, ուրեմն՝ նա արժանի չէ քեզ, սա իմ կարծիքն էր:![]()
Վերջին խմբագրող՝ erexa: 30.01.2012, 04:16:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Ariadna (30.01.2012)
Իսկ սիրո մեջ ամե՛ն սկիզբ միշտ տարբեր է։
Վերջն է նույնը։
Վերջն է նման։
Սակայն մե՜զ ինչ վերջը սիրո։
Վերջի մասին թող մտածի վերջացողը։
Մերն սկիզբն է:
Բաժանված տղամարդը ազատ մարդ է համարվում,իսկ բաժանված կինը`լքված:Կանանց մոտ մեծ նվաճումներ ունեցող տղամարդուն ՏՂԱՄԱՐԴ են համարում,տղամարդկանց մոտ նվաճումներ ունեցող կնոջը`բ*զ:Իհարկե տղամարդկանց տեսակետից ավելի հետաքրքիր է նայել իրավիճակին,բայց եկեք չմոռանանք,որ կանայք ավելի զգացմունքային են ու հարաբերության մեջ մտնելուց առաջ անպայման պիտի մտածեն հետևանքների մասին:Ես դա ինքնապաշտպանություն եմ համարում,դուք համարեք սառը հաշվարկ:
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Մին գրածներիցդ շատերի հետ եմ համամիտ, ու էստեղ ում շնորհակալություն եմ հայտնել, իրանց հետ էլ եմ համամիտ:
Մենակ թե, էստեղ նկատեցի վատ վերաբերմունք սիրուհի բառի հանդեպ, իսկ աշխարհի մեծագույն կանանցից շատերը հենց սիրուհի են եղել: Ու բացի դրանից ով է ասել, որ սիրուհին պարտադիր ուզում է ընտանիք քանդել, գուցե սիրուհին հեչ էլ ընտանիք քանդելու մտքեր չունի, սիրում է, ու ուղղակի երջանիկ է էդ տղամարդու կողքին: Իսկ հասարակությունը թող գրողի ծոցը գնա, երբ որ կինը ապրելու միջոց ու աշխատանք չունենա, հասարակությունը չէ որ իրա կողքին կլինի ու կօգնի` գուցե օրինակս չափազանց կոպիտ էր, կլինի սիրած տղամարդը` թեկուզ ամուսնացած:
Մեզնից ոչ մեկ չգիտի վաղը ում կսիրահարվի, ու ինչերի պատրաստ կլինի հանուն էդ սիրո: Ու մեկ էլ թե կանայք, թե տղամարդիկ տարբեր են, ինչի եք բոլորին մի գծով չափում, կարող է մի զույգի համար վերջը լավ լինի, են մյուսի համար վատ: Մեզնից ոչ մեկ ապահովագրված չէ ոչնչից, ու հուսով եմ, ամեն դեպքում գոնե մեկ-մեկ սերն ու արդարությունը կհաղթի(Էս ինչ էլ լիրիկական զեղումներ են մոտս` աչքիս սիրահարվել եմ):
Հա մեկ էլ գուցե տարիքիս պատճառով եմ էսպես մտածում, չգիտեմ:![]()
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Quyr Qery ջան էլի թքած ,(ավելի կեղտոտ բան ,քան հասարակության կարծիքն է ես դեռ չեմ հանդիպել)հարցն այստեղ մյուսների կարծիքը չի,այլ սիրուհու կարգավիճակով անարդյունք կորցրած տարիների ու խորտակված երազների:Տղամարդն իր տունն ու տեղը կունենա,երեխաներ ու ձեռքի հետ էլ ժամանակն աղվոր անցկացնելու մշտական,իսկ սիրուհին ինչ է ունենալու այդ ընթացքում?Հետո արի տուն չքանդելու մտադրությունը մի քիչ խուրդենք:Էլ ինչպես են տուն քանդում?Ասենք կինն իմանում է ամուսնու սիրուհու մասին,ինչով դա պատճառ չի ընտանիքի քայքայման համար?Համամիտ եմ ,կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել,յուրաքանչյուրս կարող ենք սիրահարվել ու այդ սիրո համար ցանկացած խենթությանը պատրաստ լինել,չմոռանալով իհարկե հետևանքների մասին:Բայց դա արդեն ուրիշ թեմա է:Ասենք ինչի ենք ընդունակ հանուն սիրո եթե լիներ թեման,ես էլ կգրեի,որ պատրաստ եմ ամեն ինչի,բայց հաստատ կգիտակցեի ,որ կգա ժամը հատուցման:Հենց դա եմ ուզում հասկացրած լինել,չափազանց թանկ գնով ենք վճարում այդ ինքնամոռաց զգացմունքների համար:aniko-ի դեպքում ինչ կարիք կա հոգին պղտորել նման ապրումներով,երբ թեկուզ դժվարությամբ,բայց դեռ ի վիճակի է խուսափել նման իրավիճակներից?
Հա ջանա,փոքրի նման ես մտածում,որովհետև քո ամուսնու մասին չի գնում խոսքը,այլ ուրիշի:Ինչքանով XXL կտրամաբանեիր,եթե լսեիր ամուսնուդ սիրուհու մասին?
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Չեմ կարդացել բոլոր գրառումները, բայց թեմայի վերնագիրը ջանս քոր գցեց: Սիրում եմ սենց էքստրեմալ իրավիճակներ:
Թեմայի վերնագրի հեղինակ ջան, իմ կարծիքով «սիրահարվելուդ» պատճառը ոչ այն է, քան ինչ-որ ֆանտազիա, այն էլ՝ գժոտ ու վտանգավոր: Բոլորս էլ ունենք ինչ-ինչ տեսակի սեքսուալ ֆանտազիաներ: Մեկը սիրում է, որ իրեն կապեն մահճակալի ճաղերից, մյուսը սիրում է անխնա ճիպոտահարվել, էն մեկը կտտել, հաջորդը՝ շան նման քութիկ լամիշ լինել ու ձեռ ու ոտ լպստել, և այլն: Դրանք զուտ պատկերացումներ են, որոնք շատ անգամ, երկրի մշակույթի, խառնվածքի, դաստիարակության և այլ հանգամանքերի պատճառով, կամ իրականցվում են, կամ մնում է տվյալ ֆանտազիոռի մեջ մտքերում, որպես տաբու չեն իրականցվում ու ժամանկի ընթացքում հօդս ցնդում: Միգուցե քո իրավիճակում էլ է էդպես: Միգուցե ինչ-որ գրականություն ես ժամանակին կարդացել, միգուցե ֆիլմ ես դիտել, որը տպավորվել է ենթագիտակցությանդ մեջ ու ինչ-որ կերպ ցանկանում ես իրականցնել: Ու հանգամանքերի բերումով հանդիպել ես քո երևակայած հերոսին և ցանկանում ես ի կատար ածել ցանկությունդ:
Օրինակը իմ վրա բերեմ, որ շատ չնեղվես: Հիմա ես էլ հազար ու մի ֆանտազիաներ ունեմ, բայց չեմ կարծում, որ պրակտկայում երբևէ հնարավոր է դրանց իրականացնելը: Նույնիսկ ամենալավ ու ամենագաղտնապահ մեկին էլ հանդիպեմ, դրանք երբեք չեմ իրականացնի, որովհետև դրանք ավելի քան անձնական են, ավելի քան իմն են: Նման դեպքերում խորհուրդ տալ չեմ սիրում, բայց կարծում եմ՝ որոշակի գրառումներ, այդ թվում իմը, եթե կարդաս, միգուցե կփոխես հայացքներդ, միգուցե, տեսնելով որ մարդիկ այլ կերպ են մտածում սույն իրավիճակի մասին, դու էլ փորձես այլ կերպ վարվել:
Քեզ ամենայն բարիք եմ ցանկանում, անշառ ու անփորձանք կյանք: Ցանկությունդ էլ թող մնա չիրականցված ֆանտազիա: Ոչի´նչ:
Փորձիր սիրահարվել ազապ մեկին ու այդ ազապ մեկի համար պայքարդ տար: Արգելված պտուղը քաղցր բան է, բայց դրանք համտեսելոց հետո շատ անգամ մարդիկ զգում են, որ չարժեր: Եսի՞մ:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
***
Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 30.01.2012, 17:15:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Մին դեմք եսՄին ես մենակ մի բան եմ հասկանում, որ եթե մարդ մի բան չի ուզում` չի անում, եթե ընտրել են սիրուհու կարգավիճակը, ուրեմն իրանց ձեռ է տվել:
Ասենք դու պատրաստ ես հանուն իրա էդ կարգավիճակին, չես մտածում հետագայի ու հասարակության մասին, երջանիկ ես, ու պրծ: Կարող է մի օր փոշմանես, կարող է և չէ, մի օր կգտնես քոնին ու իրան բաց կթողնես, կամ ինքը` քեզ: Ում դուր կգար, որ իրա ամուսինը սիրուհի ունենար, ոչ թե անկապ ընկերներով մի անգամ լեվի գնալ, այլ հեց սիրուհի, եթե սիրուհի ունի, պիտի պատճառները սկզբից իմ մեջ փնտրեմ, հետո դուրս գամ էդ իմ սահմաններից, կամ ես, կամ սիրուհին, եթե ինքը սիրուհուն է ընտրում, միակ մեղավորը սիրուհին չէ:
Մենակ թե էս ամենը ես ընդհանուր եմ ասում, իսկ այ aniko-ին, ես ասելու բան չունեմ, որտև իրա տարիքը չգիտեմ, ու հեչ էլ կողմ չեմ, որ գնա էդ մարդուն սեր խոստովանի, ուրիշ բան եթե էդ մարդը իրանով հետաքրքված լիներ, կամ ընտանիքում` դժբախտ:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
aniko ջան, մի հին անեկդոտ հիշեցի՝ մի երիտասարդ հարցնում է Մոցարտին թե ինչպես երաժշտություն գրի, Մոցարտը հարցնում է.
-Քանի՞ տարեկան ես…
-Քսաներկու
-Դեռ շուտ է…
-Մաեստրո, բայց դուք 10 տարեկանում արդեն գրում էիք…
-Այո, սակայն ես ոչ ոքի չէի հարցնում ինչպես գրել…
Հենց որ արդեն չի լինի մեկը, որի կարծիքը քեզ հետաքրքրում է, սիրիր այդ տղամարդուն
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 30.01.2012, 18:08:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Ցավալի ա, բայց փաստ, որ կյանքը միայն զգացմունքների վրա չի կառուցվում։ Զգացմունքայինի հետ հավասար գոյություն ունեն տրամաբանությունը, դատողությունը, հաշվենկատությունը և այլն։ Ու էն պարագայում, որտեղ քո միակ հավատարիմ ընկերդ կարող էլ լինել միմիայն սառը տրամաբանությունդ, վստահել զգացմունքներին, ըստ ինձ, առնվազն անխոհեմություն ա։ Կյանքը ոչ վարդագույն ա, ոչ էլ գորշ մոխրագույն։ Ամեն մարդ ինքն ա իր «ճաշակով» գունավորում կյանքը, որտեղ պարտադիր առկա են թե տաք, և թե սառը գույները։
Հ.Գ. Սրտին վստահելու պահով մի «անեկդոտ»...
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ամենաճիշտը մամայիցդ ու պապայիցդ հարցնելն ա… իրանք քեզ ճիշտը կասեն…
Շատ զգացմունքային էր, մի պահ անգամ 17-րդ դարը պատկերացրի, մինչև կրունկենր ձգվող զգեստներով կանանց, գլուխները փակ և պապայի ու մամայի պայմանավորվածությամբ ստեղծվող ընտանիքներ:
Ես կարծում էի, գոնե Երևանը վաղուց թևակոխել է այդ ժամանակահատվածը, բայց չէ, եթե սենց մտածողներ կան ուրեմն դեռ դոփում ենք տեղում:
Հիմա ասեմ թե ես ոնց եմ մեկնաբանում ու հասկանում Ձեր նկարագրածը:
Կայացած ու խելացի կնոջը բ*զ համարողը ինքնա Բ*Զ ամենամեծ տառերով, իմ շրջապատում շատ կան այդպիսի կանայք ու աղջիկներ, մեկը տենց բան ասի դիակը կփռեմ, էդ առաջին:
Ամուսնալուծված կինը, նամանավանդ այն դեպքում, երբ ինքն է գնացել այդ քայլին ուժեղ է ցակնացած կնոջից,ամենաուժեղ կինն է նա ավելի ուժեղ նրանից, ով չի հանդգնում այդ քայլին գնալ և լացում է վերմակի տակ կուլ տալով ու իմանալով ամուսնու կեղտերի մասին, հաաաաա հեսա կասեք ընտանիքնա պահում, հաաաաաա, թող պահի պահի, բալքի վերջում Նոբելյան մրցանակ կտան: Լավ էլի, մի հատ նայեք մեր շուրջը... ես երկրորդ:
Ամուսնալուծված տղամարդը հեչ էլ ազատ չի, ու եթե նրա կողքի կինը խելացի լինի ու Ձեր ասած հաշվարկն իմանա, անպայման կիմանա ու կպարզի ով է իր կողքի տղամարդը, հենց դրանում է այդ հաշվարկը, որին դեմ չեմ, իհարկե խելացի կինը միշտ էլ պիտի հաշվարկ անի, քանզի կանայք զգացմունքային են և ավելի ծանր են տանում կորուստը, տղամարդը կարող է ընկերանալ օղու հետ և ցավը խեղդել օղիյով կամ մի գիշերային թիթեռնիկով, բայց կինը ավելի ինքնամփոփ է տանում այդ երևույթները...
Վերջին խմբագրող՝ keyboard: 30.01.2012, 22:12:
keyboard Կայացած ու խելացի կնոջը ով բան ասեց,որ դու էլ էդպես բորբոքվեցիր?Բորբոքվելուց կամ հեգնելուց առաջ մի անգամ էլ կարդա գրածս :Իմ կամ քո հայացքները էստեղ ոչ մի դեր չեն խաղում:Անձամբ իմ կարծիքը այնքան էլ չի տարբերվում քոնից ու, եթե նկատել ես ,որոշ գրառումներիդ ես էլ եմ շնորհակալություն հայտնել,ասել կուզի համաձայնվել եմ գրածիդ:ՈՒզենք չուզենք արուները պարծենում են նույնիսկ իրենց չունեցած էգերի համար,իսկ տեսել ես որևէ կնոջը նույն առիթով պարծենալուց?Մինչև դիակ փռելն ու մեծատառով Բ*Զ հանելդ բավականին հետաքրիր տպավորություն էին թողնում գրառումներդ:Շուրջդ նայիր,էլի եմ ասում ,իմ ու քո կարծիքը դեր չի խաղում,միթե կարծում ես ,որ քո մտերիմների ու սիրելիների մեջ չեն գտնվի նման կարծիք ունեցողներ?
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Ցանկացած ուժեղ կին ,կկարողանա իր կողքին պահել սեփական ամուսնուն , կարծում եմ այդպիսի կանայք ավելի ուժեղ են քան ամուսնալուծվածները:
Հետո Մինան ոչ թե ամունալուծվածներին բ-զ անվանեց , այլ տղամարդկանց հետ որոշակի հաջողությունների հասած կանանց: Իհարկե, երբ տղամարդը օրը մեջ մեկի հետ քնումա դա <<ֆանտաստիկա >>, իսկ երբ կիննա օրը մեջ մեկի հետ քնում , դա իհարկե բ-զությունա , հա քնելը էտքան էլ պարտադիր չի ...
Ինձնից վերև միայն երկինք
Ժողովուրդ ջան, Մինան ոչ մեկին բոզ չի անվանել: Նա ընդամենն ասել ա, որ հասարակությունը կնոջը բոզ ա համարում, երբ նա տղամարդու պես անկողնային հաջողոթյուններ է ունենում, ի տարբերություն տղամարկանց, որոնց նույն հասարակությունը նույն երևույթի համար համարում է ՏՂԱմարդ:
Ինչ-որ բան սխալ ա՞ ասում, կարող ա՞ տենց չի համարվում:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 31.01.2012, 03:19:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ