User Tag List

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 150 հատից

Թեմա: Սիրահարվել ամուսնացած տղամարդուն

  1. #61
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց ասեմ… Շատ կանայք երազում են սիրել ու սիրված լինել իրենց կյանքի ու հոգու միակի ու անկրկնելիի կողմից, ամուսնանալ նրա հետ, ունենալ երեխաներ ու ընտանեկան երջանկություն: Սա՝ մեծ մասամբ: Ու էս տեսակ կանանց դեպքում մահվանից ավելի ծանր բան է ինչ-որ մեկի կողմից «օգտագործվելը», «զապաս» լինելը, սիրուհի լինելը…
    Բայց նաև, իհարկե, կան այնպիսիք, ում լրիվ կբավարարի նաև սիրուհու դերը, ու իրենք կարող են դրանից երջանկություն քամել: Ու ես բնավ չեմ ասում, թե նրանք «լավը չեն»: Մարդու տեսակ է:

    Ես ընդվզում եմ այն դեպքի դեմ, երբ նկարագրածս առաջին տեսակին պատկանող կինն է ուզում լինել մի մարդու կողքի, ով երբեք իրեն իր ուզածը չի տալու:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (30.01.2012), Լուսաբեր (30.01.2012), Նաիրուհի (30.01.2012)

  3. #62
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սիրում է, ապա չէ: Հեշտ չէ նաև տղամարդու համար:
    Համեմատաբար հեշտ նկատի ունեմ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #63
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
    way ջան լրիվ կիսում եմ կարծիք-ուտոպիադ,ես էլ էի փոքր ժամանակ քեզ պես մտածում,բայց մարդ արարածն այնպես է ստեղծված,որ յոթը տարին մի անգամ պիտի(ամենաուշը) զուգընկերոջը(ուհուն)թարմացնի քո ասած լճացումից խուսափելու համար:Ինչքան էլ իդեալական հարաբերություններ ունենան սկզբում,միևնույն է գալիս է պահը լճացման կամ մեկը մյուսին ընտելանալու վիճակին:Վատ չէր լինի իհարկե ամեն յոթ տարին մեկ ...թարմացնեինք մեր "ճահճացած հարաբերությունները",բայց ...Ինչպես հասկանում ես ամեն ինչ չափի մեջ է հնարավոր կամ գեղեցիկ,ընդունելի:Ընտրիր գրածս որևէ տարբերակն ու համակերպվիր ջանա:
    Յոթ տարին մեկ??? Այդքան ուշ-ուշ??? Թարմացումների հարկավոր են առնվազն երեք տարին մեկ :

    Սա իհարկե կատակ Մինա ջան, միայն մի բան ասեմ… Արդեն բավական երկար ժամանակ է, որ ոչ մի հարցում ինձ չեմ կանգնեցնում ընդամենը երկու տարբերակների միջև ընտրության առջև: Ինձ չեմ սահմանափակում: Տարբերակներն ու ելքերը մեր պատկերացրածից էլ շատ են, միայն պետք է համարձակություն ունենալ նայել, հետո տեսնել ու երկու այդքան համարձակություն քեզ չգոհացնող իրավիճակը ըստ ցանկության փոխելու համար:
    Հուսով եմ, միշտ էլ այս մոտեցմամբ կառաջնորդվեմ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2012), keyboard (30.01.2012), Quyr Qery (30.01.2012), Սելավի (30.01.2012)

  6. #64
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա ուղղակի խոսել է Ձեր կողքին, դուք էլ խղճացել եք նրան, բայց ասեմ Ձեզ, նրանից երջանիկ մարդ չկա աշխարհում, երբ այդ տոներից հետո, նրա տղամարդը մի թոռոմած վարդ ձեռքին գնում է նրա տուն և նրանք միասին մի քանի ժամ են անցկացնում, ինչը ծածկում է այդ 10 տարին....
    Նորմալ մարդու դեպքում էդպիսի բան հնարավոր չէ: Կարծում եմ՝ Lem-ի նշած կինը իմ պատկերացումների նորմալ մարդկանցից է:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 30.01.2012, 01:50:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lem (30.01.2012)

  8. #65
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի, նման դեպքերում հաճախ հենց ինքդ քեզ ու քո զգացմունքները հարգելու համար է լավ ընտրել ամուսնացած մարդուց հեռու մնալու տարբերակը: Դա անձի որոշումն է, ուղղակի համընկնում է «հասարակության որոշած ստանդարտին»:

    Համ էլ, dvgray և Սելավի, ինչ ուզում եք ասեք, թեկուզ համարեք, որ պրիմիտիվ եմ, կյանքից բան չեմ հասկանում, կամ ինչ, բայց… մեկ ա, տղամարդիկ չեն հասկանա նյուանսները, իրենց համար հեշտ է: Նույնիսկ եթե դիտարկենք հակառակը՝ երբ տղան է սիրահարվել ամուսնացած կնոջ, էլի տղայի համար ավելի հեշտ է, քան կնոջ:
    Նյունսները ավելի քան հասկանալի են, երբ սիրուհու կարգավիճակում է կինը, նրա համար ամեն ինչ արգելված է` փողոցում թևանցուկ քայլել, ուղղակի զբոսնել, կամ գիշերն արթնանալ ու հոտ քաշել սիրած տղամարդու մազերից, կամ զգալ նրա ջերմությունն ու շունչը: Բերածս օրինակները գուցե նյութական են, բայց կարևոր, չնայած հոգեբանական ֆակտորն ավելի մեծ է, պետք է հասկանալ և գիտակցել, որ քո սիրած տղամարդը քնում է ուրիշ կնոջ կողքին երբ դու մենակ ես քո սառը ու դատարկ անկողնում:
    Միանշանակ, ոչ բոլորն են կարող անցնել սրա միջով, բայց միևնույնն է, կան մարդիկ` աղջիկներ, տղաներ, ում համար, այդ ամենն ընդունելի է ու կրկնվեմ նրանք իրենց սիրած տղամարդու/կնոջ հետ անցկացրած մի քանի ժամով, ծածկում են բոլոր վերը թվարկածները...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (30.01.2012)

  10. #66
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմալ մարդու դեպքում էդպիսի բան հնարավոր չէ: Կարծում եմ՝ Լեմ-ի նշած կինը իմ պատկերացումների նորմալ մարդկանցից է:
    Ձեռքերս վեր եմ պարզում, բացատրեք խնդրեմ Ձեր նկարագրած ՆՈՐՄԱԼ մարդու պահվածքը...

  11. #67
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Agni (30.01.2012)

  13. #68
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    "թեթև նայել" ՞՞՞… հետաքրքիր է
    ինչն՞ է արատավոր, ինչու՞… համողված՞ ես: կարող՞ ես ապացուցել , ցույց տալ այդ "արատը" : ինչն՞ է արատ, սերը՞:
    իսկ եթե քո ասածով պարզացնենք, ապա տակը մնում է միայն սերը, կիրքը…
    կիրքը արատ՞ է թերևս, հայկական քաղքենիական համակարգի սյուներից մեկն էլ կրքի արատավոր լինելու պոստուլատն է …
    ես բան չունեմ քո արժեքային համակարգի հանդեպ, ու հավատա, որ չեմ համարում "արատավոր", որ դու կազմավորված ընտանիքը գերադասում ես , քան "նորաթուխ" սերը:

    իսկ ընդանուր առմամբ, սա այն դեպքը է, երբ մատրիցան լուծում չունի: մաթեմաթիկական: ու …
    ու այստեղ արդեն լինում են հաղթողներ ու պարտվողներ: ու երբեմն նաև լինում են շատ անսպասելի հաղթանակներ:
    վախը… հայկական շարժիչի վառելիքը…
    Ես արատավոր երևույթ եմ համարում ուրիշի ընտանիք քանդելը: Եթե կա մարդ որ դրան նորմալա նայում, ինչ ասեմ? Ստեղ պահեք ես իջնեմ , ես ձեր հետ չեմ գալիս: Մնաք բարով

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lem (30.01.2012)

  15. #69
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ ա, տղամարդիկ չեն հասկանա նյուանսները, իրենց համար հեշտ է: Նույնիսկ եթե դիտարկենք հակառակը՝ երբ տղան է սիրահարվել ամուսնացած կնոջ, էլի տղայի համար ավելի հեշտ է, քան կնոջ:
    բայց
    կարծեմ այդ "նյուանսների" լավագույն հասկացող-նկարագրողները երբևէ եղել են հենց տղամարդիկ - Շեքսպիր... և այլն
    իսկ "հասարակ" մահկանացուներից առումով: կինը շատ ա ձգտում "սեփականացնել": այ դա է հենց "նյուանսը"; ու էտ սեփականացման ճանապարհին եմ կուտակված լրիվ "նյուանսները": երբ որ չունես "սեփականություն", չունես նաև "կորուստ" ...
    իսկ ավելի հեշտ է թե դժվար է???
    կարծում եմ որ տղան ավելի ծանր է "տանում' սերը, քան "կինը-աղջիկը"; ապացուց որպես բերեմ միայն այն փաստը, որ լավագույն պոետների բացարձակ գերակշիռը տղամարդիկ են
    :
    կարող է և ընտանիքի համար լավ է , որ կինը "հաշվարկող է", բայց դրանից շատ է տուժում անհատը, նախ և առաջ հենց այդ կինը;
    Վերջին խմբագրող՝ dvgray: 30.01.2012, 02:00:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2012), E-la Via (30.01.2012), Katka (30.01.2012), keyboard (30.01.2012), Quyr Qery (30.01.2012), Սելավի (30.01.2012)

  17. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնաք բարով
    շատ ափսոս: չէի ցանկանա այդքան շուտ իրար "մնաս բարով" անեինք
    սակայն… կարծես թե ես խոսում էի սիրո մասին, և ոչ թե դրա հետևանքների

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (30.01.2012)

  19. #71
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արատավոր երևույթ եմ համարում ուրիշի ընտանիք քանդելը: Եթե կա մարդ որ դրան նորմալա նայում, ինչ ասեմ? Ստեղ պահեք ես իջնեմ , ես ձեր հետ չեմ գալիս: Մնաք բարով
    Ընտանիք քանդելու համար, բավականին ուղեղ ու գրագիտություն է պետք, ինչը սիրուհու պարագայում այնքան էլ արդիական չէ, քանզի ընտանիք քանդել ցանկացող կինը միանշանակ գնում է անգիտակից քայլի, պահանջել որ տղամարդը բաժանվի իր կնոջից ու լինի քո կողքին միամտություն է, ինչով ես վստահ, որ վաղը քեզնից ավելի խելացին, երիտասարդն ու սեքսուալը քեզնից չի խլի քո ունեցածը, դրա համար հիմնականում այդ քայլին գնում են իրենք իրենց կառավարել չկարողացող մարդիկ, ում մոտ հիվանդագին ցանկություն է դառնում հասնել դրան:
    Սակայն Dv-ի գրածը ամենևին չի քարոզում ընտանիք քանդելու գաղափարը, ուղղակի կան մարդիկ ում համար ավելի արժեքավոր է ունենալ ընտանիք առանց սիրո, առանց կրքի,առանց որևէ զգացմունքի, միայն նրա համար ունենալ այդ ընտանիքը, որ հասարակությունն ու շրջապատը քեզ գովի, որ դու իսկական հայ օջախի տղամարդ ես, քո ցավը տանեմ, մեկ այլ լրիվ բանա ավելի արժեքավոր ու երջանիկ համարել այն, որ երբ մի երևեույթ սպառում է իրեն, պետք է այն կամ նորից ստեղծել կամ քայլ անել դա պահելու համար:
    dvgray եթե սխալ մեկնաբանեցի, ներող, ես տենց հասկացա:
    Հասարակ թվաբանություն 3 մարդ, ամուսին, կին, սիրուհի:
    Ամուսինը չի սիրում կնոջը, կինը դժբախտ է անգամ լինելով ընտանիքում, քանզի կնոջ համար չկա ավելի վատ բան քան Չսիրված լինելը, ամուսինը սիրում է սիրուհուն և արդյունքում սժբախտ են 3 հոգի:
    Ելք, ամուսինը լքում է կնոջը և միանում սիրուհուն, դժբախտ է մեկը, երջանիկ ` երկուսը:
    Դե իհարկե կատակը չհանեք գրածիցս, բայց կյանքւմ հիմնականում այդպես էլ լինում է:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2012), dvgray (30.01.2012), E-la Via (30.01.2012), Quyr Qery (30.01.2012), Սելավի (30.01.2012)

  21. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ ափսոս: չէի ցանկանա այդքան շուտ իրար "մնաս բարով" անեինք
    սակայն… կարծես թե ես խոսում էի սիրո մասին, և ոչ թե դրա հետևանքների
    սիրո հետևով ծնված ընտանիքը արդյոք չունի իրա "արատավոր" երևույթները ?... օրինակ տարաբնույթ ելքերով աբորտները, որոնք ըստ էության մարդասպանություններ են, բռնությունները կնոջ հանդեպ, սկսած սեռականից ու ծեծից մինչև հոգեբանական ... ու սրանք համատարած են; կարելի է ասել, որ այսպիսի դեպքերը ավելի շատ են, քան ոչ բռնությաբ դետքերը; մանավանդ Հայաստանում;
    բայց կարծես թե ոչ մեկը չի համարում, որ ամուսնությունը "արատավոր' պրակտիկա է

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (30.01.2012)

  23. #73
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, ես չեմ սիրում պոնչիկ և չեմ ուտում պոնչիկ, անգամ եթե գրպանումս միայն 80 դրամ է, իսկ ես այքան սոված եմ, որ նւոյնիսկ սառնարանի հացի փշրանքներն եմ ուտում:
    Օրինակս կոպիտ է, բայց հաստատ տեղին է, ինչպես կարելի է 10 տարի ապրել ու ասել, որ երջանիկ չեմ ու այդպես շարունակե, հոգնել կարելի է դրանից անգամ, էլ ինչ սեր կամ կիրք, գրողը տանի ինչու ես պիտի ապրեմ մեկի համար, ով չի ուզում գոնե ցույց տալ, որ ապրում է իմ համար, հա կարող եմ 1,2,3 լավ 4 տարի ինքնախաբեությամբ ապրել, բայց 10?????? 10 տարի, դուք մի ամբողջ կյանք եք նկարագրում:
    Լավ էլի, որ երջանիկ չլիներ Ձեր ասած, չէր մնա այսքան ժամանակ այդ վիճակում, համոզված եմ, ուղղակի Ձեր և իր երջանկությամ մասին պատկերացումները շաաաաաատ հեռու են իրարից:
    Նա ուղղակի խոսել է Ձեր կողքին, դուք էլ խղճացել եք նրան, բայց ասեմ Ձեզ, նրանից երջանիկ մարդ չկա աշխարհում, երբ այդ տոներից հետո, նրա տղամարդը մի թոռոմած վարդ ձեռքին գնում է նրա տուն և նրանք միասին մի քանի ժամ են անցկացնում, ինչը ծածկում է այդ 10 տարին....
    Էնքան հետաքրքիր է, թե ոնց եք բոլորովին անծանոթ մարդկանց մասին վստահ եզրակացություններ անում՝ թառամած վարդերի պարգեւած հիացմունքի, երջանկության պատկերացումների տարբերության մասին... 10 տարին իրոք ահռելի ժամանակ է: Ես հատուկ նշել էի տղամարդու՝ բաժանվելու խոստումի մասին, այնպես որ նրա կողքին մնալու շարժառիթը երջանկություն չի եղել հաստատ, այլ հույսը՝ որ երջանիկ կլինի:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (30.01.2012)

  25. #74
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lem-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան հետաքրքիր է, թե ոնց եք բոլորովին անծանոթ մարդկանց մասին վստահ եզրակացություններ անում՝ թառամած վարդերի պարգեւած հիացմունքի, երջանկության պատկերացումների տարբերության մասին... 10 տարին իրոք ահռելի ժամանակ է: Ես հատուկ նշել էի տղամարդու՝ բաժանվելու խոստումի մասին, այնպես որ նրա կողքին մնալու շարժառիթը երջանկություն չի եղել հաստատ, այլ հույսը՝ որ երջանիկ կլինի:
    Օրինակներս Ձեր կոլլեգային մի վերագրեք ու ես նկարագրել եմ ընդհանուր դեպք: Ես եզրակացություններ չեմ անում մարդկանց մասին, ես եզրակացություն եմ անում երևույթի մասին, ասեմ ավելին եզրակացություն չի` կարծիքա, ես տենց եմ մտածում ու վստահ եմ, որ տենցա, իմ համար տենցա:Անցնեմ առաջ:
    Գիտեք? կյանում, բոլոր իրավիճակներում կա ինչ-որ բանի հասնելու ցանկություն, որին տրամադրվումա ժամանակ ու ցանկություն, լինում են դեպքեր, որբ ժամանակդ չի բավականացնում հասնես ուզածիդ, երկարաձգում ես եդ ժամանակը, բայց դրանից հետո գալիսա մի պահ, որ սկսում ես գիտակցել, որ ժամանակը երկարացնելն արդեն իմաստալից չի ու կտրուկ քայլլ պիտի կատարես. կա'մ թողնես կիսատ ու էլ չանդրադառնաս դրան, կա'մ թեկուզ կիսատ պահես գիտակցելով, որ ժամանակդ իզուր անցնումա, բայց էդ նպատակը քո համար ավելի կարևորա ու դա դառնում ա ապրելակերպ, իսկ 10 տարի նման կերպ ապրել, հավատացեք, Ձեր կոլլեգան իմ և շատերի համար եզակի մարդա ում հնարավորա եղել խաբել:
    Մի բան էլ ավելացնեմ, ես չեմ խաբվում, եթե չեմ ուզում

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.01.2012), Quyr Qery (30.01.2012)

  27. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի աղջիկ ամեն անգամ քնելուց առաջ, ստուգումա իր մահճակալի տակը, որ տեսնի՝ չի՞ հայտնվել արդյոք ինչ որ տղամարդ իր կյանքում:Այդպես տաս տարի: Տաս տարի հետո նա գնում է երկրորդ մահճակալը, որպեսզի շանսերը կրկնապատկվեն:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2012), E-la Via (30.01.2012), keyboard (30.01.2012), Quyr Qery (30.01.2012)

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրահարվել դասախոսի
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 72
    Վերջինը: 23.11.2017, 21:35
  2. Ի՞նչ կարելի է նվիրել տղամարդուն
    Հեղինակ՝ aniko, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 15.12.2013, 22:58
  3. Ես սիրահարվել եմ...
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.09.2013, 22:02
  4. Սիրահարվել և սիրել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 29.06.2011, 11:01
  5. Ո՞վ է ամուսնացած
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.01.2009, 18:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •