User Tag List

Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 150 հատից

Թեմա: Սիրահարվել ամուսնացած տղամարդուն

  1. #31
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեկադա ջան, ես միայն այս դեպքի մասին չէի խոսում, այլ ընդհանրապես: Իհարկե թեման aniko -ն է բացել իր խնդրի համար, բայց դե կարելի է և ընդհանուր երևույթի մասին էլ խոսել, այնպես չէ՞:
    Իհարկե կարելի է: Եթե բաժանված են ցանկացած մարդ իրավունք ունի փորձել երկրորդ անգամ, անկախ նրանից ինչքան ծանր «բեռ» ունի իր հետ: Բայց եթե կա ընտանիք, էտ դեպքում միակ լավ տարբերակը դա մոռանալն ա, որովհետև քանդել քոնը ստղեծելու համար ամենստոր քայլն ա: Կներեք եթե կոպիտ ստացվեց: Ես չեմ ընդունում, որ ասում են չեն բաժանվել երեխեքի կամ շատ չգիտեմ ինչերի համար: Չկա տենց բան: Իսկ եթե չբաժանվելով հանդերձ պիտի հարաբերություններ պահպանեն ու զարգացնեն դա ավելի վատ հետևանք կունենա, առաջին հերթին աղջկա համար: Ի վերջո ինքը կարա հայտնվի լյոխկայա դաբիչիյա կարգավիճակում: Կներեք որ կոպիտ ա լինում, բայց ես խորհուրդ կտայի աղջկան հեռու մնալ: Մոռանալ ավելի հեշտ ա քան կորցրածը հետ բերելը: Կարծում եմ կհասկանա:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.01.2012), Lem (29.01.2012), Կարնո Սոսե (30.01.2012), Մինա (29.01.2012), ՆանՍ (29.01.2012)

  3. #32
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե կարելի է: Եթե բաժանված են ցանկացած մարդ իրավունք ունի փորձել երկրորդ անգամ, անկախ նրանից ինչքան ծանր «բեռ» ունի իր հետ: Բայց եթե կա ընտանիք, էտ դեպքում միակ լավ տարբերակը դա մոռանալն ա, որովհետև քանդել քոնը ստղեծելու համար ամենստոր քայլն ա: Կներեք եթե կոպիտ ստացվեց: Ես չեմ ընդունում, որ ասում են չեն բաժանվել երեխեքի կամ շատ չգիտեմ ինչերի համար: Չկա տենց բան: Իսկ եթե չբաժանվելով հանդերձ պիտի հարաբերություններ պահպանեն ու զարգացնեն դա ավելի վատ հետևանք կունենա, առաջին հերթին աղջկա համար: Ի վերջո ինքը կարա հայտնվի լյոխկայա դաբիչիյա կարգավիճակում: Կներեք որ կոպիտ ա լինում, բայց ես խորհուրդ կտայի աղջկան հեռու մնալ: Մոռանալ ավելի հեշտ ա քան կորցրածը հետ բերելը: Կարծում եմ կհասկանա:
    Նշածս տողի հետ Դեկադա ջան ընդհանրապես համամիտ չեմ: Եկեք կողքի դնենք երեխաներին, չնայած որ չսիրող ամուսիններին միասին պահողը հենց երեխաներն են, մեկ էլ սպասվելիք անհարմարություններից խուսափելը:

    Եթե ամուսինների մեջ չկա արդեն սեր, թեկուզև պահպանվել է հարգանք, միմյանց նկատմամբ հոգատարություն, լավ հարաբերություններ, ու նրանցից որևէ մեկն այդ ընթացքում սիրահարվել է մեկ ուրիշի, ես չեմ գտնում չբաժանվելու, "եղածը չքանդելու" ու նորը չստեղծելու համար պատճառ : Ճահճացած հարաբերություններն ո՞ւմ է պետք: Այստեղ միայն ու միայն նորից եկող վախը կարող է ետ պահել:
    Սա դեռ մի օրինակ է: Կան և շատ այլ պատճառներ հինը քանդելու ու նորը կառուցելու համար:

    Ես այստեղ ընտանիքներ քանդելու կոչեր չեմ անում, բայց երբեք էլ համամիտ չեմ եղել, որ ընտանիքը պետք է պահել միայն ընտանքի իլլյուզիա ստեղծելու համար: Եթե զույգերից մեկն անգամ այլևս սեր չի զգում, ուրեմն ուղղակի չպեք է ամուսնությունը "խաչ" դարձնել ու ամբողջ կյանքի ընտացքում կրել:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2012), erexa (18.02.2013), Sambitbaba (20.11.2012), Սելավի (30.01.2012)

  5. #33
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեյ սերը մի օրում չի ստեղծվում ու մի օրում էլ չի կորում: Բոլոր լուրջ պատճառները մի կողմ դրած եթե մարդիկ չեն «աշխատում» իրենց վրա բնականաբար մի օր կհոգնեն իրարից: Իսկ ինչքանո՞վ պիտի համոզված լինի, որ իրենց սերը երկարելու ա: Ի՞նչ ա նշանակում ընտանիքի իլյուզիա: Ի վերջո եթե մի լավ մոնիտորինգ անեն Հայաստանում մի ահռելի տոկոս կկազմեն էն ընտանիքները, ովքեր հենց էտ «իլյուզիայով» են ապրում: Բա ի՞նչ անեն, բոլորը բաժանվե՞ն:

  6. #34
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վեյ սերը մի օրում չի ստեղծվում ու մի օրում էլ չի կորում: Բոլոր լուրջ պատճառները մի կողմ դրած եթե մարդիկ չեն «աշխատում» իրենց վրա բնականաբար մի օր կհոգնեն իրարից: Իսկ ինչքանո՞վ պիտի համոզված լինի, որ իրենց սերը երկարելու ա: Ի՞նչ ա նշանակում ընտանիքի իլյուզիա: Ի վերջո եթե մի լավ մոնիտորինգ անեն Հայաստանում մի ահռելի տոկոս կկազմեն էն ընտանիքները, ովքեր հենց էտ «իլյուզիայով» են ապրում: Բա ի՞նչ անեն, բոլորը բաժանվե՞ն:
    Իհարկե այդպես է. սերը մեկ օրում ոչ ծնվում է, ոչ էլ անհետանում: Այն պահպանելը իրոք ահռելի "աշխատանք" է պահանջում:
    Բայց լինի լավ չճանաչելու, լինի, կենցաղային խնդիրների, լինի չպայքարելու կամ հազար ու մի այլ պատճառներով՝ սերը մեծամասամբ ամուսնության ընթացքում անհետանում է: Չեմ ուզում այստեղ մանրանալ, բայց փաստն այն է, որ Հայաստանում ընտանիքների մի հատվածը կազմվել է սիրո բացակայությաամբ, մեկ այլ մաս, կարծելով սիրել է, ամուսնացել է ու շատ կարճ ժամանակ անց հասկացել, որ սխալվել է, մի այլ հատված էլ սիրով ամուսնացել է , բայց տարիների ընթացքում ընտանիքում մնացել է ամեն ինչ, բացի սիրուց: Սրանք բոլորն էլ ընտանիքի իլյուզիա են, տնազ: Միգուցե միանշանակ է հնչում, բայց տեսածիցս ելնելով եմ ասում: Իսկ այ երկարամյա սիրով փորձված ընտանիքներ շատ քիչ կարելի է հանդիպել: Հանդիպելիս էլ միանգամից զգում ես իրական ընտանիքի ու ուղղակի ստեղծելու/պահելու համար ստեղծածի տարբերությունը: Առողջ մթնոլորտ, առողջ մարդիկ, առողջ հարաբերություններ ու առողջ հոգեբանությամբ երեխաներ:

    Ասում ես բա ի՞նչ անեն, բաժանվե՞ն… Չեն բաժանվի, Դեկադա ջան, դրա համար շատ թույլ են, կախյալ, իրենք իրենց կյանքների տերը չեն ու չեն էլ կարող նման կտրուկ որոշումներ կայացնել: Դրա փոխարեն գիտես ի՞նչ են անում: Սիրեկան ու սիրուհի են պահում: Ի դեպ սիրեկան պահող կանանց թիվն էլ գնալով մեծանում է: Բայց հո ընտանիք ունեն:

    Ու հիմա պատկերացրու գտնվում են մի քանիսը, որ իրոք ուզում են նորից սկսել, նոր ընտանիք, հարաբերություններ կազմել, իրենց մեջ այնքան ուժ են գտել, որ չնայած մեծ դժվարությունների որոշել են չթաղվել այդ սարդոստայնում ու նոր ընտանիք ստեղծել: Ոչ ոք չի ասում, թե նորը իրոք երջանիկ , ավելի հաջող կլինի, բայց մարդիկ ուզում են փորձեն: Իսկ ինչի՞ չանեն: Ինչի՞ երջանիկ լինելու շանսից իրենց զրկեն: Ես նաև շատ եմ տեսել այնպիսի ընտանիքները, որոնք բաժանվել են նշանակություն չունի տղամարդու, թե կնոջ, թե սիրուհու/սիրեկանի նախաձեռնությամբ ու արժանացել նախատինքի մարդկանց կողմից, բայց որոշ ժամանակ անց, երբ նորից դասավորել են իրենց կյանքը, մարդիկ տեսել են, որ նրանք ավելի երջանիկ են:

    Մի քիչ շեղվեցի թեմայից կարծես, բայց մեկը մեկի հետ անմիջական կապ ունի:
    "Քանդելուն" չպետք է միայն վատ տեսանկյունից նայել: Շատ հաճախ պետք է քանդվի, որ նոր ամուր հիմքեր գցվեն ու նորը կառուցվի: Իսկ խարխլված հիմքերով տունը, եթե դրսի միջամտությամբ չքանդվի էլ, մի օր անպայման փուլ կգա:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2012), erexa (18.02.2013), Quyr Qery (28.09.2016), Կարնո Սոսե (30.01.2012), Սելավի (30.01.2012)

  8. #35
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    aniko ջան գիտեմ,որ խորհուրդները նրա համար են տրվում,որ չեն կատարվում,բայց մի երկու տող էլ ես գրեմ ջանս:Արգելված պտուղը քաղցր է, հրապուրող ,նամանավանդ ,երբ հավատում ես ,որ դու ես հենց էն ճակատագրական կինը,միակը որի համար մոռանում են տուն-տեղ ,ընտանիք,հասարակական աստիճան և այլն:Ասեմ քեզ ջանա ,վերջում տուժվողը դու ես լինելու,ինչ ընթացք էլ ստանա պատմությունը:Լավ ժամանակ կանցկացնես,բոլոր հնարավոր տարբերակներով(իհարկե փորձված տղամարդը ավելի լավ գիտի ինչպես վարվել քեզ նման" ծիտիկի" հետ):Էսպես եմ գրում,որ քեզ չհամոզես,թե իրոք պատասխանում է զգացմունքներիդ:Հետո էլ ջարդած տաշտակի առաջ կկանգնես:Հավատա ,շատ ավելի ցավոտ է ,երբ քեզ լքում են,քան հիմա ,երբ դեռ ընտրելու հնարավորություն ունես:Ժամանակ տուր զգացմունքներիդ,ասել կուզեմ մի շտապիր,ինքդ էլ կգաս էն եզրակացության,որ մի լավ զբաղմունք ես(ժամանակավոր)էդ տղամարդու համար և ուրիշ ոչինչ,որովհետև լավից լավն էլ կա,թարմից թարմն էլ:Եթե հիմա քո պատճառով ուրիշն է ցավում,վաղվա զոհը դու ես լինելու:
    Վերջին խմբագրող՝ Մինա: 29.01.2012, 21:44:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.01.2012), CactuSoul (29.01.2012), Lem (30.01.2012), Quyr Qery (30.01.2012), Անտիգոնե (30.01.2012), Գեա (29.01.2012), ՆանՍ (29.01.2012)

  10. #36
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարդում էի այն մյուս փակ թեման, բավականին բուռն քննարկում այնտեղ էլ է եղել...
    ինչ վերաբերում է իմ հարցին, ես չեմ բարձրաձայում, ընդամենը հարց տվեցի... ընկերուհիներիս ես ել եմ միշտ նույն խորհուրդներից տալի, բաըց ասում են չե՞ բերանդ ականջիցդ շատ է հեռու՞՞՞ ուղակի ուզում էի լսել, ավելի շուտ կարդալ նմանատիպ խորհուրդներ և կարծիքներ...
    իսկ մնացաց քննարկումը, որ ծավալվեց թեմայի մեջ շատ ավելի հետաքրքիր էր... կարծիքներ տարբեր տեսանկուններից...
    իսկ կյանքը շարունակվում է...

  11. #37
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը

    Եթե ամուսինների մեջ չկա արդեն սեր, թեկուզև պահպանվել է հարգանք, միմյանց նկատմամբ հոգատարություն, լավ հարաբերություններ, ու նրանցից որևէ մեկն այդ ընթացքում սիրահարվել է մեկ ուրիշի, ես չեմ գտնում չբաժանվելու, "եղածը չքանդելու" ու նորը չստեղծելու համար պատճառ : Ճահճացած հարաբերություններն ո՞ւմ է պետք: Այստեղ միայն ու միայն նորից եկող վախը կարող է ետ պահել:
    Սա դեռ մի օրինակ է: Կան և շատ այլ պատճառներ հինը քանդելու ու նորը կառուցելու համար:

    Ես այստեղ ընտանիքներ քանդելու կոչեր չեմ անում, բայց երբեք էլ համամիտ չեմ եղել, որ ընտանիքը պետք է պահել միայն ընտանքի իլլյուզիա ստեղծելու համար: Եթե զույգերից մեկն անգամ այլևս սեր չի զգում, ուրեմն ուղղակի չպեք է ամուսնությունը "խաչ" դարձնել ու ամբողջ կյանքի ընտացքում կրել:
    way ջան լրիվ կիսում եմ կարծիք-ուտոպիադ,ես էլ էի փոքր ժամանակ քեզ պես մտածում,բայց մարդ արարածն այնպես է ստեղծված,որ յոթը տարին մի անգամ պիտի(ամենաուշը) զուգընկերոջը(ուհուն)թարմացնի քո ասած լճացումից խուսափելու համար:Ինչքան էլ իդեալական հարաբերություններ ունենան սկզբում,միևնույն է գալիս է պահը լճացման կամ մեկը մյուսին ընտելանալու վիճակին:Վատ չէր լինի իհարկե ամեն յոթ տարին մեկ ...թարմացնեինք մեր "ճահճացած հարաբերությունները",բայց ...Ինչպես հասկանում ես ամեն ինչ չափի մեջ է հնարավոր կամ գեղեցիկ,ընդունելի:Ընտրիր գրածս որևէ տարբերակն ու համակերպվիր ջանա:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (30.01.2012)

  13. #38
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեյ ջան եթե զոիյգերը էնքան խելամիտ գտնվեն որ իրենց խնդիրները քննարկեն միմյանց հետ համոզված եմ ընտանիքը ավելի քան իրական կլինի: Ցանկացած սիրող զույգի մոտ էլ տարիների ընթացքում «խամրում» է նկատվում ու եթե ուշադիր լինենք կտեսնենք որ տարիներ անց մեզ համար շատ նկատելի սիրով լցված զույգերի մոտ էլ ավելի մեծ տեղ ա զբաղեցնում հոգատարությունը միմյանց նկատմամբ: Սա հենց սերն ա: Պարտադիր չի ամպագոռգոռ բառեր ասել ապացուցելու համար ինչ որ բան, քայլերն արդեն ասում են ամեն ինչ: Թող չթվա թե Հայաստանից դուրս ընտանիքներում սերը գերիշխում ա, ես մեր մոտ ավելի եմ դա նկատել: Սիրեկան, սիրուհի...ամենառաջի խնդիրը միշտ լինում ա միմյանց անկողնում «չհասկանալը», ինչը փոխանակ դնեն քննարկեն, որովհետև մենթալիտետը թույլ չի տալիս, կարծրատիպերը չեն թողնում գնում են «հեշտի» հետևից գումարած երևի թե մեծ մասը համոզված ա, որ դա ժամանակվոր բան ա: Ինչևէ թեմայից ահագին շեղվում ենք: Ես միշտ ընտանիքի կողմ եմ անկախ ամենից բացառությամբ էն դեպքերի երբ էտ ընտանիքը հենց չարիքներ ա ծնում:
    Մի քիչ մտքերս խառն են չեմ կարողանում գրեմ...

  14. #39
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
    aniko ջան գիտեմ,որ խորհուրդները նրա համար են տրվում,որ չեն կատարվում,բայց մի երկու տող էլ ես գրեմ ջանս:Արգելված պտուղը քաղցր է, հրապուրող ,նամանավանդ ,երբ հավատում ես ,որ դու ես հենց էն ճակատագրական կինը,միակը որի համար մոռանում են տուն-տեղ ,ընտանիք,հասարակական աստիճան և այլն:Ասեմ քեզ ջանա ,վերջում տուժվողը դու ես լինելու,ինչ ընթացք էլ ստանա պատմությունը:Լավ ժամանակ կանցկացնես,բոլոր հնարավոր տարբերակներով(իհարկե փորձված տղամարդը ավելի լավ գիտի ինչպես վարվել քեզ նման" ծիտիկի" հետ):Էսպես եմ գրում,որ քեզ չհամոզես,թե իրոք պատասխանում է զգացմունքներիդ:Հետո էլ ջարդած տաշտակի առաջ կկանգնես:Հավատա ,շատ ավելի ցավոտ է ,երբ քեզ լքում են,քան հիմա ,երբ դեռ ընտրելու հնարավորություն ունես:Ժամանակ տուր զգացմունքներիդ,ասել կուզեմ մի շտապիր,ինքդ էլ կգաս էն եզրակացության,որ մի լավ զբաղմունք ես(ժամանակավոր)էդ տղամարդու համար և ուրիշ ոչինչ,որովհետև լավից լավն էլ կա,թարմից թարմն էլ:Եթե հիմա քո պատճառով ուրիշն է ցավում,վաղվա զոհը դու ես լինելու:
    Ուզում էի ընդամենը ասել, որ համաձայն եմ Մինայի տեսակետին, բայց գրառումն ամբողջությամբ մեջբերել եմ, որ aniko-ն և մյուսները, ում որ պետք է, մի անգամ էլ կարդան:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.01.2012), Quyr Qery (30.01.2012), Գեա (30.01.2012), Մինա (29.01.2012)

  16. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան մարդ այնքան էլ կարծիք:
    Սիրիր ինչքան ուժ ունես, ոչնչից մի վախեցիր, չսպանես քո զգացնունքները, ավելի լավա սիրես ու անպատասխան մնաս, քան ամբողջ կյանքի ընթացքում չիմանաս, թե ինչ բան է սիրելը սիրահարված լինելը: Հասարակությունը շարժվում է իր քարացած կարծրատիպերով, ու ամեն կողմից կլսես, սա չի կարելի, սա մեղքա, սա հարիր չի: Ամեն բան էլ կարելիյա, շարժվիր այնպես ինչպես սիրտդ կթելադրի, հիշի սիրտը երբեք չի սխալվում, ուղեղը ամեն բանի մեջ ուզումա տրամաբանություն գտնի, դա իր կոչումնա, իսկ զգացմունքները ոչ մի մարդկային տրամաբանության չեն ենթարկվում: Կարողացի հարգես ինքդ քեզ ու քո զգացմունքները և իրենց հետ հաշվի նստես, այլ ոչ թե հասարակության որոշած ստանդարտների, կարծրատիպերի մեջ խեղտվես:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (29.01.2012), Ariadna (30.01.2012), dvgray (29.01.2012), E-la Via (30.01.2012), keyboard (29.01.2012), Progart (27.01.2019), Quyr Qery (30.01.2012), Գեա (30.01.2012)

  18. #41
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խորհուրդ չեմ տա, բայց կարծիքս կհայտնեմ:
    Եթե ինչպես նշվում է, տղամարդը տեղյակ չէ և առավելևս երբեք չի ցուցաբերել որևէ հետաքրքրություն Ձեր նկատմամբ, չեմ կարծում թե նրան խոստովանելուց հետո նա միանգամից կսիրահարվի ու կսիրի Ձեզ, բայ առիթից օգտվել կարող է, չեմ ճանաչում, դրա համար էլ, ուղղակի որպես տարբերակ եմ ասում:
    Իսկ եթե նա ինքն է քայլ արել, ուրեմն մի տարբերակ էլ կա, ապրել միայն "ԱՅՍՕՐ", հստակ գիտակցելով, որ դու նրա հետ վաղը չունես, քանզի, եթե մանավանդ "արանքւմ" կան երեխաներ չեմ կարծում թե հնարավոր կլինի երջանիկ լինել այդ դեպքում:
    Այս հարցում միանշանակություն չկա, օրինակ ունեմ իմ կյանքում, որ տղամարդը ուներ սիրուհի, կինը հիվանդ էր և մահացավ, նրանք միասին են մինչև այսօր, բյաց դա ծայրահեղություն է:
    Անվերջ կարելի է խոսել, բայց միևնույնն է,որոշումը պետք է կայացնես ինքդ, Աստված թող լուսավորի ուղեղդ, ճիշտ որոշում կայացնելու:
    Հ.Գ. "ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄԸ" հավասար չէ նրան, որ կողքինիդ համար քո ընդունած որոշումը ճիշտ լինի, այդ որոշումը առաջին հերթին պետք է ճիշտ լինի ՔՈ համար և վերջապես, ով բացի քեզնից կարող է քո Ճիշտը իմանալ և ով է սահմանել ճշտի չափանիշները...

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.01.2012), Quyr Qery (30.01.2012), Արևհատիկ (29.01.2012), Գեա (30.01.2012), Մինա (29.01.2012), ՆանՍ (29.01.2012)

  20. #42
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ո՞րն է ավելի սարսափելի. հասարակության կարծրատիպերի մեջ խեղդվելը, թե քո ու սիրելիիդ քեզ հասցրած ցավերը:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  21. #43
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞րն է ավելի սարսափելի. հասարակության կարծրատիպերի մեջ խեղդվելը, թե քո ու սիրելիիդ քեզ հասցրած ցավերը:
    "Կտոր Մը Երկինք"-ը նայել եք? Հենրիկ Մալյանի???

    -Երբ ես տկար էի, ինչու????? այդ համայնքը"հասարակությունը" ինձի չօգնեց?,-

    Ուր է հասարակությունը, երբ դու տառապում ես, երբ դու մենակ ես, երբ կանգնած ես անդունդի եզրին, ուր է այդ հասարակությունը??????

    Ֆիլմը նկարահանվել է կոմունիստական կարգերի ժամանակ ու ինչ, չցուցադրեին ասելով, որ ՊՈՌՆԻԿԻՆ տուն տանելու երևույթ է քարոզվում????? հասարակությունը չի ընդուում?????

    Ես ինքս եմ որոշում իմ համար լավն ու վատը, հասարակությունն էլ թող ինձնից սովորի
    Վերջին խմբագրող՝ keyboard: 29.01.2012, 23:06:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2012), E-la Via (30.01.2012), erexa (18.02.2013), Quyr Qery (30.01.2012), Մինա (29.01.2012), Սելավի (30.01.2012)

  23. #44
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    "Կտոր Մը Երկինք"-ը նայել եք? Հենրիկ Մալյանի???

    -Երբ ես տկար էի, ինչու????? այդ համայնքը"հասարակությունը" ինձի չօգնեց?,-

    Ուր է հասարակությունը, երբ դու տառապում ես, երբ դու մենակ ես, երբ կանգնած ես անդունդի եզրին, ուր է այդ հասարակությունը??????


    Ֆիլմը նկարահանվել է կոմունիստական կարգերի ժամանակ ու ինչ, չցուցադրեին ասելով, որ ՊՈՌՆԻԿԻՆ տուն տանելու երևույթ է քարոզվում????? հասարակությունը չի ընդուում?????

    Ես ինքս եմ որոշում իմ համար լավն ու վատը, հասարակությունն էլ թող ինձնից սովորի
    Բայց էս դեպքում հասարակությունից բացի մեծ հավանականություն կա, որ հենց իրենք իրենց կվնասեն: Թորիկի պատմության հետ, ըստ իս, ճիշտ համեմատություն չի

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (30.01.2012)

  25. #45
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցս ավելի շատ հռետորական էր, ուզում էի մտածել, բայց դե ինչ մտածել, ինձ համար ամեն ինչ պարզ է, ինձ համար ավելի հեշտ կլիներ խեղդվել հասարակության կարծրատիպերից քան տանջամահ լինել իմ ու իմ սիրելիի հասցրած ցավերից, դա նույնիսկ ինձ կարող էր խելագարության դուռy հասցնել /գույները ոնց որ թե մի քիչ շատ մգացրի, բայց ասածներս օդում ասած բառեր չեն/: Ավելի հեշտ է ի սկզբանե, երբ սիրահարությունը սիրո չի վերածվել, այ այդ փուլում վերջ դնես ամեն ինչին քան թե ընթացք տաս արդեն իսկ ապագա չունեցող մի երևույթի:
    Վերջին խմբագրող՝ Ameli: 29.01.2012, 23:29:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.01.2012), Գեա (30.01.2012)

Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրահարվել դասախոսի
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 72
    Վերջինը: 23.11.2017, 21:35
  2. Ի՞նչ կարելի է նվիրել տղամարդուն
    Հեղինակ՝ aniko, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 15.12.2013, 22:58
  3. Ես սիրահարվել եմ...
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.09.2013, 22:02
  4. Սիրահարվել և սիրել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 29.06.2011, 11:01
  5. Ո՞վ է ամուսնացած
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.01.2009, 18:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •