Այս թեմայում կտեղադրենք բարեգործական խաղերի մասին հայտարարություններ: Հնարավոր է, որ մենք էլ մի օր նման խաղեր կազմակերպենք :
Բարեգործական հանդիպում. Realmadrid.am - "Օգնենք հայ մանուկներին Հ/Կ"
Կիրակի (29 հունվար 2012)` 15:00 - 18:00
Բարեգործական խաղի ողջ հասույթը փոխանցվելու է Էլենի ֆոնդին:Ինչպես հայտնի է, Realmadrid.am-ը ոչ միայն հայալեզու մադրիդիստների հանդիպման լավագույն վայրն է, այլ նաև կառույց է, որը պարբերաբար հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով: Realmadrid.am-ը և "Օգնենք հայ մանուկներին" ՀԿ-ն նախաձեռնել են հերթական միջոցառումը, որը լավագույն հնարավորությունն է ոչ միայն բարություն անելու համար, այլև հիանալի առիթ միմյանց տեսնելու, հանդիպելու, ծանոթանալու և վիրտուալ շփումն իրականի վերածելու համար: Աջակցե՛ք Realmadrid.am-ի ու "Օգնենք հայ մանուկներինի" այս նախաձեռնությանը:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու բարեգործական ֆուտբոլային հանդիպման “Օգնենք հայ մանուկներին” ՀԿ-ի և Ռեալի հայաստանյան երկրպագուների realmadrid.am կայքի թիմերի միջև, որը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 15:00, Խուլուհամրերի դահլիճում (հասցեն`Ե. Կողբացի 65):
Հանդիպումը կազմակերպվում է քաղցկեղից բուժվող 6-ամյա Էլեն Դիլանյանին օգնելու նպատակով: Էլենի հիվանդության մասին ամբողջ ինֆորմացիան, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել հետևյալ հղումներով.
http://mikbarc.livejournal.com/ (ռուսերենով)
http://elendilanyan.posterous.com/pages/documents (անգլերենով)
http://www.facebook.com/events/286839398038805/
Անգամ եթե չկարողանաք անձամբ ներկա գտնվել, հնարավորության դեպքում մեկի միջոցով փոխանցեք: Էականը գումարի չափը չէ:
Էջանիշներ