Բարև, համա՛յնք:
Ես մարդ եմ (գոնե փորձում եմ լինել), պատկանում եմ եվրոպեոիդ ռասայի արմենոիդ տիպին: Ղարաբաղցի չեմ: Ինքս ինձ հանգիստ ու հավասարակշռված կբնորոշեի: Չար լեզուները խոսում են, որ ուրիշի աչքերում բավական գոռոզ ու ինքնահավան, անտարբեր ու մելանխոլիկ կիբորգի տպավորություն եմ թողնում: Ավելի բարի լեզուները հակադարձում են, որ հետաքրքիր զրուցակից եմ, լավ հռետոր, բայց դե անգամ իրանք հաճախ կրկնում են, որ տափակ հումոր ունեմ (): Բնորոշ հատկանիշս է լարված ժամանակ ձախ ոտքիս անկառավարելի դողը: Էլ ի՞նչ ասեմ... հա, լավ ծանոթ ունեմ ամենավերևում ու մեկ-մեկ ԽԾԲ-ն ահագին օգնում ա: Սերիալներ նայում եմ, բայց բնականաբար ձև եմ տալիս, թե էդ իմ պատվից ցածր ա: Լսում եմ աուդիոգրքեր, որովհետև միջակ գործերի համար ափսոսում եմ աչքերս: Լաքապատած փայտ եմ սիրում ու օրական 1-2 լիտր Բջնի եմ ներմուծում օրգանիզմ:
Ակումբցի եմ էլի, ինձ լավ ակումբցի եմ համարում, բայց ընդհամենը մի քանի հոգու գիտեմ ռեալում:
Կանխելով ձեր հնարավոր հարցը՝ ասեմ, որ ակումցու կարգավիճակը չէի փոխի Ռեալ-Բարսելոնա խաղի 3 տոմսի հետ, որովհետև օբյեկտիվորեն երկու թիմերից էլ Ըզզվում եմ, հատկապես երկրորդից:
Դե՞, ո՞վ եմ ես:![]()
Էջանիշներ