Խնդրեմ!
Գաղտնիք չէ, որ տիեզերքում ամեն բան կապված է, հետևաբար կարելի է ենթադրել, որ լուսնի լույսն ու արևային ճառագայթները (միգուցե, ազդեցության իրենց մասնաբաժիններն ունեն այլ մոլորակներից և աստղերից եկող ճառագայթները նույնպես), որոնք, իրականում տարբեր տեսակի և հաճախության էներգիաների փնջեր են ազդում են մեր մոլորակի, համապատասխանաբար, նաև մարդկանց վրա: Կախված վերջիններիս հոգեկան և ֆիզիոլոգիական վիճակներից այդ փնջերը կարող են առաջացնել ամենատարբեր զգացողություններ և տրամադրության փոփոխություններ: Ամենայն հավանականությամբ, նման էներգետիկ փնջերն ազդում են մարդու ուղեղի և ներվային համակարգերի վրա, այդպիսով իսկ լիակատար իշխանություն հաստատելով նրա նկատմամբ: Ազդեցությունը տեղի է ունենում դասական ֆիզիկայի օրենքների համաձայն:
Էջանիշներ