Հարգելի Peace, Astgh և Reh32,
Ձեր գրառումներից երևում է, որ ամուսնացած չեք:
5-6 տարի առաջ նույնիսկ չէի ուզում ամուսնանալու մասին մտածել: Ոչ մի տղայի չէի հավանում, այսինքն՝ աղջիկներին էլ չէի հավանում: Լիքը բան միայն վատ տեսանկյունից էին երևում: Ինչպես Ուլուանան նշեց, մինչև ամուսնանալը ինքներս մեզ ենք «աշխարհի կենտրոն» զգում, ուզում ենք ոչինչ չփոխվի, մեր իրերը միայն մերը լինեն և այլն: Իսկ սիրող մարդու հոգեբանույթունն այլ է: Այնպես որ, պետք չի սվիններով ընդունել ապագայում լինելիք փոփոխությունները, քանի որ դրանք իրենց ժամանակին դիտվում են որպես հաճելի ու սովորական:
Օրինակ՝ ինձ մոտ ո՛չ թե հեքիաթից իրականություն է փոխվել, ա՛յլ վատատես-լավատեսից դեպի իրական հեքիաթ, որը ես չեմ պատկերացրել ու մտքովս չի էլ անցել երազել: Մտքովս չէր անցնում, որ երբևէ այդքան շատ կանհանգստանամ, երբ ամուսինս կուշանա կամ հոգնածությունից չի ժպտա: Ճաշ եփել կամ տուն հավաքելը շատ աղջիկների մոտ տհաճությամբ է ընդունվում: Իսկ հետո ամուսնուն հաճոյանալու, ամուսնու բերանը «քաղցրացնելու» միջոց է դառնում: Մտքովս չէր անցնի, որ անհամբերությունից դրսի դռան կողքով անընդհատ կանցնեմ ու գլազոկից կնայեմ, որ մինչև ամուսնուս մտնելը ես բացեմ դուռն ու իրեն գրկեմ:![]()
Էջանիշներ