User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո




    Մինչև ամուսնանալը շատերս չենք պատկերացնում, թե ինչ է մեզ սպասում հարսանիքի օրվանից հետո:

    Շատերս սխալ պատկերացումներ ունենք կամ էլ քարացած կանխակարծիք:

    Եկեք այս թեմայում գրենք, թե ինչը կփոխվի մեր կարծիքով կամ ինչն է փոխվել ամուսնանալուց հետո:

    t.jpg
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 22.01.2012, 00:27:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.01.2012), Arpine (22.01.2012), Chilly (22.01.2012), Chuk (22.01.2012), E-la Via (22.01.2012), Rammstein (22.01.2012), Ripsim (22.01.2012), Shah (22.01.2012), Նաիրուհի (22.01.2012), ՆանՍ (19.06.2012), Նարե91 (28.01.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուսնանալուց հետո
    1. Ընկերներս կորան
    2. Սնունդս փոխվեց
    3. Նպատակներս փոխվեցին
    4. Հինն ու նորը ուզում են ինձ կիսեն 2 մասի
    Երևի էլի շատ բաներ կարելի էր գրել, բայց գրել չեմ սիրում

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.01.2012), Chuk (22.01.2012), E-la Via (22.01.2012), h_jak (28.01.2012), Quyr Qery (22.01.2012), Rammstein (22.01.2012), Գեա (22.01.2012), Ֆոտոն (22.01.2012)

  5. #3
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուսնանալուց հետո
    1. Ընկերներս կորան
    2. Սնունդս փոխվեց
    3. Նպատակներս փոխվեցին
    4. Հինն ու նորը ուզում են ինձ կիսեն 2 մասի
    Երևի էլի շատ բաներ կարելի էր գրել, բայց գրել չեմ սիրում
    դեպի լավը, հուսով եմ
    Ի՞նչ ասեմ այստեղ...

  6. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե մեկի համար փոխվում է, մեկի համար էլ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում բացի ֆինասական ծախսերի "աննկատ" ավելացումից
    Ամուսնացած լինելը լավ բան է, ավելի ճիշտ այդքան էլ վատ բա չէ
    Իսկ պապա լինելը, այն էլ սիրված ու կարոտված պապա` արքայություն է
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.05.2012), Մովսես (09.05.2012)

  8. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուսնության հետ կապված փոփոխությունները կախված են նրանից, թե այդ ամուսնության հիմքում ինչ է ընկած: Երեք էջ սիրո և վստահության վրա հիմնված ամուսնությունների օրինակներ կարդացի, կարող եմ մեկն էլ ավելացնել, երևի կարիքը չկա:

    Չեն գրել այնպիսի մարդիկ, ում մոտ ամուսնությունից հետո ժպտալը երազանք է դարձել: Երբ զույգերը հասկացել են, որ սերը իրենց մոտ թվացյալ է եղել, հիմա էլ կենցաղը եղածը կերել է, բայց դա ոչ ոք չի բարձրաձայնում, այլ իրար խոսքերով են կծում, վատագույն դեպքում երեխաները ականատես են լինում ու հասկանում:

    Կամ էլ ամուսնությունից հետո պարզվում է, որ քո հերոս սիրեցյալը կամազուրկ է հայրական տանը, ու ձեր նորաստեղծ ընտանիքը կարծես թե դառնում է հի ընտանիքի ստրուկը…

    Այնպես որ երկու պայման հաստատ պարտադիր է, որ քո հեքիաթը հյուսես, ինչքան էլ որ հոգսշատ լինի այն.
    1. ընտանիք սիրո և վստահության վրա հիմնված:
    2.Այդ ընտանիքի առանձին զարգանալու և բազմանալու հնարավորություն առանց կողմնակի անձանց և կարծիքների:

    հ.գ. Ես տենց էլ ծույլիկ, էգոիստ ու դեպրեսված մնացի: Նենց որ եթե ինձ հարցնեն որ հետ գնանք ժամանակով, նորից կամուսնանա՞ս, կպատասխանեմ՝ ես այդ սխալը կրկին չեմ գործի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.05.2012), Cassiopeia (02.05.2012), erexa (09.09.2012), Kita (20.06.2012), Lem (02.05.2012), Ripsim (02.05.2012), Ուլուանա (16.06.2012), Ֆոտոն (02.05.2012)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման կարդալուց հետո ասում եմ՝ ոչ ամուսնությանը, ոչ երեխա ունենալուն: Չէ, ես չեմ կարա ուրիշի ներկայությունը հանդուր=եմ իմ տանը, ինչքան էլ սիրեմ իրան:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (15.06.2012), soultaker (16.06.2012)

  12. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ` ինչը կփոխվի, բայց պիտի ձգտեմ նրան, որ ոչինչ չփոխվի, այսինքն` ում որ պիտի սիրահարվեմ ու ամուսնանամ, ամուսնությունից հետո էլ տենց սիրահարված մնամ ու բնականաբար` փոխադարձ:
    Ամուսնությունը իմ համար ընդամենը բյուրոկրատիա ա: Եթե ես մի օր ամուսնանամ ու իմ կյանքը բաժանեմ երկու փուլի, ապա դա կլինի ոչ թե ամուսնությունից առաջ եւ հետո, այլ փոխադարձ սեր ունենալուց առաջ եւ հետո:




    Թեմայի հետ մի թեթեւ կապված մի հատ անեկդոտ.
    Ուրեմն երկու ընկեր պատահաբար հանդիպում են: Իրար վաղուց տեսած չեն լինում, սկսում են հարցուփորձ անել.
    – Դե պատմի, ի՞նչ կա, ի՞նչ ես անում…
    – Հեչ, իմ մոտ լրիվ նույնն ա, քո մո՞տ ինչ կա:
    – Դե ես էլ վերջերս ամուսնացա…
    – Հա՞, շնորհավորում եմ: Բայց մի հատ ասա էլի, էդ ամուսնությունը, ո՞նց ա, ի՞նչ ա, լավ բան ա՞:
    – Շատ լավ ա, չես պատկերացնի: Ուրեմն ամեն օր գործից հոգնած գալիս եմ դուն, կինս ժպիտը դեմքին դուռը բացում ա: Հետո գնում նստում եմ, տաք ճաշը բերում դնում ա դիմացս ու խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա…

  13. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (22.01.2012), boooooooom (22.01.2012), E-la Via (22.01.2012), Quyr Qery (22.01.2012), Ripsim (22.01.2012), Zangezur (22.01.2012), Գեա (22.01.2012), Մելտա (22.01.2012), Մինա (27.01.2012), Նաիրուհի (28.05.2013), ՆանՍ (20.06.2012), Տրիբուն (21.06.2012), Ֆոտոն (22.01.2012)

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ` ինչը կփոխվի, բայց պիտի ձգտեմ նրան, որ ոչինչ չփոխվի, այսինքն` ում որ պիտի սիրահարվեմ ու ամուսնանամ, ամուսնությունից հետո էլ տենց սիրահարված մնամ ու բնականաբար` փոխադարձ:
    Ամուսնությունը իմ համար ընդամենը բյուրոկրատիա ա: Եթե ես մի օր ամուսնանամ ու իմ կյանքը բաժանեմ երկու փուլի, ապա դա կլինի ոչ թե ամուսնությունից առաջ եւ հետո, այլ փոխադարձ սեր ունենալուց առաջ եւ հետո:
    Տնաշեն, եթե բան չպիտի փոխվի, էլ ինչի՞ ես ամուսնանում կամ էդ «բյուրոկրատիայի» միջով անցնում

    Իսկ եթե լուրջ, ապա ոնց կարող ա չփոխվի: Ամուսնանալը զուտ էդ բյուրոկրատիան չի, թղթաբանությունը չի: Ամեն դեպքում ապրելակերպի փոփոխություն ա: Կոպիտ ասած եթե վաղը գնաս մի հյուրանոցում մի ամիս մնաս, էլի ինչ-որ բան փոխվելու ա կյանքումդ, իսկ սա հյուրանոց չի, սա նոր տուն ա (որը կարող ա և ֆիզիկապես հին տունդ լինի), նախկին սիրելիիդ ու ներկայիս ամուսնուդ (կնոջ) հետ շատ ու շատ ավելի ժամանակ անցկացնել ա, հին ահագին բաներից կտրվել ա, վաղը մյուս օրը երեխեք են, նոր բարեկամներ են (խնամիների տեսքով), նոր պարտականություններ ու քո նկատմամբ նոր պարտականություններ են, նոր հաճույքներ են ու նոր տհաճություններ են: Ռամշ, կարճ ասեմ. ուղղակի չի կարող էական փոփոխություն չլինել, լինելու ա, ամեն դեպքում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.01.2012), Ariadna (27.01.2012), boooooooom (22.01.2012), Chilly (17.03.2012), E-la Via (22.01.2012), Lionne_en_Chasse (28.01.2012), Quyr Qery (22.01.2012), Rammstein (22.01.2012), Ripsim (22.01.2012), Shah (22.01.2012), Աթեիստ (22.01.2012), Գեա (22.01.2012), Լուսաբեր (27.01.2012), Ձայնալար (27.01.2012), Մինա (27.01.2012), Նաիրուհի (28.05.2013), ՆանՍ (20.06.2012), Ուլուանա (27.01.2012), Տրիբուն (21.06.2012), Ֆոտոն (22.01.2012)

  16. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տնաշեն, եթե բան չպիտի փոխվի, էլ ինչի՞ ես ամուսնանում կամ էդ «բյուրոկրատիայի» միջով անցնում

    Իսկ եթե լուրջ, ապա ոնց կարող ա չփոխվի: Ամուսնանալը զուտ էդ բյուրոկրատիան չի, թղթաբանությունը չի: Ամեն դեպքում ապրելակերպի փոփոխություն ա: Կոպիտ ասած եթե վաղը գնաս մի հյուրանոցում մի ամիս մնաս, էլի ինչ-որ բան փոխվելու ա կյանքումդ, իսկ սա հյուրանոց չի, սա նոր տուն ա (որը կարող ա և ֆիզիկապես հին տունդ լինի), նախկին սիրելիիդ ու ներկայիս ամուսնուդ (կնոջ) հետ շատ ու շատ ավելի ժամանակ անցկացնել ա, հին ահագին բաներից կտրվել ա, վաղը մյուս օրը երեխեք են, նոր բարեկամներ են (խնամիների տեսքով), նոր պարտականություններ ու քո նկատմամբ նոր պարտականություններ են, նոր հաճույքներ են ու նոր տհաճություններ են: Ռամշ, կարճ ասեմ. ուղղակի չի կարող էական փոփոխություն չլինել, լինելու ա, ամեն դեպքում
    Ես կոնկրետացրել էի, թե ինչի անփոփոխությանն եմ ձգտելու: Ապրելակերպի փոփոխությունը չեմ հաշվում, դա ցուցակիդ դուրս ա, առանց դրա չի լինի:

  17. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեքսը… առաջ տարատեսակներն էին շատ, տեղերը, պոզաները… օրինակ կնոջս տանը, իստիտուտում, պարկտիկայի ժամանակ, դասերից հետո, դարսերից առաջ, պերերիվին, դուրս գալուց առաջ, տուն տանելուց հետո, քննությունից առաջ, քննությունից հետո, դաշնամուրի վրա, պոդօկոննիկին 7-րդ հարկի, չփագրվող եկեղեցու մոտ, ներսում, Ջանիս Ջոփլինի տակ, Լեդ Զեփփելինի տակ…

    Իսկ հիմա տանը, կռավաթին, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի… Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի…

    …միգուցե հետո էլ Հունվար, փետրվար, մարտ……

  18. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.01.2012), boooooooom (22.01.2012), Chilly (17.03.2012), E-la Via (22.01.2012), Empty`Tears (29.01.2012), Freeman (22.01.2012), h_jak (28.01.2012), keyboard (22.01.2012), Lem (22.01.2012), Quyr Qery (22.01.2012), sarhov (26.03.2012), Shah (22.01.2012), StrangeLittleGirl (15.06.2012), Tirim-tim (22.01.2012), Արէա (22.01.2012), Գեա (22.01.2012), Մինա (27.01.2012), Նարե91 (28.01.2012), Տրիբուն (21.06.2012)

  19. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոխվում ա ամեն ինչ: Ինձ համար ամուսնությունը ամենաերկար էտապն ա որ անցնում են: Առաջի հերթին փոխվում ա հարաբերությունները: Անգամ ում սիրահարված ես նրա նկատմամբ ևս փոփոխություններ են լինում: Ապրելով մի տանիքի տակ ամեն ինչ ավելի քան իրական ա դառնում, սերը, հայացքները: Պատասխանատվությունը մեծանում ա: Սեփական եսը մղվում ա երկրորդ պլան, մանավանդ երեխաների ծնվելու հետ միասին: Ամուսնությունն ամենադժվար «քննությունն» ա: Ցանկացած սխալի համար հետագայում «պատասխան» են տալիս: Ավելի հաճախ նախկին հարաբերությունները, ընկերները կորչում են: Հիմնականում մնում են բարեկամական կապերը, էն էլ առավել մտերիմների հետ: Ի հայտ են գալիս նորերը: Սկսում ես ադապտացվել նորին, աստիճանաբար դուրս մղելով հինը: Նույնիսկ օրվա ռեժիմն ա փոփոխության երնթարկվում: Համարյա իսպառ վերանում ա ինչ որ բան սիրել-չսիրելը: Ես չեմ էլ հիշում թե ինչ եմ սիրում/ սննունդը նկատի ունեմ/ ինչ չեմ սիրում: Ես հիմա կարելի է ասել ամեն ինչ էլ սիրում եմ: Իմիջն ա փոփոխության ենթարկվում: Մի խոսքով ամենադժվար փորձաշրջանն ա ամբողջ կյանքի համար:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.01.2012), boooooooom (22.01.2012), Cassiopeia (22.01.2012), E-la Via (22.01.2012), Lionne_en_Chasse (28.01.2012), Quyr Qery (22.01.2012), Shah (22.01.2012), Արևհատիկ (22.01.2012), Գեա (22.01.2012), Լուսաբեր (27.01.2012), Մինա (27.01.2012), Ֆոտոն (22.01.2012)

  21. #12
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուզում էի արդեն զարմանամ որ պատասխանատվություն բառը դեռ ոչ մեկ չէր գրել, վերջում տեսա Դեկադայի գրառման մեջ...
    միանշանակ պատասխանատվությունն ա մեծանում, ավելի շատ պատասխանատվությունը մարդ ինքը իր նկատմամբ: առաջ «на_ура» գործողությունների թիվն ավելի շատ էր, իսկ հիմա էդ նա_ուռաները կամաց-կամաց դառնում են «յոթ_անգամ_չափիր_մի_անգամ_կտրիր»:

    հ.գ. մի անգամ ևս խորհուրդ եմ տալիս նայել ռուսական «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» ֆիլմը, էդ ֆիլմի դիպուկ ցինիզմը ինձ շատ ա դուր գալիս:

    I love my life and I celebrate it every day...

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.01.2012), h_jak (28.01.2012), My World My Space (27.01.2012), Quyr Qery (22.01.2012), Ripsim (22.01.2012), Tirim-tim (22.01.2012), Գեա (22.01.2012), Ձայնալար (27.01.2012)

  23. #13
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կյանքում հիմնական փոփոխությունը էն ա, որ էլ տնից չեմ ուշանում, բայց միևնույն ժամանակ, էլ չեմ էլ գնում ընկերուհիներիս կամ ընկերներիս հետ իմ հավեսին ֆռֆռալու, որ մի հատ էլ ուշանամ Հա, մեկ էլ որ էլ տխուր դեմքերով չեն հարցնում՝ նորություն չունե՞ս Իսկ այ էրեխուց հետո փոփոխությունները ավելի շատ են. ինչքան որ երջանկություն ա պարգևում, էնքան էլ հոգսը, մտածմունքներն ու վախերն են ավելանում։ Ամեն դեպքում շարունակում եմ մտածել, որ ինչքան ուշ ամուսնանաս ու երեխա ունենաս, էնքան ավելի ճիշտ է, ամեն դեպքում հոգսը մեծանում ա, ու էն ինչ կարող ես անել մինչև ամուսնությունն ու հատկապես մինչև երեխա ունենալը, դրանից հետո էլ հաստատ չես անի։ Թեկուզ անկապ ու աննպատակ փողոցում քայլելը, ու մի քանի երթուղային միտումնավոր բաց թողնելը, շատ բան չեմ ասում, հետո հոգնած տուն մտնելը ու միանգամից գնալ քնելը ) Մի խոսքով էդ անկախությունը հաստատ էլ չես ունենում։

    Հ.Գ. Ըհն, զարթնեց, դե արի քո հավեսին գրառում արա՝ անկապ ու աննպատակ
    When life gives you lemons, make lemonade

  24. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (27.01.2012), Cassiopeia (27.01.2012), Chuk (28.01.2012), E-la Via (28.01.2012), Katka (17.03.2012), Lem (27.01.2012), murmushka (27.01.2012), StrangeLittleGirl (15.06.2012), Աթեիստ (28.01.2012), Արևհատիկ (27.01.2012), Գալաթեա (27.01.2012), Գեա (28.01.2012), Դեկադա (27.01.2012), Լուսաբեր (27.01.2012), Մինա (28.01.2012), Նաիրուհի (27.01.2012), ՆանՍ (20.06.2012), Ուլուանա (28.01.2012), Ֆոտոն (28.01.2012)

  25. #14
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր հեքիաթներն ավարտվեցին ամուսնությամբ: Դրանից հետո կյանքը սկսվեց:
    Վերջին խմբագրող՝ Peace: 27.01.2012, 17:26:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (30.06.2012)

  27. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա է։ Ինձ արդեն թվում էր, թե էս բաժնում հետաքրքիր թեմաներ այլևս չեն կարող բացվել ։

    Իմ դեպքում փոփոխությունը մեծ էր հիմնականում էն պատճառով, որ ամուսնանալս ու ԱՄՆ տեղափոխվելս, կարելի է ասել, համընկան, իսկ ամբողջ կյանքում Հայաստանում ապրած լինելուց հետո ԱՄՆ–ում բնակություն հաստատելն ահռելի փոփոխություն էր ինձ համար, ու դրանից արդեն բխեցին մնացած բոլոր փոփոխությունները, որոնք անմիջականորեն կապված չեն ամուսնանալու հետ։ Եթե ամուսնանալուց հետո շարունակեի Հայաստանում ապրել, ինձ թվում է՝ լուրջ փոփոխություններ առանձնապես չէին լինի... մինչև երեխայիս ծնվելը, բնականաբար ։ Երեխայի ծնվելուց հետո, ինչպես արդեն ասվեց վերևում, համարյա ամեն ինչ է փոխվում. կարծես ամբողջ կյանքդ սկսում է պտտվել երեխայիդ շուրջ։

    Ընկերության առումով վերաբերունքի, մոտեցման առումով հաստատ ոչինչ չի փոխվել, էդ մեկը կարող եմ ասել, ուղակի Հայաստանում չլինելու պատճառով հազվադեպ եմ իրականում հանդիպում ընկերներիս։

    Հա, կոնկրետ իմ մեջ մի կարևոր բան է փոխվել ամուսնանալուց հետո։ Մինչ այդ իմ մեջ բավական ուժեղ էր նստած սեփականատիրության զգացումը։ Ամեն ինչի իմն էի ուզում ունենալ, թեկուզ քիչ, թեկուզ փոքր, բայց ԻՄԸ։ Իրերի համատեղ օգտագործման միտքն ինձ հեչ դուր չէր գալիս. մինչև իմ սեփականը չունենայի, չէի հանգստանում։ Գերադասում էի որոշ բաներից ինձ զրկել՝ փոխարենը ձեռք բերելով ինչ–որ իր, որը միայն իմը կլիներ։ Ու ինչ որ իմն էր, պիտի միայն իմը լիներ։ Չէի սիրում, երբ ընտանիքում որևէ մեկն իմ իրերից օգտվում էր։ Խոսքն այն իրերի մասին է, որոնք ընտանիքում սովորաբար ընդհանուր են կամ կարող են ընդհանուր լինել։ Բայց հետաքրքիր է, որ դեռ չամուսնացած, երբ արդեն ընկերություն էի անում ապագա ամուսնուս հետ, սեփականատիրության զգացումը կամաց–կամաց սկսեց խամրել, «իմը» հասկացությունն սկսեց աստիճանաբար իր տեղը զիջել «մեր»–ին։ Իսկ ամուսնանալուց հետո կարծես ընդհանրապես վերացավ... Հիմա էնքան բաներ կան, որ, մտածում եմ, հեշտ ու հանգիստ կարող եմ իմն ունենալ, բայց էլ չեմ ուզում, ուղղակի կարիքը չեմ զգում մի տեսակ։ ՄԵՐԸ լրիվ բավարարում է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.01.2012, 02:36:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.01.2012), boooooooom (20.03.2012), Chuk (28.01.2012), E-la Via (28.01.2012), Empty`Tears (29.01.2012), Ripsim (28.01.2012), Աթեիստ (28.01.2012), ՆանՍ (20.06.2012), Ֆոտոն (28.01.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •