User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո

  1. #31
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Peace, Astgh և Reh32,

    Ձեր գրառումներից երևում է, որ ամուսնացած չեք:
    Իսկ կարելի է իմանալ ինչից այդպես կարծեցիր:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  2. #32
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուսնությունից հետո ամենամեծ փոփոխությունը մեր տանը՝ երեխաներն են :
    Ռամշ ջան, երբ մենք ամուսնանում էինք, մենք մեզ համար որոշել եինք երեխաներ 3 տարի հետո ունենալ, մինչև էտ ապրել ուղղակի իրար համար, որովհետև 6 տարի սպասել էինք, որ միասին լինենք, բայց արի ու տես ամուսնությունից հետո մի քանի ամիս էր անցել, երբ բալիկ ունենալու ցանկություն ունեցանք: ՄԻ տարվա մեջ էլ 2ը ունեցանք իհարկե ու հիմա ասեմ, որ այլ կերպ վարվելու հնարավորություն ունենայի նույն կերպ կվարվեի: Երեխաները ինչքան հոգսաշատ են դարձնում կյանքդ, նույնքան էլ իմաստալից ու հաճույք են պարգևում:
    Հետո մի շատ կարևոր բան էլա փոխվել ինձ համար, դա մայրիկիս հետ ավելի ջերմ հարաբերություններն են, ինչքան էլ մինչև դա մոտ ես լինում մամայի հետ, երեխաներ ունենալուց հետո ավելի շատ ես կապվում մամային:
    Ամուսնիդ դառնումա քեզ ամենամոտ մարդը, քո առաջին աջակիցը, ընկերդ:
    Ամուսնությունը ասում են նաև սիրո համար փորձություն ա: Ես հիմա ավելի շատ եմ սիրում, ավելի շատ եմ գնահատում ունեցածս, ավելի եմ հարգում սիրելիիս: Ու էս ինչ ասում եմ փոխադարձի մեջա:
    ՈՒղղակի մարդիկ կան ընտանիքի մարդ են, իրենց համար առաջնայինը կյանքում դառնումա դա, ես էտպիսինն եմ, ինձ համար առաջինը ամուսինս ու երեխաներս են նոր մնացած բոլոր-բոլոր բաները....

    Մնացածն էլ թե ինչա լինում ամուսնությունից առաջ ու հետո, Ֆոտոնը ընտիր ներկայացրելա, ոնց որ հատուկ դրել նկարելա կյանքս

    հ.գ, երբեմն մտածում եմ՝ ո՞նց եմ մինչև պսակվելս ապրել այ մարդ
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  3. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.01.2012), Cassiopeia (28.01.2012), E-la Via (28.01.2012), Freeman (28.01.2012), murmushka (28.01.2012), Ripsim (28.01.2012), Shah (29.01.2012), Ուլուանա (28.01.2012), Ֆոտոն (28.01.2012)

  4. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեքիաթից իրական...հայրական օջախում ամեն ինչ «հեքիաթային» ա թվում, որովհետև ծնողները հնարավորինս երեխաների ներկայությամբ չեն քննարկում խնդիրները, ընտանիքի հոգսը երեխաների ուսին չի: Իսկ ամուսնանալուց հետո արդեն ստիպված եք լինում ինքներդ լուծել ձեր խնդիրները իսկ ծնողները կարող են օգնել կամ նաև չօգնել էտ հարցերում: Հայրական տանը չես մտածում եփելու մասին, պարզապես կարող ես մի ամբողջ սառնարանի պարունակությունը « վարի տալ» համով աղցան սարքելու վրա ու սպասել գովասանքների: Իսկ ամուսնանալուց հետո մտածում ես վաղվա օրվա մասին նաև: Պարզապես ամուսնանալուց հետո հեիքաթները ինքներդ եք ձեզ համար ստեղծում ու սկսում եք գնահատել ամեն պահը, ինչին շատ հաճախ անփութորեն եք վերաբերել մինչ էտ: Իսկ երեխաներից հետո արդեն սեփական կյանքը այնքան անփութորեն ու գեղեցիկ մի կողմ ենք գցում, որ անգամ փոշմանելու տեղ էլ չի լինում, որովհետև արդյունքում օգտվում են միայն երեխաները:
    Ոչ բոլորի դեպքում է էդպես լինում։ Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե մարդկանց քանի տոկոսի դեպքում է հայրական տանը հեքիաթ լինում, իսկ ամուսնանալուց հետո հեքիաթը կտրուկ ու դաժան կերպով ավարտվում, բայց իմ հայրական տանը հոգսերի տեսակետից երբեք էլ հեքիաթ չի եղել. վաղ մանկուց էլ հոգսերի համն զգացել ենք ու ապրել դրանցով, ծնողներս երբեք էլ չեն խուսափել մեր ներկայությամբ ընտանեկան խնդիրներ ու դժվարություններ քննարկելուց։ Իհարկե, որոշ վերապահումներով, բայց հիմնականում ընտանեկան խնդիրները քննարկել ենք միասին ու փորձել միասին ելք գտնել։ Ու կարծում եմ՝ ճիշտ են արել։ Էլ չեմ ասում, որ շատ առումներով խուսափել հնարավոր էլ չէր։ Օրինակ, եթեօրվա հացի խնդիր կա, դու ոչ մի կերպ չես կարող էնպես անել, որ երեխադ դա չիմանա, կամ եթե շաբաթներով լույս չունեք, որովհետև լույսի վարձը չեք վճարել, երեխադ չի կարող դա չիմանալ։ Ու էդպես կյանքի նկատմամբ անիրական հեքիաթային պատկերացումներ ոչ լինում են, ոչ էլ հետո դառնորեն փուլ գալիս։ Ինձ համար, օրինակ, էդ առումով նույնիսկ հակառակն է եղել. հեքիաթն ամուսնանալուց հետո է սկսվել։ Իհարկե, հեքիաթ ասելով՝ չենք հասկանում հոգսերից զուրկ, փափկասուն կյանք, բայց հոգսերս հաստատ չեն ավելացել ամուսնանալուց հետո (եթե չասեմ, որ նույնիսկ պակասել են սկզբնական շրջանում), ուղղակի դրանց բնույթն է փոխվել։ Այ, իսկական հոգսերը սկսվել են երեխա ունենալուց հետո, դրա մասին արդեն ասել եմ, բայց երևի ավելորդ չի լինի մեկ անգամ էլ ասել։
    Մի բան երևի կարելի է համոզված պնդել, ու բոլորի դեպքում էլ հավանաբար ճիշտ կլինի. երեխա ունենալուց հետո գիտակցում ես, որ մինչ այդ ամուսնական կյանքդ հանգստավայրում անցկացրած անհոգ ժամանակահատվածի էր նման, ինչքան էլ որ դժվար եղած լինի, դրանից հետո էդ շրջանն անհոգ է թվալու, էնպես եթե դեռ երեխա չունեք, բայց պատրաստվում եք ունենալ, վայելեք էդ անհոգ ժամանակաշրջանը հնարավորինս լիարժեք, էդպիսին էլ չեք ունենալու ։ Ուրիշ բան, որ երեխա ունենալն էլ իր հերթին այլ երջանկություն է, աննախադեպ ու աննկարագրելի հաճելի զգացողություններ, բերկրանք, որ ոչ մի այլ բանի հետ համեմատել չես կարող, բայց, մեկ է, հոգսաշատ։ Համենայնդեպս, կարծում եմ, առողջ հարաբերությունների դեպքում հնարավոր է հոգսերի կույտի մեջից էլ հեքիաթ որսալ ու ընտանեկան ներդաշնակությունը պահպանել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.01.2012), Cassiopeia (28.01.2012), E-la Via (28.01.2012), StrangeLittleGirl (15.06.2012), Ֆոտոն (28.01.2012)

  6. #34
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուսնությունից հետո ամենամեծ փոփոխությունը մեր տանը՝ երեխաներն են :
    Ռամշ ջան, երբ մենք ամուսնանում էինք, մենք մեզ համար որոշել եինք երեխաներ 3 տարի հետո ունենալ, մինչև էտ ապրել ուղղակի իրար համար, որովհետև 6 տարի սպասել էինք, որ միասին լինենք, բայց արի ու տես ամուսնությունից հետո մի քանի ամիս էր անցել, երբ բալիկ ունենալու ցանկություն ունեցանք: ՄԻ տարվա մեջ էլ 2ը ունեցանք իհարկե ու հիմա ասեմ, որ այլ կերպ վարվելու հնարավորություն ունենայի նույն կերպ կվարվեի: Երեխաները ինչքան հոգսաշատ են դարձնում կյանքդ, նույնքան էլ իմաստալից ու հաճույք են պարգևում:
    Հետո մի շատ կարևոր բան էլա փոխվել ինձ համար, դա մայրիկիս հետ ավելի ջերմ հարաբերություններն են, ինչքան էլ մինչև դա մոտ ես լինում մամայի հետ, երեխաներ ունենալուց հետո ավելի շատ ես կապվում մամային:
    Ամուսնիդ դառնումա քեզ ամենամոտ մարդը, քո առաջին աջակիցը, ընկերդ:
    Ամուսնությունը ասում են նաև սիրո համար փորձություն ա: Ես հիմա ավելի շատ եմ սիրում, ավելի շատ եմ գնահատում ունեցածս, ավելի եմ հարգում սիրելիիս: Ու էս ինչ ասում եմ փոխադարձի մեջա:
    ՈՒղղակի մարդիկ կան ընտանիքի մարդ են, իրենց համար առաջնայինը կյանքում դառնումա դա, ես էտպիսինն եմ, ինձ համար առաջինը ամուսինս ու երեխաներս են նոր մնացած բոլոր-բոլոր բաները....

    Մնացածն էլ թե ինչա լինում ամուսնությունից առաջ ու հետո, Ֆոտոնը ընտիր ներկայացրելա, ոնց որ հատուկ դրել նկարելա կյանքս

    հ.գ, երբեմն մտածում եմ՝ ո՞նց եմ մինչև պսակվելս ապրել այ մարդ
    Լավ ես գրել ։
    Սկզբում մտածում ես, թե ոնց ես մինչև էդ ապրել առանց ամուսնուդ։ Երեխա ունենալուց հետո էլ մտածում ես, թե ոնց ես էդքան ժամանակ ապրել առանց երեխայիդ։ Ես որ հետադարձ հայացքով նայում եմ մինչև երեխա ունենալն ապրած կյանքիս, նենց մի տեսակ անգույն ու անիմաստ ա թվում ամբողջը, թեև իրականում, իհարկե, էդպիսին չի եղել, ուղղակի համեմատության մեջ էդպիսին ա թվում, որովհետև երեխան կյանքիդ լրիվ նոր իմաստ ա տալիս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.01.2012), Լուսաբեր (29.01.2012)

  8. #35
    Մշտական անդամ Reh32-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2009
    Գրառումներ
    215
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ակումբից եմ աղջիկ ուզում վերջ, հիմա մնումա նման մի թեմա բացել

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նուշություն (02.04.2012)

  10. #36
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, համաձայն եմ: ԲԱՅՑ... Շատ դժվար է շրջապատին բացատրել, որ երեխա դեռ չեք ուզում ունենալ, դեռ ուղղակի ապրում եք իրար հետ:
    Անկեղծ ասած` ուզում էի գրառմանս մեջ նշեի, որ խորապես անտարբեր եմ շրջապատի կարծիքի նկատմամբ, բայց չուզեցի մարդիկ մտածեն, որ նախապաշարմունքներ ունեմ:
    Հիմա եւս մեկ անգամ ասում եմ, ոչ մեկի գործը չի, թե ես իմ ապագա կնոջ հետ երբ կորոշենք երեխա ունենալ: Դա ընտանիքի ներքին խնդիրն ա, մաքսիմում ամուսինների ծնողները կարան հետաքրքրվեն, թե երբ են տատիկ ու պապիկ դառնալու, ուրիշ ոչ ոք իրավունք չունի էդ հարցում քիթը խոթելու: Ես երբ որ ամուսնանամ ու մեկը նման հարց շոշափի, էս նույնը իրան եմ ասելու, ինչքան ուզում ա թող վիրավորվի:

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս կողմից էլ, երբ ունես սիրած մարդ, ցանկություն է առաջանում նրանից երեխա ունենալ: Այդ ցանկությունը համարվում է սիրո վառ վկայություն:
    Էստեղ առարկություն չունեմ, սա սուբյեկտիվ զգացողություն է, Ֆոտոն ջան: Չեմ բացառում, որ ամուսնանալուց հետո ես էլ կարող է ուզեմ շուտ երեխա ունենալ, բայց հիմա տենց չեմ մտածում:

  11. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի օր երևի ես էլ էստեղ երկար ու բարակ կգրեմ, թե ինչն ա փոխվել, ու ինչը չի փոխվել (մինչև էդ անալիզ ա պետք ահագին անել), բայց հենց նոր մի հատ էլ փոփոխություն նկատեցի

    Ուրեմն որ մինչև ամուսնանալս թրաշս սովորականից քիչ մը շատ էր գալիս, մայրս միանգամից վրաս ջղայնանում ու ուղարկում էր թրաշվելու: Հիմա որ սովորականից քիչ մը շատ ա եկել, կնիկս ասում ա, հանկարծ չթրաշվես, մորուք պահի, տեսնենք ոնց կնայվի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.01.2012), Cassiopeia (28.01.2012), E-la Via (28.01.2012), Lion (28.01.2012), Mephistopheles (29.01.2012), Rammstein (28.01.2012), sarhov (26.03.2012), Նաիրուհի (28.05.2013), Նուշություն (02.04.2012), Ֆոտոն (28.01.2012)

  13. #38
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր հեքիաթներն ավարտվեցին ամուսնությամբ: Դրանից հետո կյանքը սկսվեց:
    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարելի է իմանալ ինչից այդպես կարծեցիր:
    Եթե հեքիաթ է եղել մինչ այդ, դեռ կարելի է հասկանալ, բայց որ դա ավարտվում է, դրա հետ չեմ կարող համաձայնվել: Հեքիաթն ինքներս ենք մեր մտքերում ստեղծում: Ու եթե ցանկություն կա, հետո էլ կարելի է ստեղծել: Եթե էդպես չի, խնդրում եմ ավելի մանրամասնեք:
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 28.01.2012, 18:42:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (28.01.2012)

  15. #39
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած` ուզում էի գրառմանս մեջ նշեի, որ խորապես անտարբեր եմ շրջապատի կարծիքի նկատմամբ, բայց չուզեցի մարդիկ մտածեն, որ նախապաշարմունքներ ունեմ:
    Հիմա եւս մեկ անգամ ասում եմ, ոչ մեկի գործը չի, թե ես իմ ապագա կնոջ հետ երբ կորոշենք երեխա ունենալ: Դա ընտանիքի ներքին խնդիրն ա, մաքսիմում ամուսինների ծնողները կարան հետաքրքրվեն, թե երբ են տատիկ ու պապիկ դառնալու, ուրիշ ոչ ոք իրավունք չունի էդ հարցում քիթը խոթելու: Ես երբ որ ամուսնանամ ու մեկը նման հարց շոշափի, էս նույնը իրան եմ ասելու, ինչքան ուզում ա թող վիրավորվի:

    ...
    Ես էլ եմ քեզ պես մտածում, բայց իրականում շրջակա կարծիքները ազդում են, թեկուզ ներվայնացնելու մակարդակով: Ծնողների հետաքրքրությունն էլ պակաս անհանգստացնող չի: Ամեն պահ, գոնե ենթագիտակցաբար, աշխատում ենք մեր ծնողներին դուր գալ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  16. #40
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այստեղ մի քանի անգամ հնչեց, որ ամուսնությունից հետո երկրորդ պլան է մղվում սեփական անձը:
    Իհարկե ամուսնանալուց հետո լուծվել ընտանիքիդ ՝ ամուսնուդ, երեխաներիդ մեջ բնական բան է, բայց լուծվելու հետ մեկտեղ՝ կարծում եմ պետք է ամեն գնով փորձես պահպանել քո տեսակը, ձևը, դեմքը: Հա, նորմալ հարաբերությունների դեպքում, պարզ է, որ ամուսինդ չի փորձի փոխել քեզ, պարզ է նաև, որ շատ փոփոխություններ ինքնըստինքյան կկատարվեն հետդ, բայց այ ինձ հետաքրքիր է, որքանո՞վ եք կարողանում առօրյա հոգսերի, առկա բազում առաջնային խնդիրների մեջ պահպանել ձեր անհատականությունը: Եվ ոչ միայն պահպանել, այլ նաև կատարելագործվել:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shah (29.01.2012), Ֆոտոն (28.01.2012)

  18. #41
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հեքիաթ է եղել մինչ այդ, դեռ կարելի է հասկանալ, բայց որ դա ավարտվում է, դրա հետ չեմ կարող համաձայնվել: Հեքիաթն ինքներս ենք մեր մտքերում ստեղծում: Ու եթե ցանկություն կա, հետո էլ կարելի է ստեղծել: Եթե էդպես չի, խնդրում եմ ավելի մանրամասնեք:
    Այո չի ստեղծվում հեքիաթ, եթե չկա մթնոլորտ համապատասխան: Այս պահին այն երկրում, որում որ մենք գտնվում ենք, արդեն վաղուց տեղի են ունենում նվազագույնից մինչև ամենավերջին ճիչի այլանդակություններ: Իսկ նման մթնոլորտում հեքիաթ հյուսել ես անկարող եմ:Ու թեև չոչի ելած արհամարանքը հանդեպ պատերազմի ու դրա հեևանքների, մեզ հեռացրել է հեքիաթներից, բայց դա չի նշանակում, որ մենք չենք զգում, մենք էլ զգում: Զգում ենք կյանքը ավելի խորքից, ավելի ուժեղ ու բուռն ավելի, դուրս հեքիաթներից:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  19. #42
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ բոլորի դեպքում է էդպես լինում։ Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե մարդկանց քանի տոկոսի դեպքում է հայրական տանը հեքիաթ լինում, իսկ ամուսնանալուց հետո հեքիաթը կտրուկ ու դաժան կերպով ավարտվում, բայց իմ հայրական տանը հոգսերի տեսակետից երբեք էլ հեքիաթ չի եղել. վաղ մանկուց էլ հոգսերի համն զգացել ենք ու ապրել դրանցով, ծնողներս երբեք էլ չեն խուսափել մեր ներկայությամբ ընտանեկան խնդիրներ ու դժվարություններ քննարկելուց։ Իհարկե, որոշ վերապահումներով, բայց հիմնականում ընտանեկան խնդիրները քննարկել ենք միասին ու փորձել միասին ելք գտնել։ Ու կարծում եմ՝ ճիշտ են արել։ Էլ չեմ ասում, որ շատ առումներով խուսափել հնարավոր էլ չէր։ Օրինակ, եթեօրվա հացի խնդիր կա, դու ոչ մի կերպ չես կարող էնպես անել, որ երեխադ դա չիմանա, կամ եթե շաբաթներով լույս չունեք, որովհետև լույսի վարձը չեք վճարել, երեխադ չի կարող դա չիմանալ։ Ու էդպես կյանքի նկատմամբ անիրական հեքիաթային պատկերացումներ ոչ լինում են, ոչ էլ հետո դառնորեն փուլ գալիս։ Ինձ համար, օրինակ, էդ առումով նույնիսկ հակառակն է եղել. հեքիաթն ամուսնանալուց հետո է սկսվել։ Իհարկե, հեքիաթ ասելով՝ չենք հասկանում հոգսերից զուրկ, փափկասուն կյանք, բայց հոգսերս հաստատ չեն ավելացել ամուսնանալուց հետո (եթե չասեմ, որ նույնիսկ պակասել են սկզբնական շրջանում), ուղղակի դրանց բնույթն է փոխվել։ Այ, իսկական հոգսերը սկսվել են երեխա ունենալուց հետո, դրա մասին արդեն ասել եմ, բայց երևի ավելորդ չի լինի մեկ անգամ էլ ասել։
    Մի բան երևի կարելի է համոզված պնդել, ու բոլորի դեպքում էլ հավանաբար ճիշտ կլինի. երեխա ունենալուց հետո գիտակցում ես, որ մինչ այդ ամուսնական կյանքդ հանգստավայրում անցկացրած անհոգ ժամանակահատվածի էր նման, ինչքան էլ որ դժվար եղած լինի, դրանից հետո էդ շրջանն անհոգ է թվալու, էնպես եթե դեռ երեխա չունեք, բայց պատրաստվում եք ունենալ, վայելեք էդ անհոգ ժամանակաշրջանը հնարավորինս լիարժեք, էդպիսին էլ չեք ունենալու ։ Ուրիշ բան, որ երեխա ունենալն էլ իր հերթին այլ երջանկություն է, աննախադեպ ու աննկարագրելի հաճելի զգացողություններ, բերկրանք, որ ոչ մի այլ բանի հետ համեմատել չես կարող, բայց, մեկ է, հոգսաշատ։ Համենայնդեպս, կարծում եմ, առողջ հարաբերությունների դեպքում հնարավոր է հոգսերի կույտի մեջից էլ հեքիաթ որսալ ու ընտանեկան ներդաշնակությունը պահպանել ։
    Ան. ջան ախր ես հեքիաթը չակերտի մեջ էր դրել:Պարզապես մանր մունր օրինակներով ուզեցա ցույց տամ թե ինչ կարան նկատի ունենան հեքիաթ բառի տակ:

    Իմ կյանքը լրիվ տարբերվում ա վերջի գրառումիցս, նկատի ունեմ հեքիաթ կոչվելուց: Ինձ համար պարզապես հիմա ուրիշ արժեքներ են ավելի կարևոր ու առաջնային: Ես իմ կյանքից չխոսեմ, բայց քո գրառումը ահագին նման է/ր/ իմ կյանքին::

  20. #43
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ լավ է, որ այս թեմայի գրառումները կարդալուց հետո, ավելի դրական ես նայում ամուսնությանը: Թե չէ կյանքում այնպիսի դեպքերի ես հանդիպում...
    Ուրախ եմ, որ շատերդ երջանիկ եք ձեր ամուսնական կյաքնում!

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (28.01.2012), Cassiopeia (28.01.2012), E-la Via (28.01.2012), Shah (29.01.2012), Աթեիստ (28.01.2012), Ֆոտոն (29.01.2012)

  22. #44
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչ լավ է, որ այս թեմայի գրառումները կարդալուց հետո, ավելի դրական ես նայում ամուսնությանը: Թե չէ կյանքում այնպիսի դեպքերի ես հանդիպում...
    Ուրախ եմ, որ շատերդ երջանիկ եք ձեր ամուսնական կյաքնում!
    Хорошее дело браком не назовут

    Ամուսնությունն ինքնին դրական երևույթ է, իսկ լավն ու վատը կախված է ամուսիններից, բնավորություններից, աշխարհայացքից, մտածելակերպից... մի խոսքով ահագին բաներից: Ու եթե այսքան բան համընկնում է, պետք է հավատալ, որ իրոք բախտդ բերել է )))
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (28.01.2012)

  24. #45
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ մի քանի անգամ հնչեց, որ ամուսնությունից հետո երկրորդ պլան է մղվում սեփական անձը:
    Իհարկե ամուսնանալուց հետո լուծվել ընտանիքիդ ՝ ամուսնուդ, երեխաներիդ մեջ բնական բան է, բայց լուծվելու հետ մեկտեղ՝ կարծում եմ պետք է ամեն գնով փորձես պահպանել քո տեսակը, ձևը, դեմքը: Հա, նորմալ հարաբերությունների դեպքում, պարզ է, որ ամուսինդ չի փորձի փոխել քեզ, պարզ է նաև, որ շատ փոփոխություններ ինքնըստինքյան կկատարվեն հետդ, բայց այ ինձ հետաքրքիր է, որքանո՞վ եք կարողանում առօրյա հոգսերի, առկա բազում առաջնային խնդիրների մեջ պահպանել ձեր անհատականությունը: Եվ ոչ միայն պահպանել, այլ նաև կատարելագործվել:
    Սեփական անձի՝ երկրորդ պլան մղվելն ու անհատականությունը կորցնելը տարբեր բաներ են, way ջան։ Իհարկե, մարդիկ կան, որ ամուսնանալուց հետո անհատականությունն էլ են կորցնում դրա հետ մեկտեղ կամ առանց դրա։ Էդ արդեն ուրիշ հարց է։ Ամեն դեպքում էդ երկուսը նույնացնել պետք չի։ Բայց որ համատեղ կյանքի ընթացքում կամ թեկուզ մինչև ամուսնանալը, երբ արդեն միասին են լինում, մարդիկ ինչ–որ չափով սկսում են նմանվել իրար, կարծում եմ՝ անժխտելի է։ Պարտադիր չի, որ լրիվ նմանվեն կամ կորցնեն անհատականությունը, պարզապես հայացքներով, ճաշակներով, նախասիրություններով կամա թե ակամա մի տեսակ մոտենում են իրար, թեև իրենք կարող են և չնկատել էդ երևույթը, որովհետև սովորաբար շատ սահուն, աննկատ կերպով է տեղի ունենում, ու ավելի լավ կողքից է երևում։ Դա, ըստ իս, վատ բան չի, եթե, իհարկե, մեկի անհատականությունն էդ ընթացքում կուլ չի գնում մյուսինին։ Էդ երևույթն ինչ–որ առումով նույնիսկ անհրաժեշտ է ու անխուսափելի, որովհետև ընտանիքի համերաշխությունը մասամբ նաև դրանով է ապահովվում։ Ամուսիններից յուրաքանչյուրն ինչպիսին էլ լինի, մյուսի հետ ապրելու համար պիտի գոնե մի քիչ նմանվի նրան։ Անհատականության կորուստն, իմ կարծիքով, տեղի է ունենում էն դեպքում, երբ հիմնականում մեկն է մյուսին նմանվում, այսինքն՝ մեկամյուսացումը (էս բառը ես եմ հորինել ) փոխադարձ չի լինում, ու հավասարակշռությունը խախտվում է, այսպես ասած։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.01.2012), E-la Via (29.01.2012), Ֆոտոն (29.01.2012)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1196
    Վերջինը: 28.12.2023, 23:22
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •