Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
E-la Via (18.01.2012)
Ռամշտայն, իհարկե կարող ես չհավանել Ռիչարդի գործերը ու ընդհանրապես սյուռեալիզմը, բայց ռաբիզի հետ համեմատել???
Սյուռեալիզմին ինչ է հատուկ??? Իռացիոնալ, ընդհանուր ստանդարտներին չհամապատասխանող, սահմններից ազատ մտածողություն: Սյուռելաիզմը գործ ունի մարդու ենթագիտակցության հետ ու թե ստեղծագործողին, թե ստեղծագործողի արվեստի հետ առնչվողին օգնում է երևակայության շնորհիվ վեր հանել այն, ինչ թաքնված էր: Միթե այս ամենը բնորոշ է ռաբիզին??? Ընդհանրապես համեմատությունից էլ դուրս է, ուր մնաց թե քննարկվի:
Իսկ ինչ վերաբերվում է Ռիչարդի գործերին, ինչպես արդեն ասել եմ, Գեա ջան, իրոք լավն են, հետաքրքիր, երևակայության թռիչք են տալիս, բայց ես էլ նրա յուղանկարները չհավանեցի:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Գեա (18.01.2012)
Որ հեգնանքիցս ենթադրում ես, լավ ես անում, բայց սկսենք նրանից, թե ինչի՞ց ես ենթադրում, որ հեգնում եմ: Ոչ փնտրել եմ, ոչ էլ զզվելի բան եմ ջրի երես հանել, ընդամենը համեմատում եմ երկու բաները, որոնք երկուսն էլ կարող են արվեստ համարվել (եթե առարկություններ ունես, որ Մենսոնի երգերը կարող են արվեստ համարվել, ուշադիր լսում եմ): Last.fm-ով հաճախ եմ Մենսոն հանդիպում ու 99%-ով Ban եմ անում (արգելափակում եմ):
Դալիի շատ գործեր մեջ էդ ինձ դուր չեկած տարրերը չկան, դրա համար շատ բաներ հավանում եմ, բայց` ոչ ամեն ինչ: Ու ընդհանրապես ճիշտ չեմ համարում համեմատել Դալիին ու Ռիչարդ Վաանին:
Չէի ուզի նախորդ գրառումս կրկնել, բայց էս մասը կոնկրետացնեմ. ռաբիզ ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ թե անիմաստ, կրկնվող, հիմար բառերով գրված երգ, այլ չափից դուրս շատ ելեւէջներով, եսիմինչերով, զիզի-բիզի բաներով զարդարված երաժշտություն (թեկուզ եթե տեքստը իրոք խորիմաստ ա):
Կարճ ասած` դժվար ա զգացողությունը բառերով արտահայտելը: Սյուռեալիզմի մեծ մասը ինձ դուր չի գալիս: Պրծ:![]()
իմ մտքով երբեք չի անցնի համեմատել Դալիին ոը Ռիչարդին: դու ինքդ սյուռեալիզմը ռաբիզ համարեցիր , ես էլ մեջ բերեցի սյուռեալիզմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին` Դալիին:Ու ընդհանրախես կարծում եմ դու այնքան էլ չես պատկերացնում թե ինչ է սյուռեալիզմը Ռամշ ջան , ընդհամենը պետք է ասել, որ այն քեզ դուր չի գալիս ,ու վերջացնել այլ ոչ թե ցեխի հետ խառնել ու այնպիսի պիտակներ տալ , որը կարող է վիրավորել այն մարդուն ում դա դուր է եկել:
ռաբիզի մեջ երբեք չկան խորիմաստ բառեր ու նույնիսկ չկա զիզիբիզի ելևեջներով երաժշտություն, ցածրորակ ու երբեմն մի քանի էթնիկ ոճերի խառնուրդ է:Խառնվածության ու ցածրորակության աստիճանն էլ կախվածէ նրանից թե թե ով է խառնողը ու ինչ աստիճանի է խառնել այդ ամենը :իսկ դու վերցնում ու արվեստի մեջ մի ամբողջ ինքնուրույն ուղղություն համեմատում ես չգիտեմ ինչի հետ միայն այն բանի համար, որ քո զգացողությունը ներկայացնես:Չէի ուզի նախորդ գրառումս կրկնել, բայց էս մասը կոնկրետացնեմ. ռաբիզ ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ թե անիմաստ, կրկնվող, հիմար բառերով գրված երգ, այլ չափից դուրս շատ ելեւէջներով, եսիմինչերով, զիզի-բիզի բաներով զարդարված երաժշտություն (թեկուզ եթե տեքստը իրոք խորիմաստ ա): արճ ասած` դժվար ա զգացողությունը բառերով արտահայտելը: Սյուռեալիզմի մեծ մասը ինձ դուր չի գալիս: Պրծ:![]()
ես ուզում էի լսել այս նկարիչի գործերի մասին կարծիք` սկսած տեխնիկայից վերջացրած ընտրած թեմաներով , կենկրետ դիտողի աչքով ինչպիսին են այս նկարները, իսկ մենք դա թողած լրիվ թեմայից շեղվել ու չգիտեմ ինչից ենք խոսում...![]()
Վերջին խմբագրող՝ Գեա: 19.01.2012, 11:32:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Ես էլ կարծում եմ, որ դու իմ մասին շատ քիչ բան գիտես, որ նման կարծիք հայտնես, հարգելի Գեա: Ամեն դեպքում չեմ բռնանում կարծիքիդ վրա, ինչը դու փորձում ես անել իմ կարծիքի նկատմամբ:
Ես ոչ մեկին չեմ վիրավորել, իսկ դու հենց նոր վիրավորեցիր ռաբիզ լսողներին: Բացատրեմ. ես սյուռեալիզմը համեմատել եմ մի բանի հետ, որը ինձ դուր չի գալիս (ու նշում եմ, թե հատկապես դրա որ մասը), իսկ դու էդ մի բանը, որը շատ մարդկանց դուր ա գալիս, համարեցիր էնպիսի բան, որի հետ համեմատությունը վիրավորական ա: Ես չեմ պաշտպանում ռաբիզը, զզվում եմ ռաբիզից ուղղակի փաստն եմ արձանագրում: Հույս ունեմ մտքերս պարզ շարադրեցի:
Չէի իմանում, որ բոլոր ռաբիզ երգերը հատ-հատ լսել ես:
Եթե քո մոտ ռաբիզի կոնկրետ սահմանում կա գրած, ես չգիտեմ: Ես սահմանում չունեմ, ուղղակի սուբյեկտիվ համեմատություն եմ անում ռաբիզ երգի երաժշտության հետ (այլ ոչ թե բառերի): Եթե ուզում ես, կարամ ռաբիզ բառը փոխարինեմ մուղամ բառով, գոնե էդ դեպքում չես ասի, որ դա չի կարա խորիմաստ լինի, եւ այլն:
Լավ եմ անում: Թե՞ արդեն իրավունք չկա սեփական զգացողությունները ներկայացնելու:
Նկարչի ոճը, որը մենք քննարկում ենք, էդ նկարչի հետ հեչ կապ չունի, չէ՞:
Ռամշ ջան որ կողմից մտածում եմ , ոնց որ ուղղակի զրույց անելու հավես ա բացվել մոտդ: Էլ բան չեմ ասում ես այդքան առողջություն չունեմ , որ հիմա էլ ես քո գրածները հատիկ հատիկ հերձեմ ու հակադարձեմ , սա այդ թեման չէ:
Քեզ` հաշվի առնելով տարիքդ, շատ հարգում եմ, լիքը մարդու տպավորություն ես թողել , դրա համար էլ այս պարապ զրույցի վրա մի տեսակ զարմացած եմ, քո նման պըրծ![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Գեա ջան, իրականում` ո՛չ հավես ա բացվել, ո՛չ էլ ժամանակ ունեմ մի ասելիքս տարբեր ձեւերով բացատրելու, կրկնելու մեկնաբանելու, եւն: Մի հատ կարծիք էի գրել, մի հատ էլ հետո բացատրեցի, պիտի որ էդքանը հերիք լիներ: Եթե քո նպատակը զուտ հակադարձել է, ապա ուրախ եմ, որ էլ չես հակադարձում:
Ես էլ քեզ եմ հարգում ու միաժամանակ խնդրում եմ, որ այդքան վատ չընդունես քո կարծիքի հետ չհամընկնող կարծիքները: Այո, վատ եմ արտահայտվել սյուռեալիզմի մասին, այո, կանաչ սմայլիկ եմ դրել, բայց ոչ մեկին չեմ փորձել վիրավորել, թերագնահատել, համարել անճաշակ եւ այլն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ