Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
Ռամշ ջան որ կողմից մտածում եմ , ոնց որ ուղղակի զրույց անելու հավես ա բացվել մոտդ: Էլ բան չեմ ասում ես այդքան առողջություն չունեմ , որ հիմա էլ ես քո գրածները հատիկ հատիկ հերձեմ ու հակադարձեմ , սա այդ թեման չէ:
Քեզ` հաշվի առնելով տարիքդ, շատ հարգում եմ, լիքը մարդու տպավորություն ես թողել , դրա համար էլ այս պարապ զրույցի վրա մի տեսակ զարմացած եմ, քո նման պըրծ
Գեա ջան, իրականում` ո՛չ հավես ա բացվել, ո՛չ էլ ժամանակ ունեմ մի ասելիքս տարբեր ձեւերով բացատրելու, կրկնելու մեկնաբանելու, եւն: Մի հատ կարծիք էի գրել, մի հատ էլ հետո բացատրեցի, պիտի որ էդքանը հերիք լիներ: Եթե քո նպատակը զուտ հակադարձել է, ապա ուրախ եմ, որ էլ չես հակադարձում :

Ես էլ քեզ եմ հարգում ու միաժամանակ խնդրում եմ, որ այդքան վատ չընդունես քո կարծիքի հետ չհամընկնող կարծիքները : Այո, վատ եմ արտահայտվել սյուռեալիզմի մասին, այո, կանաչ սմայլիկ եմ դրել, բայց ոչ մեկին չեմ փորձել վիրավորել, թերագնահատել, համարել անճաշակ եւ այլն: