Շնորհավորում եմ տղաներ...հատկապես մեր բանակայիններին՝ Չուկին ու Հովոյին...
ամենալավն եմ ձեզ ցանկանում՝ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործերում...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
Հարգելի տղաներ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ![]()
Բոլորիդ ցանկանում եմ ամենայն լավն ու բարին![]()
/կներեք որ ուշացումով/
Ես էլ եմ ուշացումով շնորհավորում բոլոր տղաներին![]()
Ցանկանում եմ առողջություն, հաջողություն ուսման մեջ և գործերում, նաև՝փոխադարձ ու հարատև ՍԵՐ:
Ծառայող ակումբցիներին էլ՝ մնացած մաղթանքներիս հետ մեկտեղ բարի վերադարձ![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Շնորհավորում եմ «Կարմիր բանակին», որը այնքան անմեղ մարդկանց է սպանել խորհրդային տարիներին, նրա չլինելու առթիվ:
Ու խնդրում Ակումբի անդամներին, այօսրվա հայկական բանակը չխառնել խորհրդային բանակի հետ: Որքան էլ, որ շատ լինեն ցավալի նմանությունները, որոնք, համոզված եմ, ապագայում կվերանան:
Բայց ժող, 23-ը նաեվ Հայ Զինվորի օրն է, էնպես որ շնորհավորելու առիթ կա, բայց բանակում ծառայած/ողներին
Ո՛չ, սա հայ զինվորի օրը չէ:
Հայոց բանակի ու մասնավորապես նաև հայ զինվորի օր ունենք՝ հունվարի 28-ը, որն իրոք տոն է, բայց որը, ցավոք, մեր մոտ ազգային արժեքների ինքնագիտակցության կայացած չլինելու պատճառով շատերը դեռ չեն ընկալում:
Ես սա ասում եմ ոչ միայն որպես Հայաստանի քաղաքացի, այլև որպես ներկայումս հայոց բանակում ծառայող հայ զինվոր: Սա մեր տոնը չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արժանապատվության խնդիր է
Հայ ժողովուրդն առ այսօր նշում է փետրվարի 23-ը: Արդեն 15 տարի է՝ անկախ Հայաստանը սեփական բանակ ունի, բայց մենք, միեւնույն է, փետրվարի 23-ն ենք նշում: Այսինքն՝ սովետական կարմիր բանակի օրը: Որովհետեւ մեզ համար զինվոր լինելն ընդամենը ծառայություն է, իսկ ծառայել կարելի է միայն օտարին: Արժանապատվության խնդիր է:
... Տաքսու վարորդն ասում է, որ այլեւս չի կարող ապրել Հայաստանում եւ անպայման Ռուսաստան է գնալու: Խնդիրը միայն նյութականը չէ: Փառք Աստծո՝ կարողանում է ընտանիքի օրվա հացը հասցնել, բայց դա անում է սեփական արժանապատվության հաշվին: Թե օրը քանի անգամ է ստիպված լինում հանդուրժել 18-19 տարեկան լկտիների (ինքն ավելի կոպիտ է արտահայտվում՝ կասկածի տակ դնելով վերոհիշյալ երիտասարդների ծնողների բարոյական նկարագիրը), դժվար է ասել: Բայց ամեն անգամ հանդուրժելով, զգում է, որ իր զսպված հայհոյանքներից հետո երիտասարդների լկտիությունն ավելանում է: Արժանապատվության խնդիր է, ու եթե արժանապատվություն ունենաս, Հայաստանում չպիտի ապրես:
Հենց նոր համալսարանն ավարտածը հասկանում է, որ եթե ուզում է Մալաթիայի տոնավաճառից բացի որեւէ այլ տեղ աշխատել, պիտի կամ պատշաճ հագնվի (եթե տղա է), կամ պատշաճ հանվի (եթե աղջիկ է), ու անպայման՝ ընդունվի ՀՀԿ շարքերը: Արժանապատվության խնդիր է: Եվ արժանապատվություն ունեցողները գերադասում են գնալ Հայաստանից: Գյուղացին անձրեւի ու կարկուտի տակ մշակում է իր բաժին մի կտոր հողը ու վստահ է, որ սոված չի մնա: Բայց իր երեխան պիտի իր մշակած բերքի շնորհիվ գնա ու համալսարան ընդունվի, ու գյուղացին հասկանում է՝ իր երեխան կարող է Հայաստանում որեւէ բանի հասնել միայն ու միայն սեփական արժանապատվությունը տրորելու միջոցով: Եվ գերադասում է հեռանալ Հայաստանից ու իր մի կտոր հողը մշակել օտար ափերում: Արժանապատվության խնդիր է: Ուսուցիչը պիտի գերազանց գնահատի մոտակա հաստավիզի երեխային, որովհետեւ եթե ընդվզի՝ այդ նույն հաստավիզի «բարեգործություններով» ապրող տնօրենը նրան կազատի աշխատանքից: Եթե հարմարվում ես՝ մնա եւ գերազանց նշանակիր, չես հարմարվում՝ ազատվիր աշխատանքից ու հեռացիր Հայաստանից: Արժանապատվության խնդիր է:
Հարմարվելն ամենահեշտն է: Իշխանությունները հարմարվողների համար նույնիսկ «հատուկ պայմաններ» են ստեղծել: Այսինքն՝ բարոյական հիմնավորումներ են հորինել: «Սա մեր Հայրենիքն է», «որտեղ հաց՝ այնտեղ կաց» եւ այլն: Ու զարմանալի բան՝ հայ ժողովուրդը Հայրենիքի մասին հարյուրավոր ասացվածքներ ունի, բայց արժանապատվության մասին ոչ մի հատ»:
Իսկ մենք ունե՞նք արժանապատվություն: Եթե ունենք, ուրեմն չպետք է հանդուրժենք այս իշխանություններին: Չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի ամենաինտելեկտուալ զբաղմունքը տուռնիկներից կախվելը լինի, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն առանձնապես ոչնչով չտարբերվի չինական ռեստորանի գովազդային ցուցանակից, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը գիտակցական կյանքի զգալի մասն անցկացնի Մոնտե-Կառլոյի կազինոներում, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը զբաղվի ծառատունկով եւ այլն:
Այլընտրանք չկա: Կամ մենք չենք հանդուրժում այս ամենը եւ դուրս ենք գալիս պայքարի, կամ մենք հանդուրժում ենք, բայց չենք համակերպվում եւ հեռանում ենք Հայաստանից: Արժանապատվության խնդիր է: Իսկ արժանապատվություն ունեցողները, որպես կանոն, ընտրում են պայքարը: Որովհետեւ փախչել՝ նշանակում է հրաժարվել սեփական արժանապատվությունից, իսկ հրաժարվելով՝ կարելի է նաեւ այսօրվա Հայաստանում գոյատեւել:
ՀՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
http://chi.am/news/070223/07022301.htm
Կներեք, ուշացումով բայց ուզում եմ շնորհավորել բոլոր տղաների և Կարմիր բանակի տոնը: Ցանկանալով Ձեզ ամենալավն ու բարին, չէ՞ որ տղաների շնորհիվ է որ Հայրենիքը պաշտպանված է :
ՀՆՈՐՀԱՎՈՐՇՆՈՐՀԱՎՈՐ
ՇՆՈՐՀԱՎՈՐ
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ