Ի՞նչ է ուժը:Ո՞վ է ուժեղ մարդ համարվում:Ինչո՞ւմ է մարդու ուժը:
Մեկի համար ուժը փողի մեջ է, մյուսի համար` իշխանության, մեկ ուրիշի համար՝ գիտելիքի: Ոմանք իրենց ուժի աղբյուր են համարում ընտանիքը, ոմանք` կարիերան:
Իմ կարծիքով ուժեղ է նա, ով կյանքից դաժան հարվածներ ստանալով, չի ընկճվում, չի հանձնվում, շարունակում է պայքարել ու ակտիվ կյանք վարել` բոլորին ապացուցելով, որ մարդու իրական ուժը հոգու, ամուր կամքի ու անսասան հավատի մեջ է:
Այստեղ ձեզ կներկայացնեմ իսկապես ուժեղ մարդկանց, որոնցով չեմ դադարում հիանալ, որոնցից կարելի է միայն ու միայն սովորել ու որոնք հիանալի օրինակ են:
Հեշտ է լինել ուժեղ, երբ դու ամեն ինչ ունես: Իսկ դու փորձիր պատկերացնել, թե կարող ես ուժեղ լինել, եթե ...
Էջանիշներ