Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդհանուր առմամբ, 2011-ին շատ-շատ եմ կարդացել, բայց էդ շատի մեջ որակն էն չի եղել: Դրա համար մեծ դժվարությամբ էս եռյակն եմ առանձնացնում.
1. Էռնեստ Հեմինգուեյ - «Կատուն անձրևի տակ» (պատմվածք, որը մի օր հաստատ թարգմանելու եմ)
2. Միլան Կունդերա - «Էության անտանելի թեթևություն»
3. Յան ՄքԻուան - «Ամստերդամ»
«Կատուն անձրևի տակը» ես էլ եմ կարդացել քո դրդմամբ, հրաշք էր, ես ուղղակի կենտրոնացել էի էն գրողների վրա, որոնց առաջին անգամ եմ կարդացել, թե չէ Մաթևոսյանի «Տերը» կնշեի, մինչ էդ չէի կարդացել, Լյոսայից մի երկու նոր բան եմ կարդացել՝ Գովք խորթ մորը, Դոն Ռիգոբեռտոյի օրագրերը, բայց էդ հեղինակներով արդեն տպավորված էի, ու էնպես չէր, որ առանձնահատուկ էլ ավելի հիացա, դրա համար չեմ նշել, բայց արժե կարդալ, բոլորին խորհուրդ եմ տալիս