Կարելի է բաժինն ակտիվացնելու համար էսպիսի մի թեմա բացել: Մի խոսքով, էստեղ գրում ենք, թե 2011թ. մեր կարդացած գրքերից որոնք են լավագույն երեքը: Ձեռի հետ էլ դրանք քննարկում ենք:
Կարելի է բաժինն ակտիվացնելու համար էսպիսի մի թեմա բացել: Մի խոսքով, էստեղ գրում ենք, թե 2011թ. մեր կարդացած գրքերից որոնք են լավագույն երեքը: Ձեռի հետ էլ դրանք քննարկում ենք:
Շատ եմ կարդացել էս տարի, բայց ամեն ինչ չի, որ տպավորվել ա շատ, հիացրել: Երրորդը դժվարանում եմ էս պահին առանձնացնեմ, ենթադրում եմ, որ նշում ենք էն գրքերը, որոնք առաջին անգամ ենք կարդացել:
1.Սոնոլլա Իբրահիմ «Հանձնաժողովը»: Ինձ եգիպտացի ժամանակակից դրամատուրգ էր պետք, Իբրահիմի մասին լսել էի, մի երկու հոդված կարդացել, որոնցում շատ էր խոսում թատրոնից, ենթադրել էի, որ դրամատուրգ էլ ա, ահագին քրքրելուց հետո էս վիպակը գտա, որ գրված ա պաշտոնական փաստաթղթերը ծաղրանմանակելու ոճով, մոտավորապես Լյոսայի «Բարի ծառայությունների վաշտի» նման: Որպես ժանր նորություն չէր, բայց որպես եգիպտացի գրող՝ բացահայտում էր: Ափսոս որ պիեսներ չունի:
2.Նարինե Կռոյան «Ճարճատուկի ծաղիկը»: Էս գրողի ու գրքի մասին արդեն խոսացել եմ, որպես ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչ՝ ինձ համար բացահայտում ա![]()
Freeman (01.01.2012), StrangeLittleGirl (02.01.2012)
Ընդհանուր առմամբ, 2011-ին շատ-շատ եմ կարդացել, բայց էդ շատի մեջ որակն էն չի եղել: Դրա համար մեծ դժվարությամբ էս եռյակն եմ առանձնացնում.
1. Էռնեստ Հեմինգուեյ - «Կատուն անձրևի տակ» (պատմվածք, որը մի օր հաստատ թարգմանելու եմ)
2. Միլան Կունդերա - «Էության անտանելի թեթևություն»
3. Յան ՄքԻուան - «Ամստերդամ»
Շինարար (02.01.2012)
1. Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Հրո և սառույցի երգը
2. Ջորջ Օրուել - 1984
3. Նիլ Գեյմեն - Ամերիկյան Աստվածներ/Անանսիի Որդիները
I may be paranoid but no android!
StrangeLittleGirl (02.01.2012)
«Կատուն անձրևի տակը» ես էլ եմ կարդացել քո դրդմամբ, հրաշք էր, ես ուղղակի կենտրոնացել էի էն գրողների վրա, որոնց առաջին անգամ եմ կարդացել, թե չէ Մաթևոսյանի «Տերը» կնշեի, մինչ էդ չէի կարդացել, Լյոսայից մի երկու նոր բան եմ կարդացել՝ Գովք խորթ մորը, Դոն Ռիգոբեռտոյի օրագրերը, բայց էդ հեղինակներով արդեն տպավորված էի, ու էնպես չէր, որ առանձնահատուկ էլ ավելի հիացա, դրա համար չեմ նշել, բայց արժե կարդալ, բոլորին խորհուրդ եմ տալիս![]()
Ճիշտն ասած, էդ ցուցակիս մեջ ուզում էի Ամելի Նոթոմբի «Մարդասպանի հիգիենան» էլ մտցնել, բայց հետո մտածեցի` մի րոպե, ախր ի՞նչ պարտադիր ա, որ առաջին անգամ կարդացած հեղինակներին գրեմ: Մյուս երկուսին էսպես թե էնպես 2011-ին առաջին անգամ էի կարդացել, չնայած մարդ ա երկու գործ հասցրել էի: ՄքԻուանի «Արեգակնայինն» էլ էր շատ լավը, Կունդերայի «Ինքնությունն» էլ:
Ես էլ ահագին մոդայիկ գրքեր կարդացի անցած տարում: Գրում եմ նրանք, որ առաջինը եկան մտքիս:
Դենիել Քիզ .«Ծաղիկներ Էլջերնոնի համար»
Կոելիո. «11րոպե»
Նոթոմբ. «Խողովակների մետաֆիզիկան»:
Quyr Qery (04.01.2012), StrangeLittleGirl (03.01.2012), Շինարար (24.07.2012)
Եթե էդպես ա, երրորդը նշում եմ Հեմինգուեյի կատվիկի մասին նշածդ հրաշք կտորը, չնայած եթե նշած չլինեիր հիմա, մտքովս էս պահին երևի չանցներՆարինե Կռոյանի ժողովածուից էլ առանձնացնում եմ «Ճամբարը» պատմվածքը, որովհետև «Ճարճատուկի ծաղիկը» պատմվածքը կարդացել եմ անցած տարի՝ դեկտեմբերին, բայց ամբողջ ժողովածուն արդեն այս տարվա կեսերին եմ կարդացել:
StrangeLittleGirl (03.01.2012)
Արևածագ (03.01.2012)
Բա մի տեղ գրել էիր՝ «տատիկս էլ է կարդում»: Մտածեցի, որ գոնե ժամանակիս ամենամոդայիկներից մի երկու բան պիտի կարդալ: «Антихриста»ն էլ կարդացի, բայց ոչ այնքան հաճույքով, ուղղակի հասա մինչև վերջ:
Նոթոմբը շատ ազատ է գրում, մտածածը թղթին հանձնելիս ոչ մի կաշկանդվածություն չկա, կարծես թե ջանքեր էլ չի թափում գլխավորը երկրորդականից առանձնացնելու: Կարծում եմ, որ նա կյանքում էլ երևի ահագին շատախոս անձնավորություն է:![]()
Բա մի տեղ գրել էիր՝ «տատիկս էլ է կարդում»: Մտածեցի, որ գոնե ժամանակիս ամենամոդայիկներից մի երկու բան պիտի կարդալ: «Антихриста»ն էլ կարդացի, բայց ոչ այնքան հաճույքով, ուղղակի հասա մինչև վերջ:
Նոթոմբը շատ ազատ է գրում, մտածածը թղթին հանձնելիս ոչ մի կաշկանդվածություն չկա, կարծես թե ջանքեր էլ չի թափում գլխավորը երկրորդականից առանձնացնելու: Կարծում եմ, որ նա կյանքում էլ երևի ահագին շատախոս անձնավորություն է:![]()
Շինարար (03.01.2012)
Արևածագ (03.01.2012)
Մինչև հիմա համոզված էի, որ Նոթոմբը ինձ դուր չի գալու, ու չեմ էլ մտածել կարդալու մասին, բայց էս համառոտ վերլուծությունից հետո սկսեցի կասկածել, անկախ բովանդակությունից՝ անմիջական գրավոր խոսքը միշտ ինձ անմիջապես կախարդել ա: Երևի պետք ա ամեն դեպքում կարդամ, որ հասկանամ՝ ինչ ա իրենից ներկայացնում:
Արևածագ (03.01.2012)
Թեթև օֆտոպ անեմ։
Անունը տալուց բացի մի քանի բառով գրեք, թե ինչ ոճի գիրք ա, հիմա կարդալու բան եմ փնտրում, հույս ունեի էս թեմայում գտնել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Quyr Qery (04.01.2012)
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ