User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Շնորհավոր բոլորիս Նոր տարին. 2012 թ.

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շնորհավոր բոլորիս Նոր տարին. 2012 թ.

    Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին:
    Երջանիկ տարի եմ մաղթում բոլորիս: Դե, դժվար է քեզ լիակատար երջանիկ զգաս, երբ ամենուր տխուր, էս կյանքի բեռի տակ կքած մարդկանց ես տեսնում, չնայած էս տարի ինձ համար էլ նենց ոչինչ միջակ տարի էր, բայց չեմ ուզում իմ կամ մեզնից յուրաքանչյուրի վրա կենտրոնանալ, Մեծարենցի ասած անանձնական երջանկության հնարավորությունն եմ մաղթում բոլորիս: Որ դուրս գանք ու փողոցում երջանիկ դեմքեր տեսնենք, որ մարդիկ աշխատանք ունենան, արժանավայել կյանք վարելու չափով վարձատրվեն, սրանից ավել ինչ մտածում եմ՝ մաղթեմ, զգում եմ, որ սրա լինելուց ա կախված: Ու էդ ժամանակ համոզված եմ, որ էլ էսքան շատ չենք լսի վատ նորություններ: Ուզում եմ, որ եկող տարվա ձեռքբերումներն ամփոփելիս ակումբի մեկ գրառման թույլատրելի ծավալում չտեղավորվենք: Երջանիկ եղեք





    Հիշեցի, որ էս թեմայով մի ոտանավոր ունեմ (բա, ես էլ եմ ոտանավորներ գրել), մի քիչ թխած ա հայկական կավեէնի համարներից մեկից, որ Ֆելիչիտայի երաժշտության տակ էին երգում, բայց դե բարեմաղթանքներ են էլի, ես էլ դրանով փող չեմ աշխատում, համ էլ բառացի չի թխած, տենց անգիր չէի հիշում Մի խոսքով, ուզում եմ՝ էդ ոտանավորը բարեմաղթել բոլորիդ:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Նամակ Ձմեռ պապին

    Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
    Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
    Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա,
    Որ քեզանից ոչ ոք փոքր-ինչ չնեղանա:

    Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
    Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
    Իմ գործը չի, ոնց ուզում ես, այնպես արա,
    Որ փոքրերի համար էլ առատ ձյուն տեղա:

    Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
    Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
    Առատ ու խիտ, առողջ մազեր՝ ճաղատներին,
    Ամաչեցրու շռայլությամբ՝ ժլատներին:

    Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
    Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
    Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
    Այդքան էլ ճիշտ, քեզ լավ նայիր, առողջություն:

    Թող այս տարի սիրահարներն ամուսնանան,
    Նորապսակ զույգերն էլ թող երեքանան,
    Մանկան ճիչով, անհոգությամբ թող լիանան,
    Մյուսներն էլ՝ չնախանձեն, այլ հիանան:

    Զինվորներին՝ ուժ ու կորով, արիություն,
    Որ պահպանեն սահմանները հայրենիքի,
    Մայրերին էլ, շուտով կգան, համբերություն,
    Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…

    Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
    Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
    Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
    Ու անպայման որ իմ կողքին երջանկանա:

    Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
    Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:

  2. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (31.12.2011), Ambrosine (01.01.2012), Ameli (01.01.2012), anahit96 (31.12.2011), aragats (31.12.2011), Arpine (31.12.2011), boooooooom (02.01.2012), Chuk (31.12.2011), E-la Via (31.12.2011), einnA (31.12.2011), Inna (01.01.2012), laro (31.12.2011), Lianik (01.01.2012), Lusinamara (31.12.2011), Moonwalker (31.12.2011), Sambitbaba (31.12.2011), Shah (31.12.2011), Smokie (01.01.2012), Tirim-tim (31.12.2011), Vaio (31.12.2011), Valentina (01.01.2012), VisTolog (31.12.2011), _Հրաչ_ (31.12.2011), Ամպ (01.01.2012), Գանգրահեր (02.01.2012), Դատարկություն (31.12.2011), Էլիզե (01.01.2012), Կաթիլ (02.01.2012), Մինա (31.12.2011), Նաիրուհի (31.12.2011), ՆանՍ (02.01.2012), Ուլուանա (01.01.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի նոր տարին շնորհավոր
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.01.2016, 00:36
  2. Շնորհավորում եմ բոլորիս
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 06.07.2011, 07:22
  3. Արձակ. Մեր ամենաուրախ ու ամենատխուր Նոր տարին
    Հեղինակ՝ Hab, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.05.2011, 21:49
  4. Դիմավորում ենք 2011 Տարին ;)
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 06.01.2011, 15:53
  5. Երնեկ թե այս Նոր Տարին …
    Հեղինակ՝ mukik, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.12.2008, 08:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •