Sambitbaba (29.03.2021)
Ախպերներ, One Way-ից հարցազրույցը շուտ վերցրել եմ, կներեք որ հլը չեմ տեղադրել։ Մոտ օրերս կտեղադրեմ
Cassiopeia (07.09.2021), Ներսես_AM (09.09.2021)
Յոհան ջան, անկեղծ ասած՝ արդեն իմաստ չեմ տեսնում։ Նախ հարցազրույցն ակնհայտորեն կիսատ մնաց։ Հետո ակումբն արդեն բավական անկապ վիճակում է (ավելի հարմար բառ չգտա)։ Պիտի ժամանակ ծախսես, ֆորմատ անես, արդյունքում հատ ու կենտ մարդիկ կարդան։ Եթե ուզում ես, իհարկե տեղադրիր, ես դեմ չեմ։ Ինձ մեկ է։ Եթե follow up հարցեր առաջանան, ինչպես հաճախ լինում էր նախկին հարցազրույցներից հետո, չեմ խոստանում պատասխանել։
Հատուկենտի պահով հաստատ չես կարող ասել։ Ինձ թվում ա՝ զգալիորեն ավելի շատ կլինեն կարդացողները։ Արդեն մի տեղ վերջերս խոսել էինք (գրել), որ Ակումբը հավանաբար ավելի շատ մարդ ա այցելում ու կարդում, քան առերևույթ ակտիվությունից, ավելի ճիշտ՝ պասիվությունից կարող ա թվալ։ Դե հա, էդ կարգավիճակը կարելի ա անկապ անվանել, բայց հարցազրույցի ակտուալությունը դա չի նվազեցնում, կարծում եմ։
Մի խոսքով, ես մեծ հետաքրքրությամբ կկարդամ, ու վստահ եմ՝ էլի բավական թվով մարդիկ։ Էնպես որ, Յոհան ջան, խնդրում եմ նեղություն քաշես․․․
Sambitbaba (13.09.2021), Աթեիստ (13.09.2021), Դեղին մուկիկ (14.09.2021), Նաիրուհի (14.09.2021), Ներսես_AM (13.09.2021), Ուլուանա (13.09.2021)
Հա, մոտավորապես դա էլ նկատի ունեմ, անկապ ասելով։ Ինքս էլ կանոնավոր կերպով մտնում եմ, բայց բան չեմ գրում, վերջերս արդեն կարդալու ցանկություն էլ չի առաջանում։ Ասենք, աշխատանքային էթիկան բավական հետաքրքիր թեմա է, բայց մի տեսակ կարդալս չի գալիս։ Կամ կովիդի մասին լիքը նոր մտքեր ունեմ, բայց գրել չեմ ուզում։ Ու՞մ համար գրեմ, քննարկում չկա։ Գուցե ես ինքս էլ եմ դրանում մեղավոր, չափազանց ագրեսիվ ու անհանդուրժող եմ գտնվել, բայց ունենք այն, ինչ ունենք։
Եթե ուրիշ մեկի հարցազրույցը հրապարակվի, գուցե անկյունագծով կարդամ, գուցե նույնիսկ շնորհակալության կոճակը սեղմեմ, բայց իմա՞ստը։ Գուցե չարժի՞ գրգռել մեր սիրելի, բայց այդուհանդերձ մահամերձ ֆորումը, թողնենք հանգիստ իր մահով մահանա։ Հատկապես որ հարցազրույցը (կամ ավելի ճիշտ, դրա առաջին մասը) կես տարի առաջ էր, չգիտեմ ինչու Յոհանը հիմա հանկարծ այն հիշեց։
Ֆորումը հոգեվարքի մեջ չի, մտահայության մեջ ա, ու հարցազրույց կարդալը լավ էլ մտահայության ֆորմատի մեջ ա՝ հանդարտ, համաչափ շնչառությամբ Էնպես որ կոնվուլսիվ գրգիռներ հաստատ չեն հարուցվի, մի մտահոգվի
Իսկ ով անկյունագծով ա կարդում, ով՝ պարագծով, ով էլ՝ մակերեսով, դա, կարծում եմ, հատուկ չի փոխվել մի պարզ տրամաբանությամբ․ եթե մարդը չի ալարել, մտել ա ակումբ, ուրեմն կարդալու բան ա փնտրում։ Ավելին, ներկայիս դիֆիցիտի պայմաններում, լավ էլ մանրամասն կկարդան․ կարդալու բան լինի։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 14.09.2021, 07:05:
Sambitbaba (15.09.2021), Tiger29 (14.09.2021), Աթեիստ (14.09.2021), Դեղին մուկիկ (17.09.2021), Ուլուանա (14.09.2021)
Ֆորումը հոգեվարքի մեջ չի, ֆորումը մեռել ա արդեն։ Նայենք դինամիկայի մեջ՝ ես 2008թ․-ից էս ֆորումում կամ, հիշում եմ ինչ թեժ քննարկումներ են եղել վախտին, ու հիմա ինչ վիճակ ա։ Մի 10 հոգի հավաքվում, իրար ջան են ասում, ջան լսում, մեկ մեկ էլ՝ քֆրտում իրար։ Դրա անունը ֆորում դնելը մեղք ա։
Բացի էդ, իմ հասկանալով մասնակիցների մի ստվար զանգված ակումբը սրտին մոտիկ էլ չի ընդունում, կլինի՝ հազարից մեկ կմտնի կկարդա, չի լինի՝ էհ, չկա-չկա, գլուխը քարը։ Անձամբ իմ անունից ասեմ, թեեւ ակումբի հնաբնակներից եմ, բայց ակումբին վերաբերվում եմ ոնց որ նիկոլը Հայաստանին, այսինքն՝ ոչ մի կերպ։
Հա, մեկ էլ թեմայի վերնագրի հետ կապված, ասեմ, որ շատ կուզեմ լսեմ Աթեիստի հարցազրույցը։ Կամ էլ եթե արդեն կա, կխնդրեմ լինկը տաք, կարդամ շանթահարվեմ։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ակումբը մեռած լիներ, դու սա չէիր գրի, ես էլ չէի պատասխանի։ Մեռած լիներ, Աթեիստի հարցազրույցը չէիր ուզենա կարդալ։ Ակումբը ապրում ա իր ներկայիս գոյաձևով, որի հիմնական պատճառը ֆեյսբուքն ա, ուր իրենց ակտիվությունը տեղափոխել են ակումբի նախկին ու ներկայիս անդամները։ Բայց ես հուսով եմ, որ ֆեյսբուքի հարթակը մի օր կկորցնի իր ակտուալությունը, և ֆորումային ֆորմատը կվերագնահատվի ու նախկին, գուցեև ավելի, ակտիվությունը կվերականգնվի։
Ինչ վերաբերում ա ակումբը սրտին մոտիկ ընդունելուն, մի քիչ տարօրինակ ա ֆորում ասված բանը սրտին ընդունելը․ ժամանցի հարթակ ա՝ ասում-խոսում ենք, տվայտանքների մեջ ընկնելու կարիք չկա։
Sambitbaba (16.09.2021), Աթեիստ (16.09.2021), Դեղին մուկիկ (17.09.2021)
Աթեիստ (16.09.2021)
Sambitbaba (16.09.2021), Աթեիստ (16.09.2021)
Sambitbaba (16.09.2021), Բարեկամ (16.09.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ