Jarre-ինն էլ մեծ հաճույքով կկարդայի
Իր գրառումները միշտ հետաքրքիր է կարդալ, հատկապես «Անկապ օրագրում»:![]()
Jarre-ինն էլ մեծ հաճույքով կկարդայի
Իր գրառումները միշտ հետաքրքիր է կարդալ, հատկապես «Անկապ օրագրում»:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Chuk (14.09.2009), Elmo (16.09.2009), Jarre (20.09.2009), Kita (13.09.2009), Sona_Yar (13.09.2009), Ungrateful (13.09.2009), Արշակ (15.09.2009), Դեկադա (18.09.2009), Երկնային (13.09.2009), Լուսաբեր (15.09.2009), ԿԳԴ (14.09.2009), Մանուլ (14.09.2009), Մարկիզ (14.09.2009), Ուլուանա (14.09.2009), Ռուֆուս (14.09.2009), Ֆոտոն (13.09.2009)
Jarre (20.09.2009)
Հարցազրույցի համար առաջադրված թեկնածուների «ձայներն» ի մի բերեցի՝ հաշվի առնելով և՛ գրառման տեսքով առաջարկները, և՛ դրանց տրված շնորհակալությունները, ընդ որում, ինչպես ասել էի, տվյալ գրառմանը տրված շնորհակալությունները վերագրել եմ գրառման մեջ նշված բոլոր անուններին։
Պարզվեց՝ Jarre-ի հարցազրույցն է ամենասպասվածը։![]()
Սպասենք Jarre–ի համաձայնությանը։
Ի դեպ, այս ընթացքում նոր առաջարկներ չենք անում։ Կարելի է միայն շնորհակալության միջոցով համաձայնել արդեն արված առաջարկներին (ասածս վերաբերում է միայն իմ այս գրառումից հետո արված առաջարկներին), որոնք այս հարցազրույցից հետո կվերանայվեն արդեն հաջորդ հարցազրույցի համար։ Սա արվում է խառնաշփոթից խուսափելու համար։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Apsara (15.09.2009), ars83 (15.09.2009), Jarre (20.09.2009), Ungrateful (14.09.2009), Լեո (15.09.2009)
Ուրեմն էսպես... Հիմնվելով Ռուֆուսի առաջարկի վրա, ինչպես նաև Jarre–ի նախընտրությամբ, որոշվեց, որ ես անձամբ իրենց կվերցնեմ հարցազրույցը, որից հետո կտեղադրեմ Ակումբում։ Իսկ մինչ այդ, քանի դեռ հարցազրույցը պատրաստման ընթացքում կլինի, որպեսզի ժամանակ չկորցնենք, թերևս անցնենք հաջորդին, որի հետ հարցազրույցն արդեն կանցկացվի մյուս տարբերակով՝ ակումբցիների՝ համապատասխան թեմայում ուղղված հարցերի միջոցով։
Հաջորդը Տատն է։
Սպասում ենք Տատի համաձայնությանը։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի պուճուր ինձ էկրան գցեմ, էլի:
Երկուսն էլ իմ առաջարկած թեկնածուներն են
Իսկ իրականում, կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի կարդալ այս երկու հետաքրքիր մարդկանց հարցազրույցները: Իսկ ո՞վ է Տատից հարցազրույց վերցնելու, դեռ չի՞ որոշվել (թե՞ դեռ սպասում ենք նրա համաձայնությանը: Եթե չեմուչում անի, գայթակղենք Հայկօ-ով, Norton-ով կամ Չուկով, կամ էլ միրուքավոր մեկով, ասենք՝ Rhayader-ով)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Jarre (15.09.2009)
Ճիշտն ասած՝ այս նախագիծը թարմացնելիս նախապես որոշել էինք, որ հարցազրույցներն այսուհետև լինելու են մյուս ֆորմատով, այսինքն՝ համապատասխան թեմայում սահմանված որոշակի ժամանակահատվածի ընթացքում հարցերն ուղղում են ակումբցիները, որից հետո տվյալ մարդը մի քանի օրվա ընթացքում պատասխանում է հարցերին։ Այսինքն՝ հատուկ հարցազրույց վերցնող չի լինում էս դեպքում։ Բայց, սրանով հանդերձ, ես նաև նշել էի, որ եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան կոնկրետ մարդկանցից անձամբ հարցազրույց վերցնել, թող թեմայում գրեն, որ իմանանք ու մնացած պլաններն արդեն ըստ այդմ կառուցենք։ Տատի դեպքում, քանի որ առաջարկների մեջ կոնկրետ հարցազրույց վերցնողներ չէին առաջարկվել, ենթադրվում էր, որ հարցազրույցն անցկացվելու է հրապարակային տարբերակով՝ ակումբցիների կողմից ուղղված հարցերի միջոցով։
Ինչևէ, սպասենք նախ Տատի արձագանքին։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (15.09.2009)
Որպեսզի Տատի թեմայում չօֆֆթոփեմ, այստեղ ասեմ:
Չե՞ք կարծում, որ այնքան էլ հաջող տարբերակ չէ: Հաճախ հարցերը ծնվում են նախորդ հարցերի պատասխաններից:Հիշեցնեմ, որ հարցերն ուղղելու ընթացքում Տատը դրանց չի պատասխանելու։ Պատասխանների համար առանձին ժամանակ է տրվելու։
Կարծում եմ՝ հարցերի ընթացքում միաժամանակ պատասխանելն այնքան էլ հարմար չէ, քանի որ խառնաշփոթն անխուսափելի կլինի։ Հենց պատասխանողի համար անհարմար կլինի մի կողմից պատասխանել, մյուս կողմից նոր հարցեր ստանալ, գրեթե համոզված եմ, որ ընթացքում էլ որոշ հարցեր զուտ չնկատելու պատճառով կանտեսվեն։ Մարդու գլուխը կպտտվի... Մի խոսքով՝ ամեն ինչ կխառնվի իրար... Փորձիր ինքդ պատկերացնել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
One_Way_Ticket (15.09.2009)
Ոչ մի հարց չի խմբագրվելու, բայց ոչ մեկն էլ պարտավոր չէ ցանկացած հարցի պատասխանել։ Հո հարցաքննությու՞ն չի։ Բայց դե պարզ է, որ այդ չպատասխանելն էլ պիտի հրապարակավ արվի ու ինչ–որ չափով նաև պատասխան լինի, հակառակ դեպքում կդիտվի որպես հարցի անտեսում՝ դիտավորյալ կամ պատահաբար։ Ամեն դեպքում միջամտություններ չեն լինելու։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (16.09.2009)
Լավ տարբերակ է, համ էլ թույլ է տալիս անմբողջ օրը համակարգչին չկախվել, այլ մի լաաավ ժամանակ տրամադրել ու հավեսով պատասխանել:
Է, նոր հարգեր կառաջանան՝ պաժաստա:
Լսեք, նոր կարդացի հարցերը, սկսեցի անհանգստանալ՝ հաճելի ձևով: Իրոք ժամանակ է պետք ինձ էլ, մի լավ պատրաստվելու- որ հակիրճ ու պարզ լինի պատասխանը:
Հավես է:
Վերջին խմբագրող՝ Տատ: 16.09.2009, 13:41:
Առաջարկում եմ՝ ակումբեցիների կողմից տրված հարցերով հարցազրույց տվողը վերջում հարցերից մեկը ճանաչի լավագույն հարց: Հետաքրքիր կլինի![]()
Լեո (17.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ