Կներեք, մի բան ասեմ, էլի։
Կարծում եմ՝ էս մի առաջարկն էնքան էլ տեղին չէ, որովհետև գուցե մարդն ինչ–որ մեկի անունն է տալիս, որը չի ցանկանում իրենից հարցազրույց վերցնել, բայց անհարմար զգալով՝ ստիպված գնում է այդ քայլին՝ մտքում հայհոյելով առաջարկն անողին։ Ինչքանո՞վ է դա կոռեկտ։ Հայտարարությունն արվել է, ու եթե ինչ–որ մեկը ցանկություն ունենա հարցազրույց վարելու, թող ինքն առաջարկի, կամ ներքին կարգով գուցե պայմանավորվեն մարդիկ, բայց ոչ էս ձևով։ Իսկ եթե չգտնվի էնպիսի մարդ, ով էս պահին հանձն կառնի հարցազրույցը վարել, ուրեմն թող առաջին տարբերակով լինի, ի՞նչ արած։ Ամեն դեպքում ոչ մեկին ոչինչ չպետք է թեկուզ անուղղակիորեն պարտադրվի։ Հետևաբար առաջարկում եմ, որ առաջարկներն էլ արվեն անձամբ տվյալ մարդուն, ոչ թե հրապարակավ, որ մարդը ստիպված չլինի հրապարակավ հրաժարվելու պատճառ հորինել չհամաձայնելու դեպքում։ Ասածս, բնականաբար, վերաբերում է բոլորին, ոչ թե հենց Դատարկությանը։
Էջանիշներ