Բիձայինն եմ ուզում կարդամ.
Բիձայինն եմ ուզում կարդամ.
Երևի իրոք ժամանակն է վերսկսելու հարցազրույցները։
Ի դեպ, արդեն եղած ցուցակից Բիձայի հերթն է՝ ըստ ակումբցիների ձայների քանակի։ Հատկապես որ նոր առաջարկ էլ եղավ, կարծում եմ՝ մնում է սպասել Բիձայի համաձայնությանը, որպեսզի հարցազրույցը հայտարարվի։ Քանի որ նախորդ հարցազրույցից հետո դադարը երկար էր, հիշեցնեմ, որ հարցազրույցն անցկացվելու է հետևյալ կերպ. տվյալ ակումբցուց համաձայնություն ստանալուց հետո առանձին թեմայով հայտարարվում է հարցազրույցի մասին, նշվում է կոնկրետ ժամանակահատված, որի ընթացքում այդ թեմայում ակումբցիներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում տվյալ ակումբցուն, հարցերի համար նախատեսված ժամկետի սպառումից հետո ակումբցին սկսում է պատասխանել հարցերին։
Սպասում ենք Բիձայի պատասխանին։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Պարզվեց, որ Բիձան, ցավոք, չի ցանկանում հարցազրույց տալ։
Կարծում եմ՝ հին առաջարկներին անդրադառնալը հիմա արդեն կարող է ժամանակավրեպ լինել, հատկապես որ ցուցակում եղած ներկայումս ակտիվ մի քանի անդամների մեջ բավականաչափ շատ «ձայներ» հավաքածներ այսպես թե այնպես չկան։ Առաջարկում եմ նորից սկսել առաջարկներ անել՝ հինը հաշվի չառնելով։ Յուրաքանչյուր առաջարկի համաձայնելու համար կարող եք շնորհակալություն տալ առաջարկողին կամ առանձին գրառմամբ անել նույն առաջարկը։ Բնականաբար, կարող եք առաջարկել նաև նախկինում արդեն առաջարկված ակումբցու, որի հետ դեռևս հարցազրույց չի անցկացվել կամ վաղուց է անցկացվել։ Մի քանի օրվա ընթացքում, հուսով եմ, քիչ թե շատ պարզ կլինի, թե ում հարցազրույցն է տվյալ պահին ամենասպասվածը, որից հետո արդեն, ըստ առաջարկների քանակի, կանցնենք նաև մյուս ակումբցիներին։ Հիշեցնեմ, որ շնորհակալություն տալով այնպիսի գրառմանը, որում մեկից ավելի ակումբցի է հիշատակված որպես թեկնածու, դուք հավանություն եք տալիս նշված ակումբցիներից բոլորի հետ հարցազրույցի անցկացմանը, և դրանք հաշվվելու են որպես նրանցից յուրաքանչյուրին տրված ձայներ։
Թյուրիմացություններից խուսափելու համար նաև հիշեցնեմ, որ սա ամեն դեպքում մրցույթ չէ, այլ ընդամենը հարցազրույցի համար ակումբցիներ ընտրելու ձև, քանի որ այլ օբյեկտիվ ձև կարծես չկա։ Ու տվյալ դեպքում հաղթելու կամ պարտվելու հարց ընդհանրապես չկա ու չի կարող լինել։
Դե, սպասում ենք առաջարկներին։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Lanterfant![]()
I may be paranoid but no android!
Ռուֆուս (25.02.2010)
ministr, davidus![]()
միանշանակ *e}|{uka*
Juzeppe Balzammo-ի հարցազրույցը հաճույքով կկարդայի:
Ars83:
Dayana-ինն էլ դեմ չէի լինի
Մի հատ էլ առաջարկ - Monk![]()
I may be paranoid but no android!
Իմը վաղուց ա եղել, Նորթ: ...........
Ռուֆուսինը, Ars83-ինը, My World My Space-ինը:![]()
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ