Jarre!?
Ուլուանա, դուք պատրաստ ե՞ք:
Jarre!?
Ուլուանա, դուք պատրաստ ե՞ք:
Jarre (24.09.2009)
Ես էլ եմ Ժառի հարցազրույցն ուզում![]()
Շարունակելով հարցազրույցների ավանդույթը՝ անցնենք հաջորդին։
Հաշվի առնելով համապատասխան գրառումների ու դրանց տրված շնորհակալությունների քանակը՝ հաջորդ ամենասպասված հարցազրույցը dvgray–ինն է։![]()
Եթե որևէ մեկն անձամբ արդեն չի պատրաստում նրա հետ հարցազրույց, ապա սպասում ենք, որ dvgray–ն այս թեմայում իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնի՝ ակումբցիների կողմից «հարցաքննվելու» համար, ինչպես որ Տատի դեպքում արեցինք։
Ի դեպ, հիշեցնեմ, որ, քանի որ արդեն շատ առաջարկներ արվել են գրառումների տեսքով, այս ընթացքում նոր առաջարկներ չենք անում, այլ միայն իմ այս գրառումից հետո արված առաջարկներին շնորհակալություն հայտնելու միջոցով որոշում ենք, թե ով է լինելու հաջորդը։ Մտածում եմ՝ ճիշտ կլինի, որ արված առաջարկներից ընտրել շարունակենք այնքան, մինչև որ բոլոր առնվազն հինգ ակումբցիների կողմից ցանկալի ակումբցիների հետ հարցազրույց անցկացրած լինենք։ Այնուհետև նոր առաջարկներ կանենք։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ճիշտն ասած…
նայեցի այս թեման ու համարյա մի ժամ լռվեցի այստեղ: հիշեցի, որ որոշ ժամանակ առաջ պատասխանել եմ հարցերի իմ կողմից շատ հարգված ԴՆՖորում-ում: Ու ցանկություն առաջացավ ասել, որ ես ինչ որ կա, կարծես թե արդեն ասել եմ այստեղ
http://www.dnforum.am/showthread.php?t=1897
… սակայն վերընթերցելով այն, միանգամից նկատետցի, որ այժմ գտնվում եմ հոգեպես լրիվ այլ փուլի մեջ քան էի այնտեղ: Եվ իմ մեջ էլ մեծ ցանկություն առաջացավ "բացահայտել" իմ մեջ նստածին // իմ ակումբակիցների օգնությամբ:
Այնպես որ ես պատրաստ եմ :![]()
Մի մարդու հարցազրույցն եմ ուզում կարդալ, դրա համար մի քանի պատճառ ունեմ.
Ամբողջ օրս համարյա ակումբումա անցնում, ամենատարբեր թեմաներ եմ կարդում ու շատ հաճախ նկատում եմ, որ այդ ակումբցու հանդեպ սխալ պատկերացումներ են կազմվել ու այդպես էլ արտահայտվում են.
Ինքս արդեն 9 տարուց ավել ճանաչում եմ տվյալ ակումբցուն, ամեն օր մի նոր բացահայտում եմ անում նրա բնավորության հետ կապված.
Հիմա. ցանկանում եմ, որ հարցազրույցը հենց իրա հետ լինի, որպեսզի համ ակումբցի ընկերները ավելի լավ ճանաչեն նրան, համ ես, որովհետև վերջերս հենց ակումբի միջոցով շատ հակասություններ են առաջանում:
Երևի գուշակեցիք խոսքս ում մասին է.
Ուլուանա ջան, ընդունիր սա որպես խնդրանք ու կազմակերպիր հարցազրույց իմ սիրելի ակումբցու՝ Արիացու հետչգիտեմ այս պահին համաձայնա ինքը, թե չէ, բայց համոզելը ինձ թողեք
շատ երկար ստացվեց![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
A.r.p.i. (11.11.2009), Yeghoyan (09.11.2009), Արիացի (10.11.2009), Դատարկություն (09.11.2009), Փոքրիկ (09.11.2009)
Լուսաբեր ջան, հասկանում եմ ցանկությունդ, ուղղակի, ինչպես գիտես, հարցազրույցներն անցկացնում ենք որոշակի կանոնների համաձայն, որոնց մասին գրել էի այս գրառման մեջ։ Այսինքն՝ ինչ–որ պահից սկսած՝ որոշակի ժամանակահատվածում առաջարկված մարդկանց հետ է նախատեսվում հարցազրույցներ անցկացնել՝ ըստ ձայների քանակի։ Ճիշտ է, վերջերս մի փոքր դադար եղավ, բայց շարունակելու դեպքում պիտի նախ արդեն առաջարկվածների ցուցակից ընտրենք, հետո՝ այդ ցուցակն ավարտելուց հետո միայն, կարող ենք անցնել նոր առաջարկների, այսինքն՝ Արիացուն և մյուս նոր առաջարկված ակումբցիներին։ Պարզապես անարդար կլինի, եթե արդեն տարբեր մարդկանց կողմից առաջարկվածներին անտեսենք ու Արիացու հետ կազմակերպենք հիմա։ Հուսով եմ՝ հասկանում ես։
Համենայնդեպս, շնորհակալություն, որ թեման թարմացրիր, ընդհատված հարցազրույցների շարքը կվերսկսենք, ու, հուսով եմ, շուտով հերթը Արիացուն էլ կհասնի։
Հիմա կնայեմ, թե հաջորդն ով է, ու կվերսկսենք։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լուսաբեր (10.11.2009)
Մանոն ջան, բայց էդ հարցազրույցն արդեն եղել է՝ ավելի քան մի ամիս առաջ։Այստեղ է։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հերթական անգամ վերսկսում ենք հարցազրույցների շարքը։
Քիչ առաջ բոլոր առաջարկված թեկնածուների ձայները հաշվեցի, պարզվեց, որ մի քանի ակումբցի ունեն հավասար քանակով ձայներ։ Այն ակումբցիները, որոնց հետ առանձին անհատական հարցազրույց է նախատեսվում, չեն նշվում։
Եվ այսպես, Մարկիզ, One_Way_Ticket և Բիձա։ Սպասում ենք ձեր համաձայնությանը։ Բոլորիդ համաձայնության կամ անհամաձայնության մասին տեղեկանալուց հետո արդեն, ըստ այդմ, կորոշենք, թե առաջինն ում հետ ենք անցկացնելու հարցազրույցը։
Հիշեցնեմ, որ հաշվարկը ներառում է միայն որոշակի ժամանակահատվածում առաջարկված ակումբցիներին, ավելի մանրամասն՝ այստեղ։ Նշեմ նաև, որ սեփական անվան առաջարկի համար տրված շնորհակալություններն այս դեպքում չեն հաշվվում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ոչ մի պատճառ չեմ տեսնում չհամաձայնվելու![]()
Հուսով եմ՝ ոչ ոք չի նեղանա, եթե ես արանքում, հերթից դուրս, հարցազրույց դնեմ..
Արդեն վերցրել եմ էլի..
Մարկիզից վերցրեք: Շատ եմ ուզում![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ